Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …sep 07, 2014  ·...

95
Կլիմայի Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային քաղաքականության վերլուծություն Ն Ա Խ Ա Գ Ի Ծ ԵՐԵՎԱՆ 2016

Upload: others

Post on 27-May-2020

26 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Կլիմայի Փոփոխության և առողջապահության

ՀՀ ազգային քաղաքականության

վերլուծություն

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

ԵՐԵՎԱՆ 2016

Page 2: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Սույն նյութը մշակվել է «Սոցիալ-Էկոլոգիական Ասոցիացիա» ՀԿ կողմից՝ «Կլիմայի փոփոխության

և առողջապահության քաղաքականության վերլուծություն» նախագծի շրջանակներում՝

Ավստրիական Կարմիր խաչի ընկերության ֆինանսական աջակցությամբ՝ «Կլիմայի արևելյան

հարթակ II» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության

կողմից: Լրացուցիչ ֆինանսավորումը տրամադրվել է Ավստրիական զարգացման

գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի ընկերության կողմից:

Սույն նյութի ոչ մի մաս չի կարող օգտագործվել կոմերցիոն նպատակով: Նյութը արտատպելիս

հղումը աղբյուրին պարտադիր է: «Սոցիալ-Էկոլոգիական Ասոցիացիա» ՀԿ, Հայկական Կարմիր

խաչի ընկերությունը և «Կլիմայի արևելյան հարթակ»-ը երախտապարտ կլինեն նյութի

օգտագործման նպատակով հղումները տրամադրելու համար: Կոմերցիոն նպատակով նյութը

օգտագործելու համար կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Հրատարակության բովանդակությունը հեղինակի բացառիկ պատասխանատվության ներքո է և

որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական Միության տեսակետները:

Հեղինակ՝ Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա

Page 3: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Հ Ա Պ Ա Վ Ու Մ Ն Ե Ր

ՀՀ – Հայաստանի Հանրապետություն

ԿՓ – Կլիմայի Փոփոխություն

ՋԳ – Ջերմոցային գազեր

ԿՓՇԿ – Կլիմայի Փոփոխության շրջանակային կոնվենցիա

ՄԱԿ – Միացյալ ազգերի կազմակերպություն

ԿԽԳ – Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

ԿՓ ԱԱՔ – Կլիմայի փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային քաղաքականություն

ԱԱՔ ԿՓՀ – Առողջապահության ազգային քաղաքականություն ԿՓ համատեքստում

ԲՀՊՏ – Բնության հատուկ պահպանվող տարածքներ

ԿԲ – Կենսաբազմազանություն

ՀՎԵ – Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթ

ԱՌՆ ԱՌ – Աղետների ռիսկերի նվազեցման ՀՀ ազգային ռազմավարություն

ԿՌԿ – Կլիմայական ռիսկերի կառավարում

ԱՎԾ – Ազգային վիճակագրական ծառայություն

ՀԿԽԸ – Հայկական Կարմիր Խաչի ընկերություն

ԿԱՀ – Կլիմայի արևելյան հարթակ

ԱՆ – ՀՀ առողջապահության նախարարություն

ԱԻՆ – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ԲՆ – ՀՀ բնապահպան նախարարություն

ՈԿԿ – ոչ կառավարական կազմակերպություն

ՏԻՄ – տեղական ինքնակառավարման մարմիններ

ԱՀԿ – առողջապահության համաշխարհային կազմակերպություն

ԵՏՄ – եվրոպական տնտեսական միություն (այնուհետև՝ ԵՄ)

ՌԷԳ – Ռազմավարական էկոլոգիական գնահատում

ՇՄԱԳՓ – Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն

ԿՕԱ – կայուն օրգանական աղտոտիչներ

Page 4: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ու Թ Յ Ու Ն

I. ԿՓ և ՀՀ առողջապահության ազգային քաղաքանության վերլուծությունը . . . . . . . . . . .. . . . .6

II. Մեթոդաբանություն . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 7

III. Կլիմայի փոփոխությունը……………… . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .8

1. ՀՀ բնական միջավայրի հիմնական բնութագրերը . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . ….10

1.1. ՀՀ անտառների դերը որպես կլիմայի կարգավորիչ, աղյուսակ 1. . . . . . . . . . . . . . . . . . . . . ..12

1.2. Էկոլոգիական իրավիճակը ՀՀ բնակավայրերում, աղյուսակ 2 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ..14

1.3. Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված էկո-համակարգային խնդիրները . . . . . . . …15

2. Բնական, տեխնածին վտանգները և մարդու առողջության պահպանությունը . . . . . . . . . …15

2.1. Բնակլիմայական գործոնների ազդեցությունը մարդու առողջության վրա . . . . . . . . . . . . . .19

2.2. Հանրային առողջապահության ՀՀ համակարգը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .....22

2.3. Հանրային առողջապահության համակարգը թվերով, ……. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ….23

2.4. ՀՀ բնակչության առողջության պահպանման նպատակով իրականացված

միջոցառումները . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . .. . . . . . . . . . . . . . . . . . . .….27

2.5. Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

առաջնահերթությունները . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . .. . . . . . . . . . . . . . . . . . . ....29

3. ԿՓԱԱՔ իրավական խնդիրները . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. ..30

3.1. ՀՀ էկոլոգիական օրենսդրության ձևավորումը և զարգացումը . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . ..31

3.2. ՀՀ էկոլոգիական օրենսդրության համակարգը . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ..33

3.3. Մարդու էկոլոգիական իրավունքը ՀՀ օրենսդրությամբ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ..33

3.4. Շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման տնտեսական

գործիքների ՀՀ համակարգը ԿՓԱԱՔ համատեքստում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ...37

3.5. Բնական ռեսսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության

պետական կառավարման տեղեկատվական ապահովման գործիքների

համակարգը ԿՓԱԱՔ համատեքստում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . .. . . . . . . . . . . . . .. .42

3.6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն . . . . . . . . . . .. . ..47

3.7. Որոշումների ընդունման գործընթացներում հանրության իրազեկման և մասնակցության

պահանջները ՀՀ այլ իրավական ակտերում . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ……………………50

3.8. Որակի ապահովման ՀՀ համակարգը ԿՓ համատեքստում ………… . . . . . . . . . . . . . . . . . . .54

3.9. Նորմ-երաշխիքներ և բնապահպանական վերահսկողություն . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ..55

Page 5: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

3.10. ԿՓ ազդեցությունների վերաբերյալ հանրային իրազեկում, առողջության պահպանություն,

բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում . . . . . . . . . . . . . . . . . . . . .58

3.11. ՀՀ վավերացրած բնապահպանական համաձայնագրերը ԿՓ համատեքստում …….. . . . ..64

3.12. ՀՀ վավերացրած միջազգային բնապահպանական կոնվենցիաներով ստանձնած

պարտավորությունների կատարման գործընթացի համակարգում . . . . . . . . . . . . . . . . . ….76

4. Առողջապահության ազգային քաղաքականությունը ԿՓ համատեքստում, աղյուսակ 3. . . . . .77

5. Հավելվածներ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ….84

Հավելված 1. ՄԱԿ շրջանակային կոնվենցիան կլիմայի փոփոխության վերաբերյալ,

կանխատեսումներ 2000. . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . …..84

Հավելված 2. Հանրության մասնակցությունը էկոլոգիական նշանակության որոշումների

կայացման գործընթացներում ………………………………………….. . . . . . . . . . . ….87

Հավելված 3. Միջազգային փորձը ԿՓ վերաբերյալ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ….92

6. Սկզբնաղբյուրներ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . ….93

Page 6: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Կլիմայի Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային քաղաքականության

վերլուծությունը

Երկրի կլիմայական բնութագրերի փոփոխությունը, բնական հավասարակշռության

խախտումները և բացասական հետևանքները բնապահպանությունից բացի մեծ ազդեցություն

ունեն նաև մարդու առողջության, տնտեսության տարբեր ոլորտների զարգացման վրա: Կլիմայի

Փոփոխության (ԿՓ) խնդիրներից են բնական էկո-համակարգերի դեգրադացիան, ջրային

ռեսուրսների նվազումը և անապատացման գործոնների ակտիվացումը, կյանքի համար

անհրաժեշտ միջոցների նվազումը, մարդու նորմալ կենսագործունեության խաթարումը,

առողջության վատթարացումը…: ԿՓ ազդեցությամբ բարձրանում է աղետների վտանգի

աստիճանը:

Կլիմայական փոփոխություններին դիմակայելու համար պետք է հզորացնել ԿՓ կանխատեսվող

ազդեցություններին հարմարվելու հանրային կարողությունները: Սակայն ԿՓ ազդեցության

բազմակողմանի բնույթը դժվարացնում է խնդրին լիարժեք արձագանքելու հարցը: Արդյունավետ

հասցեագրման համար կարևոր են՝

միասնական համակարգային մոտեցումները,

որոշումներ կայացնողների պատասխանատվությունը և

հանրային կառույցների իրազեկման ու իրավագիտակցության բարձր մակարդակը:

Իսկ դրանք պայմանավորվում են պահանջարկին համարժեք և արդյունավետ

քաղաքականությամբ, որի հիմնական դրույթներն ամրագրվել են Կլիմայի փոփոխության

վերաբեյալ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայում (համառոտ՝ ԿՓՇԿ): ՀՀ միացել է ԿՓՇԿ-ին՝

կլիմայի փոփոխության խնդիրների վերաբերյալ ստանձնելով միջազգային պարտավորություններ:

Կիմայի փոփոխության և առողջապահության ազգային քաղաքականության (ԿՓԱԱՔ) վերաբերյալ

հանրային պահանջարկը հաշվի առնելու նպատակով 2016 թ. ապրիլի 15-ին Երևանի Աարհուս-

կենտրոնում ՀԿ-ների մասնակցությամբ կազմակերպվել է հանրային քննարկում: Այնուհետև

մասնագիտական բնութագրերի, էկոլոգիական, իրավական գնահատումների միջոցով պարզվել են

առողջապահության ազգային քաղաքականության խնդիրները ԿՓ համատեքստում և մշակվել են

առաջարկներ այդ խնդիրների լուծման ուղղությամբ:

2016 թ. մայիսի 30-ին կայացել է ԿՓԱԱՔ վերլուծության նախագծի քննարկումը, որի ընթացքում

ՀԿ-ներին և առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին ներկայացվել են ԿՓԱԱՔ

էկոլոգիական, առողջապահական և իրավական բաղադրիչները, ինչպես նաև՝ դրանց հիման վրա

կազմված խնդիրներ-միջոցառումներ փաթեթը և առաջարկվող քաղաքականությունը:

ԿՓ և ՀՀ առողջապահության ոլորտի ազգային քաղաքականության վերլուծության արդյունքում

իրավասու պետական կառույցների, շահագրգիռ կողմերի և հետաքրքրվող հանրության

ուշադրությանն է ներկայացվում միասնական համակարգային գործնական Քաղաքականության

Նախագիծ (ԱԱՔ ԿՓ), որի նպատակն է էկոլոգիական անվտանգության երաշխիքների

առկայությունը և հանրային առողջության պահպանությունը կլիմայական փոփոխությունների

պայմաններում:

Page 7: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Մեթոդաբանություն

ՀՀ դեռևս չունի ԿՓ համատեքստում առողջապահության ոլորտի վերաբերյալ պետականորեն

ընդունված որևէ փաստաթուղթ՝ որպես միասնական համակարգային քաղաքականություն: Ուստի

որպես ԿՓ և առողջապահության ՀՀ ազգային քաղաքականություն է համարվել ԿՓ միջազգային

պարտավորությունների կատարմանն ուղղված ՀՀ օրենսդրությունը, առողջապահության ոլորտի

օրենսդրությունը: Վերլուծությունը կատարվել է հաշվի առնելով նշված օրենսդրության

իրավական, էկոլոգիական գնահատումները: Որպես սկզբնաղբյուրներ օգտագործվել են նաև ՀՀ

ազգային հաղորդագրությունները, Կլիմայի Փոփոխության հետևանքով ՀՀ խոցելիության

գնահատումը (2014 թ.), հանրության մասնակցության իրավական հիմքերը և գործադրման փորձը:

ԿՓ համատեքստում ՀՀ առողջապահության ազգային քաղաքականության վերլուծության

նպատակով ուսումնասիրվել են՝

1. ՀՀ սահմանադրական նորմերը՝ բնապահպանության, մարդու առողջության՝ էկոլոգիական

իրավունքի վերաբերյալ

2. Երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ԿՓՇԿ և կից փաստաթղթերը

(Կիոտոյի և Մոնրեալի արձանագրություններ, Կոպենհագենի համաձայնագիր)

3. ԿՓ վերաբերյալ ՀՀ ազգային հաղորդագրությունները

4. ՀՀ վավերացրած միջազգային բնապահպանական և առողջապահական համաձայնագրերը

5. ԿՓՇԿ դրույթների կենսագործմանը նպաստող ՀՀ օրենսդրությունը, հատկապես՝

նախաձեռնությունների էկոլոգիական ազդեցության կարգավորման և անվտանգության

ապահովման վերաբերյալ և նորմ-երաշխիքները

6. Էկոլոգիական տնտեսական գործիքները, էկո-տեղեկատու համակարգերը

7. Առողջապահության ոլորտում ԿՓ վերաբերյալ ընդունված որոշումները (հայեցակարգ,

ռազմավարություն, ՀՀ կառավարության որոշումներ, ծրագրեր):

8. Օրենսդրության գործադրման արդյունավետությունը, հիմնախնդիրները, թերությունները

ՀՀ բնապահպանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների ոլորտներում,

Գնահատման չափորոշիչներն են՝

Իրավական –ԿՓ վերաբերյալ միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ՀՀ

իրավական ակտերի, հատկապես՝ կանխարգելիչ օրենսդրության հիմնավորվածությունն

էկոլոգիական անվտանգության ապահովման նպատակով, ՀՀ առողջապահության ոլորտի

իրավական ակտերը ԿՓ համատեքստում;

Էկոլոգիական – Էկոլոգիական, տնտեսական մեխանիզմների առկայությունը ՀՀ

օրենսդրությունում և դրանց հիմնավորվածությունը ԿՓ համատեքստում;

Տնտեսական – ԿՓ ազդեցությամբ պայմանվորված ռիսկերի կարգավորումները տնտեսական

նախաձեռնությունների էկո-անվտանգության վերաբերյալ նախագծերում, ԿՓ խնդիրների

վերաբերյալ առողջապահության, արտակարգ իրավիճակների ոլորտներում իրագործված

ծրագրերի, սահմանված միջոցառումների, պլանավորված գործողությունների առկայությունը:

Page 8: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Կլիմայի Փոփոխությունը

Բոլորը խոսում են վատ եղանակի մասին,

բայց ոչ ոք չի ասում ինչպես այն բարելավել:

Մարկ Թվեն

Կյանքի համար բարենպաստ մթնոլորտը Երկրի առաջնակարգ պաշտպանությունն է տիեզերական

անցանկալի ազդեցություններից (արեգակնային բռնկումներ, էլեկտրամագնիսական

ճառագայթում, ասուպներ, …): Սակայն մթնոլորտային հավասարակշռության խախտումը և դրա

հետևանք կլիմայական փոփոխություններն այսօր արդեն անհերքելի իրողություն են որպես

մարդկային գործունեության կործանարար ազդեցություն՝ բնության և հենց մարդու վրա:

Երկիր մոլորակի կլիման երկրաբանական պատմության ընթացքում փոխվել է արեգակնային

բնական փուլերով: Երկիրն էներգիա է ստանում արևից և նույն չափով էլ էներգիա է ուղարկում

տիեզերք: Արեգակից էներգիան երկիր է հասնում մեծ մասամբ կարճալիք ճառագայթման ձևով, որի

մեծ մասն ուղղակի անցնում է մթնոլորտի միջով և տաքացնում Երկրի մակերևույթը:

Ճառագայթման մի մասն անդրադառնում է երկրի մակերևույթից և մթնոլորտից: Երկիրն այս

էներգիայից ազատվում է (հետ է ուղարկում տիեզերք) երկարալիք ինֆրակարմիր ճառագայթման

ձևով: Մթնոլորտում պարունակող ածխածնի երկօքսիդը (CO2), մեթանը (CH4), ազոտի ենթօքսիդը

(N2O), ինչպես նաև ջրային գոլորշիները (H2O) և այլ բնական աերոզոլները տևական ժամանակ

դժվարացնում, արգելակում են ինֆրակարմիր ճառագայթների տիեզերական կլանումը:

Այնուհետև բազմազան փոխկապակցված երևույթներով (օդային հոսանքներ, գոլորշացում, ամպեր,

անձրև, ճառագայթում) այդ էներրգիան տեղափոխվում է մթնոլորտի վերին շերտեր, որտեղից էլ

այն ճառագայթվում է տիեզերք: Մարդկային չհամակարգված տնտեսական գործունեության

հետևյալ տեսակները՝

ջերմակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը,

փոխադրամիջոցներում օրգանական վառելիքի այրումը,

արդյունաբերական արտանետումները,

անտառահատումները և անտառային հրդեհները,

գյուղատնտեսական և այլ օրգանական թափոնների այրումը, ….

տեխնոգեն արտանետումներում կտրուկ մեծացրել են ածխաթթու գազի, մեթանի և այլ ջերմոցային

գազերի պարունակությունը՝ միաժամանակ նվազեցնելով թթվածնի պարունակությունը

մթնոլորտում և հանգեցնելով մթնոլորտային հավասարակշռության խախտումներին: Վերջին

տասնամյակներում մթնոլորտի հիմնական բաղադրությունը փոխվել է՝ մթնոլորտային եռյակին

ավելացել են նաև հիդրոֆտորածխածիններ, պերֆտորածխածիններ, հեքսաֆտորիդ:

Արդյունքում նվազել է մթնոլորտի էներգիա կլանելու ունակությունը: Աերոզոլները մթնոլորտում

գոյատևում են մի քանի օր, սակայն մեծ քանակության պատճառով արգելակում են ինֆրակարմիր

ճառագայթների տիեզերական կլանումը, որի պատճառով բարձրանում է մթնոլորտի ստորին

շերտերի ջերմաստիճանը՝ հանգեցնելով գլոբալ տաքացման: Շարունակաբար՝ երկրի մթնոլորտի և

մակերևույթի կողմից կլանված էներգիայի փոփոխությունը, երկրի մակերևույթից և մթնոլորտից

դեպի տիեզերք անդրադարձվող և ճառագայթվող էներգիայի և արեգակի էներգիայի ընդհանուր

Page 9: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

քանակի փոփոխությունը հանգեցրել են ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈւԹՅԱՆ՝ ամբողջ մոլորակի

եղանակային տևական փոփոխության:

Կլիմայի Փոփոխությունը (ԿՓ) չափվում է միջին եղանակային ցուցանիշների` ջերմաստիճանի,

քամիների, տեղումների փոփոխություններով: Որպես հետևանք՝

1. հաճախակի են կլիմայական ցուցանիշերի կտրուկ փոփոխություններն ու տատանումները,

2. բնական վտամգավոր երևույթներն ավելի հաճախակի են և ուժգին,

3. բնական ռեսուրսները նվազում են՝ հանգեցնելով էկո-համակարգերի դեգրադացիային,

4. շրջակա միջավայրի որակի վատացման պատճառով նվազում է մարդու

հարմարավետության աստիճանը՝ խաթարվում է մարդու նորմալ կենսագործունեությունը,

հանգեցնելով առողջության վատթարացման,

5. նվազում է պարենամթերքը, էներգետիկ և կենսագործունեության համար անհրաժեշտ այլ

միջոցները, …

Այս բոլորը համատեղ բացասական ազղեցություն ունեն ցանկացած երկրի բնապահպանության,

առողջապահության, գյուղատնտեսության և մյուս ոլորտների, ընդհանուր զարգացման վրա՝

նորանոր ջանքեր ու ներդրումներ պահանջելով ԿՓ հետևանքների մեղմացման համար: Այսօր

արդեն ԿՓ-ը ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլև՝ մեծ ազդեցություն ունի տնտեսության

տարբեր ոլորտների և նույնիսկ՝ ընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացների վրա:

Վտանգավոր հիդրոօդերևութաբանական, կլիմայական և բնական այլ երևույթները հատկապես

վնասակար են բնակչության խոցելիության բարձր աստիճանի պատճառով: Նվազեցնելով մարդու

ադապտացիոն ունակությունները՝ ԿՓ-ը լրացուցիչ բեռ է աղետների վտանգներին դիմակայության

համար: Համատեղվելով տարբեր հանրակարգերի տարբեր աստիճանի խոցելիությանը՝ ԿՓ-ը

խիստ որոշակի պահանջներ է պարտադրում՝ և ջերմոցային գազերի արտանետումների

նվազեցման և հարմարվողականության բարձրացմանն ուղղված միջոցառումների գործադրման

համար:

ՀՀ տարածքում ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուրներն են էներգիայի

արտադրությունը, փոխադրամիջոցները, արդյունաբերությունը, բնակելի, հանրային և առևտրային

շենքերի ջեռուցումը: ՋԳ արտանետումները երկրում կազմում են համընդհանուր

արտանետումների 0,02 %-ը: ՀՀ տարածքում գերակշռում են էներգետիկայի ոլորտի ՋԳ

արտանետումները՝ 78-93 %: 2006 թ. էներգետիկ ձեռնարկություների և փոխադրամիջոցների ՋԳ

արտանետումները հավասար մակարդակի վրա են՝ յուրաքանչյուրն ավելի քան 900 հազ.տ CO2-ի

համարժեք {24.}:

ՄԱԿ շրջանակային կոնվենցիան Կլիմայի Փոփոխության մասին (hիմնական դրույթներ)

Կլիմայի Փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան համարվում է պարտադիր ուժ

ունեցող առաջին միջազգային փաստաթուղթը՝ անմիջականորեն կլիմայի փոփոխության

վերաբերյալ: Կոնվենցիան ընդունվել է 1992 թ. մայիսի 9-ին՝ ՄԱԿ-ի կողմից հովանավորվող

միջազգային կոմիտեի 15 ամիսների լարված բանակցությունների արդյունքում: Դրանից մեկ ամիս

անց ԿՓՇԿ բացվել է ստորագրման համար Ռիո դե Ժանեյրոյի գագաթաժողովում, որտեղ այն

ստորագրել են 154 պետությունների, ԵՏՄ ներկայացուցիչներ: ԿՓՇԿ փակվել է 165

պետությունների ստորագրությունով և իրավական ուժ է ստացել 50-րդ վավերացումից 90 օր հետո՝

1994 թ. մարտի 21-ին:

Page 10: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

ԿՓՇԿ վերջնական նպատակը մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակության կայունացումն

է այն մակարդակով, որի դեպքում վտանգավոր անթրոպոգեն ազդեցությունը կլիմայական

համակարգի վրա հնարավոր չի լինի /հոդված 2./:

ԿՓՇԿ նախատեսում է պարտավորությունների շարք, որոնց համապատասխանությունը

նպատակին պարբերաբար կվերանայվի՝ նոր գիտական հայտնագործությունների և ԿՓ ազգային

ծրագրերի արդյունավետության համաձայն:

ԿՓՇԿ հիմնական որոշիչ սկզբունքներն են՝ նախազգուշացումը, պետությունների ընդհանուր բայց

տարբերակված պատասխանատվությունը, որը ենթադրում է արդյունաբերական զարգացած

երկրների առաջատար դերը ԿՓ պայքարում, կայուն զարգացման նշանակությունը /հոդված 2./:

Զարգացած և զարգացող երկրների պարտավորություններն են.

1. Աջակցության տրամադրում ջերմոցային գազերի կլանիչների արդյունավետ

օգտագործմանն ու պահպանությանը

2. ԿՓ հետ կապված պատկերացումների հաշվառումը համապատասխան սոցիալական,

տնտեսական, էկոլոգիական քաղաքականության իրագործման դեպքերում

3. Համագործակցություն գիտա-տեխնիկական հարցերով և կրթության ոլորտում

4. Աջակցություն գիտական հետազոտություններին և տեղեկատվության փոխանակմանը

/հոդված 4, կետ 1./

Սկզբնական շրջանում նախատեսվել է, որ զարգացած և շուկայական տնտեսությանն անցնող

զարգացող երկրները պետք է ածխաթթու գազի և մյուս ջերմոցային գազերի արտանետումների

սահմանափակմանն ուղղված միջոցներ գործադրեն 2000 թ. արտանետումները 1990 թ.

մակարդակին վերադարձնելու համար: Հաշվի առնելով այդ երկրների տարբեր տնտեսական

հանգամանքները՝ մի քանի երկրներ կարող են միավորվել՝ սահմանելով մեկ համատեղ նպատակ

/հոդված 4.2-րդ կետ/:

ԿՓ ազդեցությունը մարդու առողջության վրա պայմանվորվում է բնակլիմայական գործոններով,

մարդու կենսագործունեության միջավայրի որակով, սոցիալական պայմաններով, վտանգներին

դիմակայելու, հարմարվելու անհատական ու հանրային կարողություններով: Ուստի ԿՓ

համատեքստում առողջապահության քաղաքականությունը պետք է ձևավորվի հաշվի առնելով՝

1. Երկրի բնական միջավայրի / բնական համակարգերի հիմնական բնութագրերը

2. Բնական, տեխնածին վտանգներին դիմակայելու պետության և անհատի

կարողությունները:

1. ՀՀ բնական միջավայրի հիմնական բնութագրերը (համառոտ)

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Եվրասիայի կովկասյան տարածաշրջանում՝

հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում: Փոքր լեռնային երկիր է՝ 29,740 հազար կմ2 առանց

Արցախի: Բնորոշ են չոր մայրցամաքային կլիման, երկրաբանական բարդ կառուցվածքը և

բարձունքային ուղղաձիգ գոտիականությունը: ՀՀ ներկա տարածքը կազմավորվել է

Փոքր Կովկասի հյուսիսային և հյուսիս-արևելյան լեռնաշղթաների համակարգով,

Հայկական հրաբխային բարձրավանդակով և

Այն հարավ-արևելքից գոտևորող Մերձարաքսյան լեռնաշղթաներով:

Page 11: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Բուսակենդանական տարբեր մարզերի սահմանագծում գտնվելու շնորհիվ ՀՀ տարածքում

ձևավորվել են հարուստ կենսաբազմազանություն և բնական էկո-համակարգեր՝ հազարամյակներ

շարունակ առողջ բնական միջավայրում կենսագործունեության բավարար պայմաններ

ապահովելով բնակչության համար:

Չնայած փոքր տարածքին ՀՀ-ում հայտնաբերված են մոտ 3600 տեսակ բարձրակարգ ծաղկավոր

բույսեր, ավելի քան 17500 կենդանատեսակներ, այդ թվում՝ 536 ողնաշարավորներ: Բարձրակարգ

բույսերի խտությամբ Հայաստանը առաջնակարգ է աշխարհում՝ ավելի քան 100 տեսակ 1 կմ2 վրա:

ՀՀ կենսաբազմազանությունը հարուստ է տնտեսապես արժեքավոր, հազվագյուտ և էնդեմիկ

տեսակներով: Բույսերի մոտ 2000 տեսակ օժտված են սննդարար, կերային, դեղատու, ներկատու,

եթերայուղատու, մեղրատու, խեժատու հատկանիշերով, մի շարք կենդանիներ մորթատու, մսատու

և այլ հատկանիշեր ունեն: Այդ հատկությունների շնորհիվ ֆլորա-ֆաունայի օգտագործման

աստիճանը բարձր է, որը սակայն չի համակարգվում:

ՀՀ բույսերի Կարմիր Գրքում ընդգրկված են 386 տեսակներ՝ ֆլորայի 12 %–ը: 35 արժեքավոր բուսա

տեսակներ անհետացել են ՀՀ տարածքից, այժմ անհետացման ենթակա են նաև այլ

բուսատեսակներ: ՀՀ կենդանիների Կարմիր Գրքում գրանցված են միայն ողնաշարավոր 99

տեսակներ, որոնցից 6-ը ընդգրկված են միջազգային Կարմիր ցուցակում (ԿԲ մասին կոնվենցիայի

ՀՀ Չորրորդ Ազգային Զեկույց, 2009թ. ՀՀ բնապահպան.նախարարություն):

Բնակլիմայական գործոններով պայմանավորված ՀՀ տարածքում հողառաջացման և

ջրագոյացման գործոնները թույլ են, իսկ հողատարման և ջրային ռեժիմի խախտումներն ավելի

ակտիվ են: Հարկ է որ այս հանգամանքը կարևորվի որոշումների կայացման հիմքերում: Թեև մեր

երկրին բնորոշ է գյուղատնտեսական հողերի 80 %-ի անապատացման ընթացքը, սակայն

իրականում … գյուղատնտեսական, անտառային հողերի բազմաթիվ հեկտարների կորուստներ են

արձանագրվում լեռնահանքային գործունեության, շինարարության, էներգետիկ նպատակներով

(նաև՝ փոքր գետերի բարբարոս շահագործում, հողերի կուլտուրական շերտի ավերում՝ վաճառքի

համար), որը հանգեցնում է հումուսով հարուստ բուսահողի կորստին, բնական էկո-համակարգերի

հիմնավոր խախտումներին:

Բազմամյա և չհամակարգված մարդկային գործունեությունը ՀՀ-ում ընթացել է կենսառեսուրսների

գերօգտագործման, բնական միջավայրի աղտոտման եղանակներով, հանգեցնելով բնական

հավասարակշռության խախտումների {2.}, դրանով ավելի խոցելի դարձնելով բնությանը,

հետևաբար նաև՝ մարդուն: Բնական միջավայրի վրա անբարենպաստ ազդեցության

դրսևորումներն են՝

1. Գյուղատնտեսական հողատեսքերի դեգրադացիա, էրոզիա, աղակալում, գերխոնավացում,

2. Վնասատուների և հիվանդությունների տարածում,

3. Բնական կերահանդակների բուսածածկի քայքայում, առաջնային արժեքավոր բույսերի

անհետացում, ագրեսիվ տեսակների բազմացում,

4. Դաշտերի աղտոտում արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերով ոռոգման

հետևանքով,

5. Մթնոլորտային աղտոտումներ

6. Անտառածածկի կրճատում և ջրային ռեժիմի խախտումներ, անապատացման երևույթներ

7. Բնական տարածքների աղտոտում ծանր մետաղներով, կենցաղային թափոններով, ….

Page 12: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

ՀՀ-ում բնօգտագործման արդյունավետությունը, ԿՓ ռիսկերը,, շրջակա միջավայրի, մարդու

առաողջության պահպանությունը ստորադասվում են տնտեսական շահերին, որոնք հաճախ

տնտեսական հիմնավորում չունեն:

1.1. ՀՀ անտառների դերը որպես կլիմայի կարգավորիչ

Բնական համակարգերից ԿՓ համատեքստում հատկապես կարևոր է անտառների ֆունկցիոնալ

դերը՝ որպես մթնոլորտային հավասարակաշռությանը նպաստող, կլիմայական խիստ գործոնները

մեղմացնող բնական համակարգեր: Ուստի ԿՓԱԱՔ վերլուծության հիմքում կարևորվել են ՀՀ

անտառների պահպանության խնդիրները:

1.Անտառային սաղարթը արևի լույսի և քլորոֆիլի ֆոտոքիմիական սինթեզով ածխաթթու գազը

վերածում է թթվածնի՝ հսկայական քանակներով՝ կարգավորելով, պահպանելով մթնոլորտային

հավասարակշռությունը:

2.Անտառային բազմաշերտ բուսականությունը մեղմացնում է կլիմայական գործոնները (քամիների

արագությունը, օդի հարաբերական խոնավությունը և ջերմաստիճանը), նպաստում մարդկանց

առողջությանը և հանգստին: Այս հատկությունների շնորհիվ առավել կարևոր է ՀՀ լեռնային

անտառների նշանակությունը՝ հատկապես ԿՓ համատեքստում:

3.ՀՀ ունի չոր ցամաքային կլիմա, լեռնային կտրտված ռելիեֆ, քայքայման գործընթացներն ավելի

ակտիվ են, բնագոյացման գործոնները սակավ են ու պասիվ: ՀՀ անտառները հողապահպան,

հողառաջացման, ջրային ռեժիմի կարգավորման դեր են կատարում, բարերար միջավայր են

ապահովում ԿԲ համար:

Բայց անտեսելով անտառների օգտակար հատկությունները ՀՀ-ում շարունակվում են լեռնային

անտառների հատումները: Աղյուսակ 1-ը կազմվել է ՀՀ ԱՎԾ տվյալներով և ցույց է տալիս ՀՀ

անտառների <պահպանությունը> 2010-2014 թ.

Աղյուսակ 1. ՀՀ անտառների պահպանությունը 2010-2014 թ.թ.

ՀՀ անտառներ 2010թ. հուլիսի 1-ի դր-մբ 2014թ. հուլիսի 1-ի դր-մբ

ՀՀ անտառային հողերը – հա, որից՝ 369 100 334 300

անտառածածկ – հա 305 500 289 500

Պահպանման տարեկան ծախսեր 931 101 հազ.դրամ 1 140 104 հազ.դրամ

ՀՀ անտառածածկի գերակշիռ մասը՝ 60 %–ը տարածվում է երկրի հյուսիս-արևելքում, 35-38 %–ը`

հարավ-արևելքում, կենտրոնական ընդարձակ մասում, այդ թվում՝ Սևանի ավազան և Շիրակի

սարահարթ, անտառները կազմում են ընդամենը 2 %:

ՀՀ անտառներում հանդիպում են 274 տեսակի ծառեր ու թփեր, որոնցից անտառկազմավորող

հիմնական ծառատեսակներն են հաճարենի արևելյան, կաղնի արևելյան, կաղնի վրացական, բոխի

կովկասյան, սոճի….: Այս տեսակները կազմում են ՀՀ ամբողջ անտառածածկի 89,1 %–ը և

անտառների ընդհանուր պաշարի 97,2 %–ը և անտառկազմավորող հատկություն ունեն:

Վերջին հարյուրամյակի ընթացքում ՀՀ անտառային տարածքները կրճատվել են 2 անգամ:

Փորձագիտական գնահատումների համաձայն՝ անտառահատումները երեք անգամ գերազանցում

են բնափայտի տարեկան ընթացիկ աճը {2}, ինչը անհապաղ միջամտության բացակայության

Page 13: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

դեպքում կբերի անդարձելի աղետալի վիճակի: Մարդկային ազդեցության հետևանքով տեղի են

ունեցել՝

Անտառների տարածման ուղղաձիգ սահմանների կրճատում – Անասունների արածեցման,

խոտհնձի, անկանոն հատումների պատճառով անտառային վերին գոտին տարածման բնական

սահմաններից իջել է 100-500 մ, փոխարինվելով մերձալպյան, առանձին վայրերում՝ լեռնա-

մարգագետնային բուսածածկով: Անտառային ստորին գոտում անտառ-տարածքների կրճատման

հաշվին ընդարձակվել են գարնանային արոտները, վարելահողերը: Ուղղահայաց տարածման

բնական սահմանները կորցնելով, անտառները երիզում են լեռնալանջերը նեղ ժապավենով, ինչը

չի նպաստում հողերի պահպանությանը, ակտիվանում են հողատարման գործընթացները:

Անտառային էկո-համակարգերի կազմալուծում – գերհատումները հանգեցրել են անտառների

վերականգնման հատկության կորստին՝

1. առաջացնելով անտառային հողերի էրոզիա և անապատացում,

2. ակտիվացել են բնական աղետները՝ սելավները, սողանքը,

3. խախտվել է անտառի հիդրոլոգիական ռեժիմը, խորացվել է ջրային դեֆիցիտը,

4. անտառային գետերն ու ջրամբարները տղմակալում են,

5. բուսատեսակների քանակ-որակային փոփոխություններ՝ ծառուտները կորցրել են բնական

վերականգնման ունակությունը,

6. կենդանիների բնադրավայրերն անհետանում են, ապրելու պայմանները նվազում են,

հետևաբար կենդանական աշխարհն աղքատանում է,

7. խախտվում է բնական հավասարակշռությունը՝ հանգեցնելով անտառային էկո-

համակարգի ամբողջական դեգրադացիայի և կազմալուծման {2.}:

Դրանից հողառաջացման ու ջրագոյացման գործոններն ավելի արագորեն նվազում են, իսկ

հողատարման և անապատացման գործոններն ավելի ակտիվանում են, անտառի մթնոլորտային,

կլիմայական կարգավորիչ ունակությունները նվազում, սպառվում են: Այս գործոններին

գումարվում են նաև ջերմոցային գազերի անվերահսկելի արտանետումները, ինչպես նաև՝ գլոբալ

տաքացումը և դրանով պայմանավորված կլիմայական փոփոխությունները, որոնց հետևանքով՝

1. բնական ռեսուրսների դեգրադացիան ավելի ընդգրկուն բնույթ է կրում,

2. ակտիվանում են էկո-համակարգերի հավասարակշռության խախտումները,

3. բարձրանում է երկիրը կերակրող գյուղատնտեության խոցելիությունը,

4. բարձրանում ու բազմանում են ռիսկերը բնակչության առողջության նկատմամբ, ….

Անտառային էկո-համակարգերի կազմալուծումը խիստ բացասական երկարատև ազդեցություն է

թողնում առաջին հերթին

բնության ներգործությամբ մարդու անձը ձևավորող բարոյահոգեբանական բնութագրերի

վրա,

անտառի բարիքներից օգտվող մարդկանց կենսագործունեության,

շրջակա բնական միջավայրի որակի, հատկապես՝

գյուղատնտեսության համար անհրաժեշտ միջավայրաստեղծ գործոնի և

մասնավորապես՝ գյուղատնտեսական հողատեսքերի բերքատվության վրա:

ՀՀ ԲՀՊՏ-ների ընդհանուր մակերեսը կազմում է 308 000 հա /331700 հա-2014թ./, որը կազմում է

երկրի տարածքի շուրջ 10 %–ը (առանց Սևանա լճի մակերեսի՝ 6%): ԲՀՊՏ ընդհանուր տարածքի 54

Page 14: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

%–ը կամ առանց Սևանա լճի՝ 91 %–ը զբաղեցնում են անտառային էկո-համակարգերը {2.}, որոնց

օգտագործումը կարգավորվում է ԲՀՊՏ-ների մասին ՀՀ օրենքով, սակայն վերը նշված բացասական

փոփոխություններն անտառներում բացասական ազդեցություն են թողնում ամբողջ համակարգի

վրա:

1.2. Էկոլոգիական իրավիճակը ՀՀ բնակավայրերում

ՀՀ բնակավայրերի մեծ մասում առկա են բազմաթիվ էկոլոգիական խնդիրներ – օդի աղտոտում

փոխադրամիջոցների և ստացիոնար աղբյուրների վնասակար արտանետումներով, խմելու ջրի

անբավարար որակ, աղմուկի բարձր մակարդակ, ճառագայթման բարձր ֆոն, կենցաղային

աղբավայրերի և տոքսիկ թափոնների չլուծված խնդիրներ, հողում ծանր մետաղների բարձր

պարունակություն, անորակ սնունդ … 2-րդ աղյուսակում ներկայացված են վնասակար նյութերի

արտանետումները 2009-2014 թ.թ. ըստ www.mnp.am կայքի:

Աղյուսակ 2. Վնասակար նյութերի արտանետումները 2009-2014 թ.թ.

Թվ.

Տարի Վնասակար նյութերի արտանետումներ - հազ.տ / %

Ընդհանուր Անշարժ աղբյուրներից Փոխադրամիջոցներից

1. 2014 թ. 270,9 128,4 / 47,4 142,5 / 52,6

2. 2013 թ. 261,4 119,7 / 45,8 141,7 / 54,2

3. 2012 թ. 117,5 48,3 / 41,1 69,2 / 58,9

4. 2011 թ. 269,4 114,5 / 42,5 154,9 / 57,5

5. 2010 թ. 263,9 97,4 / 36,9 166,5 / 63,1

6. 2009 թ. 235,1 74,7 / 31,8 160,4 / 68,2

Ի լրումն՝ բնակավայրերի գերակշիռ մասը չունեն մարդու առողջության նվազագույն պահանջները

բավարարող կանաչ տարածքներ:

ՀՀ բնակավայրերի խոցելիության մակարդակը ԿՓ-ից բարձրանում է ռելիեֆի բարդության՝

լանջերի թեքությունների և մասնատվածության պատճառով: Կիրճերում ու հովիտներում

տեղաբաշխված ՀՀ բնակավայրերը բարձր ռիսկայնության գոտիներում են՝ երկրաբանական,

կլիմայական, հիդրոերկրաբանական հատուկ պայմանների առկայությամբ {1.}: Որոշ

բնակավայրերում նշված պայմաններից բացի առկա են նաև արդյունահանման ու վերամշակման

գոտիներ (Ալավերդի, Արարատ, Կապան, Քաջարան, …), որոնց վնասակար ազդեցությունը

շրջակա միջավայրի վրա՝ ակնհայտ է:

Երկրում ուրբանիզացիայի մակարդակը բարձր է՝ բնակչության 64 %-ը բնակվում է քաղաքներում

{4.}, որտեղ կլիմայական փոփոխությունների անբարենպաստ ազդեցությունը զուգակցվում է

մթնոլորտային օդի բարձր աղտոտվածությամբ {10.}: Մայրաքաղաք Երևանում կենտրոնացված է ՀՀ

բնակչության շուրջ 50 %-ը, փողոցները ծանրաբեռնված են փոխադրամիջոցներով, որոնց

ծխագազերում գերակշռում են ջերմոցային գազերը: Մեծ քաղաքներին բնորոշ <քաղաքային

ջերմային կղզին> բարձրացնում է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնակչության

խոցելիությունը:

Նշված վնասակար գործոնները շարունակաբար բացասական ազդեցություն են թողնում

բնակչության վրա՝ խաթարելով մարդկանց առողջությունը: Հարմարվողականության սուղ

պայմաններում Կլիմայի Փոփոխությունը վտանգում –խորացնում է մարդու առողջության

համարյա բոլոր խնդիրները:

Page 15: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

1.3. Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված էկո-համակարգային խնդիրներ

ՀՀ ունի չոր մայրցամաքային կլիմա, լեռնային բարդ ռելիեֆ, երկրում բնակլիմայական

պայմանները խիստ են: Ի լրումն՝ տնտեսական գործունեության ռիսկերը չեն կարգավորվում՝

նախագծային վիճակում չի ապահվվում դրանց էկոլոգիական անվտանգությունը: Հետևաբար՝ ԿՓ

ազդեցությամբ պայմանավորված նկարագրված խնդիրներն ավելի են բարդանում:

ՀՀ տարածքում կլիմայական համակարգը ձևավորվում է ուղղաձիգ գոտիականությամբ և նույնիսկ

չնչին կլիմակայական փոփոխություններն առաջացնում են կենսաբազմազանության զգալի

խախտումներ: ԿԲ ներկայացուցիչները հարկադրված փոխում են իրենց բնակատեղին, երբեմն տեղ

չունենալով՝ վերանում են: Զգալի փոփոխություններ են կատարվում ջրային էկոհամակարգերում:

Ջրի քանակ-որակային ու հոսքի ռեժիմի փոփոխությունն անխուսափելի կերպով ազդում է ոռոգելի

գյուղատնտեսության, կոմունալ ջրօգտագործման, ենթակառույցների և հիդրոէներգետիկայի վրա՝

հանգեցնելով դրանց խոցելիությանը ԿՓ նկատմամբ {10.}:

ԿՓ ազդեցությունները երկրի տարածքում բնորոշվում են խոցելի էկո-համակարգերով, կլիմայի

չորայնությամբ, ակտիվ անապատացման գործընթացներով և հաճախակի նկատվող տարերային

աղետներով (երաշտ, գարնանային ցրտահարություններ, կարկտահարություն, սելավներ, սողանք,

ուժեղ քամիներ, անտառային հրդեհներ), որոնք երկիրն առավել զգայուն են դարձնում կլիմայի

փոփոխության ազդեցությունների նկատմամբ: Վերջին տասնամյակների ընթացքում աճել են

եղանակային և կլիմայական վտանգավոր երևույթների ուժգնությունը և հաճախականությունը:

ԿՓ-ով պայմանավորված ջերմաստիճանի բարձրացումն առավել արտահայտված է ամառային

շրջանում՝ հանգեցնելով երաշտների տևողության և ուժգնության աճին: Ջրի մատչելիության

նվազումը և արտակարգ երևույթների հաճախացումն ավելի խորացնում են գյուղատնտեսության

խնդիրները, իսկ ՀՀ բնակչության ավելի քան 44 %-ը {9.} զբաղված է գյուղատնտեսական

գործունեությամբ:

Նշված գործոնները բնապահպանությունից բացի թելադրում, պարտադրում են հետևողական

քայլեր նաև առողջապահության, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության,

էներգետիկայի, ՏԻՄ համակարգի, ենթակառույցների և այլ ոլորտներում, հատկապես՝ հարկ է

նախապես կարգավորել տնտեսական նախաձեռնությունների ռիսկերը՝ խստորեն ապահովելով

էկո-անվտանգությունը: Սակայն ԿՓ բազմակողմանի ազդեցությունը և լայն ընդգրկումը

դժվարացնում են բազմաբնույթ խնդիրների միասնական կարգավորումները: Միասնական

քաղաքականությունը բացակայում է:

2. Բնական, տեխնածին վտանգները և մարդու առողջության պահպանությունը

ԿՓ ռիսկային է դարձնում առողջության համար որոշիչ դեր կատարող հիմնական գործոնները՝

շրջակա բնական միջավայրը՝ հատկապես օդը և ջուրը, բավարար որակի և քանակի սնունդը,

անվտանգ կացարանը, սոցիալական բարվոք պայմանները:

ԿՓ հետևանքները լուրջ սպառնալիք են հանրային առողջության անվտանգության համար:

Առավել արագ փոփոխվող կլիման ուժեղացնում է հորդ անձրևների, ջրհեղեղների, փոթորիկների,

երաշտների, մրրիկների վտանգը:

Page 16: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

1. Ջրհեղեղների աճը կարող է սրտային, շնչառական, աղեստամոքսային, մաշկային

հիվանդությունների պատճառ դառնալ: Խոնավության բարձր աստիճանն առաջացնում է սրտի

ռևմատիկ և բորբոսային սպորներից առաջացող սնկային հիվանդությունների աճ:

2. Անտառային հրդեհների պատճառով ավելանում են այրվածքների թիվը, օդի

աղտոտիչների (այդ թվում՝ քաղցկեղածին նյութերի) արտանետումները:

3. Փոշու փոթորիկները բարդացնում են շնչառության խնդիրները:

4. ԿՓ նվազեցնում է գյուղատնտեսական արտադրողականությունը՝ հանգեցնելով սննդի

պակասի: Թերսնման պատճառով բարձրանում է մարդու խոցելիությունը համաճարակների

նկատմամբ, վարակված սնունդը նպաստում է հիվանդությունների աճին

5. Առողջության համար տագնապալի սպառնալիք է խմելու ջրի պաշարների նվազումը և ջրի

աղտոտվածության աճը: ԿՓ վատթարացնում է այս դինամիկան թե որակապես և թե քանակապես:

Ջրից առաջացող և ջրի շփման միջոցով փոխանցվող հիվանդությունները, որոնք առաջանում են

ջրի կենսաբանական և /կամ քիմիական աղտոտման հետևանքով, կարող են վնասել մեծաթիվ

մարդկանց առողջությունը: Վարակային, մանրեածին կամ մակաբույծ ջրային պաթոգենները

հանգեցնում են մի շարք ախտերի, որոնցից են՝ վիրուսային հեպատիտները, խոլերան, տիֆը,

արյունալուծը: ԿՓ պատճառով ջրում զարգացող փոխանցվող հիվանդությունների հետևանքով

ավելանում է մալարիայի հնարավոր փոխանցման գոտում բնակվող մարդկանց թիվը {23.}:

Բնական, տեխնածին վտանգներին դիմակայելու ՀՀ քաղաքականությունը հիմնականում

սահմանվել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով

և Աղետների ռիսկերի նվազեցման ՀՀ ազգային Ռազմավարությամբ {4.}, որը հաստատվել է ՀՀ

կառավարության 2012 թ. մարտի 7-ի N 281-Ն որոշմամբ: ԱՌՆԱՌ համաձայն՝

6. Հաշվի առնելով վերջին տարիներին կլիմայի փոփոխության (ԿՓ) հետ կապված աղետների

քանակի և ինտենսիվության աճը, ինչպես նաև դրանց կողմից տնտեսության տարբեր ճյուղերին

հասցրած զգալի կորուստները՝ անհրաժեշտություն է առաջացել նոր լուծումներ և մոտեցումներ

գտնել կլիմայական ռիսկի կառավարման (ԿՌԿ) և ինտեգրման համար աղետների ռիսկերի

նվազեցման ռազմավարության մեջ:

8. Աղետների ռիսկերի նվազեցման համակարգում իր առաջնային դերն ունի տեղեկատվության և

հանրային իրազեկման բաղկացուցիչը, որը լուծում է ծառացող հետևյալ հարցերը`

տեղեկատվության կառավարում, իրազեկում ու պատրաստվածության բարձրացում,

հասարակայնության հետ կապերի ապահովում և հասարակության ուսուցում:

15. Աղետների ռիսկերի նվազեցման բնագավառի հիմնական դերակատարներն են`

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը մշակում,

իրականացնում և համակարգում է օրենքով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը

վերապահված քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության

պաշտպանության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության

համապատասխան ստորաբաժանումները

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը`

ա. ապահովում է առողջության սպառնալիքների մասին բնակչության իրազեկումը,

Page 17: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

բ. իր իրավասության շրջանակներում իրականացնում է փորձաքննություն և տալիս է

համապատասխան եզրակացություն հնարավոր առողջապահական ռիսկերի վերաբերյալ,

գ. ճառագայթային վթարի դեպքում մասնակցում է Հայկական ատոմային էլեկտրակայանի

արտանախագծային վթարների պլանով նախատեսված միջոցառումներին,

դ. քիմիական և կենսաբանական վթարների դեպքում իրականացնում է հսկողություն

տարահանված բնակչության ժամանակավոր կացարաններում խմելու ջրի,

սանիտարակենցաղային պայմանների նկատմամբ,

ե. համապատասխան եզրակացություն է տալիս աղետի հետևանքների

սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ,

զ. իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է

օպերատիվ բժշկական խմբերի` ժամանակին աղետի գոտի հասնելը և ապահովում առաջնային

միջոցառումների ձեռնարկումը,

է. իրականացնում է տուժած բնակչության բժշկական սպասարկումը, տարահանման ժամանակ

ապահովում է տարահանվող բնակչության ուղեկցումը և բուժսպասարկումը միջանկյալ ու

տարահանման վերջնակետերում բուժսպասարկումը և այլն.

5) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն իրականացնում է

էկոլոգիական անվտանգության կարգավորումն ու վերահսկումը, շրջակա միջավայրի

պահպանության և մոնիթորինգի ապահովումը, ինչպես նաև էկո-կրթության և կլիմայի

փոփոխության հիմնախնդիրների հետ կապված գործառույթները և այլն.

20. Օդերևութաբանական դիտարկումների տվյալների ուսումնասիրությունները ցույց են տալիս,

որ ՀՀ-ում վերջին 80 տարիների կտրվածքով դիտվել է տարեկան ջերմաստիճանի աճ 0.85օC-ով և

տեղումների նվազում 6 տոկոսով: Ջերմաստիճանի և տեղումների փոփոխությունները ՀՀ

տարածքի տարբեր շրջաններում և տարբեր սեզոններում ունեն տարբեր միտումներ:

21. ՀՀ-ում կլիմայի փոփոխության տարբեր սցենարներով կատարված հաշվարկների համաձայն

2030, 2070, 2100 թվականների կտրվածքով կանխատեսվում է ջերմաստիճանի նշանակալի և

անընդմեջ աճ, հատկապես, գարնան ու ամռան ամիսներին: Գումարային գետային հոսքը մինչև

2030 թվականի կնվազի 6,7 տոկոսով, մինչև 2070 թվականի` 14,4 տոկոսով, մինչև 2100 թվականի

24,4 տոկոսով (1961-1990 թվականների համեմատ): Ջրային ռեսուրսների նվազեցումն

անմիջականորեն կանդրադառնա գյուղատնտեսության վրա (հողային ռեսուրսներինը՝ ավելի

արագորեն)՝ դրանով առաջացնելով պարենային ապահովվածության մակարդակի նվազում: (եթե

պատասխանատու գերատեսչությունը ժամանակին չմշակի և չիրականացնի ոռոգման

համակարգի արդիականացումն ու վերազինումը նոր տեխնոլոգիաներով:)

22. Տեխնոլոգիական աղետները նույնպես զգալի ռիսկի աղբյուր են: ՀՀ-ում կան 26 քիմիական

գործարաններ, որոնք օգտագործում են ամոնիակ, քլոր, քլորաթթու, ազոտաթթու և այլ քիմիական

նյութեր: 1500-ից ավելի կազմակերպություններ հատկանշվում են բարձր

պայթյունավտանգությամբ և հրդեհավտանգությամբ: Մեծամորի ատոմակայանը գտնվում է

սեյսմաակտիվ գոտում:

35. Առկա են մի շարք մարտահրավերներ, որոնք կարող են հանդիսանալ աղետների ռիսկերի

նվազեցման ռազմավարության արդյունավետ իրականացման խոչընդոտ: Դրանք են`

Page 18: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

3) բնական վտանգավոր երևույթները, ըստ էության, չեն առաջացնում աղետներ, քանի դեռ չեն

զուգակցվում հասարակության խոցելիության և ցածր դիմադրողությամբ այդ երևույթների

նկատմամբ: Այդ իմաստով կլիմայի փոփոխության ազդեցությունն աղետների վտանգների վրա

հնարավոր է `

ա. վտանգավոր հիդրոօդերևութաբանական և կլիմայական երևույթների հնարավոր և սպասվող

ավելացման դեպքում,

բ. վտանգավոր բնական երևույթների նկատմամբ հասարակության խոցելիության աստիճանի

բարձրացման դեպքում: Վերջինիս պատճառներից են էկոհամակարգերի դեգրադացիան, բնական

պաշարների և ջրային ռեսուրսների նվազեցումը, պարենամթերքների, կյանքի համար անհրաժեշտ

միջոցների պակասությունը և այլն: Այսպիսով, կլիմայի փոփոխությունը լրացուցիչ բեռ է

աղետների վտանգներից հասարակության դիմադրողականության հնարավորությունների համար:

Այդ պատճառով արդիական խնդիր է դարձել կլիմայի փոփոխության ազդեցության գնահատումը

տնտեսության և էկոհամակարգերի վրա, այդ փոփոխություններին դիմակայելու համար

հարմարվողականության ծրագրերի մշակումը և դրանց ընդգրկումն ազգային և տեղական

մակարդակներում.

4) անվտանգության մշակույթի անկատարությունը: Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտի

գիտելիքների պակասը և անվտանգության մշակույթի անկատարությունը նպաստում են նոր

վտանգների առաջացմանը, վտանգներից խոցելիության մեծացմանը և հետևաբար օժանդակում

աղետների ռիսկի մեծացմանը.

37. Աղետների ռիսկերի նվազեցման ռազմավարության խնդիրներն են`

1) հստակեցնել և կանոնակարգել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում գործող կառավարման

մարմինների, կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, կամավորների,

մասնավոր հատվածի և գիտական հաստատությունների գործառույթները, դերերը,

իրավասություններն ու պատասխանատվությունները.

4) ծավալել անվտանգության մշակույթի զարգացմանն ուղղված կանոնավոր գործունեություն՝

ապահովելով ազգաբնակչության բոլոր շերտերի շարունակական ուսուցումը.

6) գնահատել հնարավոր կլիմայական ռիսկերը և մշակել միջոցառումներ ուղղված դրանց

կանխարգելմանն ու հետևանքների նվազեցմանը գլոբալ, ազգային և տեղական մակարդակներով.

7) աղետների և կլիմայական ռիսկերի նվազեցման ու ընդհանուր կառավարման խնդիրներն

ընդունել որպես առաջնայնություններ ազգային և տեղական մակարդակներում զարգացման

ծրագրերում ընդգրկելու միջոցով.

8) զարգացնել մոնիթորինգի, կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերը`

աղետների վտանգները հայտնաբերելու, գնահատելու ու վերահսկելու նպատակով.

9) կլիմայի փոփոխության հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքների, նոր տեխնոլոգիաների,

լավագույն փորձի տարածում և օգտագործում բոլոր մակարդակներում կայուն զարգացումն

ապահովելու ու անվտանգության մշակույթ ձևավորելու նպատակով.

12) պլանավորել և հետևողականորեն իրականացնել գործառույթներ՝ ուղղված կենսապահովման

կառույցների ու ցանցերի հուսալիության բարձրացմանը.

Page 19: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

13) կատարելագործել աղետների ռիսկերի նվազեցման ոլորտը կարգավորող օրենսդրությունը՝

միասնականացնելով երկրում գործող իրավական դաշտը և ներդաշնակեցնելով այն միջազգային

օրենսդրությանը {4.}.

ՀՀ կառավարության 2012 թ. մարտի 7-ի N 281-Ն որոշման 2-րդ հավելվածով սահմանվել են ԱՌՆ

Ռազմավարության իրականացման գործողությունները {4.}:

ԱՌՆԱՌ-ը սահմանում է բնական և տեխնոգեն աղետներին դիմակայելու պետության խնդիրները,

գործառույթները, հիմնական ուղղությունները: Անհատի կարողությունները պայմանավորվում են

մարդու առողջական, սոցիալական խնդիրներով, կրթությամբ ու տեղեկացվածությամբ, նրա՝

ռիսկերը նվազեցնելու և դրանց դիմակայելու անձնական պատասխանատվությամբ:

ԿՓ-ից խոցելի է ամբողջ բնակչությունը, սակայն առավել խոցելի են աղքատները, երեխաները,

տարեցները, հաշմանդամները {23.}:

Բնակչության առողջության վրա կլիմայական փոփոխություններն ազդում են ուղղակի և

անուղղակի կերպով: Ուղղակի ազդեցությունը պայմանավորված է ՀՎԵ-ների հետևանքով

առաջացող դժբախտ դեպքերի ավելացմամբ: Անուղղակի ազդեցությունը կլիմայական կտրուկ

փոփոխություններով (ջերմաստիճան, տեղումներ, …) պայմանավորված բնակչության

հիվանդացությունն է և վարակիչ հիվանդությունները, որոնք բարձր ռիսկային գործոններ են:

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների հաճախականությունը և մահացությունը

ամենաբարձրն է ձմեռ-գարնանային ամիսներին {1.}:

2.1. Բնակլիմայական գործոնների ազդեցությունը մարդու առողջության վրա

Մարդը ծնված օրվանից ենթարկվում է բնակլիմայական գործոնների ազդեցությանը: Եղանակով և

աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ բնակլիմայական գործոնները լինում են տարբեր

ուժգնության: Դրանով է բացատրվում տարբեր ռասսաների, ազգերի, ցեղերի հարմարվողական

/ադապտացիոն/ հատկությունների տարբերությունը և առանձնահատկությունը:

Հունարեն կլիմա բառը նշանակում է արևի ճառագայթների թեքություն: Կլիման շրջակա

միջավայրի ֆիզիկական վիճակ է՝ պայմանավորված արևային ճառագայթումուվ, սակայն

հետագայում այդ տերմինի նշանակությունը ընդլայնվեց: Բնակլիմայական գործոններ են՝

1. արևային ճառագայթումը,

2. երկրագնդի մագնիսական դաշտը,

3. տիեզերքի և երկրագնդի բնական ռադիոակտիվ ֆոնը,

4. էլեկտրոմագնիսական, ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր, ուլտրաձայնային և այլ

ալիքներ,

5. մթնոլորտային օդի ճնշումը,

6. օդային զանգվածների շարժը,

7. բացարձակ և հարաբերական խոնավությունը,

8. երկրագնդի և մթնոլորտային օդի ստատիկ և կինետիկ ջերմաստիճանը և այլն:

Մարդու օրգանիզմում առկա են նշված բոլոր գործոնների նկատմամբ հարմարվողականության

կենսաբանական մեխանիզմները, սակայն յուրաքանչյուր մարդ, որպես անհատ ունի հարմարվելու

յուրովի հնարավորություններ, որոնք պայմանավորված են ժառանգականությամբ, սեռով,

Page 20: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

տարիքով, ինտելեկտի մակարդակով, նշանակալի են նաև մասնագիտական զբաղվածության

ոլորտը, սոցիալ-կենցաղային պայմանները: Քանի որ վերոհիշյալ կլիմայական պայմանների

առաջացումը ընթանում է արևային ճառագայթման ֆոնի վրա, ուստի նպատակահարմար է

լուսաբանել, թե ինչպես և ինչպիսի ախտաֆիզիոլոգիական փոփոխություններ են առաջացնում

բնակլիմայական գործոններն օրգանիզմի կենսական պրոցեսների վրա, մասնավորապես

ջերմակարգավորման /թերմոռեգուլյացիա/ մեխանիզմի վրա:

Օրգանիզմի ջերմային վիճակի կայունության համար անհրաժեշտ է, որ ջերմարտադրությունը և

ջերմատվությունը լինեն հավասարակշռված վիճակում: Ջերմարտադրությունը պայմանավորված

է օրգանիզմում ընթացող նյութափոխանակության պրոցեսներով, իսկ ջերմատվությունը

օրգանիզմում կուտակված էներգիայի հեռացումով: Ջերմակարգավորման հիմնական ախտածին

(պաթոգենետիկ ) մեխանիզմները հետևյալն են՝

1. անոթային ռեակցիա-անոթների նեղացում (սպազմ) և/ կամ լայնացում (վազոդիլատացիա),

որոնց պատճառով փոքրանում և/ կամ մեծանում է ջերմակորուստն օրգանիզմից.

2. քրտնարտադրություն, որի ընթացքում ջրի 1գ. գոլորշիացումից օրգանիզմից կարող է

անջատվել մոտ 0,56 կկալ.

3. ջերմարտադրություն, երբ ջերմատվության մեխանիզմներն ի վիճակի չեն ապահովել

օրգանիզմի ջերմային հավասարակշռությունը:

Օդի ջերմաստիճանը մեկուսացված գործոն չէ և կարող է ուժեղանալ կամ նվազել՝ օդի շարժման

արագությունից և հարաբերական խոնավության մակարդակից: Երբ օդի ջերմաստիճանը բարձր է

+360 C-ից, գոլորշացումը դառնում է ջերմատվության միակ ուղին: Այս ճանապարհով օրգանիզմից

ջրի կորուստը կարող է կազմել ընդհուպ մինչև 5լ և ավել՝ մարդու կարգավիճակով

պայմանավորված, հատկապես՝ աշխատանքային գործունեության պայմաններով (բացօդյա

պայմաններ, տաք արտադրամասեր և այլն):

Քրտինքի հետ հեռանում են նաև որոշակի քանակությամբ հանքային նյութեր, ջրալուծ

վիտամիններ և միկրոէլեմենտներ, որի հետևանքով մարդու մոտ առաջանում է ընդհանուր

թուլութուն, գլխապտույտ, ծարավի զգացում և այլն: Այդ պատճառով մարդը ստիպված է մեծ

քանակությամբ հեղունկներ ընդունել: Պարզվել է, որ ծարավի զգացումի և օրգանիզմի ջրազրկման

աստիճանի միջև գոյություն ունի ուղղակի կապ, այսինքն անհրաժեշտ է ընդունել այնքան հեղուկ,

որքան պահանջվում է ծարավի զգացումը հագեցնելու համար՝ ջուր-աղային բալանսը

պահպանելու համար:

Օրգանիզմի ջերմային ինքնաադապտացիայի վերին սահմանը մոտավորապես +400 C, եթե օդի

հարաբերական խոնավությունը տատանվում է 30-45 %-ի տիրույթում: Նշված սահմանների

գերազանցման և/ կամ կտրուկ փոփոխման դեպքում կարող է առաջանալ ջերմահարություն:

Ջերմահարությունը առաջանում է միջավայրի բարձր ջերմաստիճանից, իսկ արևահարությունը

պայմանավորված է ուղեղային հյոււսվածքի վրա արևի ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն

ճառագայթների անմիջական ազդեգությամբ, որի ժամանակ առաջանում են ուղեղային

երևույթներ:

Բնակլիմայական պայմանների կարևոր գործոններից է մթնոլորտային ճնշումը:

Լեռնային պայմաններում բարձրությանը համապատասխան իջնում է օդի և թթվածնի պարցիալ

ճնշումը: ՀՀ-ում բնակավայրերի աշխարհագրական տեղաբաշխումը տատանվում է հասնելով

մինչև 2500 մ բարձրություն: Ավելի շատ բարձրությունները օդի ցածր ջերմաստիճանի և

Page 21: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

կլիմայական մյուս պայմանների սրության պատճառով բարենպաստ չեն բնակության համար:

Այստեղ հիմնականում անբարենպաստ գործոնը թթվածնի պարցիալ ճնշման անկումն է:

Արդեն 2000 մ բարձրության վրա կարող են նկատվել զգալի ֆիզիոլոգիական տեղաշարժեր`սրտի

զարկերի հաճախացում, զարկերակային ճնշման բարձրացում, հևոց, գլխացավ, գլխապտույտ,

անհանգիստ վիճակ և այլն: Եթե առողջ մարդկանց մոտ այդ երևույթները մի քանի ժամվա

ընթացքում անցնում կամ ընդհանրապես չեն արտահայտվում, ապա վատառողջ մարդկանց մոտ՝

խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ ճնշման կտրուկ տատանումները առաջ են

բերում հիվանդությունների սրացում և բազմաթիվ ֆունկցիոնալ փոփոխություններ:

Արյան մեջ թթվածնի քանակի անբավարարությունը կոչվում է հիպոքսեմիա: Առողջ մարդկանց

մոտ արյան թթվածնի անբավարարության երևույթները դրսեվորվում են 3000 մ բարձրության վրա:

Առաջին հերթին թթվածնային քաղցին արձագանքում է կենտրոնական նյարդային համակարգը՝

գլխապտույտ, գլխացավ, սրտի զարկերի և շնչառության հաճախացում, էյֆորիկ վիճակ և այլն:

Բարձր լեռնային պայմանների և դրանով պայմանավորված ցածր մթնոլորտային ճնշման

հետևանքով հնարավոր առողջական ռիսկերը պետք է հաշվի առնեն խրոնիկ հիվանդություններով

տառապող մարդիկ, հատկապես նրանք, ովքեր մեկնում են ՀՀ սանատոր-կուրորտային վայրեր

(Ջերմուկ, Դիլիջան, Սևան և այլն), կամ ճանաչողական լեռնային արշավներ: Ուստի այդ ռիսկերից

խուսափելու ամենաճիշտ միջոցը այդպիսի ճանապարհորդություններից խուսափելն է կամ

մեկնելուց առաջ խորհդակցություն ստանալ բժշկից:

Բնակլիմկայական անբարենպաստ գործոնները՝ բարձր ջերմաստիճանը և խոնավությունը կարող

են ազդել մարդու վրա նույնիսկ տանը կամ այլ փակ տարածքում: Ուստի մնալով տանը, լինելով

աշխատավայրում և այլն, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել միկրոկլիմայի բարենպաստ

գործոններ ապահովելու համար, որոնցից են՝

1. արևի ճառագայթի ուղղակի թափանցման արգելափակումը պատուհաններից,

2. բնակարանում կամ աշխատասենյակում մեխանիկական օդափոխությունը,

3. ջրով լի տարողությունների տեղադրումը, որոնք գոլորշիացման միջոցով

կապահովեն հարաբերական խոնավությունը, նորմալ կենսագործնեությունը և

աշխատունակությունը,

4. շատ օգտակար են սառը (ոչ ցածր +160 C) ջրային ցնցուղները և այլ ջրային

պրոցեդուրաները:

Kլիմայական փոփոխությունների ազդեցությունը մարդու առողջության վրա ՀՀ-ում

պայմանավորվում է ոչ այնքան ջերմաստիճանի բարձրացմամբ (ՀՀ ամբողջ տարածքի համար այն

կազմում է միջինը 10C), այլ ՀՎԵ-ների հաճախականության և ուժգնության աճով, կլիմայի

չորայնությամբ և կլիմայական գոտիների տեղափոխմամբ: Կլիմայական գոտիների

տեղափոխումները լեռնային երկրներում տեղի են ունենում համեմատաբար փոքր տարածքների

վրա: Հիվանդություններ տարածող մակաբույծների և միջատների արեալներն ընդարձակվում,

տեղաշարժվում են, և հիվանդացությունը դառնում է հավանական այն տարածքներում, որտեղ

նախկինում այն չի դիտվել {10}:

Կլիմայի չորայնության աճը հանգեցնում է շոգ օրերի թվի աճին և որպես դրա հետևանք՝ ջերմային

ալիքների ազդեցության աճին: ՀՀ տարածքում վերջին 30 տարիների ընթացքում ջերմային

ալիքների միջին տևողությունը 1 տարվա կտրվածքով տատանվում է 10-30 օրերի սահմաններում:

1998, 2000, 2006 և 2010 թվականները 1961-1990 թ.թ. միջինի համեմատ անոմալ տաք տարիներ են

Page 22: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

եղել: Երևանում վերջին 30 տարիներին շոգ օրերի քանակի ավելացումը առավելագույնն է՝ 46 օր:

Ջերմային ալիքները տևում են միջինը 22-28 օր Մեղրիում, խոնավ լեռնաանտառային, բարեխառն

տաք անտառային գոտիներում գտնվող բնակավայրերում {10.}:

ԿՓ ազդեցությամբ պայմանավորված ՀՀ տարածքում ջերմային ալիքների հաճախականության և

տևողության աճի հետևանքով (երբ միջին ամսական ջերմասիճանը հասնում է 290C, իսկ միջին

օրական ջերմաստիճանը՝ 300C և ավելի) կանխատեսվում է նաև հիվանդացության (հատկապես՝

սրտանոթային հիվանդությունների) ու մահացության աճ:

2.2. Հանրային առողջապահության ՀՀ համակարգը

Մարդու առողջության խնդիրները պայմանավորվում են՝ ժառանգականությամբ, շրջակա

միջավայրի և ընդունած սնունդի որակով, անհատի կրթական, հոգևոր բնութագրերով: ԿՓ-ը

շրջակա միջավայրի այն գործոններից է, որն ազդում է բնակչության առողջության վրա

համատեղվելով նշված գործոնների հետ՝ տեղական, ազգային և գլոբալ ընդգրկումով՝ խոցելի

դարձնելով ամբողջ բնակչությանը: Որքան բնակչության խոցելիության մակարդակը բարձր է,

այնքան ավելի ազդեցիկ են կլիմայական գործոնները հատկապես՝ մարդու առողջության

նկատմամբ:

Տնտեսության զարգացման, կլիմայի գլոբալ փոփոխության, նոր տեխնոլոգիաների ներդրման

գործընթացների արդյունքում հաճախ առաջանում են հանրային առողջությանն սպառնացող նոր

ռիսկեր՝ իրենց առանձնահատուկ խոցող գործոններով, որոնք թելադրում են ռիսկերի նվազեցման

գործընթացների հետևողական ապահովում:

Բնակչության առողջության պահպանման և բարելավման նպատակով ՀՀ առողջապահության

ոլորտում իրականացվում են հետևյալ նպատակային առողջապահական ծրագրերը.

1. բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման,

2. բնակչության առողջության առաջնային պահպանման,

3. մոր և մանկան առողջության պահպանման,

4. բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված

անձանց բժշկական օգնության ապահովման,

5. սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների

բժշկական օգնության (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման), դեղորայքային

ապահովման ծրագրեր:

Բնակչության հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովումը պետական

կարևորագույն խնդիրներից է և երաշխավորվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության

սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով: Այս

համակարգի անխափան գործունեության ապահովումը կենսական նշանակություն ունի երկրի

սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության առողջության պահպանման բնագավառում:

Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով շարունակական

աշխատանքներ են տարվում հանրային առողջության, հիգիենիկ և համաճարակային

անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման, դրա

իրականացման, կազմակերպական ու մեթոդաբանական ղեկավարման, մոնիթորինգի, տեսչական

Page 23: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

հսկողության, փորձագիտական լաբորատոր ծառայությունների իրականացման ապահովման

ուղղությամբ:

Բնակչության առողջության առաջնային պահպանումը - Առողջության առաջնային պահպանման

ոլորտի շահառուներն են հանդիսանում ՀՀ ամբողջ բնակչությունը` անկախ տարիքից և սեռիցֈ

Առողջության առաջնային պահպանման բնագավառում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին

իրականացվում է ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն ամբուլատոր-պոլիկլինիկական

հաստատություններում գրանցված (իսկ մինչև 2013 թվականի հունվարի մեկը նաև կցագրված)

բնակչության համար, որը ներառում է

1. ընտանեկան բժշկի և տեղամասային թերապևտի (մանկաբույժի) կողմից բնակչության

առողջության պահպանման,

2. հիվանդությունների կանխարգելման,

3. հիվանդների բժշկական օգնության և նրանց նկատմամբ շարունակական հսկողության

ապահովման,

4. անհրաժեշտության դեպքում՝ հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների

հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը,

5. ըստ բժշկական ցուցումների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների

իրականացումը,

6. ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի և դիսպանսերների նեղ մասնագետների կողմից

բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը,

7. տնային կանչերի իրականացումը,

8. ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի (մանկաբույժի), իսկ առանձին

հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետի նշանակմամբ,

9. անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց

դեղերով ապահովումը:

Հարկ է ընդգծել, որ հանրային առողջության անվտանգության ապահովման մասին օրենքը ՀՀ

օրենսդրությունում դեռևս բացակայում է: Մշակման, քննարկման փուլում է Հանրային

առողջապահության մասին ՀՀ օրենքի նախագիծը {27}:

2015 թ. ՀՀ առողջապահության նախարարության գերակայություններ են համարվել՝

1. առողջապահական համակարգի կառավարման բարելավումը,

2. ապացուցողական գործելակարգերի ներդրումը, որը կնպաստի բժշկական օգնության ու

սպասարկման որակի բարելավմանը,

3. կադրային ներուժի շարունակական զարգացումը,

4. պետական պատվերի համակարգի կատարելագործումը,

5. առողջապահական համակարգի արդիականացումը,

6. ՀՀ բնակչության ռիսկային խմբերում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումն

ու վերահսկումը:

2.3. ՀՀ հանրային առողջապահության համակարգը թվերով

ՀՀ կայունացման և տնտեսական աճի շրջանում՝ 2007-2011 թ. վիճակագրական արդյունքների

վերլուծությունը վկայում է, որ առաջին անգամ ախտորոշված հիվանդությունների ընդհանուր

քանակը (հաշվարկված 100 հազար մարդու համար) աճել է 21,3 %-ով, այդ թվում՝

Page 24: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

1. Նորագոյացություններն աճել են 11 %–ով,

2. Էնդոկրին համակարգի հիվանդությունները, սննդային, նյութափոխանակության և

իմունային խանգարումները – 1,3 %–ով,

3. Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունները – 20,5 %–ով,

4. Հոգեկան հիվանդությունները – 29,3 %–ով,

5. Նյարդային համակարգի և զգայական օրգանների հիվանդությունները – 29 %-ով,

6. Արյան շրջանառության համակարգի հիվանդությունները – 30,8 %–ով,

7. Շնչառական ուղիների հիվանդությունները – 18,1 %-ով,

8. Մարսողական համակարգի հիվանդությունները – 9,8 %-ով,

9. Միզասեռական համակարգի հիվանդությունները – 32,3 %-ով,

10. Մաշկի և ենթամաշկային հյուսվածքների հիվանդությունները – 34,4 %-ով,

11. Ոսկրամկանայաին համակարգի և շարակցական հյուսվածքների հիվանդ.-ները – 45,2 %,

12. Համախտանիշերը և ոչ ճիշտ նշված վիճակները – 80,4 %-ով,

13. Վնասվածքները և թոնավորումները – 9,2 %-ով,

14. Թմրամոլությունն աճել է ավելի քան երկու անգամ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալների համաձայն քաղցկեղով հիվանդների թիվը ՀՀ-

ում վերջին քսան տարիների ընթացքում կրկնակի աճել է: 2002-2012 թ. ընթացքում քաղցկեղով

հիվանդացությունն աճել է 36,9 %-ով, մահացությունը քաղցկեղից աճել է 35 %-ով: Մահացության

ստանդարտացված ցուցանիշը ՀՀ-ում 1,5-1,8 անգամ բարձր է եվրոպական երկրների և ԱՄՆ

ցուցանիշերի համեմատ, միևնույն ժամանակ աճի տեմպը վերջին 10-12 տարիներին

ամենաբարձրն է հետխորհրդային տարածքի բոլոր երկրների համեմատ:

2007-2011 թ. պաշտոնական վիճակագրության տվյալներով բնակչության համաճարակաբանական

անվտանգությունը գնահատվում է հետևյալ կերպ.

Վարակիչ և մակաբուծական հիվանդությունների ցուցանիշը 67,1-ից հասել է 85,9 հազարի;

2007 թ. գրանցվել է սուր աղիքային վարակիչ հիվանդությունների 5407 դեպք, 2011 թ. – 7893 դեպք;

2007 թ. գրիպով և շնչառական ուղիների սուր վարակներով դեպքերի քանակը 86,4 հազարից 2011

թ. հասել է 113,4 հազարի՝ ձեռք բերելով սեզոնային համաճարակի բնույթ:

Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների ՀՀ-ում երեխաների մեկ տոկոսը հաշմանդամ է

(8 հազար): UNICEF-ի փորձագետների կարծիքով այդ թիվը նվազեցված է և հավանական է, որ ՀՀ-

ում կա ավելի քան 12 հազար հաշմանդամ երեխա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամության վարչական

ռեգիստրի բազայի տվյալներում 2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամների թիվը կազմում է

182,4 հազար մարդ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 10 հազարով:

Կանխատեսվում է, որ առաջիկա 12-13 տարիներին հաշմանդամների թիվը ՀՀ-ում

կրկնապատկվելու է: Առողջապահության համակարգի քանակային արդյունքները

հաշմանդամության աճ են ցույց տալիս հատկապես՝ սոցիալական նշանակության

հիվանդությունների քրոնիզացման հաշվին, որի հիմնական պատճառներից է փուլային

վերականգնողական բուժման, բժշկա-սոցիալական ադապտացիայի և հիվանդների կյանքի որակի

բարձրացման ժամանակակից համակարգի բացակայությունը:

Հանրային առողջապահության խնդիրները.

Page 25: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Բնակչության առողջության առանցքային խնդիրները պայմանավորված են էկոլոգիական

անվտանգության ապահովման արդյունավետությամբ (քանի որ կենսագործունեության

միջավայրի որակը, ժառանգականությունը, ընդունած սննդի որակը մարդու առողջության

հիմնական պայմաններն են): Սակայն ՀՀ-ում բոլորովին արդյունավետ չէ նախաձեռնությունների

էկոլոգիական անվտանգության ապահովումը, որի պատճառով էկո-ռիսկերը գործունեության

ընթացքում վերածվում են իրական էկոլոգիական խախտումների՝ համատեղվելով ԿՓ

ազդեցությանը:

Բնակչության էկոլոգիական անվտանգության ապահովումը պետք է գտնվի մշտական

ուշադրության կենտրոնում և առողջապահության համապատասխան ծառայությունների

մշտական օբյեկտ համարվի: Առողջապահության նախարարությունը պետք է պատասխանատու

լինի մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վտանգավոր, վնասակար գործոնների

ազդեցության ուսումնասիրման համար, նախաձեռնի, կազմակերպի և իրականացնի ծրագրեր այդ

նպատակով: Իսկ նախաձեռնությունների էկոլոգիական անվտանգությունն ապահովվում է էկո-

փորձաքննության արդյունքում, որի հիմնական պատասխանատուն ՀՀ բնապահպանության

նախարարությունն է:

2004թ. ԵԱՀԿ <Բնապահպանության և անվտանգության ոլորտների վիճակի վերաբերյալ ակնարկ -

Հայաստան> զեկույցում նշված է, որ Ալավերդու պղնձի փակ հանքավայրը, Քաջարանի ու Մեղրիի

մոլիբդենի հանքավայրերը շարունակում են մնալ աղտոտման աղբյուր, իսկ ձեռնարկություն

ներում առկա բնապահպանական միջոցառումները բոլորովին արդյունավետ չեն: Չնայած

լեռնահանքային և մետալուրգիական ձեռնարկությունների գործունեության ծավալները բարձր

չեն, բայց շրջակա բնական միջավայրի աղտոտումը շարունակվում է նույն տեմպով (օրինակ՝

Ալավերդիում Դևբեդ գետի աղտոտումը):

Հարկ է խիստ պահանջել, որ ձեռնարկատերերն արագորեն լուծեն շրջակա միջավայրի աղտոտման

խնդիրները՝ մաքրման ու վերամշակման ժամանակակից սարքավորումների տեղադրման ու

գործարկման միջոցով:

Բնակչության առողջության վրա անկանխատեսելի հետևանքներով հայտնի է նաև <Հայ-ռուսական

լեռնահանքային կազմակերպություն> ՓԲԸ-ին Սյունիքում ուրանի հանքերի երկրաբանական

հետազոտության թույլտվության տրամադրումը:

Բայց անտեսելով վերը նշված ԵԱՀԿ խիստ զեկույցը և հանրային պահանջարկը՝ լեռնահանքային

ոլորտի խախտումները շարունակվել են՝ վնասելով բնական ռեսուրսները, խախտելով

էկոլոգիական համակարգերի հավասարակշռությունը և բարձրացնելով ԿՓ նկատմամբ

խոցելիության աստիճանը: 4-6 ամիս տևող էկոլոգիական փորձաքննության արդյունքում ՀՀ

բնապահպան նախարարությունը նախագծերի էկո-անվտանգությունը նախօրոք չի ապահովել,

նախաձեռնողներին տրամադրելով էկոլոգիական տեսակետից անիմաստ, նույնիսկ՝ շրջակա

միջավայրի, մարդու առողջության համար վնասակար, բայց՝ դրական եզրակացություններ

(իրավական խնդիրները ներկայացված են 3-րդ բաժնում):

Բազմամյա փորձը հաշվի առնելով՝ հարկ է արձանագրել, որ նախաձեռնությունների էկոլոգիական

անվտանգության ապահովման համար պատասխանատու ՀՀ բնապահպան նախարարությունն

էկո-փորձաքննության ընթացքում չի նվազեցրել բնության, շրջակա միջավայրի և մարդու

առողջության համար վնասակար՝ անդարձելի, բարձր և զգալի ռիսկերը, նախաձեռնողներին

բարձր ռիսկերը կարգավորող միջոցառումներ չեն պարտադրել, թեև պարտավոր են:

Page 26: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

ԲՆ պաշտոնական կայքի՝ www.mnp.am/բնապահպանություն/ փորձաքննություն բաժնում

տեղադրված փորձաքննական եզրակացություններից որևէ մեկում բարձր ռիսկերը կարգավորող

պահանջներ կամ էկո-մոնիթորինգի ցուցիչներ գոյություն չունեն (նվազագույնը՝ ջերմոցային

գազերի արտանետումների նվազեցման, բնական համակարգերի, մարդու առողջության

պահպանության հստակ հանձնարարականներով): Այդ պատճառով հետագա գործունեության

ընթացքում հանքային, գյուղատնտեսական, էներգետիկ, շինանյութերի և այլ արտադրությունների

բացասական գործոններն ավելի ակտիվանում են՝ համատեղվելով ԿՓ գործոնների ազդեցությանը

բնության, շրջակա միջավայրի և մարդու առողջության նկատմամբ {20.}:

Երևանի և շրջակայքի բնակչության առողջության համար բազմամյա լուրջ վտանգ է ներկայացրել

ծայրահեղ վիճակում գտնվող Նուբարաշենի գերեզմանոցը, որտեղ թաղված են մոտ 600 տ

քիմիական թափոններ և թունաքիմիկատներ, որոնցից 512 տ առաջին և երկրորդ աստիճանի

վտանգավոր նյութեր են: Վերջին տարվա ընթացքում ՄԱԶԾ/ԳԷՀ ֆինանսավորման միջոցով

գործում է <Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական

աղտոտիչներով վարակված տեղանքների ախտազերծում> քիմիկատների անվտանգ

կառավարման ծրագիրը, որով նախատեսվում է վնասազերծել նախկին ԽՍՀՄ 24

պահեստարաններում տեղադրված ԿՕԱ ժամկետանց պեստիցիդների 150 տ և Նուբարաշենի

գերեզմանոցում առկա պաշարները {27}:

Բնակչության առողջության համար բազմամյա մշտական լուրջ վտանգ են նաև

փոխադրամիջոցների արտանետումները, աղմուկի բարձր մակարդակը: Հատկապես՝ Երևանում

(որի մայրուղիները, փողոցներն ու խաչմերուկները խիտ ծանրաբեռնված են ավտոմեքենաներով)

ջերմոցային գազերի պարունակությունը բարձր է տրանսպորտային արտանետումների հաշվին,

որը ՀՀ տարածքում լուրջ <ներդրում> է համարվում որպես ԿՓ հիմնական պատճառ:

Երևանում ամենօրյա ուղևորափոխադրումներն իրականացվում են՝ ավտոբուսներով – 240-250

միավոր, տրոլեյբուսներով – 50 միավոր, միկրոավտոբուսներով – ավելի քան 2100 միավոր և

մետրոպոլիտենով:

Ավտոմեքենաների թիվն աճում է տարեկան միջինը 10 000-ով: Համեմատաբար նոր մեքենաները,

որոնց արտանետումները կարգավորվում են ծխագազերի զտիչներով, ներկրվում են արտերկրից,

սակայն ժամկետանց զտիչները նորով չեն փոխարինվում: Այդ կարգի դետալների

արտադրությունը ՀՀ-ում բացակայում է, իսկ արտերկրից ներկրելը ձեռնտու չէ:

Երևանի գլխավոր հատակագծով նախատեսվել է մինչև 2020 թ. ավտոմեքենաների

արտանետումները նվազեցնել 20 %-ով՝ տրանսպորտային երթևեկի բարելավման,

էլեկտրատրանսպորտի զարգացման, նոր երթուղային ցանցի կիրառման, չեզոքացուցիչների

ներդրման միջոցով: (Հարկ է արձանագրել, որ կանաչապատ տարածքները Երևանում

շարունակաբար նվազում են գերնորմատիվ բայց օրինական շինարարության, առևտրի

կազմակերպման և այլ պատճառներով:) Բնական գազի օգտագործման մասնաբաժնի աճը մինչև 45

%, կենսագազի կիրառումը՝ 2015 թ.-ից հետո և ճանապարհների բարելավումը կնպաստեն ՋԳ

արտանետումների նվազմանը {24.}:

Բնակչության էկոլոգիական անվտանգության ապահովման համար պատասխանատու են ՀՀ

պետական կառավարման (առողջապահության, բնապահպանության, արտակարգ

իրավիճակների, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունները), տարածքային

Page 27: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

կառավարման (մարզպետարաններ, քաղաքապետարաններ) և տեղական ինքնակառավարման

մարմինները՝ յուրաքանչուրը՝ օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակում:

2.4. ՀՀ բնակչության առողջության պահպանման նպատակով իրականցված

միջոցառումները ԿՓ համատեքստում

ԿՓՇԿ պահանջների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը 2011 թ. նոյեմբերի 10-ին

ընդունել է թիվ 1594 որոշումը՝ հաստատելով ԿՓ գործողությունները Ցանկը: ՀՀ կառավարության

2015 թ. ապրիլի 16-ի թիվ 397-Ն որոշմամբ՝ 2011 թ. նոյեմբերի 10-ի թիվ 1594 որոշման մեջ

կատարվել է փոփոխություն, այն է՝

- 2011թ. նոյեմբերի 10-ի թիվ 1594 որոշման Ցանկի 1-ին կետը խմբագրել հետևյալ կերպ.

1. Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի (Intended

NationalyDetermined Contributions, INDC) մշակում՝ ընդգրկելով կլիմայի մեղմման և էկո-

համակարգային մոտեցմամբ հարմարվողականության գործողությունները, և այն ՀՀ

կառավարության հաստատմանը ներկայացնելը: Կատարման պատասխանատուներն են ՀՀ

բնապահպանության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և

բնական պաշարների, գյուղատնտեսւթյան, էկոնոմիկայի և առողջապահության

նախարարությունները: Ուժը կորցրած է ճանաչվել թիվ 1594 որոշմամբ սահմանված 6-րդ

գործողությունը:

ՀՀ վարչապետի 2012 թ. թիվ 955-Ա որոշմամբ ստեղծվել է ՄԱԿ ԿՓՇԿ պահանջների և դրույթների

կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ՝ որպես Կոնվենցիայով սահմանված

պարտավորությունների կատարման համակարգող և ԿՓ համատեքստում առողջապահության

ոլորտի ազգային քաղաքականության պատասխանատու դերակատար {27}:

ԿՓ համատեքստում ՀՀ բնակչության առողջության պահպանման նպատակով իրականացվել են

հետևյալ միջոցառումները. (ԿՓ ՀՀ երրորդ ազգային հաղորդագրություն էջ 98-99):

Վարակիչ հիվանդությունների տարածման գնահատում և ռիսկերի կառավարում -

ՀՀ կառավարության որոշումներ՝

1. «Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և

դրանց դեմ պայքարի 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի

միջոցառումների ցանկը հաստատելու մասին» (29.12.2011թ., թիվ 1913-Ն)ֈ Ռազմավարական

ծրագրում առաջին անգամ որպես սպառնալիք հիշատակվել և ներառվել է կլիմայի

փոփոխությունը:

2. «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը

կանխարգելելու 2011-2015թթ. պետական ծրագրին և մալարիայի ներբերումը և արմատավորումը

կանխարգելելու 2011-2015թթ. միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին»

(17.06.2012թ., թիվ 23),

3. «ՀՀ-ում վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարի ծրագրին և ծրագրի

2014-2018թթ. միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին»

(29.05.2014թ., թիվ 22),

Page 28: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

4. ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված

գործառույթներն առավել համակարգված և արդյունավետ իրականացնելու և ոլորտում

միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ տրամադրելու նպատակով

կազմակերպվել է նոր կառույց՝ ՀՀ առողջապահության նախարարության <Հիվանդությունների

կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոն> ՊՈԱԿ-ը (17.10.2013թ., թիվ 1134-Ն),

5. Ստեղծվում են նորմատիվային ակտեր, լաբորատոր ռիսկերի գնահատման և կառավարման

պետական ծրագրեր, ստանդարտ չափորոշիչ ընթացակարգեր, դաշտային և լաբորատոր

աշխատանքների մեթոդական ցուցումներ և առաջարկություններ:

Բնակչության վաղ տեղեկացում հնարավոր անբարենպաստ եղանակային պայմանների մասին -

Հիդրոմետ ծառայությունը որոշ անբարենպաստ եղանակային պայմանների մասին (առաջին

հերթին գյուղատնտեսության համար) իրականացնում է բնակչության ծանուցում:

Բնական աղետներին և համաճարակային իրավիճակներին արագ արձագանքում - ԱԻՆ

համակարգում և Առողջապահության նախարարությունում գոյություն ունեն բնական աղետների և

համաճարակների դեմ պայքարին ուղղված կառույցներ և ծառայություններ:

Վարակիչ հիվանդությունների կրողների և փոխանցողների դեմ պայքար

1. Իրականացվում են մալարիայի, ինչպես նաև այլ փոխանցողների, այդ թվում` հատուկ

վտանգավոր վարակների դեմ պայքարի պետական ծրագրեր:

2. Մշակվել են դաշտային և քաղաքային պայմաններում կրծողների դեմ պայքարի

սանիտարական նորմեր և կանոններ:

3. Տարափոխիկ և բնական օջախային հիվանդությունների տարածման վտանգի դեպքում

իրականացվում են միջատազերծման և կրծողազերծման աշխատանքներ:

Հարկ է արձանագրել, որ իրականացված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ՀՀ տարածքում

չեն արձանագրվում պոլիոմելիտ, դիֆթերիա, կարմրուկ, կարմրախտ, սիբիրյան խոց, ժանտախտ,

տուլարեմիա, խոլերա, մալարիա վարակիչ հիվանդությունները: Բարելավել են առանձին վարակիչ

հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգերը, ներդրվել են

դետքային համաճարակաբանական հսկողության համակարգեր՝ զուգորդված լաբորատոր

կարողությունների կատարելագործմամբ {27}:

Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքար՝

ՀՀ կառավարության արձանագրային որոշումներով հավանության արժանացած ծրագրեր՝

1. Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը և ծրագրի կատարումն

ապահովող միջոցառումների ցանկը (07.11.2014թ., թիվ 50)

2. Բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով

պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև՝ առօրյա պայմաններում

բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ

ապրելակերպի քարոզչության կարգը և միջոցառումների ծրագիրը (19.04.2012 թ. թիվ 15.)

Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների վրա կլիմայական պայմանների ազդեցության

ուսումնասիրում և կանխատեսումների մշակում – Միջազգային ծրագրերի շրջանակներում

իրականացվում են կլիմայի անմիջական ազդեցության ուսումնասիրություններ՝ ժանտախտի և

տուլարեմիայի կրողների և հարուցիչների էկոլոգիայի վրա, ինչպես նաև՝ հիվանդացության

Page 29: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

տարածական բաշխման հնարավոր փոփոխությունների կապը՝ որպես ԿՓ միջնորդավորված

ազդեցություն:

Բնակչության նախապատրաստում հնարավոր բնական աղետների և համաճարակային

իրավիճակի վատթարացման վերաբերյալ – Հետաքրքրված կազմակերպությունների համար

իրականացվում են որոշ աշխատանքներ՝ սեմինարներ և թրեյնինգներ, զրույցներ՝ բնական

օջախների մասին՝ գյուղական բնակչության հետ, թեմատիկ թերթիկների և այլ տեղեկատու

նյութերի տարածում, որոնք ակնհայտ չեն բավարարում, շարունակական, համակարգված չեն:

Կլիմայի փոփոխության ազդեցության ուսումնասիրություն տարբեր շրջանների և բնակչության

շերտերի առողջության վրա – Ուսումնասիրվել են ջերմային ալիքների ազդեցությունը սիրտ-

անոթային հիվանդությունների վրա և մահացությունը ՝ ՀՀ որոշ շրջաններում:

Առողջապահության ոլորտում միջազգային առողջապահական կանոնների ներդրման

ուղղությամբ ՀՀ-ում իրականցվել են մի շարք աշխատանքներ՝ ընդունվել են 200 իրավական

ակտեր, որոնք կանոնակարգում են մարդու առողջության վրա ԿՓ ազդեցության, արտակարգ

իրավիճակներում տեղեկատվության փոխանակման, արագ արձագանքման և այլ հարցեր {27}:

ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 46-Ն որոշմամբ հաստատվել է

Իմունականխարգելման ազգային ծրագիրը

ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 24-ի նիստի թիվ 11 արձանագրային որոշմամբ հաստատվել է

Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը

ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 13-ի թիվ 50 որոշմամբ հաստատվել է Մարդկանց և

կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հսկողության ծրագիրը

ՀՀ կառավարության 2013 թ. հոնվարի 31-ի թիվ 4 արձանագրային որոշմամբ հաստատվել է

Կենսաբանական և քիմիական վտանգների ժամանակ հանրային առողջության ոլորտում

արտակարգ իրավիճակների ներառյալ՝ բնակչության իրազեկման միջոցառումների 2013-2016

թվականների ծրագիրը, Սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի դեմ պայքարի

ռազմավարական ծրագիրը

ՀՀ կառավարության 2015 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 55 արձանագրությամբ հավանության է

արժանացել Տրավմատիզմի կանխարգելման 2015-2020 թվականների միջոցառումների ծրագիրը

ՀՀ կառավարության 2016 թ. փետրվարի 4-ի թիվ 4 արձանագրությամբ հավանության է արժանացել

Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի 2016-2020 թվականների

ծրագիրը:

2.5. Առողջապահության ՀՀ համակարգի բարեփոխումների առաջնահերթությունները

Տնտեսապես զարգացած երկրների հանրային առողջության համակարգի հիմքն ու

գերակայությունը առողջապահության կանխարգելիչ ուղղությունն է, որը պետության կարևոր

ռազմավարական խնդիրներից մեկն է: Տնտեսապես զարգացած երկրների հանրային առողջության

ազգային համակարգի զարգացման հիմնական ռազմավարությունը կանխարգելիչ, կանխատեսող

և անհատականացված բժշկությունն է, որի զարգացման համար բեկումնային դեր է կատարում

Page 30: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

բժշկա-կենսաբանական գիտության և գործնական բժշկության ներուժի ինտեգրումը:

Ռազմավարական նշանակության խնդիր պետք է համարել

1. հանրային առողջության մեթոդաբանական և կառուցվածքային նոր պետական

համակարգի ստեղծումը՝ զարգացնելով կանխարգելիչ բժշկության հզորությունները;

2. Հանրային առողջության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի ընդունումը;

3. Բժշկական հաստատությունների հետ բժշկական նպատակներով ինտեգրումը՝ անկախ

նրանց սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից;

4. Երկակի նշանակության բարձր տեխնոլոգիական պրոֆիլային մասնագիտացված խոշոր

բժշկական կենտրոնների ստեղծումը, որոնք ի վիճակի կլինեն խնդիրները լուծել խաղաղ,

արտակարգ և ընդհանուր զորահավաքի իրավիճակներում:

3. ԿՓԱԱՔ իրավական խնդիրները

Սույն վերլուծության շրջանակներում կլիմայի փոփոխության և առողջապահության ազգային

քաղաքականության գնահատման և համապատասխան առաջարկների մշակման համատեքստում

համակողմանի վերլուծության առարկա են դարձել․

1. ՀՀ Սահմանադրությունը և վավերացված միջազգային բնապահպանական

համաձայնագրերը,

2. Միջազգային բնապահպանական համաձայնագրերի իրականացման ազգային զեկույցները,

հաշվետվությունները և դրանցից բխող գործողությունների ծրագրերը,

3. ՀՀ էկոլոգիական, առողջապահության, արտակարգ իրավիճակների ոլորտի և հարակից

օրենսդրությունը,

4. Սույն վերլուծության առարկա հարցերի վերաբերյալ իրավական ակտերի նախագծերըֈ

Նշված փաստաթղթերը և դրանց համապատասխան մասերը վերլուծության են ենթարկվել՝ ելնելով

սույն ծրագրի նպատակներից և խնդիրներիցֈ Մասնավորապես՝ վերլուծության շրջանակներում

համակողմանի լուծվել են հետևյալ խնդիրները․

1. ուսումնասիրվել է ԿՓԱԱՔ ոլորտի ազգային օրենսդրությունը՝ ընդգրկման շրջանակները

(այդ թվում՝ առողջապահության ոլորտ), գործադրման արդյունավետությունը, խնդիրները,

թերությունները, համապատասխանությունը ՀՀ միջազգային պարտավորություններին,

2. գնահատվել է երկխոսության մակարդակը հանրային և պետական կառույցների միջև՝

պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀԿ-ների

երկխոսության արդյունավետությունը՝ ԿՓ ազդեցության խնդիրների վերաբերյալ,

3. բացահայտվել են իրավական կարգավորման խնդիրները և ներկայացվել են առաջարկներֈ

Սույն վերլուծության շրջանակներում ուսումնասիրված իրավական ակտերի վերաբերյալ մեր

դիտարկումները ներկայացվում են՝ իրավական ակտ գործադրում հիմնախնդիր

առաջարկներ մեթոդական կառույցովֈ Այդուհանդերձ, որոշ իրավական ակտեր սույն

վերլուծության շրջանակներում ընդգրկված են իրավական կարգավորման շրջանակն

ամբողջացնելու նպատակով, ուստի որոշ ակտերի համար «հիմնախնդիր» և «առաջարկներ»

բաժինները ներառված չեն:

Page 31: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

3.1. ՀՀ էկոլոգիական օրենսդրության ձևավորումը և զարգացումը

ՀՀ էկոլոգիական օրենսդրության ձևավորումը սկսվել է անկախության առաջին տարիներից, երբ

շուկայական տնտեսության և համապատասխան իրավակարգի ձևավորումը ՀՀ օրենսդրության

զարգացման հիմնական ուղենիշերից էին: Հատկանշական է, որ ի թիվս առաջին հանրապետական

ակտերի` ՀՀ–ում բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում 1991

թվականի հունվարին ընդունվեցին երկու կարևոր իրավական ակտեր՝ ՀՀ հողային օրենսգիրքը1 և

«Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքը2: Այդ ակտերը,

ըստ էության, հիմք դրեցին, որպեսզի 1991 թվականի հուլիսի 9-ին ընդունվի շրջակա միջավայրի

պահպանության շրջանակային ակտը`«Բնության պահպանության ՀՀ օրենսդրության

հիմունքները»3, որն ուժը կորցրած ճանաչվեց 2007 թվականին:

Անկախացումից հետո ՀՀ էկոլոգիական օրենսդրության զարգացումը կարելի է բաժանել երկու

հիմնական փուլի`հիմք ընդունելով օրենսդրության ձևավորման և դրա համակարգային

վերանայման միտումները: Անկախացումից հետ 1991- 1995 թթ. ընդունվեցին շրջակա միջավայրի

պահպանության և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման հարաբերությունները

կարգավորող հիմնական իրավական ակտերը՝ Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրքը4, ՀՀ ջրային

օրենսգիրքը5, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը6,

«Բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության հիմունքները» և այլնֈ Հիմունքներում

ամրագրված էին բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության մի շարք առանցքային

ինստիտուտներ, կառուցակարգեր և գործիքներ, որոնք հետագայում հիմք ծառայեցին

օրենսդրության համակարգի զարգացման համար. օրինակ` պետական էկոլոգիական

փորձաքննության ինստիտուտը, նախարարի տարեկան զեկույցը շրջակա միջավայրի վիճակի

մասին, մարդու իրավունքները և պարտականությունները բնության պահպանության ոլորտում,

որոշ տնտեսական մեխանիզմներ, թափոնների կառավարմանը վերաբերող նորմեր և այլն:

ՀՀ-ը 1992 թվականին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում մասնակցեց Ռիո դե

Ժանեյրոում կայացած «Շրջակա միջավայր և զարգացում» երկրորդ խոշոր գիտական

կոնֆերանսին: Այդ խոշորագույն իրադարձության ընթացքում ընդունվեցին կարևորագույն

միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք հիմք դրեցին ամբողջ աշխարհում, այդ թվում նաև`

ՀՀ-ում համապատասխան քաղաքականության և օրենսդրության ձևավորման համար: Այդ

փաստաթղթերն են «Կլիմայի փոփոխության մասին»7, «Կենսաբազմազանության մասին»8,

«Անապատեցման դեմ պայքարի մասին» 9 կոնվենցիաները (1993 թվականի Հայաստանի

Հանրապետությունը վավերացրեց այդ ակտերը), ինչպես նաև «Անտառային սկզբունքները» և «21-

րդ դարի օրակարգը»: Այս շրջանում ընդունված իրավական ակտերը, բազմաթիվ թերություններով

հանդերձ, միտված էին լրացնելու շուկայական տնտեսության ձևավորմամբ պայմանավորված

1 Ընդունվել է 29.01.1991 թ., Ուժի մեջ է մտել 15.03.1991 թ., ուժը կորցրել է 15.06.2001 թ., ՀՀԳԽՏ 1991/2: 2Մատչելի է http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2035&lang=arm# ինտերնետային կայքի

միջոցով: 3 Ընդունվել է 09.07.1991 թ., ուժի մեջ է մտել 09.07.1991 թ., ուժը կորցրել է 04.01.2007 թ., Ն-0350-I: 4 Ընդունվել է 19.03.1992 թ., ստորագրվել է 19.03.1992 թ., ՀՀԳԽՏ 1992/6(1010) 31.03.92: 5 Ընդունվել է 23.03.1992 թ., ստորագրվել է 23.03.1992 թ., ՀՀԳԽՏ 1992/6(1010) 31.03.92: 6Ընդունվել է20.11.1995 թ., ուժի մեջ է մտել 14.12.1995 թ., ՀՀԱԺՏ 1995/9 7Կոնվենցիայի տեքստը մատչելի է http://www.nature-ic.am/am/conv_cc ինտերնետային կայքի միջոցով: 8Կոնվենցիայի տեքստը մատչելի է http://www.nature-ic.am/am/conv_bio ինտերնետային կայքի միջոցով: 9 Ընդունվել է 23.06.1997 թ., ստորագրվել է 23.06.1997 թ. ՀՀՊՏ 1997.07.07/16: Կոնվենցիայի տեքստը մատչելի է

http://www.nature-ic.am/am/conv_combat ինտերնետային կայքի միջոցով:

Page 32: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

իրավական վակուումը, որն օբյեկտիվորեն չէր կարող լրացվել դեռևս ուժը չկորցրած միութենական

օրենքներովֈ

ՀՀ էկոլոգիական օրենսդրության զարգացման երկրորդ փուլի սկիզբ է համարվում 2001 թվականը,

որին հաջորդող ժամանակաշրջանում ընդունվեցին նոր ՀՀ ջրային օրենսգիրք10, ՀՀ ընդերքի մասին

օրենսգիրքը11, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»

ՀՀ օրենքը և մի շարք այլ կարևոր օրենքներ, ձևավորվեց ոլորտի հիմնական օրենքների

կատարումն ապահովող ենթաօրենսդրական բազան: Այս ժամանակաշրջանում ընդունված

իրավական ակտերը, որոշակի վերապահումներով, առանձնանում էին ավելի որոշակիությամբ,

հասարակական հարաբերությունների համարժեք իրավական կարգավորման համար անհրաժեշտ

մեխանիզմներով: Այս շրջանում մշակվել և մշակվում են նաև շրջակա միջավայրի պահպանության

և բնօգտագործման նոր ինստիտուտներ և գործիքներ, աշխատանքներ են տարվում ազգային

օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու ուղղությամբֈ Երկրորդ փուլի համար

հատկանշական է նաև ՀՀ կողմից բազմաթիվ բազմաթիվ միջազգային էկոլոգիական

համաձայնագրերի վավերացումը և դրանց շրջանակներում իրականացվող ծրագրերին

մասնակցությունըֈ

ՀՀ էկոլոգիական օրենսդրությունը՝ որպես տարբեր իրավական ուժ և կարգավորման առարկա

ունեցող բազմաթիվ իրավական ակտերի ամբողջություն, ներկայումս ամփոփ գնահատմամբ ցածր

արդյունավետություն ունիֈ Ի թիվս ՀՀ իրավական համակարգին բնորոշ ընդհանուր խնդիրների,

քննարկվող ճյուղի արդյունավետության վրա բացասաբար են անդրադառնում այնպիսի

գործոններ, ինչպիսիք են.

(1) ՀՀ էկոլոգիական քաղաքականության՝ որպես ոլորտի օրենսդրության զարգացման

երկարաժամկետ հիմնադրութային փաստաթղթի բացակայությունը,

(2) օրենսդրության չհամակարգված զարգացումը, երբ տարբեր իրավական ակտեր, որոնց

կարգավորման առարկաները սերտորեն փոխկապակցված են կամ ենթադրվում են անմիջական

ազդեցություններ, չեն համաձայնեցվում միմյանց հետ, ինչի հետևանքով խախտվում կամ չեն

ձևավորվում անհրաժեշտ համակարգային կապեր էկոլոգիական և իրավունքի հարակից ճյուղերի

տարբեր ինստիտուտների միջև,

(3) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և կարգավորման անբավարար

մակարդակը հնարավորություն չի տալիս անհրաժեշտ խորությամբ և համակողմանի վեր հանելու

ընդունվելիք իրավական ակտերի ազդեցությունը շրջակա միջավայրի պահպանության և

բնօգտագործման ոլորտում և լրամշակել դրանք,

(4) շրջակա միջավայրի և բնօգտագործման ոլորտի իրավական ակտերի նախագծերի մշակման

գործընթացում հանրային մասնակցության ցածր մակարդակը․թեև վերջին տարիներին որոշակի

դրական պրակտիկայի ձևավորումն ակնհայտ է, այդուհանդերձ, անկատար է մնում այս ոլորտի

իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին հանրային մասնակցության

կառուցակարգը, ներառյալ՝ վաղ փուլում հանրության ներգրավումը, հանրային ծանուցման և

մասնակցության համար ողջամիտ ժամկետների ապահովումը, հանրային կարծիքը պատշաճ

հաշվի առնելը և մի շարք այլ խնդիրներֈ

10Ընդունվել է 04.06.2002 թ., ուժի մեջ է մտել 10.10.2002 թ., ՀՀՊՏ 2002.07.10/24(199) Հոդ.581: 11Ընդունվել է 06.11.2002 թ., ուժի մեջ է մտել 21.12.2002 թ., ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1268:

Page 33: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Հիշյալ գործոնները, լինելով համակարգային բնույթի, օբյեկտիվորեն անդրադառնում են նաև

ԿՓԱԱՔ ոլորտի օրենսդրության արդյունավետության վրաֈ

ԿՓԱԱՔ խնդիրներին առնչվող իրավական զարգացումների ներդաշնակությունն ապահովելու

տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն դեռևս մշակման փուլում գտնվող առանցքային

իրավական ակտերի նախագծերում, ինչպիսիք են «Էկոհամակարգային ծառայությունների մասին»

ՀՀ օրենքի նախագիծը, «Հանրային առողջության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի

նախագիծը, «Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության մասին» ՀՀ օրենքի

նախագիծը՝ ԿՓԱԱՔ համար առանցքային գաղափարների ներառումը և այնուհետև դրանց

կենսագործումն ապահովող ներդաշնակ ենթաօրենսդրական բազայի ձևավորումըֈ

3.2. ՀՀ էկոլոգիական օրենսդրության համակարգը

Էկոլոգիական օրենսդրության համակարգը ձևավորող իրավական ակտերը, ըստ իրավաբանական

ուժի, դասակարգվում են հետևյալ կերպ․

1. ՀՀ Սահմանադրություն,

2. ՀՀ վավերացված միջազգային համաձայնագրեր,

3. ՀՀ օրենքներ,

4. ՀՀ նախագահի հրամանագրեր,

5. ՀՀ Կառավարության որոշումներ,

6. ՀՀ գերատեսչական նորմատիվ-իրավական ակտեր,

7. ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների

նորմատիվ իրավական ակտեր:

Պայմանավորված էկո-իրավունքի կարգավորման առարկայի առանձնահատկություններով`

էկոլոգիական օրենսդրությանը բնորոշ է որոշակի ապակենտրոնացվածությունը,

այսինքն`շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման ոլորտի հարաբերություններ

կարգավորող առանձին նորմեր հաճախ ընդգրկված են ճյուղային այլ պատկանելիություն ունեցող

իրավական ակտերում:

Նշվածից բխում է մեկ այլ առանձնահատկություն ևս քննարկվող ոլորտում ընդունվող իրավական

ակտերը մշակվում են գործադիր իշխանության տարբեր մարմինների կողմից, ուստի հույժ կարևոր

է ապահովել դրանց ներդաշնակությունըֈ

Վերը նշված դասակարգումից բացի, էկոլոգիական օրենսդրության համակարգը ձևավորող

իրավական ակտերն ընդունված է դասակարգել նաև ըստ դրանց կարգավորման առարկայի՝

1.բնապահպանական օրենսդրություն, 2.բնառեսուրսային օրենսդրություն, 3.նորմ-մեխանիզմներ,

4.նորմ-երաշխիքներֈ

3.3. Մարդու էկոլոգիական իրավունքները ՀՀ օրենսդրությամբ

«Մարդու էկոլոգիական իրավունքներ» եզրույթը գիտական հանրության կողմից ընկալվում է

որպես նյութական և ընթացակարգային իրավունքների համալիր, որոնց ամբողջությունը պատշաճ

իրավական ամրագրման և գործադրման պարագայում ապահովում է յուրաքանչյուրի՝ առողջ և

բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքըֈ Այս իրավունքը դասվում է մարդու

հիմնարար իրավունքների շարքին և սերտորեն կապված է կյանքի իրավունքի հետֈ

Page 34: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Յուրաքանչյուրի՝ առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը բազմաթիվ

զարգացած պետություններում սահմանադրական մակարդակում ճանաչվում և պաշտպանվում է՝

դրանով իսկ ստեղծելով անփոխարինելի փիլիսոփայական, մեթոդական, գաղափարական ու

իրավական հիմք և ուղենիշ՝ պետության զարգացման տեսլականի և տարբեր ոլորտների

քաղաքականության մշակման, ինչպես նաև ընթացիկ օրենսդրության զարգացման համարֈ

Վերոգրյալի համատեքստում 2015թ․դեկտեմբերի 16-ի սահմանադրական հանրաքվեի

արդյունքում ընդունված փոփոխություններում յուրաքանչյուրի՝ առողջ և բարենպաս շրջակա

միջավայրում ապրելու իրավունքը չամրագրելը միանշանակ պետք է գնահատել որպես նահանջ:

Առավել անհանգստացնող են դրսևորված մոտեցման միտումները, հատկապես, որ

Սահմանադրության նախորդ տեքստը բովանդակում էր համապատասխան դրույթ (հոդված 33.2):

Միաժամանակ տարակասունք է հարուցում այն, որ բարեփոխումների հայեցակարգում

ընդհանրապես բացակայում էր մարդու նշված հիմնարար իրավունքի ամրագրումից հրաժարվելու

մասին որևէ հիշատակում: Ընդհակառակը, Հայեցակարգի մի շարք հատվածներ հստակ

ուրվագծում են մարդու իրավունքների ամրագրման և դրանց իրացման համար երաշխիքներ

ստեղծելու համոզմունք և հստակ ուղենիշեր12:

Որդեգրված մոտեցումը նվազեցնում է նաև մարդու էկոլոգիական իրավունքների դատական

պաշտպանության արդյունավետությունը, քանի որ հիշյալ հիմնարար իրավունքի բացառումը

Սահմանադրության տեքստից ինքնին վերացնում է նաև դրա պաշտպանության

հնարավորությունը՝ սահմանադրական արդարադատության շրջանակներումֈ

Բարեփոխումների արդյունքում ուշադրությունից դուրս է մնացել նաև անձամբ և այլոց հետ

համատեղ շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու պարտականությունը, որը հանրային

բարիքների արժևորման տեսանկյունից սզբունքային նշանակություն ունի ցանկացած

հասարակության համար:

Մարդու՝ առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի կարևոր

բաղադրիչներն են, այսպես կոչված, ընթացակարգային իրավունքները, որոնք հանգում են

հետևյալին՝

ա․էկոլոգիական տեղեկատվություն ստանալու իրավունք,

121. Գործող Սահմանադրությունում առկա կիսալուծումները հաղթահարելու և համակարգային մոտեցումներն

ամբողջականացնելու վերաբերյալ հիշտակված է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական

զարգացումների նորագույն պատմությունը վկայում է, որ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով

անկախ պետականության զարգացումը չի հասել մի հանգրվանի՝արձանագրելու համար, որ ժողովրդավարությունը

հաստատուն հիմքերի վրա է, մարդու իրավունքները հուսալի պաշտպանված են, ...»:

2. «Մեթոդաբանական առումով անհրաժեշտ է հետևողական անցում կատարել իշխանակենտրոն սահմանադրական

լուծումների համակարգից մարդակենտրոն համակարգի, ինչը չհաջողվեց լիարժեք իրականացնել 2005թ.

սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Դա իր հերթին ենթադրում է իրավունքի գերակայության սկզբունքի

իրացման սահմանադրաիրավական անհրաժեշտ ու բավարար նախադրյալների ստեղծում, ...»:

3. «Իրավունքի գերակայությունը, հանդիսանալով իրավական պետության էությունը, ենթադրում է, որ մարդու

իրավունքները սահմանադրորեն ամրագրված, օրենսդրորեն երաշխավորված, համարժեք կառուցակարգային

լուծումներով ապահովված ու պաշտպանված պետք է լինեն»:

Page 35: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

բ․ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին մասնակցության

իրավունք,

գ․արդարադատության մատչելիության իրավունքֈ

Նշված իրավունքներն ամրագրված են «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության

մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և

արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ-ի ԵՏՀ կոնվենցիայում (1998թ, Աարհուս,

Դանիա), որը ՀՀ-ը վավերացրել է 2001թ՝ ստանձնելով հիշյալ իրավունքների երաշխավորման

պարտավորությունֈ

Պետությունների՝ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանն օժանդակելու

համար Կողմերի հանդիպումը 2002թ. I/7 որոշումամբ հիմանդրել է Համապատասխանության

կոմիտեն՝ որպես ոչ կոնֆրոնտացիոն, ոչ դատական և խորհդրատվական բնույթի մարմին՝

հաստատելով վերջինիս գործունեության հիմնական պայմաններն ու ընթացակարգը:

Առ այսօր Համապատասխանության կոմիտեն ՀՀ համապատասխանության վերաբերյալ

քննության է առել 3 հաղորդագրություններ, որոնց արդյունքներով արձանագրվել է

անհամապատասխանություն՝ կոնվնցիայով ամրագրված որոշումների ընդունման գործընթացին

հանրային մասնակցության և արդարդատության մատչելիության իրավունքների և ազգային

օրենսդրության ու պրակտիկայի միջևֈ

Հետևաբար, մշակվել և Կողմերի հանդիպման 2014 թվականի V/9a որոշմամբ հաստատվել են

համապատասխան առաջարկներ՝ արձանագրված խնդիրները լուծելու ուղղությամբֈ Սահմանված

ժամանակացույցի համաձայն՝ ՀՀ-ը հաշվետվություններ է ներկայացնում

Համապատասսխանության կոմիտեին հանձնարարականների կատարման ուղղությամբ

գրանցված արդյունքների և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ13ֈ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Սահմանադրության փոփոխություններ14

Հոդված 12․. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը

1․Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և

վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն

զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանտվությունն ապագա սերունդների առջևֈ

2. Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասինֈ

Գործադրումը. Հիմք ընդունելով սահմանադրական այս նորմի լայն բովանդակային ընդգրկումը՝

դրա գործադրումը պետք է ապահովվի ՀՀ էկոլոգիական և հարակից օրենսդրության ամբողջ

համակարգի միջոցովֈ

Հիմնախնդիրը. Շրջակա միջավայրի պահպանության և վերականգնման, բնական պաշարների

ողջամիտ օգտագործման ապահովման վերաբերյալ նորմերի սահմանադրության մակարդակում

հստակ ձևակերպումը ժամանակակից սահմանադրական զարգացումների կարևոր

ձեռքբերումներից է, որը և արտացոլված էր մինչև 2015թ․փոփոխությունները գործող

13

http://www.unece.org/environmental-policy/treaties/public-participation/aarhus-

convention/envpptfwg/envppcc/envppccimplementation/fifth-meeting-of-the-parties-2014/armenia-decision-v9a.html 14Ընդունվել է 06.12.2015թ., ուժի մեջ է մտել 22.12.2015թ., ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկումՀոդ. 1118:

Page 36: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Սահմանադրությամբ: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության «Սահմանադրական կարգի

հիմունքները» գլխի հատուկ իրավաբանական ուժը հենց Սահմանդրության ներսում, ինչպես նաև

այն, որ այս խմբի դրույթները սկզբունքային նշանակություն ունեն սահմանադրական այլ նորմերի

մեկնաբանման համատեքստում՝ 12-րդ հոդվածի տեքստը քննադատության չի դիմանում:

Նախ, գտնում ենք, որ խթանել բառն իրավական ծանրաբեռնվածություն գրեթե չի կրում,

պարտավորեցնող չէ և հետևաբար, դրա գործածմամբ էականորեն նվազեցվում է շրջակա

միջավայրի պահպանության ոլորտում պետության ակտիվ գործունեության կարևորությունը: Այս

պարագայում տեղին է նույնիսկ արձանագրել սահմանադրական մակարդակում շրջակա

միջավայրի պահպանության գաղափարի որոշակի արժեզրկման մասին: Սահմանադրությունների

տեքստերում ընդունված է ամրագրել այնպիսի ձևակերպումներ, որոնք հստակ իրավական

բովանդակություն ունեն, այսինքն՝ բյուրեղացված, որոշակի և ոչ բազմանշանակ իրավական

կատեգորիաներ են, որոնց գնահատման կամ իդենտիֆիկացման համար մշակված են հստակ

չափանիշներ և որոնք կիրառելի են անհրաժեշտության դեպքում, այսպես կոչված, «օբյեկտիվ

թեստ» անցկացնելու համար: Մինչդեռ խթանել բառը, որն այստեղ «պատասխանատու» է

հանրային պետության պարտականությունների տեսակարար կշիռը սահմանելու համար, ինքնին

անորոշ է և առաջին իսկ առիթով կարող է տարընթերցումների առարկա դառնալ:

Երկրորդ, հնարավոր չէ հստակ պատկերացում կազմել, թե արդյո՞ք կայուն զարգացումն

ընկալվում է որպես արժեք (ինչպես շրջակա միջավայրի պահպանությունը (տես հոդվածի

վերտառությունը), թե՞ որպես սկզբունք (ինչպես նշված է 1-ին մասում): Սահմանադրական մեկ

դրույթի ներսում նման մեթոդական անհամապատասխանությունը հղի է դրանից բխող իրավական

կարգավորման շրջանակներում բազմապատկիչ էֆեկտ ունենալու վտանգով և, վերջին հաշվով, իր

նպատակին չի հասնում:

Երրորդ, խոցելի է քննարկվող հոդվածի 1-ին մասում «հաշվի առնելով պատասխանատվությունը

ապագա սերունդների հանդեպ» արտահայտությունը: Պատասխանատվություն եզրույթն

իրավական հարթությունում օժտված է բովանդակային որոշակիությամբ, ինչը դրսևորվում է նաև

ընթացիկ օրենսդրության մեջ: Մինչդեռ նշված արտահայտությունը ստեղծում է

պատասխանատվության՝ որպես կարևորագույն իրավական կատեգորիայի ամորֆ ընկալում և

որոշակի խզում ազգային օրենսդրության շրջանակներում ձևավորված ընդհանուր մոտեցումից:

Հասկանալի է, որ քննարկվող դրույթի այս բաղադրիչը շրջակա միջավայրի պահպանությունը և

վերականգնումը, բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումն արժևորում է նաև ապագա

սերունդների համար բարենպաստ միջավայրը չվատթարացնելու տեսանկյունից: Այդ իսկ

պատճառով հիշյալ մոտեցումն արտացոլված է առաջարկվող տեքստում այնպիսի ձևակերպմամբ,

որը, մեր համոզմամբ, ներդաշնակ է սահմանադրական արժեքների ամրագրման ընդհանուր

մոտեցումներին: Ինչ վերաբերում է հոդվածի 2-րդ մասին, ապա գտնում ենք, որ

«Սահմանադրական կարգի հիմունքները» գլխում մեթոդապես հիմնավորված չէ

պարտականության (առավել ևս՝ քաղաքացիների) ամրագրումը: Այստեղ առկա է ակնհայտ

անհամաչափություն պետության և անձի վրա՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում

դրված «ծանրության» տեսնակյունից: Շրջակա միջավայրի պահպանության հանրային արժեքն

անվիճելի է, և այս պարագայում մի կողմից՝ «Պետությունը խթանում է ...», իսկ մյուս կողմից՝

«Յուրաքանչյուր ոք պարտավոր է ... »:

Առաջարկ. Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու դեպքում դիտարկել սույն

հոդվածը մինչև 2015թ․փոփոխությունները գործող Սահմանադրության 10-րդ հոդվածի տեքստով

փոխարինելու հնարավորությունըֈ Որպես տրամաբանական շարունակություն՝ անհրաժեշտ է

Page 37: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

նաև Սահմանադրության 86-րդ հոդվածը, որը սահմանում է պետության քաղաքականության

հիմնական նպատակները, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով. «էկոլոգիական

անվտանգության ապահովումը հանուն ներկա և ապագա սերունդների»:

3.4. Շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման տնտեսական գործիքների

համակարգը ԿՓԱԱՔ համատեքստում

Շրջակա միջավայրի պահպանության և ռացիոնալ բնօգտագործման ոլորտում տարատեսակ

ֆինանսատնտեսական գործիքների իրավական ամրագրումը և կիրառումը միջազգային

պրակտիկայում` հատկապես ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում իր արդյունավետությունն

ապացուցել է դեռևս նախորդ դարի 60-ականներից` հիմք դառնալով մասնավոր և հանրային

հատվածների համագործակցության համար: Այդ մեխանիզմները միավորող ընդհանուր

գաղափարը շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վարքագիծ դրսևորելու պայմանով

տնտեսական շահ ստանալու հնարավորությունն է, որը խարսխված է էկոլոգիական իրավունքի

այնպիսի հիմնարար սկզբունքների վրա, ինչպիսիք են «աղտոտողը վճարում է», կանխարգելման և

այլ սկզբունքները:

ՀՀ էկոլոգիական օրենսդրության համակարգում մի շարք տնտեսական գործիքների ամրագրման

անհրաժեշտությունն արտացոլված է «Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների

ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության արձանագրային որոշմամբ15,

ինչպես նաև ՀՀ և ԵՄ համագործակցության շրջանակներում ընդունված փաստաթղթերում:

Տնտեսական և այլ գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական

ազդեցութան ծավալների մեծացումը օբյեկտիվ անհրաժեշտություն է ստեղծում մշակելու այնպիսի

մեխանիզմ, որը տնտեսվարող սուբյեկտների համար շահավետ կդարձնի շրջակա միջավայրի

պահպանությունը, ռեսուրսախնայող, անթափոն կամ սակավաթափոն արտադրությունը,

նորագույն տեխնոլոգիաների ներդրումը և այլն: Այլ կերպ ասած, նման մեխանիզմի գործադրումը

միտված է ներդաշնակեցնելու մի կողմից տնտեսվարողների, իսկ մյուս կողմից` պետության և

հասարակության շահերը` նպաստելով յուրաքանչյուրի` առողջ և բարենպաստ շրջակա

միջավայրում ապրելու իրավունքի իրացմանը:

Անհատի, հասարակության և պետության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական շահերի

գիտականորեն հիմնավորված համադրումը և համակողմանի իրավական կարգավորումը կարող

են երաշխավորել նշված իրավունքի իրացումը: Դա, ի թիվս այլ պայմանների, հնարավոր է

դառնում տնտեսական գործիքների համալիրի կիրառմամբ, որոնց ամբողջությունն ընդունված է

անվանել բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմ: Այդ

մեխանիզմը, բաղկացած լինելով տարբեր գործիքներից, հանդես է գալիս որպես միասնական բաց

համակարգ և փոխկապակցված է բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության

կազմակերպա-իրավական մեխանիզմի հետ: Էկոլոգիական իրավունքի և օրենսդրության

զարգացման արդի փուլում տնտեսական և կազմակերպա-իրավական մեխանիզմների սահմանը

պայմանական է, և որոշ գործիքներ միաժամանակ կրում են երկուսին բնորոշ հատկանիշներ:

Բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտի հարաբերությունները

կարգավորող միասնական համակարգված իրավական ակտի բացակայության պայմաններում, ՀՀ

15

ÀݹáõÝí»É ¿ 14.08.2008Ã., áõÅÇ Ù»ç ¿ Ùï»É 01.01.2009Ã., ãÇ Ññ³å³ñ³Ïí»É:

Page 38: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

օրենսդրությամբ տնտեսական մեխանիզմի սկզբունքները և կառուցվածքը համակողմանիորեն չեն

կարգավորվել: Թվարկված գործիքներից ՀՀ էկոլոգիական օրենսդրությանը հայտնի են միայն

(1) բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության ֆինանսավորումը, և

(2) բնապահպանական և բնօգտագործման վճարները,

որոնց արդյունավետությունը շրջակա միջավայրի պահպանության և դրա որակի բարելավման

համատեքստում շարունակում է մնալ անբավարար: Նման վիճակը, ի թիվս այլ գործոնների,

պայմանավորված է ազգային օրենսդրության մեջ տնտեսական մեխանիզմին բնորոշ «բումերանգի

էֆեկտի» խիստ թույլ արտահայտվածությամբ, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության

տարբեր գործիքների միջև համակարգային կապի բացակայությամբ:

Շրջակա միջավայրի պահպանության ֆինանսավորումը հիմնվում է բնօգտագործման և շրջակա

միջավայրի պահպանության պլանավորման արդյունքների, ինչպես նաև շրջակա միջավայրի

պահպանության գործողությունների ազգային և տեղական ծրագրերի վրա, որոնք

ֆինանսավորման փաստաթղթեր մշակելիս ծառայում են որպես օբյեկտիվ հիմնավորում և

տեղեկատվական հենք:

ՀՀ-ում պետական բյուջեից շրջակա միջավայրի պահպանության ֆինանսավորումն

իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար ընդունվող բյուջեի ծախսային մասի «Շրջակա

միջավայրի պաշտպանություն» և «Տնտեսական հարաբերություններ» (ներառում է անտառային

տնտեսության ծախսերը) բաժիններով նախատեսված գումարից: «Հայաստանի Հանրապետության

2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով16 նախատեսվել է շրջակա միջավայրի

պահպանությանն ուղղել 4,612,284 ՀՀ դրամ, որը չի գերազանցում ընթացիկ տարվա համար

կանխատեսվող ՀՆԱ-ի 0.01 տոկոսը: Բնականաբար, աճող բացասական ազդեցությունների

պայմաններում շրջակա միջավայրի պահպանության ֆինանսավորումը մնացորդային սկզբունքով

շոշափելի դրական արդյունքներ չի կարող ունենալ:

Շրջակա միջավայրի պահպանության ֆինանսավորումը պետք է իրականցվի նպատակային

ծրագրերի հիման վրա, որոնք պետք է ունենան գիտական հիմնավորում: ՀՀ-ում շրջակա

միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է ըստ

համայնքների ղեկավարների ներկայացրած հայտերի, որոնք հաստատվում են գործադիրի կողմից:

Ընդ որում, ձևավորված պրակտիկայի ուժով հավանության են արժանանում այն հայտերը,

որոնցում նախատեսվում է համաֆինանսավորում համայնքային բյուջեից: Նման մոտեցումը

հնարավորություն չի տալիս նախապատվություն տալ առաջնահերթ լուծում պահանջող

էկոլոգիական խնդիրներին:

Իրավաբանական անձանց միջոցների հաշվին շրջակա միջավայրի պահպանության ուղղակի

ֆինանսավորումը ենթադրում է կազմակերպությունների բյուջեներից նշված նպատակի համար

գումարների տրամադրում, ինչը, որպես կանոն, իրականացվում է կամավոր հիմունքներով: ՀՀ

գործող օրենսդրությամբ ևս նման պահանջ ամրագրված չէ, և առավել տարածված է շրջակա

միջավայրի պահպանության աշխատանքներին մասնակցություն բերել տարբեր մասնագիտացված

հիմնադրամներին նվիրատվություններ անելու եղանակով: Այս համատեքստում որոշակի

վերապահումով կարելի է խոսել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի մասին, որը

ձևավորվում է ընդերքօգտագործման ոլորտում գործող սուբյեկտների հատկացումներից և

օգտագործվում բացառապես բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների,

ընդերքօգտագործողի ստանձնած, բայց վերջինիս կողմից չիրականցված բնապահպանական

16Ընդունվել է 09.12.2015թ., ուժի մեջ է մտել 01.01.2016թ., ՀՀ ՊՏ 2015.12.25/87(1176). 1 Հոդ. 1137.1:

Page 39: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

աշխատանքների կատարման և ընդերքօգտագործողի գործունեության հետևանքով շրջակա

միջավայրին պատճառված վնասի հատուցման նպատակով17(Ընդերքի մասին ՀՀ

օրենսգիրք18,հդվ.69):

Բնապահպանական և բնօգտագործման վճարների համակարգը, որը գործում է գրեթե բոլոր

պետություններում (ԵՄ օրենսդրությունում գործածվում է «էկոլոգիական հարկեր» միասնական

հասկացությունը) հիմնվում է էկոլոգիական իրավունքի հիմնական սկզբունքներից մեկի` հատուկ

բնօգտագործման վճարովիության վրա19: Այս սկզբունքի իրացումն էկոլոգիական

օրենսդրությունում պարտավորություններ է ստեղծում բնական ռեսուրսներ օգտագործող, ինչպես

նաև իրենց գործունեությամբ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող

սուբյեկտների համար՝ պետական կամ համայնքային բյուջե վճարել որոշակի գումար:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների վճարումը տնտեսվարող սուբյեկտներին չի

ազատում բնապահպանական միջոցառումներ իրականացնելու և շրջակա միջավայրին

պատճառված վնասը հատուցելու պարտավորությունից:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների համակարգի գործադրումը հնարավորություն է

տալիս մի կողմից համալրել պետական և տեղական բյուջեները, իսկ մյուս կողմից խթանում է

ռացիոնալ բնօգտագործումը և նպաստում բնապահպանական միջոցառումների արդյունավետու

թյանը20: Այստեղ հստակ դրսևորվում է բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության

տնտեսական մեխանիզմին բնորոշ բումերանգի էֆեկտը:

ՀՀ-ում բնապահպանական և բնօգտագործման վճարների հասկացությունները, վճարողների

շրջանակը, վճարների տեսակները, հաշվարկման և վճարման կարգը, ինչպես նաև օրենքի

խախտման համար պատասխանատվությունը կարգավորվում է Բնապահպանական և

բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքով (28.12.1998 թ.):

Բնապահպանական վճարի օբյեկտը շրջակա միջավայրի վրա այս կամ այն գործունեության

բացասական ազդեցություններն են, իսկ բնօգտագործման վճարինը` պետությանը

սեփականության իրավունքով պատկանող ռեսուրսների օգտագործումը: Բնօգտագործման

17Շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը ձևավորվում է օրենքի ուժով, և դրանում կուտակված

միջոցները ծախսվում են բացառապես ընդերքօգտագործողի ստանձնած պարտավորությունների

կատարման նպատակով: Բացի այդ, այս պարագայում դժվար է խոսել ուղղակի ֆինանսավորման մասին,

քանի որ դրամագլուխը կուտակվում է կենտրոնական գանձապետարանում բացված լիազորված մարմնի

արտաբյուջետային հաշվի վրա և տնօրինվում վերջինիս կողմից: 18Ընդունվել է 28.11.2011թ., ուժի մեջ է մտել 01.01.2012թ., ՀՀ ՊՏ 2011.12.21/69(872) Հոդ. 1661: 191917թ. հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո հիմնական և վճռորոշ էր անվճար

բնօգտագործման սկզբունքը, որը մեկնաբանվում էր որպես մեծագույն նվաճում, ազատում էր

տնտեսվարողներին բնական ռեսուրսների օգտագործման համար վճարելու պարտականությունից: Սակայն,

ինչպես ցույց տվեց ժամանակը, նման մոտեցումը չէր նպաստում բնական ռեսուրսների խնայողաբար,

ռացիոնալ օգտագործմանը, այլ ընդհակառակը`պատճառ դարձավ անտնտեսվար բնօգտագործման և որպես

հետևանք`բնական ռեսուրսների վրա անհամարժեք բացասական ազդեցության: Մինչև ԽՍՀՄ փլուզումը

որոշակի քայլեր են ձեռնարկվել բնօգտագործման վճարովիության սկզբունքն օրենսդրորեն ամրագրելու

ուղղությամբ, սակայն շոշափելի արդյունքներ չեն արձանագրվել, քանի որ այդ մոտեցումը հակասում էր

հենց տնտեսվարման սոցիալիստական ձևին, հողի և այլ բնական ռեսուրսների նկատմամբ պետական

մենաշնորհին: Եվ միայն միութենական հանրապետությունների անկախացումից հետո շուկայական

տնտեսության անցման փուլում ազգային օրենսդրությամբ ամրագրեցին բնապահպանական և

բնօգտագործման վճարների համակարգ (Ավելի մանրամասն` տե՛ս Веденин Н.Н. Экологическое право: учеб.

– 2-еизд., перераб.и доп. – М.: Проспект, 2007, էջեր 106-107): 20Տե՛ս Бринчук М.М. Экологическое право: Учебник. – 2-е изд., перераб.и доп. - М.: Юристь, 2005, էջ 316:

Page 40: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

վճարները, հանդիսանալով բյուջետային եկամուտներ, ըստ անհրաժեշտության կարող են

ծախսվել տարբեր ուղղություններով, բնապահնական վճարներն ուղղվում են բնապահպանական

միջոցառումների իրականացմանը:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման

մասին» ՀՀ օրենքը21 կարգավորում է հանրապետությունում գործող մի շարք խոշոր

արդյունաբերական ընկերությունների կողմից, ինչպես նաև ամրակայված աղբյուրներից օդային և

ջրային ավազան վնասակար նյութեր արտանետելու, շրջակա միջավայրում արտադրության և

սպառման թափոններ տեղադրելու համար վճարվող բնապահպանական վճարներից

համայնքային բյուջեներին կատարվող մասհանումների հաշվին իրականացվող

բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Այդ

ծրագրերը մշակվում են համայնքի ղեկավարի կողմից տվյալ մարզի կամ համայնքի զարգացման

(սոցիալ-տնտեսական զարգացման) կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական

գործողությունների ծրագրերի կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության

փաստաթղթերի հիման վրա և ներկայացվում ՀՀ կառավարության հաստատմանը:

Այս կառուցակարգի կիրառման հիմնական խնդիրը մասհանում տրամադրելու համար որպես

պայման համայնքի կողմից համաֆինանսավորում տրամադրելն է, ինչը փոքր համայնքների

դեպքում լուրջ խնդիր էֈ Այս առումով նպատակահարմար ենք գտնում համայնքի բյուջեից

համաֆինանսա վորում տրամադրելու պայմանը բացառել և մասհանումներ տրամադրելու

անհրաժեշտությունը որոշելու համար յուրաքանչյուր տարի օրենքում նշված ընկերությունների

ազդեցությանը ենթակա հայանքներում բնապահպանական խնդիրների լուծման

առաջնահերթություն սահմանելֈ Զուգահեռաբար կարևորվում է, այս միջոցների տրամադրման,

ինչպես նաև դրանց օգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողություն սահմանելը և ամբողջ

գործընթացի թափանցիկությունն ապահովելըֈ

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքը սահմանում է վճարների

որոշակի դասակարգում: Եվ այսպես, բնապահպանական վճարի տեսակներն են.

1) վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու

համար (օրինակ`արտանետումների թույլտվությամբ հաստատված ծավալի

սահմաններում ածխածնի երկօքսիդի (CO2) արտանետումները),

2) արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված

կարգով տեղադրելու համար (օրինակ` արտադրական գործընթացում առաջացող ոչ

պիտանի նյութերը),

3) շրջակա իջավայրին վնաս պատճառող ապրանքների համար (օրինակ` ֆրեոն գազի

որոշ տեսակների ներմուծումը):

Բնօգտագործման վճարի տեսակներն են.

1. ջրօգտագործման համար,

2. պինդ օգտակար հանածոների, բացառությամբ մետաղական օգտակար հանածոների,

մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի

արդյունահանված պաշարների համար,

21Ընդունվել է 15.05.2001թ., ուժի մեջ է մտել 01.01.2002թ., ՀՀ ՊՏ 2001.06.18(150) Հոդ. 462:

Page 41: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

3. կենսապաշարների օգտագործման համար (օրինակ` օրենքով սահմանված կարգով

իրականացվող անտառահատումը),

4. ռոյալթին` արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց

վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար:

Բնապահպանական վճարի դրույքաչափերը սահմանվում են «Բնապահպանական և

բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով, իսկ բնօգտագործման վճարի դրույքաչափերը`

«Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» ՀՀ կառավարության որոշմամբ22: Ոլորտը

կարգավորող իրավական ակտերի ցանկը եզրափակում են վճարների հաշվարկման մեթոդական

ուղեցույցները հաստատելու վերաբերյալ գերատեսչական ակտերը: Շրջակա միջավայրի վրա

բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկող

տնտեսվարողներին արտոնություններ տրամադրելը՝ որպես ինքնուրույն տնտեսական գործիք, ՀՀ

էկոլոգիական օրենսդրության մեջ արտացոլված է խիստ դիպվածաբար և, կարելի է ասել, հեռու է

իրավական որոշակիությունիցֈ

Որպես օրինակ հարկ է նշել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի23 5-

րդ հոդվածի 9 մասը, որը չափազանց ընդհանուր ձևակերպմամբ նախատեսում է հարկերի և այլ

պարտադիր վճարների գծով արտոնությունների սահմանման հնարավորություն՝ բնության

հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի պահպանումը խթանելու նպատակովֈ

Երկրորդ և թերևս վերջին օրինակին հանդիպում ենք «Թափոնների մասին» ՀՀ օրենքում24, որի 21-

րդ և 23-րդ հոդվածները սահմանում են արտոնություններ ստանալու հնարավորություն այն

սուբյեկտների համար, որոնք ներդնում են թափոնների օգտահանման և դրանց ծավալների

նվազեցմանն ուղղված տեխնոլոգիաներ: Հատկանշական է, որ նշված երկու օրինակներում էլ

սահմանված է, որ արտոնությունները տրամադրվում են օրենքով սահմանված դեպքերում և

կարգովֈ Սակայն այդ դեպքերը (չափանիշները) օրենսդրությամբ նախատեսված չեն, և,

հետևաբար, հիշատակված դրույթներն առավելապես հռչակագրային բնույթի ենֈ

«Բնապահպանւթյան ոլորտի նորարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման

հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ Կառավարության արձանագրային որոշմամբ

հիմք դրվեց ՀՀ-ում գործող բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի

պահպանության տնտեսական գործիքների համակարգում էկո-համակարգային մոտեցման

ինտեգրման համարֈ 2013 թ-ին ընդունվել է ՀՀ Կառավարության արձանագրային որոշում

«Բնապահպանության ոլորտի նորարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման

հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումներին ծրագրին հավանություն

տալու մասին» (N4714.11.2013թ.)

Ազգային օրենսդրությամբ շրջակա միջավայրի պահպանության ոլորտի նորարարական ֆինանսա

տնտեսական գործիքների ամրագրումն անկասկած ենթադրում է միասնական հայեցակարգային

հենք, որը թույլ կտա ներմուծվող նոր ինստիտուտները (գործիքները) համարժեքորեն ինտեգրել

գործող իրավական համակարգին: Այս տեսանկյունից փաստաթղթի մշակման գաղափարը

միանգամայն ընդունելի է, այդուհանդերձ՝ առկա են իրավական բնույթի որոշակի

անհամապատասխանություններ և անճշտություններ, որոնք հիմնականում հանգում են

հետևյալին.

22Ընդունվելէ 30.12.1998թ., ուժիմեջէմտել 01.01.1999թ., ՀՀՊՏ 1998.12.31/33(66):

23 Ընդունվել է 27․11․2006թ․, ուժի մեջ է մտել 04․01․2007թ․, ՀՀՊՏ 2006․12․25/66(521) Հոդ․ 1363ֈ

24Ընդունվել է 24․11․2004թ․, ուժի մեջ է մտել 07․01․2005թ․, ՀՀՊՏ 2004․12․28/72(371) Հոդ․ 1480ֈ

Page 42: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Որոշմամբ ներառված տնտեսական գործիքները դասակարգված են երկու հիմնական խմբի` (1)

էկո-համակարագային ծառայությունների հետ կապված տնտեսական գործիքներ և (2) այլ

նորարարական ֆինանսատնտեսական գործիքներ: Վերջինների թվում առաջարկում ենք ներառել

էկոլոգիական ապահովագրությունը, էկոլոգիական աուդիտը, ինչպես նաև հարկային և բանկային

արտոնություն-ները, որոնք ևս դիտարկվում են նորարարական ֆինանսատնտեսական

մեխանիզմների համակարգում:

Բացի այդ, միջազգային պրակտիկայում հաջողությամբ կիրառվում են տարբեր գործիքների

հիբրիդներ (օրինակ` էկոլոգիական ապահովագրության պոլիսի առակայության դեպքում

տնտեսվարողներին հարկային կամ բանկային աարտոնությունների տրամադրում), որոնք ևս

հարկ է հիշատակել հիշյալ գործիքների թվում: Ընդ որում, կարևոր է, որպեսզի միանշանակ պարզ

լինի, որ նորարարական ֆինանսատնտեսական գործիքների ցանկը սպառիչ չէ, և դրանք կարող են

շարունակաբար հարստանալ` ի պատասխան տնտեսական զարգացումներին: Նշված մոտեցումը

բխում է ֆինանսատնտեսական մեխանիզմի գործադրման տրամաբանությունիցֈ

Բացի այդ, անհրաժեշտ հստակությամբ արտացոլված չէ IV բաժնի «Էկո-համակարգերի

պահպանության շահավետության օրինակներ» ենթավերնագրի ներքո ներկայացված միջազգային

պրակտիկայի առնչությունը ՀՀ-ում առկա իրավիճակին` իրավական համակարգին, բնական և

տնտեսական պայմաններին, ինչպես նաև էական նշանակություն ունեցող այլ գործոնների: Նշված

կապի արտացոլումը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել, թե որքանով են

քննարկվող օրինակները համադրելի հայաստանյան իրականության համար, առավել ևս, որ

բերվող օրինակները վերաբերում են տնտեսական մեխանիզմի շրջանակներում գործող և նեղ

ոլորտային կիրառություն ունեցող գործիքներին:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ-ում գործող տնտեսական մեխանիզմներից միայն բնապահպանական և

բնօգտագործման վճարներն են, որ այս կամ այն չափով ներառում են էկո-համակարգային

ծառայությունների վճարներ: Ուստի էկոհամակարգային ծառայությունների վճարների և

բնապահպանական և բնօգտագործման վճարների հարաբերակցությունը դիտարկելիս,

անհրաժեշտ է Նախագծի «Առաջարկվող գործողություններ» վերտառությամբ VII բաժնում

հիշատակել, որ ապագայում էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարների

համակարգի ներդրումը գործնականում չի փոխարինելու բնապահպանական և բնօգտագործման

վճարների համակարգին, այլ կիրառվելու է զուգահեռաբար` հաշվի առնելով բնապահպանական

վճարների դրույքաչափերի նվազեցման խնդիրը:

3.5. Բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության

պետական կառավարման տեղեկատվական ապահովման գործիքների համակարգը

ԿՓԱԱՔ համատեքստում

Բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության պետական

կառավարման տեղեկատվական ապահովման գործիքաշարը ներառում է մոնիթորինգի,

կադաստրի, հաշվառման, ռեեստրների վարման, հաշվետվությունների ներկայացման

ինստիտուտներըֈ Դրանք հիմնականում ամրագրված են ՀՀ բնապահպանական և բնառեսուրսային

օրենսդրության համակարգը ձևավորող օրենսգրքերում և օրենքներում, իսկ համապատասխան

կարգերը և մեթոդիկաները՝ ենթաօրենսդրական, այդ թվում՝ գերատեսչական ակտերումֈ

Page 43: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության պետական

կառավարման տեղեկատվական ապահովման գործիքները կոչված են ձևավորելու

արժանահավատ, դինամիկ թարմացվող և սահմանված պարամետրերի վերաբերյալ

համակողմանի տեղեկատվական հենք՝ համապատասխան կառավարչական և այլ որոշումների

կայացման, իրավական ակտերի ընդունման, գործողությունների ծրագրերի, պլանների մշակման

համարֈ ՀՀ-ում օրենսդրական ամրագրում են ստացել տեղեկատվական ապահովման հետևյալ

գործիքները․

1․ ՀՀ հողային օրենսգրքում՝ հողերի մոնիթորինգը (հոդվ. 32),անշարժ գույքի պետական

միասնական կադաստրը (հոդվ. 33), հողամասերի պետական հաշվառումը (հոդվ. 34)ֈ

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկությունները հաշվի են առնվում հողերի

պահպանությունը, օգտագործումը ծրագրավորելիս, հողամասեր տրամադրելիս հասարակական և

պետական կարիքների համար օտարելիս, հողամասերի հետ կապված գործարքներ կատարելիս,

հողի համար վճարների չափերը որոշելիս, հողաշինարարություն իրականացնելիս, հողի

օգտագործմանը և պահպանմանն ուղղված տնտեսական գործունեությունը գնահատելիս ու այլ

միջոցառումներ իրականացնելիս:

Ակնհայտ է, որ կադաստրը ունի նաև էկոլոգիական բովանդակություն, որը ներառում է հողերի

բնական կարգավիճակը, որակական բնութագրերը, այդ թվում՝ հողերի համեմատական

գնահատականը (բոնիտավորում) և իրավական ռեժիմը:

ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը հողերի պետական

հաշվառման նպատակների մեջ ներառում է նաև ամբողջական տեղեկություններ ստանալը

հողամասերի որակի և քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական

նշանակության մասին: Ըստ էության, հաշվառումն իրականացվում է կադաստրի շրջանակներում

և ապահովում է համապատասխան տեղեկությունների պարբերական թարմացումը:

2․ ՀՀ ջրային օրենսգրքում՝ ջրային ռեսուրսների մոնիտորինգը (հոդվ. 19.1), ջրային ռեսուրսների

պետական կադաստրը (հոդվ. 19.2)ֈ

Ջրային կադաստր ներառելու համար մոնիտորինգն ապահովում է տվյալներ`

1) ջրային ռեսուրսների քանակական ցուցանիշների, այդ թվում`ձնածածկույթների,

2) ջրային ռեսուրսների որակական ցուցանիշների,

3) ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության,

4) ջրային ռեսուրսների վրա մարդածին ազդեցությունների հետևանքների, ներառյալ`

աղտոտման,

5) կեղտաջրերի և դրանցում գտնվող նյութերի կազմի և քանակների,

6) ջրային ռեսուրսների վերականգնման,

7) ջրհեղեղների, սելավների, երաշտների կանխատեսումների,

8) ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների և դրանց վիճակի,

9) մթնոլորտային տեղումների և մթնոլորտի ջերմաստիճանային ռեժիմի,

10) ջրօգտագործման թույլտվությունների և ջրային համակարգերի օգտագործման

թույլտվությունների,

11) ջրի ազգային ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

Page 44: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Պետական ջրային կադաստրի տվյալները համարվում են պաշտոնական: Ջրային ռեսուրսների

համապատասխան կառավարումը և պահպանությունն ապահովելու նպատակով պետական

ջրային կադաստրի տեղեկատվությունը մատչելի է:

3․ ՀՀ անտառային օրենսգրքում՝ անտառների պետական հաշվառում և ատնառային պետական

կադաստր (հոդվ. 16), անտառների պետական մոնիթորինգ (հոդվ. 17)ֈ

ԿՓ համատեքստում հատկապես կարևորվում է անտառների դերը որպես մթնոլորտային

հավասարակշռությանը նպաստող, ջրային ռեժիմի և կլիմայի կարգավորիչ, նաև մարդու

առողջության համար բարենպաստ միջավայր ստեղծող էկո-համակարգ:

ՀՀ անտառային օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` անտառների և անտառային հողերի

պետական հաշվառումը և անտառային պետական կադաստրի վարումը իրականացվում են

անտառների կայուն կառավարման, անտառների քանակական և որակական փոփոխությունների

պարբերական գրանցման, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, տեղական ինքնակառավարման

մարմիններին, շահագրգիռ իրավաբանական անձանց և քաղաքացիներին անտառային հողերի

մասին տեղեկություններ ապահովելու նպատակով:

Անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման տվյալները

կարող են օգտագործվել անտառային հողերի վրա աշխատանքների կազմակերպման և

կատարման, անտառների նպատակային, ինչպես նաև գործառնական նշանակությունը փոխելու,

անտառ-օգտագործողների տնտեսական գործունեության գնահատման նպատակով: Անտառների

պետական հաշվառումն իրականացվում է հինգ տարին մեկ անգամ: Անտառային պետական

կադաստրի և անտառների պետական հաշվառման տվյալները մատչելի են բոլորի համար, որոնց

տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ անտառների՝ որպես կարևորագույն բնական ռեսուրսի

վերաբերյալ տեղեկատվական ապահովման գործիքների օրենսդրական բնորոշումները

սահմանափակվում են նպատակների և խնդիրների ամրագրմամբ առանց բացահայտելու նշված

ինստիտուտների իրավաբանական էությունըֈ Գտնում ենք, որ նման մոտեցումն անթույլատրելի է,

քանզի բացարձակ անորոշ է մնում, թե ինչ բնույթի տեղեկատվություն պետք է ներառի

անտառային կադաստրը, կամ ինչ պարամատրերի վերաբերյալ է տեղեկատվություն հավաքվում

մոնիթորինգի արդյունքումֈ Իհարկե, մոնիթորինգի իրականացման և կադաստրի վարման

կարգերը հաստատված են «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը

սահմանելու մասին»25 և «Անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական

հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին»26 ՀՀ Կառավարության

համապատասխան որոշումներով, սակայն անհրաժեշտ համակարգային կապն օրենսգրքի հետ

բացակայում էֈ

Ստեղծված իրավիճակում անտառային կադաստր գործնականում չի վարվումֈ Սա բացասաբար է

անդրադառնում նաև անտառկառավարման պլանների՝ որպես երկարաժամկետ ծրագրային

փաստաթղթերի մշակման աշխատանքների վրաֈ

Օրենսգրքի 17-րդ հոդվածը սահամանում է, որ անտառների պետական մոնիթորինգը

կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը` անկախ անտառների

25Ընդունվել է 25.01.2007թ․, ուժի մեջէ մտել 15.03.2007թ․, ՀՀՊՏ 2007․03․14/15(539) Հոդ․ 334ֈ

26Ընդունվել է 07.02.2008թ․, ուժի մեջ է մտել 01.01.2009թ․, ՀՀՊՏ 2008.04.02/21(611) Հոդ․ 288ֈ

Page 45: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

սեփականության ձևից: Անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է անտառների և

անտառային հողերի քանակական և որակական փոփոխությունների ընթացքի, մարդածին և

բնական գործոնների բացասական ազդեցության գնահատման կանխատեսման և բացասական

երևույթների կանխարգելման կամ վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Անտառների պետական մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալներն օգտագործվում են

անտառների կայուն կառավարման նպատակով:

4․«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում՝ բնության հատուկ

պահպանվող տարածքների մոնիթորինգը (հոդվ․14), բնության հատուկ պահպանվող

տարածքների պետական հաշվառումը և պետական կադաստրը (հոդվ․15)ֈ

Նշված օրենքի 1-ին հոդվածը բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը

բնորոշում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների, էկոհամակարգերի, բուսական և

կենդանական աշխարհի օբյեկտների, դրանց որակական և քանակական ցուցանիշների,

ապրելավայրերի, բնական պաշարների, տարածքում գտնվող պատմամշակութային

հուշարձանների վիճակի ռեժիմային դիտարկումների, գնահատման, արագ արձագանքման ու

զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ:

Իսկ բնության հատուկ պահպանվող տարածքի պետական կադաստրը` տեղեկությունների և

փաստաթղթերի անընդհատ լրացվող համահավաք, որը ներառում է տվյալ տարածքի

աշխարհագրական տեղաբաշխման, սահմանների, պահպանության ռեժիմի, կենսաբանական

բազմազանության, բնական պաշարների վիճակի, բնօգտագործողների սեփականության ձևերի,

գիտական, տնտեսական սոցիալական և պատմամշակութային արժեքների քանակական ու

որակական բնութագրերի վերաբերյալ տվյալներ:

Նույն օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է բնության հատուկ պահպանվող տարածքների

մոնիթորինգի հետևյալ նպատակները.

1) բացահայտել կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային

կազմի, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների առկա

վիճակը,

2) գնահատել և կանխատեսել էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների

քանակական և որակական փոփոխությունների ընթացքը,

3) բացահայտել էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա բնական և մարդածին

գործոնների ազդեցությունը.

4) մշակել էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների բացասական ազդեցությունների

կանխարգելման ու մեղմացման (վերացման) միջոցներ.

5) ուսումնասիրել, գնահատել և կանխատեսել Հայաստանի Հանրապետության

Կարմիր գրքում ընդգրկված բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների

վիճակը:

Համաձայն նույն օրենքի 15-րդ հոդվածի` բնության հատուկ պահպանվող տարածքների պետական

հաշվառման և պետական կադաստրի վարումը նպատակաուղղված են`

1) հավաքագրելու և դասակարգելու գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի

իրականացման ընթացքում ստացված տվյալները,

2) հաշվառելու, ամփոփելու և վերլուծելու բնության հատուկ պահպանվող տարածքների և

դրանց բնական պաշարների օգտագործումը,

Page 46: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

3) բացահայտելու բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման օպտիմալ

ծանրաբեռնվածությունը:

5․«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում27՝ կենդանական աշխարհի պետական

մոնիտորինգը (հոդվ․ 12), կենդանական աշխարհի պետական հաշվառումը և կադաստրը (հոդվ․

13), Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը (հոդվ․14)ֈ

Նշված օրենքի 12-րդ հոդվածը չսահմանելով կենդանական աշխարհի մոնիթորինգ

հասկացությունը` հիշատակում է, որ կենդանական աշխարհի պետական մոնիտորինգը

նպաստում է կենդանիների բազմազանության պահպանության և կայուն օգտագործման նորմերի

սահմանմանը: Կենդանական աշխարհի պետական մոնիտորինգն իրականացվում է կենդանական

աշխարհի օբյեկտների տարածվածության, քանակի, ներկա վիճակի, ինչպես նաև դրանց

ապրելավայրերի, բնադրավայրերի, միգրացիայի ուղիների և էկոհամակարգերի որակի,

ամբողջականության գնահատման, բացասական երևույթների ժամանակին հայտնաբերման,

կանխարգելման և վերացման նպատակով: Օրենքի 13-րդ հոդվածը առանց որևէ տարբերակում

մտցնելու կենդանական աշխարհի պետական հաշվառում և կադաստր հասկացությունների միջև`

սահմանում է հետևյալը. «Կենդանական աշխարհի պետական հաշվառման և կադաստրի

նպատակն է բացահայտել կենդանիների տեսակների ու համակեցությունների, դրանց

ապրելավայրերի քանակական և որակական փոփոխությունները»:

6․«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում՝ բուսական աշխարհի պետական մոնիտորինգը

(հոդվ․ 12), բուսական աշխարհի պետական հաշվառումը և կադաստրը (հոդվ․13), Հայաստանի

Հանրապետության բույսերի Կարմիր գիրքը (հոդվ․14)ֈ Այս օրենքում կիրառված է «Կենդանական

աշխարհի մասին» ՀՀ օրենքի հիմքում դրված մոտեցումը, ուստի վերոգրյալ նկատառումները

տեղին են նաև այս օրենքի դեպքումֈ

7․ «Թափոնների մասին» ՀՀ օրենքում՝ թափոնների պետական հաշվառումը, անձնագրա վորումը և

վիճակագրական հաշվետվություն ներկայացնելը (հոդվ․ 13), թափոնների պետական կադաստրը

(հոդվ․14), թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրը (հոդվ․

15), թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարումը (հոդվ․16), թափոնների հեռացման

վայրերի մոնիթորինգը (հոդվ․17)ֈ

Հիշյալ օրենքը ևս նշված գործիքների հասկացությունները չի սահմանում: 17-րդ հոդվածի

համաձայն` շրջակա միջվայրի վրա թափոնների ներգործությունը որոշելու և կանխատեսելու,

դրանց բացասական հետևանքները ժամանակին բացահայտելու և կանխարգելելու նպատակով

թափոններ արտադրողներն ու տնօրինողները, ինչպես նաև բնապահպանության բնագավառի

պետական կառավարման լիազորված մարմինը իրականացնում են պարբերական մոնիթորինգ:

Թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգը շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի

միացյալ համակարգի բաղկացուցիչ մասն է: Դիտարկվող հոդվածի երկրորդ մասն առանձնանում է

դրական լույսի ներքո: ՀՀ էկոլոգիական օրենսդրության համակարգում սա եզակի օրինակ է, երբ

մոնիթորինգի որևէ տեսակ դիտարկվում է որպես շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի

միացյալ համակարգի բաղկացուցիչ: Սա էկոհամակարգային մոտեցման մասնավոր դրսևորում է,

որը հենք է ստեղծում շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության միասնական և

համադրելի բազա ստեղծելու համար: Իհարկե, նման սկզբունքային մոտեցում առաջին հերթին

27Ընդունվել է 03.04.2000թ., ուժի մեջ է մտել 12.05.2000թ., ՀՀՊՏ 2000.05.12/9(107):

Page 47: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

պետք է ամրագրվի շրջակա միջավայրի պահպանության ոլորտի շրջանակային իրավական

ակտումֈ

«Թափոնների մասին օրենքի» 14-րդ հոդվածը սահմանում է թափոնների պետական կադաստրի

բովանդակությունը, որը ներառում է թափոնների դասակարգիչը, թափոնների գոյացման,

վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրները, ինչպես նաև

թափոնների և դրանց օգտագործման ու վնասազերծման տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալների

բանկը:

Ամփոփելով շրջակա միջավայրի կառավարման տեղեկատվական գործիքների իրավական

կարգավորման վիճակի վերլուծությունը՝ կարող ենք փաստել, որ օրենսդրությամբ սահմանված չեն

շրջակա միջավայրի և դրա առանձին բաղադրիչների վերաբերյալ համապարփակ և համադրելի

տեղեկատվության համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ մոտեցումները և սկզբունքներըֈ Իսկ

առանձին օրենսդրական ակտերում արտացոլված մոտեցումները չունեն միասնական

հայեցակարգային հենք և տրամաբանությունֈ

Գտնում ենք, որ շրջակա միջավայրի պետական կառավարման տեղեկատվական գործիքները

ընդհանուր գծերով և միասնական ելակետերով պետք է կարգավորվեն ոլորտի շրջանակային

օրենքում, որը ներկայումս մշակվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմիցֈ

Առաջարկ. Գտնում ենք, որ ի թիվս այլ պայմանների, անհրաժեշտ է ամրագրել տեղեկատվության

վերլուծության, ամփոփման, տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների համադրելի

հակությունն ապահովելու, մատչելիության և դրա սահմանափակումների վերաբերյալ

ելակետային դրույթներ, որոնք կուղղորդեն ճյուղային օրենքներում համապատասխան

գործիքների միասնական կարգավորումը և ներդաշնակ գործառումը: Մեր առաջարկած

մոտեցումը հիմնականում համահունչ է «ՀՀ 2016-2018 թվականների պետական վիճակագրական

աշխատանքների եռամյա ծրագիրը ծրագիրը հաստատելու մասին ՀՀ օրենքով ամրագրված

վիճակագրական համակարգի զարգացման ուղղություններին:

3.6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն

Այս ինստիտուտը էկոլոգիական օրենսդրության համակարգում առանցքային կանխարգելիչ

գործիքներից է և կոչված է նախատեսվող գործունեության նախնական փուլում վեր հանելու

շրջակա միջավայրի, այդ թվում՝ հնարավոր ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա և կլիմայի

փոփոխությամբ պայմանավորված հնարավոր ազդեցությունները, մշակելու դրանց մեղմացան և

չեզոքացման միջոցառումներֈ

ՇՄԱԳՓ մասին ՀՀ օրենքով՝ Գնահատման և փորձաքննության խնդիրներն են՝ էկոլոգիական

անվտանգության պահանջների և բնապահպանական սահմանափակումների հիման վրա կայուն

զարգացմանը նպաստելը, հիմնադրութային փաստաթղթի դրույթների և նախատեսվող

գործունեության դրական ազդեցությունների պահպանման, վնասակար ազդեցությունների և

դրանց հետևանքների կանխարգելման, նվազեցման կամ բացառման ապահովումը, արտակարգ

իրավիճակների հնարավոր ռիսերի գնահատումըֈ

Ինչպես արդեն նշվել է ՀՀ-ում շրջակա միջավայրի վրա ադեցության գնահատումը և

փորձաքննությունը, ինչպես նաև ռազմավարական էկոլոգիական գնահատումը կարգավորվում են

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և

Page 48: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

«Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ

Կառավարության որոշմամբֈ

Հատկանշական է, որ օրենքի հասկացությունների համակարգում շրջակա միջավայրի վրա

ազդեցությունը բնորոշվում է որպես հիմնադրութային փաստաթղթի գործողության կամ

նախատեսվող գործունեության իրականացման հետևանքով շրջակա միջավայրի և մարդու

առողջության վրա հնարավոր փոփոխություններֈ Այսինքն՝ գնահատման և փորձաքննության

ինստիուտները ենթադրում են հնարավոր ազդեցությունների համալիր գնահատում, որը և դրվում

է կայացվելիք որոշման հիմքումֈ

2014 թվականին ընդունված նոր օրենսդրությունը մի շարք սկզբունքային նորամուծություններ

բերեց, որոնք հակիրճ ներկայացվում են ստորև․

1․Շրջակա միջավայրի վրա ազեցության փորձաքննության ենթակա գործունեության տեսակները

դասակարգված են երեք՝ Ա, Բ և Գ խմբերի՝ ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության աստիճանի

նվազմանֈ Այս մոտեցումը թույլ է տալիս տարբերակել փորձաքննության ընթացակարգի այնպիսի

պայմաններ, ինչպիսիք են ժամկետները, պահանջվող փաստթղթերի շրջանակը, հանրային

լսումների քանակը և այլնֈ

2․Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացը՝ հիմնադրութային

փաստաթղթի, նախատեսվող գործունեության հայտի և շրջակա միջավայրի վրա ազդեցության

գնահատման հաշվետվության ուսումնասիրության և վերլուծության արդյունքում դրանց

թույլատրելիության վերաբերյալ պետական փորձաքննական եզրակացություն տալու գործընթացը

բաժանվել է երկու՝ նախնական և հիմնական փուլերիֈ Նախնական փուլի ընթացքում

ուսումնասիրվում է նախնական գնահատման հայտը, իսկ հիմնականում փուլում՝ հիմնական

գնահատման հաշվետվությունը դառնում է փորձաքննության առարկաֈ Նման բաժանման հիմքում

դրված է առավել նվազ ազդեցություններ ունեցող գործունեության տեսակների համար որոշում

կայացնելու ավելի պարզ և քիչ ժամանակատար ընթացակարգի դյուրին կիրառում: Գտնում ենք,

որ անհրաժեշտ է նաև օրենքով հստակեցնել նախնական և հիմնական փուլերի խնդիրներըֈ

3․Օրենքով հստակ սահմանվել է շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության

գնահատման հաշվետվությունների բովանդակությունըֈ Անկասկած, սա կարևոր քայլ է

կոռուպցիոն դրսևորումների նվազեցման առումովֈ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ այս

կարգավորումը կարող է ամբողջական դառնալ սքրինինգի չափորոշիչների, էկոլոգիական

ռիսկերի սահմանումների, էկո-մոնիթորինգի և ազդեցության կարգավորումների ամրագրման

պարագայում:

Նշված նորամուծությունների հետ միաժամանակ հարկ է ընդգծել, որ, ըստ էության, հետևողական

կերպով չի կարգավորվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ինստիտուտը, որի

արդյունավետությամբ ուղղակի պայմանավորված է փորձաքննական եզրակացությունների որակը

և գործունեության անվտանգությունըֈ Հետևողական կերպով չեն սահմանվել նաև հիմնական

դերակատարների գործողությունները, հարաբերությունները հավասարազոր չեն, բացակայում են

որակ-քանակային հստակություն ապահովող պահանջները:

Օրենքի էական բացաթողումներից է ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացի

կարգավորման նույնականացումը գործունեության նախատեսվող տեսակների գնահատման և

փորձաքննության հետֈ Ի սկզբանե դասակարգման ոչ լիարժեք տարբերակ է սահմանվել:

Գործնականում հաշվի չեն առնվել հիմնադրույթային փաստաթղթերի՝ որպես փորձաքննության

Page 49: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

հատուկ օբյեկտի առանձնահատկությունները, մասնավորապես՝ վերջիններիս բնույթը և

բովանդակությունը, գնահատման հաշվետվության բովանդակային առանձնահատկությունները,

հանրային մասնակցության պայմանները և ընթացակարգըֈ

Հանրային մասնակցության ընթացակարգերի վերաբերյալ առկա են հետևյալ հիմնախնդիրները.

1.Հիմնավորված և արդյունավետ չէ ծանուցման 7-օրյա ժամկետըֈ Աարհուսի կոնվենցիայի

Համապատասխանության կոմիտեի նախադեպային իրավունքում 7-օրյա ժամկետը գնահատվում

է որպես չափազանց կարճ փաստաթղթերին ծանոթանալու համար, հատկապես այն դեպքերում,

երբ նախատեսվող գործունեությունը բնույթով մասշտաբային է և ունենալու է էական

ազդեցություններֈ Թեև 7-օրյա ժամկետը նվազագույնն է և կարող է լինել ավելի երկար, սակայն

ամրագրված չեն չափորոշիչներ, որոնք առանձին դեպքերում կպարտավորեցնեն ավելի երկար

ժամեկտ սահմանելֈ Անհրաժեշտ է գնահատման և փորձաքննության առանձին փուլերի՝ օրենքով

սահմանված ժամկետների շրջանակներում, հաշվի առնելով նախատեսվող գործունեության

կատեգորիան, սահմանել հանրային ծանուցման առավել երկար ժամկետներֈ Սահմանված

ժամկետները պետք է լինեն ողջամիտ, այսինքն՝ հնարավորություն տան յուրաքանչյուր դեպքում

պատշաճ ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին և մշակել առաջարկներֈ

2.ՀՀ Կառավարության վերոգրյալ որոշմամբ նախատեսում է մասնակցության

հարաբերությունների բավականին մանրամասն կարգավորում, այդուհանդերձ դրա կառուցվածքը

և մոտեցումները կարգավորումը դարձրել են չափանզանց խրթին և մասնատվածֈ Սա հատկապես

վերաբերում է հանրային ծանուցման և մասնակցության հետ կապված գործառույթների բաշխմանը

տարբեր սուբյետկների միջև, ժամկետների սահմանմանը, դրանց տարբերակման համար

չափանիշների բացակայությանը (օր․՝փաստաթղթերի ծավալը, գործունեության ընդգրկումը, դրա

նկատմամբ հանրային արձագանքը և հետաքրքրությունը և այլն)ֈ Կարգը չի հստակեցնում նաև, թե

հասարակության դիտողությունները և առաջարկները որ սուբյեկտին պետք է ներկայացվենֈ

3.Հիմնավորված չէ հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման գործընթացում

սահմանափակվելը միայն պետական մարմնի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելովֈ

Կարևոր է, որ լիազոր մարմինը, որը պատասխանատու է գործընթացի ավարտին դրական կամ

բացասական փորձաքննական եզրակացություն տրամադրելու համար, պատասխանատվության

հստակ շրջանակ ունենա և կրի հիմնական պարտավորություններըֈ

Նման պարագայում արդեն արդյունավետ կարող է լինել առանձին գործառույթների

պատվիրակումը ձեռնարկողին և տեղական ինքնակառավարման մարմնին՝ սահմանելով

միաժամանակ վերահսկողության անհրաժեշտ կառուցակարգերֈ

4.Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տարանջատել հանրային քննարկումների կազմակերպման

և իրականացման գործում պետական մարմնի, ՏԻՄ-երի և ձեռնարկողի պարտականությունների

շրջանակը, ինչը ընթացիկ իրավակարգավորման շրջանակներում լիարժեք չէֈ Զուգահեռաբար,

հարկ է սահմանել վարչական պատասխանատվություն՝ նշված պարտականությունները

չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համարֈ

5.Մասնակցության ընթացակարգի թերությունների շարքում հարկ է նշել նաև, որ «հիմնավորված

դիտողություններ և առաջարկներ ներկայացնելը» չպետք է սահմանվի որպես դրանք հաշվի

առնելու պայման (հոդված 26, 8-րդ կետ)ֈ Արդյունավետ մասնակցության իրավունքը հանրության՝

դիտողություններ և առաջարկներ ներկայացնելու իրավունքի պատշաճ իրացումը չի կապում

Page 50: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

հիմնավորումներ ներկայացնելու հետ, այլ հիմքում դնում է ժողովրդավարության և խոսքի

ազատության սկզբունքներըֈ

3.7. Որոշումների ընդունման գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման և

մասնակցության պահանջներն այլ իրավական ակտերում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքից

բացի, որոշումների ընդունման գործընթացին հանարային մասնակցության կամ դրա առանձին

բաղադրիչների (ծանուցում, դիտողությունների և առաջարկների ներկայացում) վերաբերյալ

դրույթներ են պարունակվում նաև այլ օրենքներումֈ Այդ կառուցակարգերը հիմնականում

հանգամանորեն և հետևողականորեն կարգավորված չեն, ուստի գործնականում դրանց

արդյունավետությունը ցածր էֈ Այդ դրույթները համապատախան հիմնախնդիրներով և

առաջարկներով ներկայացված են ստորևֈ

ՀՀ հողային օրենսգրքի 65-րդ հոդվածը համայնքի ղեկավարի համար սահմանում է զանգվածային

լրատվության կամ այլ միջոցով հանրային իրազեկման պարտականություն՝ հողամասը

սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու դեպքումֈ Այստեղ ԶԼՄ-ին՝ որպես

ծանուցման եղանակ, հստակ պահանջներ չներկայացնելը անորոշություն է ստեղծումֈ Բացի այդ,

բացարձակ հիմնավորված չէ «այլ միջոցներով» ծանուցումը որպես ԶԼՄ-ներով ծանուցման

այլընտրանք նախատեսելը, որը կարող է հանգեցնել ձևական, հասցեատերերի լայն շրջանակին

չհասնող միջոցների կիրառմանը, որը նվազեցնում է տեղեկեցված լինելու իրավունքի

արդյունավետությունըֈ

Հետևաբար անհրաժեշտ է ԶԼՄ-ներով ծանուցման պարտականության հետ միաժամանակ

նախատեսել ծանուցման երկրորդ պարտադիր եղանակ, որը կընտրվի՝ հաշվի առնելով տվյալ

համայնքի առանձնահատկությունները և հիմք ընդունելով առավել լայն շրջանակի

հասցեատերերին պատշաճ իրազեկելու անհրաժեշտությունըֈ Կարևոր է նաև սահմանել որպես

ծանուցման եղանակ օգտագործվող ԶԼՄ-ներին ներկայացվող որոշակի պահանջներ, օր․

՝տպաքանակը կամ հեռարձակման տարածքը, ուղղվածությունը, լսարանը և այլնֈ

ՀՀ ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածը ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարման,

օգտագործման և պահպանության հիմնական սկզբունքների շարքում ամրագրում է ջրային

ռեսուրսների կառավարման և պահպանման գործընթացում հասարակության մասնակցության և

իրազեկության կարևորության ճանաչումըֈ Նույն օրենսգրքի 20-րդ հոդվածը սահմանում է

պետական կառավարման լիազորված մարմինների կողմից հանրային ծանուցման ենթակա

փաստաթղթերի և նախագծերի հետևյալ ցանկը․

1) ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների նախագիծը.

2) ջրի ազգային ծրագրի նախագիծը.

3) ջրավազանային կառավարման պլանների նախագծերը.

4) ջրօգտագործման քննարկվող թույլտվությունները.

5) ջրային համակարգերին օգտագործման տրվելիք թույլտվությունները.

6) ջրերի ստանդարտների նախագծերը.

Page 51: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

7) ջրերի ավազանային ռազմավարության նախագիծը28:

Եթե ջրային ռեսուրսների որակը կամ ջրօգտագործումը վտանգ է սպառնում մարդկանց կյանքին

կամ անվտանգությանը, կամ եթե աղտոտվում են ջրային ռեսուրսները, ապա այդ մասին տեղյակ

յուրաքանչյուր անձ կարող է տվյալ իրավիճակի և տեղանքի մասին ծանուցել Ջրային ռեսուրսների

կառավարման և պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսներն աղտոտողը պարտավոր է այդ

մասին անհապաղ տեղյակ պահել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության

մարմնին: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն այս մասին անհապաղ

տեղյակ է պահում հասարակությանը՝ երաշխավորելով վտանգի տակ գտնվող անձանց ռիսկի

աստիճանը և տեղեկացնում հնարավոր հետևանքների մասին:

Ջրային բնագավառում տեղեկատվություն ստանալու համար յուրաքանչյուր ոք իրավունք ունի

դիմել համապատասխան մարմին և 30 օրվա ընթացքում ստանալ պատասխան, բացառությամբ

օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Ջրային բնագավառում տեղեկատվության

տրամադրման կարգը հաստատում է կառավարությունը: ՀՀ ջրային օրենսգրքի 160-րդ հոդվածն

ուղղակիորեն ամրագրում է ՀԿ-ների և քաղաքացիների՝ ջրային ռեսուրսների և ջրային

համակարգերի հետ կապված հարցերի քննարկանը մասնակցելու և առաջարկներ ներկայացնելու

իրավունքըֈ

Ջրօգտագործման թույլտվությունների, ինչպես նաև ջրային համակարգերի օգտագործման

թուլտվությունների նախագծերի քննարկմանը հանրային մասնակցության իրավունքը թեև

նախատեսված է, սակայն ձևավորված չեն համապատասխան կառուցակարգեր և ընթացակարգեր

իրավունքի պատշաճ իրացման համարֈ Մասնավորապես՝ սահմանված չէ այն սուբյեկտների

շրջանակը, ովքեր պետք է ծանուցվեն, ծանուցման եղանակները և դրանց ներկայացվող

պահանջները, մասնակցության ձևաչափը, դիտողություններ և առաջարկներ ներկայացնելու

կարգը և որոշում կայացնող մարմինների կողմից դրանք քննարկելու և արդյունքներն ամրագրելու

ընթացակարգըֈ

Նշված կառուցակարգերը պետք է ամրագրվեն ենթաօրենսդրական մակարդակումֈ

Հանրային մասնակցության առանձին բաղադրիչների վերաբերյալ վերոգրյալ հիմնախնդիրները

վերաբերելի են նաև բնառեսուրսային և բնապահպանական այլ օրենքներում ամրագրված

մասնակցության իրավունքի և հանրային իրազեկման կառուցակարգերի մասով, ուստի ստորև

կխուսափենք կրկնությունիցֈ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը նախատեսում է հետևյալը․

«Հասարակական կազմակերպությունները ՀՀ օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին

համապատասխան իրավունք ունեն մասնակցել մթնոլորտային օդի պահպանության

միջոցառումների իրականացմանը:Քաղաքացիներն իրավունք ունեն պետական մարմիններին

աջակցություն ցույց տալ՝ մթնոլորտային օդի պահպանության աշխատանքներին անմիջականորեն

մասնակցելու, մթնոլորտային օդի պահպանությունը բարելավելու մասին պետական

28Ջրային ոլորտում հանրային ծանուցման ենթակա այն փաստաթղթերը, որոնք «Շրջակա միջավայրի վրա

ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում են

հիմնադրույթային փաստաթղթեր, դրանց վերաբերյալ ծանուցման և հանրային մասնակցության

ընթացակարգը կարգավորվում է «Շրջակա միջավայրի վրա ադեցության գնահատման և փորձաքննության

մասին» ՀՀ օրենքով և «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին»

ՀՀ Կառավարության որոշմամբ (տես նշված ակտերի վերաբերյալ համապատասխան վերլուծությունը)ֈ

Page 52: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

մարմիններին, ՀԿ-ներին առաջարկներ ներկայացնելու, մթնոլորտային օդի պահպանության

վերաբերյալ օրենսդրության խախտումների մասին հայտնելու միջոցով: Մթնոլորտային օդի

պահպանության միջոցառումներն իրականացնելիս պետական մարմինները պարտավոր են

հաշվի առնել հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների առաջարկները՝ ՀՀ

օրենսդրությամբ սահմանված կարգով»ֈ

Նույն օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող բոլոր

ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղի ընտրությունը և դրանց կառուցման ու

վերակառուցման նախագծերն էկոլոգիական փորձաքննության են ենթարկվում

բնապահպանության լիազորված մարմինների կողմից՝ հասարակական կազմակերպությունների և

անկախ փորձագետների մասնակցությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգովֈ Այս դրույթը,

ըստ էության, չի տեղավորվում ՀՀ-ում գործող էկո-փորձաքննության ինստիտուտի

տրամաբանության շրջանակներում, որտեղ բուն փորձաքննության գործընթացին, որն

իրականացվում է լիազորված մարմնի կողմից, հասարակական կազմակերպությունների

մասնակցություն չի նախատեսվումֈ

Անշուշտ, սա չպետք է շփոթել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ հասարակական

կազմակերպությունների և անկախ փորձագետների հանրային լսումներին մասնակցելու և

դիտողություններ և առաջարկներ ներկայացնելու իրավունքի հետ, որն իմպերատիվ ազդեցություն

չունի փորձաքննական եզրակացության տեսանկյունիցֈ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում հանրային մասնակցության իրավունքի

երաշխավորման տեսնակյունից ուշագրավ է 41-րդ հոդվածի պահանջը, որը, ի թիվս այլ

իրավախախտումների, մթնոլորտային օդի պահպանության միջոցառումներն իրականացնելիս

հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցությունը խոչընդոտելու

համար նախատեսում է նյութական, վարչական ու քրեական պատասխանատվության կիրառման

հնարավորությունֈ Սրանով հանդերձ, այս կարգավորումը գործնականում իր արտացոլումը չի

գտել համապատասխան նորմ-երաշխիքներում՝ ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական

իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքումֈ Հետևաբար, նշված իրավախախտման հստակ

հատկանիշներ պարունակող հանցակազմերի և զանցակազմերի բացակայության պատճառով

պատասխանատվության միջոցներ չեն կիրառվումֈ

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը ևս նախատեսում է քաղաքաշինական գործունեությանը

հանրային մասնակցության հնարավորություն, որն ունի հետևյալ նպատակները.

ա/ պետության, հասարակության և քաղաքացիների շահերի փոխհամաձայնեցումը.

բ/ հրապարակայնության ապահովումը, բացի օրենքով սահմանված դեպքերից,

գ/ քաղաքաշինական ծրագրերիև նախագծերի լավագույն լուծումների ընտրության ն

օժանդակելը:

Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ հասարակայնության ներկայացուցիչներն իրավունք

ունեն՝

ա/ ստանալ ստույգ տեղեկություններ իրենց կենսագործունեության միջավայրի ծրագրվող

փոփոխությունների մասին,

Page 53: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

բ/ մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հաստատումը՝

մասնակցել դրանց քննարկումներին, ներկայացնել իրավական և նորմատիվ ակտերով

հիմնավորված դիտողություններ, առաջարկներ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր,

գ/ հրապարակված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը սեփական միջոցներով

ենթարկել անկախ փորձաքննության,

դ/ դատական կարգով գանգատարկել պետական կառավարման և տեղական

ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները:

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են

ապահովել քաղաքաշինական գործունեության իրականացմանը հասարակայնության

ներկայացուցիչների մասնակցությունը, մասնավորապես՝ զանգվածային լրատվության

միջոցներում հրապարակումներով, հասարակական քննարկումներով, ծրագրերիև նախագծերի

ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց

կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտևորման և քաղաքաշինական նախատեսվող այլ

փոփոխությունների մասին:

Հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների

ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է ՀՀ

կառավարությունը (ՀՀ կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-իթիվ 660-Ն որոշում)ֈ

Քաղաքաշինության ոլորտում հասարակության ներկայացուցիչների իրավունքների շրջանակը

ընդհանուր առմամբ ընդգրկում է իրազեկված լինելու և մասնակցելու հիմնական տարրերը,

սակայն կրկին բացակայում են անհրաժետ կառուցակարգերը (տես ջրային օրենսգրքի վերաբերյալ

համապատասխան դիտարկումը և առաջարկությունը)ֈ Խնդիրը առավել բարդանում է այն

դեպքում, երբ քաղաքաշինական այս կամ այն գործունեության նկատմամբ չի գործում «Շրջակա

միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ռեժիմըֈ

Առաջարկ. Քաղաքաշինության ոլորտի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի վերանայման

շրջնակներում դրանցում ներառել ԿՓԱԱՔ հստակ պայմաններ, իսկ օրենսդրական մակարդակում

ապահովել դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության կառուցակարգերֈ

Ջրավազանային կառավարման պլաններ

Ջրային ռեսուրսները ԿՓ ռիսկերի համատեքստում ճանաչված են որպես ՀՀ համար առավել

խոցելի օբյեկտներ, ուստի օրենսդրության զարգացման արդի փուլում ջրավազանային

կառավարման պլանների հատատումը հնարավորություն կտա հասցեական միջոցառումներ

իրականացնել և առավելագույնս ապահովել ջրային ռեսուրսների որակական և քանակական

բնութագրիչների պահպանությունըֈ

Այդ պլանների հաստատումը կարևոր նախապայման է, որպեսզի գործադրվեն «Կախված

տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի

ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» և «Ըստ ՀՀ ջրավազանային տարածքների՝

խմելու-կենցաղային, գյուղատնտեսական նպատակներով ջրի պահանջարկի, ինչպես նաև

բնապահպանական թողքերի գնահատումները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության

որոշումներըֈ

Ջրավազանային կառավարման պլանների մշակման համար հիմք պետք է հանդիսանա

«Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը հավանություն տալու

Page 54: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

մասին» ՀՀ Կառավարության արձանագրային որոշումըֈ Նշված որոշմամբ հաստատված

մոդելային պլանը մշակված է Եվրամիության ջրային նախաձեռնության Արևելյան Եվրոպայի,

Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաղադրիչի ազգային քաղաքականության երկխոսության

ներքո նախատեսված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ջրային

օրենսդրության և Եվրամիության ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների համաձայնֈ

Մոդելային պլանի բովանդակության երկրորդ բաժինը նվիրված է կլիմայի փոփոխության ռիսկերի

և ազդեցությունների գնահատմանը և պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝ 1.համառոտ

ամփոփում, 2.բնական և մարդածին ազդեցության գնահատում, 3.հնարավոր արտակարգ

իրավիճակների դեպքում ջրի և ջրային միջավայրի վրա ազդեցության գնահատումֈ

Ջրավազանային կառավարման պլանների և դրանց իրականացումն ապահովող մյուս իրավական

ակտերի արդյունավետության գնահատումը հնարավոր կլինի կիրառման որոշակի փորձ

կուատակելու դեպքումֈ

3.8. Որակի ապահովման համակարգը ԿՓԱԱՔ համատեքստում

ՀՀ-ում որակի կառավարման համակարգը ԿՓԱԱՔ համատեքստում դիատարկելիս սկզբունքային

նշանակություն ունեն տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և սերտեֆիկացման

ինստիտուտներըֈ Այս ոլորտում գործող հիմնական իրավական ակտերն են՝ «Տեխնիկական

կանոնակարգման մասին»29 և «Ստանդարտացման մասին»30 ՀՀ օրենքներըֈ Դրանց հիման վրա

ընդունվել և գործում են տնտեսության տարբեր ճյուղերի, արտադրանքի, աշխատանքների և

ծառայությունների առանձին տեսակների վերաբերյալ բազմաթիվ տեխնիկական կանոնակարգեր

և ստանդարտներ, որոնց մի մասը սահմանում է բնապահպանական, ներառյալ՝ ԿՓԱԱՔ

վերաբերյալ (հաճախ դա բառացիորեն նշված չէ) և առողջապահության վերաբերյալ տեխնիկական

պայմաններ և չափորոշիչներֈ

Հատկանշական է, որ տեխնիկական բնույթի այդ փաստաթղթերում ամրագրված պահանջների

արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն բուն չափորոշիչներով, այլև դրանց

պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների գործունեության,

ինչպես նաև տնտեսվարողների պատասխանատու, նվազագույնից բարձր տեխնիկական

պայմաններին և ստանդարտներին հետևելուն ուղղված գործունեությունը խրախուսող

տնտեսական գործիքների արդյունավետությամբֈ

Վերոգրյալի համատեքստում կարևոր նշանակություն ունի որակի ենթակառուցվածքի

բարելավման անհրաժեշտությունը, որը հաստատվել է «Հայաստանի Հանրապետության որակի

ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ

Կառավարության 2010թ․դեկտեմբերի 16-ի N1693-Ն որոշմամբ31, որը նախատեսում է մինչև 2020թ․

իրականացվելիք գործողությունները, այդ թվում նաև օրենսդրական բարեփոխումների ոլորտումֈ

Մասնավորապես՝ ծրագրված է «Ստանդարտացման մասին» նոր օրենքի մշակում, որի հիման վրա

ստանդարտացման գործընթացը կառանձնանա կառավարման գործառույթից և

կհամապատասխանեցվի միջազգային պահանջներինֈ Միաժամանակ, նախատեսվում է

տեխնիկական կանոնակարգերի վերանայում (գործընթացն արդեն սկսվել է), որի շրջանակներում

29Ընդունվել է 08.02.2012թ., ուժի մեջ է մտել 24.03.2012թ., ՀՀՊՏ 2012.03.14/15(889) Հոդ. 230: 30Ընդունվել է 08.02.2012թ., ուժի մեջ է մտել 24.03.2012թ., ՀՀՊՏ 2012.03.14/15(889) Հոդ. 232: 31Ընդունվել է 16.12.2010թ., ուժի մեջ է մտել 24.12.2010թ., ՀՀՊՏ 2010.12.23/67(801) Հոդ. 1555:

Page 55: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

պետք է վերնայվեն, վերլուծության ենթարկվեն և որոշվի գործող կանոնակարգերի փոխարինման

կամ լրամշակման կամ նոր կանոնակագերի մշակման անհրաժեշտությունըֈ Այս գործողության

համար պատասխանատու գերատեսչությունների ցանկում նշված են նաև ՀՀ բնապահպանության,

առողջապահության, արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարությունները,

որոնց գործառույթներն առնչվում են ԿՓԱԱՔ խդիրներինֈ Ակնհայտորեն 1693-Ն

Ռազմավարությամբ հաստատված գործողությունների մի շարք բաղադրիչներ անհրաժեշտաբար

պետք է ներառեն նաև ԿՓԱԱՔ բաղադրիչներֈ

Առաջարկվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգերի վերանայման

շրջանակներում մշակել ԿՓԱԱՔ միասնական ուղենիշեր՝ որպես ելակետային աշխատանքային

փաստաթուղթ, որը հնարավորություն կտա զգալի ծավալ կազմող տեխնիկական բնույթի

փաստաթղթերում ներդնել ներդաշնակ, հետևողական, ԿՓԱԱՔ խնդիրները առավելագույնս լուծող

պահանջներ, պայմաններ և չափորոշիչներֈ

3.9. Նորմ-երաշխիքներ և բնապահպանական պետական վերահսկողություն

Պատասխանատվության ինստիուտի արդյունավետությունն օրենսդրության արդյունավետության

ուղղակի ցուցանիշներից էֈ Պատասխանատվության անխուսափելիությունը և իրավախախտմանը

համարժեք պատժամիջոցների կիրառումը հանդես են գալիս որպես պատասխանատվության

արդյունավետության անկյունաքարերֈ Շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման

ոլորտի օրենսդրության խախտումների համար, այդ թվում՝ այն գործողությունների և

անգործության, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել ԿՓ բացասական հետևանքների,

ՀՀ օրենսդրությամբ սահմանված են պատասխանատվության հետևյալ տեսակները՝ քրեական,

վարչական և քաղաքացիաիրավական (նյութական)ֈ

ՀՀ քրեական օրենսգիրքը շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված

հանցագործությունների համար սահմանում է պատիժ ազատազրկման ձևով, ի լրումն կամ որպես

տուգանքի այլընտրանքֈ Պետք է նշել, որ քրեական օրենսգրքի դրույթները խիստ սահմանափակ

կիրառություն ունեն այս ոլորտումֈ

Որպես հիմնական երաշխիք կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ

օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎՕ) դրույթները, որի շուրջ 30 հոդվածներով պատասխանատվություն է

նախատեսվում առանձին բնական օբյեկտների կամ ռեսուրսների վնասման ու ոչնչացման,

շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող կամ նման սպառնալիք ստեղծող

ապօրինի գործողությունների կամ անգործության համար: Որպես խորհրդային շրջանի

իրավական ակտ՝ ՀՀ ՎԻՎՕ-ն բավարար լրիվությամբ չի արտացոլում էկոլոգիական

իրավախախտումների տեսակները և բնութագրերը, պատասխանատվության ենթակա

սուբյետների կազմը, տեսակները, չափերը, դրանց հիմքում դրված մեթոդաբանության

ժամանակակից մոտեցումներըֈ Նախատեսվող տուգանքները, որպես կանոն, զսպող

նշանակություն չունեն, և որոշ դեպքերում իրավախախտները նախընտրում են վճարել տուգանքը

և շարունակել օրինախախտ վարքագիծըֈ Բացի այդ, խորհդրային շրջանից հետո ՀՀ էկոլոգիական

օրենսդրության զարգացմանը համընթաց ՀՀ ՎԻՎՕ-ն չի համապտասխանեցվել նոր

օրենսդրության պահանջներին, ինչի արդյունքում առաջացել են բազմաթիվ հակասություններ,

թերություններֈ Միաժամանակ, չի ձևավորվել պատշաճ վիճակագրական համակարգ, որը

հնարավորություն կտա բոլոր պարամետրերով վերլուծել վարչական պատասխանատվության

արդյունավետությունըֈ Ազգային վիճակագրական ծառայության կողմից վարվող վիճակագրական

Page 56: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

համակարգը ժամանակագրական կարգով տվյալներ է բովանդակում միայն առանձին

իրավախախտումների համար գանձված տուգանքների մասովֈ

Ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվում է ՀՀ ՎԻՎՕ նոր

նախագիծֈ Շրջանառության մեջ դրվելուց հետո անհրաժեշտ է ԿՓԱԱՔ տեսնակյունից

ուսումնասիրել նախատեսված իրավախախտումները և դրանց նկարագրությունը, տուգանքների

չափերը և այն, թե որքանով դրանք կարող են զսպող նշանակություն ունենալֈ Կարևոր է նաև

համալիր վիճակագրական շտեմարանի ձևավորումը, որը թույլ կտա գնահատել օրենսդրության

կիրառման արդյունավետությունը և հետագա զարգացման ուղղություններըֈ

Էկոլոգիական իրավախախտումների արդյունքում պատճառված վնասի հատուցումը` որպես

իրավունքների վերականգնման եղանակ, կիրառվում է քաղաքացիական իրավունքի

շրջանակներում ինչպես առանձին, այնպես էլ այն դեպքերում, երբ տարբեր իրավախախտումների

(կարգապահական, վարչական, քրեական) համար մեղավոր անձանց պատասխանատվության

ենթարկելիս անհրաժեշտություն է առաջանում նաև հատուցել պատճառված վնասները: Նման

իրավիճակներ հաճախ առաջանում են շրջակա միջավայրին վնաս պատճառելու դեպքերում,

որոնք կարող են լինել ինչպես հանցագործությունների և վարչական քրեական

իրավախախտումների, այնպես էլ առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի հետևանք:

Վերջին դեպքում մեղքը բացակայում է, սակայն ընդհանուր կանոնի համաձայն` վնասները

ենթակա են հատուցման լրիվ չափով:

ՀՀ-ում վնասների հատուցման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները

կարգավորող հիմնական իրավական ակտը ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն է, որն ամրագրել է

վնասների հատուցման ինստիտուտի գործառման հիմնական կանոնները: Էկոլոգիական վնասի

հատուցման դեպքում ՀՀ քաղ. օր.-ին զուգահեռ կիրառվում են նաև մի շարք այլ իրավական

ակտեր, որոնք սահմանում են առանձին բնական օբյեկտներին կամ ռեսուրսներին պատճառված

վնասի հաշվարկման և գնահատման կարգը, վնասների հատուցման պայմանները: ՀՀ

քաղաքացիական օրենսգրքի32 «Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններ»՝

60 –րդ գլխի մի շարք դրույթներ սահմանում են վնաս պատճառելու հետևանքով ծագած

պարտավորությունների ընդհանուր հիմքերը, մասնավորապես՝ ամրագրում են վնաս պատճառած

անձի կողմից վնասը լրիվ ծավալով հատուցելու և առավել վտանգի աղբյուրով պատճառված

վնասի դեպքում առանց մեղքի պատասխաանտվության սկզբունքներըֈ Այդուհանդերձ, հաճախ

էկոլոգիական վնասի մի շարք տեսակների չափը հաշվարկելու հստակ մեթոդիկայի և

եղանակների բացակայությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում մարդու իրավունքների

պաշտպանության և պետությանը պատճառված վնասի վերականգնման առումովֈ

Ինչ վերաբերում է պատճառված վնասի հաշվարկման եղանակներին, ապա պետք է հիշատակել

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին

պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքը33, որը սահմանում է

կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները, դրա

հաշվարկման և գանձման կարգըֈ Պետք է նշել, որ այս օրենքը վնասների հատուցման ֆիքսված

սակագներ է սահմանում ոչնչացված կամ վնասված յուրաքանչյուր միավորի համար, և լրացուցիչ

պայմաններ գործնականում հաշվի չեն առնվում հաշվարկներ կատարելիսֈ

32

ÀݹáõÝí»É ¿ 05.05.1998Ã., áõÅÇ Ù»ç ¿ Ùï»É 01.01.1999Ã., ÐÐäî 1998.08.10/17(50): 33

ÀݹáõÝí»É ¿ 03.05.2005Ã., áõÅÇ Ù»ç ¿ Ùï»É 18.06.2005Ã., ÐÐäî 2005.06.08/35(407):

Page 57: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Սակագները վնասների գնահատման պայմանական միավորներ են, որոնք ներառում են ինչպես

պատժիչ, այնպես էլ փոխհատուցող բաղադրիչներ: Սա առավել պարզ է դառնում վերջիններս

առանձին ռեսուրսների օգտագործման վճարների հետ համեմատելիս, երբ սակագները զգալի

գերազանցում են բնօգտագործման վճարները: Սակայն, որպես վնասների հաշվարկման գործիք`

սակագները կիրառելի են ոչ բոլոր ռեսուրսների դեպքում: ՀՀ օրենսդրությամբ դրանք սահմանված

են կենդանական և բուսական աշխարհի տեսակների, ինչպես նաև բնօգտագործման վճարի օբյեկտ

հանդիսացող այլ ռեսուրսների օգտագործման համար: Այս եղանակը չի արտացոլում էկո-

համակարգային մոտեցումը երաշխիքների ապահովման մակարդակումֈ Հետևաբար,

էկոլոգիական վնասների հատուցման միասնական սկզբունքներ և ելակետեր պետք է սահմանվեն

շրջակա միջավայրի պահպանության ոլորտի ընդունվելիք շրջանակային իրավական ակտում, որը

հնարավորություն կտա առանձին ճյուղային օրենքներում ամրագրել յուրքանչյուր բնական

օբյեկտի կամ ռեսուրսի առանձնահատությունները՝ ի լրումն ընդհանուր իրավակարգավորմանֈ

Պատասխանատվության ինստիուտի համատեքստում առանձնակի կարևորություն ունի

բնապահապանական վերահսկողության դերակատարությունը, որը թեև պատասխանատվության

ինստիտուտի մաս չի կազմում, սակայն վճռորոշ է ինչպես վարչական պատասխանատվության

կիրառման, այնպես էլ վնասների հատուցման տեսանկյունից ֈ Դա պայմանավորված է նրանով, որ

վերահսկողությունը հիմնական իրավական կառուցակարգն է, որը թույլ է տալիս բացահայտել

ոլորտի իրավախախտումներըֈ Այս ինտիտուտը «Բնապահպանական վերահսկողության մասին»

ՀՀ օրենքի34 4-րդ հոդվածի համաձայն բնորոշվում է որպես բնապահպանական պետական

տեսչության (տեսուչի) կողմից իրականացվող ստուգում, որը նպատակաուղղված է շրջակա

միջավայրի՝ մթնոլորտի, ջրերի, հողերի, կենդանական ու բուսական աշխարհի, ներառյալ՝

անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների և ընդհանուր օգտագործման

տարածքների (ծառեր, թփեր, զբոսայգիներ և այլ կանաչ գոտիներ) պահպանության, դրանց

վերականգնման, բնական ռեսուրսների բանական (արդյունավետ) օգտագործման,

ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև կենսական

անվտանգության, վտանգավոր նյութերի ու թափոնների անվտանգ գործածության, ռադիոակտիվ

աղտոտվածության, բնապահպանական ու բնօգտագործման (բացառությամբ

ընդերքօգտագործման) վճար վճարողների հաշվառման, վճարի օբյեկտ համարվող փաստացի

ծավալների (բացառությամբ ընդերքօգտագործման) հաշվարկման, վարչական վիճակագրական

հաշվետությունների ներկայացման և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ նորմերի կատարմանըֈ

Վերոգրյալ հարաբերությունները ՀՀ-ում կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում

ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով35՝ որպես ընդհանուր

շրջանակային օրենք, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքով36 և ի

կատարումն դրա ընդունված ենթաօրենսդրական ակտերովֈ Բնապահպանական

վերահսկողության ինստիուտի վերաբերյալ կարևոր ենք համարում ընդգծել 2011թ. ներդրված

ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը, որը հնարավորություն է տալիս ստուգումները

նպակաուղղել դեպի առավել ռիսկային ոլորտներ և վերահսկման օբյեկտներֈ Իսկ ռիսկայնության

աստիճանը որոշվում է կոնկրետ գործունեության ոլորտային ռիսկի և տնտեսվարողի

անհատական ռիսկի հանրագումարի արդյունքումֈ

34Ընդունվել է 11 ․04․2005թ․, ուժի մեջ է մտել 28․05․2005թ․, ՀՀՊՏ 2005․05․18/28(400) Հոդ․ 548ֈ

35Ընդունվել է 17․05․2000թ․, ուժի մեջ է մտել 01․07․2000թ․, ՀՀՊՏ 2000․06․23/14(112)ֈ

36Ընդունվել է 11 ․04․2005թ․, ուժի մեջ է մտել 28․05․2005թ․, ՀՀՊՏ 2005․05․18/28(400) Հոդ․ 548ֈ

Page 58: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման

մասին» ՀՀ օրենքի37 21-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գործունեության ոլորտի ռիսկը հաշվարկելիս հիմք

են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու

վտանգավորությունը՝ ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական

հետևանքներիֈ Իսկ անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսվարող

սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, դրանց

պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողութունները, ինչպես նաև

տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներֈՍտուգում

իրականացնող մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր

վերահսկման ոլորտում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը

որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալֈ Օրենքը սահմանում է

նաև ստուգումներ իրականացնող պետական մարմինների միջև տնտեսվարող սուբյեկտների

վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման պահանջֈ

3.10. ԿՓ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ,

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ,

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Առանձին բնական երևույթների, աղետների, այդ թվում՝ ԿՓ պայմանավորված հանրային

իրազեկման և բնակչության պաշտպանության հարաբերությունները կարգավորվում են ինչպես

արտակարգ իրավիճակների (սկսած 2012 թվականից իրականացվել է բավականին ակտիվ և

հետևողական նորմաստեղծ գործունեություն) և առողջապահության ոլորտի հատուկ

օրենսդրությամբ, այնպես էլ էկոլոգիական օրենսդրության համակարգը ձևավորող մի շարք

ակտերում, որոնք սահմանում են լիազորված մարմինների պարտականությունն առանձին

դեպքերում հանրությանն օպերատիվ կապի տարբեր միջոցներով սպասվող բացասական

փոփոխությունների, դրանք կանխելու, ազդեցությունները մեղմացնելու և պաշտպանության

համապատասխան միջոցների վերաբերյալֈ

Այս բաժնում ներառված են նաև առողջապահության ոլորտի հիմնական իրավական ակտերի

համապատասխան դրույթների վերլուծությունն այնքանով, որքանով դրանք վերաբերում են ԿՓ

ազդեցությունների վերաբերյալ բնակչության իրազեկման և պաշտպանության համակարգի

ձևավորմանըֈ

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը սահմանում է

արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, այդ

բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների,

ձեռնարկու թյունների, հիմնարկների, կազմակերպությունների` անկախ կազմակերպական-

իրավական տեսակից (այսուհետ` ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ),

ինչպես նաև՝ պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու

պարտականությունները: Միանշանակ դրական պետք է գնահատել օրենքում նաև կանխարգելիչ

միջոցառումների նախատեսումը, որոնք հանգում են հետևյալին․

ա) բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և

մանրամասն հատակագծման նախագծերում վտանգավոր ձեռնարկությունների ու

37Ընդունվել է 17․05․2000թ․, ուժի մեջ է մտել 01․07․2000թ․, ՀՀՊՏ 2000․06․23/14(112)ֈ

Page 59: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

արտադրությունների նպատակահարմար տեղաբաշխումը` բնակչության պաշտպանության

տեսանկյունից.

բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների,

տրանսպորտային մանրէաբանական վարակվածության դիտարկման և հսկողության

կազմակերպումը. Կանխարգելման նպատակով ավելի արդյունավետ կլինի այդ բոլորի

անվտանգության ապահովումը նախագծման փուլում:

գ) վտանգավոր օբյեկտների անվթար գործունեության ապահովումը.

դ) շրջակա բնական միջավայրի, տարածքների և օբյեկտների` ճառագայթային, քիմիական և

մանրեաբանական վարակվածության դիտարկման և հսկողության կազմակերպումը.

ե) գյուղատնտեսական գործունեության կայունության ապահովումը.

զ) բնակչության ուսուցման հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարությունը`

անվտանգության և հուսալիության անհրաժեշտ մակարդակներով:

Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Հայաստանի

Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

«ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման

կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշումը կանոնակարգում է ՀՀ տարածքում

արտակարգ իրավիճակների ու ռազմական դրության պայմաններում և հակառակորդի

հանկարծակի հարձակման դեպքում բնակչությանն ազդարարելու գործընթացըֈ

«ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և

ազդարարման կարգը հաստատելու մասին»ՀՀ Կառավարության որոշումը նախատեսում է

օպերատիվ ազդարարման համակարգ կենտրոնացված եղանակով, այսինքն՝ արտակարգ

իրավիճակների կամ դրանց սպառնալիքի մասին տեղեկատվությունը տրամադրվում է

Կառավարությանը, իսկ համայնքային կամ մարզային նշանակության արտակարգ իրավիճակների

դեպքում՝ մարզպետինֈ Առողջապահության ոլորտի կազմակերպություններին ուղղակի

իրազեկում չի նախատեսվումֈ Այս իրավական ակտի մասով նպատակահարմար ենք գտնում

արտակարգ իրավիճակների կամ դրանց սպառնալիքի մասին օպերատիվ ազդարարում ստացող

սուբյեկտների շարքում ներառել նաև համապատասխան առողջապահական

կազմակերպություններին, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել թանկ

ժամանակըֈ

«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքը կարգավորում է հասրակական

հարաբերությունները՝ ՀՀ հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում, սահմանում

է հիդրոօդերևութաբանական գործունեության իրավական հիմքերը և նպատակաուղղված է հիդրո

օդերևութաբանական երևույթների ու պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու

ուղղությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և

ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը և հիդրոօդերևութաբանական

անվտանգության ապահովմանը:

Օրենքում թեև նշվում է բնակչության առողջության պահպանությունը՝ որպես կարևոր նպատակ,

սակայն սահմանված չեն անհրաժեշտ մեխանիզմներ առողջապահության ոլորտի լիազորված

մարմնի հատուկ իրազեկման, միասնական տեղեկատվական ցանցի ձևավորման և արագ

Page 60: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

արձագանքման վերաբերյալֈ Օրենքը չի նախատեսում նաև ոլորտի մասնագետների

պատրաստման և կադրերի վերապատրաստման մասին ընդհանուր շրջանակֈ Այս ոլորտի

մասնագիտական պոտենցիալի զարգացման նկատմամբ ոչ բավարար ուշադրության արդյունքում

այլևս չի գործում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի

հիդրոօդերևութաբաններ պատրաստող բաժինըֈ

«Մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կիմայի փոփոխության և օզոնային շերտի

վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման,

ազդարարման և արձագանքման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ

կանոնակարգվում են մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության ազդարարման և

արձագանքման միջոցառումների իրականացման գործընթացները` պայմանավորված կլիմայի

փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական

երևույթների ինտենսիվության և հաճախականության աճով: Նշված որոշմամբ մթնոլորտի

աղտոտման և ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և

արտակարգ մակարդակների կանխատեսման կամ գրանցման ժամանակահատվածում

նախատեսված են հետևյալ միջոցառումները․

1) ՀՀ բնապահպանության և առողջապահության նախարարությունները համատեղ

մշակված առաջարկությունների հետ միասին հրապարակում են հաղորդագրություններ

Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստատեսությամբ, ՀՀ հանրային ռադիոյով և

նախարարությունների համացանցային կայքում տեղադրում են տեղեկատվություն՝

աղտոտվածության անբարենպաստ, վտանգավոր ու արտակարգ մակարդակների մասին.

2) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ բնապահպան նախարարությունից

ստացված համապատասխան ահազանգումից հետո իրականացնում է միջոցառումներ ՀՀ

կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում

արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման

կարգը հաստատելու մասին» N 1304-Ն որոշմամբ սահմանված կարգով: Պետական կառավարման

այլ մարմինները`մթնոլորտի աղտոտվածության և օզոնային շերտի վիճակով պայմանավորված

ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ

մակարդակների գրանցման և (կամ) կանխատեսման ժամանակահատվածում, ինչպես նաև

կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների

մասին տեղեկատվությունն ստանալու դեպքում իրենց իրավասությունների սահմաններում` ՀՀ

օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում են արձագանքման միջոցառումներ`տվյալ

երևույթի հետևանքները նվազեցնելու նպատակով: Օդերևութաբանական,

ագրոօդերևութաբանական և հիդրոլոգիական վտանգավոր երևույթների անվանացանկն ու

բնութագրերը սահմանված են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 18-ի

«Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր

նշանակության տեղեկատվության ցանկը սահմանելու մասին» N 349-Ն որոշմամբ հաստատված`

հույժ շտապ հիդրոօդերևութաբանական տեղեկատվության ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ բաժիններում:

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական

պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և

տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ

ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և ՀՀ

Կառավարության 2003թ․հունվարի 30-իN134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ

Page 61: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Կառավարության որոշումը սահմանում է արտակարգ իրավիճակներում բնակչության

պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ՀՀ պետական

կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների

(անկախ կազմակերպական -իրավական ձևից) պատրաստման և տվյալ ոլորտների

հիմնահարցերով բնակչության ուսուցման գործընթացի հետ կապված հարաբերություններըֈ

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական

պաշտպանության ոլորտներում ՀՀ պետական կառավարման և ՏԻՄ-երի ու

կազմակերպությունների պատրաստման հիմնական նպատակն է՝ կատարելագործել նրանց

տեսական գիտելիքները և գործնական ունակությունները` ուղղված արտակարգ իրավիճակներում

բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների

իրականացմանը, նյութական և մշակութային արժեքների պաշտպանությանը, պետական

կառավարման և ՏԻՄ-երի, կազմակերպությունների կայուն գործունեության ապահովմանը: Սույն

կարգը նախատեսում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և

քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչության ուսուցում հետևյալ հարցերի

շուրջ.

6) իրավունքների, պարտականությունների և վարվելակերպի մասին ուսուցումը.

7) պաշտպանության միջոցներից օգտվելու կանոնների մասին ուսուցումը.

8) արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների

նվազեցման և վերացման աշխատանքների կատարման հիմունքների ուսուցումը.

9) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հիմունքների

ուսուցումը.

10) տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու եղանակների ուսուցումը.

11) փրկարարական, վթարային - փրկարարական, անհետաձգելի

վթարավերականգնողական, հրդեհաշիջման աշխատանքների կատարման

հիմունքների ուսուցումը:

ՀՀ կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության աղետների ռիսկերի նվազեցման

ազգային ռազմավարությանը և աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության

իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» ֈ ՀՀ կայուն

զարգացման ապահովման համար կարևորագույն գործոն է հանդիսանում երկրում աղետների

ռիսկերի նվազեցման արդյունավետ համակարգի ձևավորումը և զարգացումը` տնտեսության

բոլոր ոլորտների և հասարակության առավել լայն շերտերի ներգրավմամբ: Աղետների ռիսկերի

նվազեցման համակարգը բնութագրվում է որպես գործընթացների և գործառույթների մի շրջանակ,

որի նպատակն է բարձրացնել աղետներին դիմակայելու կարողությունները: Այն

նպատակաուղղված է կանխելու, կանխարգելելու վտանգները, նվազեցնելու այդ վտանգների

հնարավոր բացասական ազդեցությունը, ինչպես նաև նպաստելու հասարակության կայուն

զարգացմանը: Աղետների ռիսկերի նվազեցման գործընթացը չի կարող հանդիսանալ որևէ

կառույցի մենաշնորհ: Այն պահանջում է համապարփակ մոտեցում`երկրի բոլոր կառույցների

ռեսուրսների մոբիլիզացում, քաղաքական, տեխնիկական, գիտական ինչպես նաև՝ մասնակցային

բաղադրիչների կիրառում: Աղետների ռիսկերի նվազեցման համակարգը, ներգրավելով երկրի

բոլոր ոլորտները և հանրության բոլոր շերտերը, իրենից ներկայացնում է պետության զարգացման

կարևոր գործոն: Այն ենթադրում է համախմբված գործողություններ`կառավարության, պետական

այլ կառույցների, համայնքների և համայնքային ենթակայության կառույցների, քաղաքացիական

հանրության, մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների, ինչպես նաև՝ զանգվածային

Page 62: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

լրատվության միջոցների կողմից: Հիշյալ որոշմամբ բնական ռեսուրսների օգտագործման

խնդիրները դիտարկվում են որպես գործոն, որը հանգեցնում է ոչ միայն նոր բնապահպանական

խնդիրների առաջացմանն այլև բնակչության ու տարածքների խոցելիության մեծացմանըֈ Դրա

հետ միաժամանակ ամրագրված է բնապահպանության նախարարության համապատասխան

գործառութային կազմը՝ էկոլոգիական անվտանգության կարգավորում ու վերահսկում, շրջակա

միջավայրի պահպանության և մոնիթորինգի ապահովում, ինչպես նաև էկոկրթության և կլիմայի

փոփոխության հիմնախնդիրների հետ կապված գործառույթները և այլնֈ Սահմանված են նաև ՀՀ

ԱԻՆ, ԱՆ, ԲՆ և մուս դերակատարների պարտականությունները ԱՌՆԱՌ շրջանակներում.

ՀՀ օրենքը «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին»

սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային

անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմքերը, ինչպես

նաև պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք բացառում են մարդու

օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը և

բարենպաստ պայմաններ ապահովում նրա և ապագա սերունդների կենսունակության համար:

Այս օրենքով սահմանված պատասխանատու մարմինների համակարգը, նրանց գործառույթները,

ինչպես նաև բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մեխանիզմները

վաղուց արդիական չենֈ Մասնավորապես՝ նշված մարմինները վերակազմակերպման արդյունքում

այլևս գոյություն չունեն, այլ են ոլորտում գործող մարմինների գործառույթները, որոնք նաև

մասամբ վերաբաշխվել ենֈ Իսկ բնակչության պաշտպանության մեխանիզմները այսօր արդեն չեն

ինտեգրվում հարակից ոլորտների նոր օրենսդրության տրամաբանության շրջանակներումֈ

Գործնականում սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են ԿՓԱԱՔ խնդիրներին, զրկված

են կիրառութան մեխանիզմներիցֈ

Ուստի պետք է փաստել, որ առկա է նոր օրենքի մշակման անհրաժեշտություն, որտեղ կներդրվի

նաև ԿՓԱԱՔ առնչվող արագ արձագանքման կառուցակարգ՝ համապատասխան

վերահսկողության պայմաններովֈ

Առողջապահության ոլորտի իրավական ակտերից ԿՓԱԱՔ համատեքստում կարևոր է նաև «ՀՀ-

ում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016 թվականների

ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկը հաստատելու

մասին»ՀՀ Կառավարության որոշումը, որտեղ նշվում է, որ բնակլիմայական պայմանները

նպաստավոր են տարափոխիկ (միջատների միջոցով փոխանցվող) հիվանդությունների

տարածման համար, մասնավորապես`դրանք փոխանցող հոդվածոտանիների պոպուլյացիայի

կենսագործունեության համար: Չնայած դրան`ձեռնարկված համալիր միջոցառումների

արդյունքում 2006 թվականին տեղական մալարիան հանրապետությունում էլիմինացվեց

(վերացվեց): Վերջին մի քանի տարում փոքր-ինչ ակտիվացել է ընդերային լեյշմանիոզի

համաճարակային իրավիճակը, որը հետևանք է թափառող կենդանիների օրգանիզմում, որպես

բնական պահոց, վարակի գոյատևման, օրգանական աղբի կուտակումների վրա բազմացող

մլակների միջոցով կենդանիներից մարդուն վարակի փոխանցման: Իսկ մնացած տարափոխիկ

հիվանդությունների առումով իրավիճակը հանգիստ է:

«ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ տեղեկատվության

ընդունման, մշակման և հաղորդման մասին»ՀՀ առողջապահության նախարարության հրամանով

հաստատվել են 1.արտակարգ իրավիճակների (դեպքերի) մասին տեղեկությունների ներկայացման

տիպային չափանիշները, 2.արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ օպերատիվ

Page 63: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

տեղեկատվության հաղորդման գերատեսչական համակարգի սխեման, 3.ՀՀ առողջապահության

նախարարության կենտրոնական ապարատի օպերատիվ հերթապահության կանոնակարգը և

4.արտակարգ իրավիճակների մասին ներկայացվող զեկուցագրի ձևըֈ

«Հանրային առողջության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը որպես

ապագա օրենքի կարգավորման շրջանակ նախանշում է հանրային առողջության անվտանգության

ապահովման հետ կապված հասարակական հարաբերությունները և սահմանում է հանրային

առողջության անվտանգության ապահովման պետական քաղաքականության սկզբունքները,

հանրային առողջության անվտանգության ապահովման բնագավառում մարդու իրավունքները,

հանրային առողջության անվտանգության ապահովման կազմակերպական, տնտեսական,

իրավական ու ֆինանսական հիմքերը: Օրենքն ամրագրում է պետության կողմից նախատեսվող

այն երաշխիքները, որոնք ուղղված են մարդու առողջության վրա շրջակա միջավայրի վնասակար

ու վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելմանն ու բացառմանը և բարենպաստ

պայմաններ են ապահովում նրաև՝ ապագա սերունդների կենսունակության համար:

Միանշանակ դրական ենք գնահատում Նախագծում դրսևորված հետևողական մոտեցումը

շրջակա միջավայրի գործոններ – հանրային առողջության անվտանգություն համատեքստումֈ Այս

շղթայում կարգավորման առարկա են դարձել հետևյալ խումբ հարաբերությունները՝

1. վարակիչ հիվանդություն ների իմունականխարգելում և վերահսկում,

2. հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում և իրականացում,

3. ՀՀ տարածքի սանիտարական պաշտպանություն,

4. մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների

ազդեցության բացառման կազմակերպում և իրականացում (շրջակա միջավայրի հիգիենա),

5. զանգվազծային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելում,

6. առողջության պահպանում, ամրապնդում,

7. առողջ ապրելակերպ, հիգիենիկ ուսուցում,

8. աշխատանքի հիգիենա և աշխատանքի հիգիենայի ծառայություններ,

9. հանրային առողջության անվտանգության փորձաքննություն,

10. հանրային առողջության անվտանգության ոլորտում գործունեություն իրականացնող

սուբյեկտների ակրեդիտացում,

11. հանրային առողջության ոլորտի տեղեկատվական համակարգ,

12. հանրային առողջության ապահովման կառավարում,

13. քաղաքացիների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու

պարտականությունները հանրային առողջության անվտանգության ապահովման

բնագավառում,

14. պետական հսկողություն և վերահսկողությունֈ …

Հատկանշական է, որ Նախագծում հանրային առողջության վրա ազդող գործոնների շարքում

ուղղակիորեն հիշատակում չկա կլիմայի փոփոխության վերաբերյալ, սակայն առանցքային տեղ է

հատկացված շրջակա միջավայրի և դրա առանձին տարրերի վիճակին, որոնք կարող են ազդել

մարդու առողջության վրաֈ Մասնավորապես՝ հանրային առողջության անվտանգության

նորմատիվների շարքում հիշատակվում է․«Հանրային առողջության անվտանգության

նորմատիվով սահմանվում են` շրջակա միջավայրի որևէ գործոն (գործոններ) հանրության

(մարդու) առողջության համար անվտանգության և ոչ վնասակարության տեսակետից բնութագրող

ցուցանիշի` հետազոտությունների արդյունքում որոշված թույլատրելի առավելագույն և/կամ

նվազագույն քանակական և/կամ որակական թվային արժեք»ֈ

Page 64: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Նախագծի 6-րդ գլուխը կրում է «Հայաստանի Հանրապետությունում մարդու օրգանիզմի վրա

շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառման

կազմակերպում և իրականացում (շրջակա միջավարի հիգիենա)»ֈ Այստեղ բավականին

հանգամանորեն ներկայացված են շրջակա միջավայրի առանձին տարրերի և դրանց վիճակով

միջնորդավորված գործոնների՝ սահմանված նորմատիվների պահանջների

համապատասխանության ապահովման մոտեցումներըֈ

Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ Նախագծի ընդունման պարագայում ենթադրվում է ծավալուն

իրավաստեղծ աշխատանք ենթաօրենսդրական մակարդակում, քանի որ Նախագծում

արտահայտված մոտեցումները քայլ առաջ են գործող օրենսդրության տրամաբանությունիցֈ

Անհրաժեշտություն կառաջանա նաև նախատեսել համապատասխան նոր գործառույթներ

առողջապահության, բնապահպանության և արտակարգ իրավիճակների ոլորտի պետական

լիազորված մարմինների համարֈ Ներկայացված Նախագծի շրջանակներում կարևոր է հստակ

մեխանիզմներ նախատեսել բնակչության իրազեկման համարֈ ԿՓ ռիսկերի վերաբերյալ

բնակչության իրազեկման առաջնային օղակը, բացի ԶԼՄ-ներով իրազեկումից և այլ

տեղեկատվական միջոցառումներից, գտնում ենք, որ պետք է ներդրվի ընտանեկան բժշկության

ինստիտուտի շրջանակներումֈ Իհարկե, այս մոտեցումը ընդհանուր համակարգի

կենսունակությունն ապահովելու շրջանակներում պետք է դիտարկվիֈ Այս առնչությամբ փորձը

ցույց է տալիս, որ այդ ինստիուտը չունի այն հեղինկությունը և վստահությունը, որը ի սկզբանե

կարող էր արդարացնել դրա ներդրումըֈ

3.11. ՀՀ ՎԱՎԵՐԱՑՐԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ

(ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ) ԿՓ ՀԱՄԱՏԵՔՍՏՈւՄ

1. «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա38

Հոդված 4․Պարտավորություններ

1․ Բոլոր Կողմերը, նկատի առնելով իրենց ընդհանուր, սակայն տարբերակված

պատասխանատվու թյունը և ազգային կամ տարածաշրջանային զարգացման իրենց որոշակի

առաջնահերթությունները, նպատակներն ու պայմանները․

ա․ մշակում, պարբերաբար թարմացնում, հրապարակում և, 12-րդ հոդվածին համապատասխան,

Կողմերի համաժողովին են ներկայացնում Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող բոլոր

ջերմոցային գազերի աղբյուրներից կատարվող մարդածին արտանետումների և կլանիչների

կողմից դրանց կլանման ազգային կադաստրները՝ Կողմերի Համաժողովի կողմից

համաձայնեցման ենթակա համատեղելի մեթոդաբանությունների կիրառմամբ,

բ․ձևակերպում, իրականացնում, հրապարակում և պարբերաբար թարմացնում են ազգային և,

համապատասխան դեպքերում, տարածաշրջանային ծրագրերը, որոնք ընդգրկում են Մոնրեալի

արձանագրությամբ չկարգավորվող բոլոր ջերմոցային գազերի աղբյուրներից կատարվող

մարդածին արտանետումների և կլանիչների կողմից դրանց կլանման խնդրի լուծման միջոցով

կլիմայի փոփոխության հետևանքների վերացմանն ուղղված և կլիմայի փոփոխությանը համարժեք

հարմարվողականությանը նպաստող միջոցներ,

38Ընդունվել է 09.05.1992թ., ստորագրվել է 09.05.1992թ., ուժի մեջ է մտել 21.03.1994թ., ՀՀԱԳՆՊՏ

2004.12.20/4(12):

Page 65: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

գ․օժանդակություն են ցուցաբերում և համագործակցում են Մոնրեալի արձանագրությամբ

չկարգավորվող ջերմոցային գազերի մարդածին արտանետումների սահմանափակմանը,

նվազեցմանը կամ դադարեցմանը բերող տեխնոլոգիաների, մեթոդների և գործընթացների

մշակման, կիրառման, տարածման, այդ թվում՝ փոխանցման գործում՝ համապատասխան բոլոր

ոլորտներում՝ ներառյալ էներգետիկան, տրանսպորտը, արդյունաբերությունը,

գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը և թափոնների հեռացումը,

դ․ նպաստում են Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող բոլոր ջերմոցային գազերի

կլանիչների և կուտակիչների, այդ թվում՝ կենսազանգվածի, անտառների, օվկիանոսների ու

ցամաքային, առափնյա և ծովային այլ էկոհամակարգերի կայուն կառավարմանը, ինչպես նաև

համապատասխան դեպքերում օժանդակություն են ցուցաբերում, համագործակցում են դրանց

պահպանության և որակի բարձրացման գործում,

ե․ համագործակցում են ԿՓ հետևանքներին հարմարվելուն նապախատրաստվելու գործում.

մշակում և զարգացնում են առափնյա գոտում տնտեսության կառավարման, ջրային պաշարներին

ու գյուղատնտեսությանն առնչվող, երաշտից ու անապատացումից տուժած շրջանների,

մասնավորապես Աֆրիկայում գտնվող շրջանների պաշտպանությանն ու վերականգնմանն

ուղղված համապատասխան համալիր ծրագրեր,

զ․ իրենց համապատասխան սոցիալական, տնտեսական և բնապահպանական

քաղաքականության և միջոցառումների իրականացման ժամանակ հնարավորին չափ հաշվի են

առնում ԿՓ հետ կապված նկատառումները և կիրառում են համապատասխան մեթոդները,

օրինակ՝ հետևանքների գնահատումը ձևակերպված և սահմանված ազգային մակարդակի վրա, ԿՓ

հետևանքների մեղմացման կամ դրան հարմարվելու նպատակով դրանց կողմից իրականացվող

ծրագրերի կամ միջոցառումների բացասական ազդեցությունը տնտեսության, հասարակության

առողջության և շրջակա միջավայրի որակի վրա նվազեցնելու համար,

է․ օժանդակություն են ցուցաբերում և համագործակցում են գիտական, տեխնոլոգիական,

տեխնիկական, սոցիալ-տնտեսական և այլ հետազոտությունների իրականացման, համակարգված

դիտարկումների և կիմայական համակարգի հետ կապված ու գիտելիքների խորացման, ինչպես

նաև ԿՓ պատճառների, հետևանքների, ծավալների և ժամկետների վերաբերյալ և արձագանքման

տարբեր ռազմավարությունների տնտեսական և սոցիալական հետևանքների առնչութամբ

մնացյալ անորոշությունների նվազեցման կամ վերացման գործում,

ը․օժանդակություն են ցուցաբերում և համագործակցում են կլիմայական համակարգի և կլիմայի

փոփոխության, արձագանքման տարբեր ռազմավարությունների տնտեսական և սոցիալական

հետևանքների հետ կապված համապատասխան գիտական, տեխնոլոգիական, տեխնիկական և

սոցիալ-տնտեսական բնույթի տեղեկատվության լիարժեք, բաց և օպերատիվ փոխանակման

գործում,

թ․օժանդակություն են ցուցաբերում և համագործակցում են կլիմայի փոփոխության հարցերով

կրթության, կադրերի պատրաստման և բնակչության իրազեկման գործում և խրախուսում են

ամենալայն մասնակցությունն այդ գործընթացին, այդ թվում՝ ոչ կառավարական

կազմակերպություն ների մասնակցությունը, և

ժ․ 12-րդ հոդվածին համապատասխան՝ Կողմերի համաժողովին են ուղղում տեղեկատվություն՝

իրականացման վերաբերյալֈ

Page 66: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Գործադրումը. Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումն իրավական

հարթությունում ապահովվում է ՀՀ էկոլոգիական օրենսդրության համակարգը ձևավորող

բնապահպանական և բնառեսուրսային օրենքներով և ի կատարումն դրանց ընդունված

ենթաօրենսդրական ակտերով, որոնց անդրադարձ է կատարվում սույն վերլուծության

համապատասխան բաժիններումֈ

Հիմնախնդիրը. Միջազգային բնապահպանական կոնվենցիաների վավերացմամբ ՀՀ ստանձնած

պարտավորություն ների կատարմանն ուղղված տարբեր ռազմավարություններով,

գործողությունների ծրագրերով հաստատված են և առանձին ծրագրերի շրջանակներում

իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց որոշակի բաղադրիչներ կրկնում

են իրար, լրացնում են կամ սերտորեն փոխկապակցված ենֈ Նման պայմաններում առկա

ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու և աշխատանքները համակարգելու խնդիր է

առաջանում ինչպես պետական մարմինների, այնպես էլ ՀԿ-ների և փորձագետների շրջանումֈ

Առաջարկ. Անհրաժեշտ է ԿՓՇԿ-ով ստանձնած պարտավորություննրի կատարման

շրջանակներում իրականացված, նախատեսվող գործողությունների բովանդակության և

արդյունքների վերլուծություն, ամփոփում և առանջնահերթությունների սահմանումֈ Դա

հնարավորություն կտա ֆինանասական, մասնագիտական և այլ ռեսուրսներն ուղղել այն

խնդիրների լուծմանը, որոնց ուղղությամբ ունեցած արդյունքները դեռևս բավարար չենֈ Սույն

առաջարկը վերաբերում է նաև այս բաժնում բերվող ՀՀ վավերացրած բոլոր միջազգային

բնապահպանական համաձայանգրերին, ուստիև հետագա բաժիններում չի կրկնվումֈ

2․Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության

կառավարության միջև «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի

Կիոտոյի Արձանագրության իրականացման նպատակով համագործակցության մասին

Փոխըմբռնման հուշագիր39

Սույն համաձայնագրի տեքստը մատչելի չէֈ

Առաջարկ. Կարևոր է, հաշվի առնելով դիտարկվող ոլորտում ՀՀ առաջնահերթությունները, մշակել

երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափեր՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ անդամ-

պետությունների հետ համագործակցության հնարավորությունը՝ որպես տնտեսական

ինտեգրացիոն միավորֈ

3. «Օզոնային շերտի պահպանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա40

Հոդված 2. Ընդհանուր պարտավորություններ

1. Կողմերը, սույն Կոնվենցիայի և այն գործող արձանագրությունների դրույթներին

համապատասխան, որոնց մասնակից են հանդիսանում նրանք, ձեռնարկում են պատշաճ

միջոցներ, որպեսզի պաշտպանեն մարդու առողջությունը և շրջակա միջավայրը անբարենպաստ

հետևանքներից, որոնք օզոնային շերտի վիճակը փոփոխող կամ փոփոխելու ունակ մարդկային

գործունեության արդյունք են:

39Ընդունվել է 09.11.2004թ., ստորագրվել է 09.11.2004թ., ուժի մեջ է մտել 17.03.2005թ., ՀՀԱԳՆՊՏ

2005.12.26/7(15): 40Ընդունվել է 22.03.1985թ., ստորագրվել է 22.03.1985թ., ուժի մեջ է մտել 30.12.1999թ., ՀՀԱԳՆՊՏ

2004.12.20/4(12):

Page 67: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

2. Այդ նպատակով Կողմերը, իրենց տրամադրության տակ ունեցած միջոցներին և իրենց

հնարավորություններին համապատասխան.

ա) պարբերաբար համագործակցում են դիտարկումների, հետազոտությունների և

տեղեկատվության փոխանակման միջոցով, որպեսզի ավելի խորը ճանաչեն և գնահատեն մարդու

գործունեության ազդեցությունը օզոնային շերտի վրա և օզոնային շերտի վիճակի

փոփոխությունների հետևանքները մարդու առողջության և շրջակա միջավայրի համար,

բ) ձեռնարկում են պատշաճ օրենսդրական և վարչական միջոցառումներ և համագործակցում են

համապատասխան ծրագրային միջոցառումների համաձայնեցման բնագավառում, որպեսզի

վերահսկեն, սահմանափակեն, կրճատեն և կանխեն իրենց վերահսկման կամ իրավասության

ենթակա մարդու գործունեությունը, եթե հայտնաբերվի, որ այդ գործունեությունը թողնում է կամ

կարող է թողնել անբարենպաստ ազդեցություն, փոխելով օզոնային շերտի վիճակը կամ ստեղծելով

նրա փոփոխման հնարավորություն,

գ) սույն Կոնվենցիայի կատարման համար համագործակցում են համաձայնեցված

միջոցառումների, գործընթացների և չափանիշների մշակմանը` արձանագրությունների և

հավելվածների ընդունման նպատակով,

դ) համագործակցում են իրավասու միջազգային մարմինների հետ, որպեսզի արդյունավետ

իրականացնեն սույն Կոնվենցիան և այն Արձանագրությունները, որոնց մասնակիցն են նրանք:

Գործադրումը. Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու

նպատակով ընդունվել են «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը41 և դրանից

բխող ենթաօրենսդրական ակտերֈ

4. «Անապատացման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա42

Հոդված 4. Ընդհանուր պարտավորություններ

1. Կողմերը կատարում են սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները`

անհատական կամ համատեղ, գործող կամ ապագա երկկողմ և բազմակողմ

պայմանավորվածությունների կամ դրանց համակցությունների շրջանակներում` կախված

հանգամանքներից և հատուկ ուշադրություն դարձնելով բոլոր մակարդակների վրա

երկարաժամկետ համաձայնեցված ռազմավարության մշակման համար ջանքերի համադրման

անհրաժեշտության վրա:

2. Ձգտելով սույն Կոնվենցիայի նպատակների իրականացմանը, Կողմերը.

ա/ համալիր մոտեցում են ընդունում անապատացման և երաշտի ֆիզիկական, կենսաբանական և

սոցիալ-տնտեսական ասպեկտների նկատմամբ,

բ/ համապատասխան միջազգային և տարածաշրջանային մարմինների շրջանակներում պատշաճ

ուշադրություն են դարձնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված

զարգացող պետությունների դրությանն այն ամենում, ինչ վերաբերում է միջազգային առևտրին,

մարկետինգի և պարտքերի մասին համաձայնագրերին՝ կայուն զարգացման նպատակների

41Ընդունվել է 27.11.2006թ., ուժի մեջ է մտել 04.01.2007թ., ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ. 1370: 42Ընդունվել է 14.10.1994թ., ստորագրվել է 14.10.1994թ., ուժի մեջ է մտել 30.09.1997թ., ՀՀԱԳՆՊՏ

2004.12.20/4(12):

Page 68: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

իրագործմանը նպաստող բարենպաստ միջազգային տնտեսական մթնոլորտի ձևավորման

նպատակով,

գ/ աղքատության արմատական վերացմանն ուղղված ռազմավարություններն ինտեգրվում են

անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ջանքերի մեջ,

դ/ նպաստում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների

միջև համագործակցությանը՝ շրջակա միջավայրի պաշտպանության և հողային ու ջրային

ռեսուրսների պահպանության ոլորտներում, քանի որ այդ համագործակցությունը նպաստում է

անապատացման և երաշտի դեմ պայքարին,

ե/ ամրապնդում են ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային

համագործակցությունը,

զ/ համագործակցում են համապատասխան միջկառավարական կազմակերպությունների հետ,

է/ պատշաճ կերպով սահմանում են կազմակերպական մեխանիզմները` հաշվի առնելով

կրկնօրինակումներից խուսափելու անհրաժեշտությունը,

ը/ նպաստում են գործող երկկողմ և բազմակողմ ֆինանսական մեխանիզմների ու

պայմանավորվածությունների կիրառմանը, որոնք մոբիլիզացնում են խոշոր ֆինանսական

միջոցներ և դրանք ուղղում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող

պետություններին անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման

միջոցառումների իրականացման համար:

3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունները

իրավունք ունեն աջակցություն ստանալ Կոնվենցիայի իրագործման համար:

Գործադրումը. Սույն կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների ապահովմանն են

միտված (ուղղակի և անուղղակի) ՀՀ բնապահպանական և բնառեսուրսային օրենսդրության

համակարգը ձևավորող իրավական ակտերի ճնշող մեծամասնությունը, որոնց վերլուծությունը

բերվում է համապատասխան բաժիններումֈ

5. «Կենսաբանական բազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա43

Սույն կոնվենցիայով անդամ պետությունները, այդ թվում՝ ՀՀ-ն, պարտավորթյուններ են ստանձնել

հետևյալ ոլորտներում․

1․ պահպանմանն ու կայուն զարգացմանն ուղղված ընդհանուր բնույթի միջոցներ,

2․ հատկանշում և մոնիտորինգ,

3․ պահպանում տեղերում,

4․ պահպանություն տեղերից դուրս,

5․ կենսաբանական բազմազանության բաղադրիչների կայուն շահագործում,

6․ խթանման միջոցներ,

7․ հետազոտություններ և ուսուցում,

43Ընդունվել է 05.06.1992թ., ստորագրվել է 05.06.1992թ., ուժի մեջ է մտել 29.12.1993թ., ՀՀԱԳՆՊՏ

2004.12.20/4(12):

Page 69: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

8․ հանրության կրթություն և իրազեկում,

9․ ազդեցության գնահատում և անբարենպաստ ազդեցության նվազեցում,

10․ գենետիկական պաշարների մատչելիություն,

11․ տեխնոլոգիայի մատչելիության ապահովում և տեխնոլոգիայի տրամադրում,

12․ տեղեկատվության փոխանակում,

13․ գիտատեխնիկական համագործակցություն,

14․ կենսատեխնոլոգիայի կիրառում և դրա հետ կապված օգուտների բաշխում,

15․ ֆինանսական պաշարներֈ

Գործադրումը. Սույն կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների ապահովմանն են

միտված (ուղղակիորեն և անուղղակիորեն) ՀՀ բնապահպանական և բնառեսուրսային

օրենսդրության համակարգը ձևավորող իրավական ակտերի ճնշող մեծամասնությունը, որոնց

վերլուծությունը բերվում է համապատասխան բաժիններումֈ

6. «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման

գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարդատության մատչելիության մասին»

ՄԱԿ-ի ԵՏՀ կոնվենցիա44

Սույն կոնվենցիան սահմանում է Կողմերի պարտավորությունները շրջակա միջավայրի

վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովման, որոշումների ընդունման

գործընթացին հանրային մասնակցության և արդարդատության մատչելիության ոլորտումֈ

Կոնվենցիայի 6-8-րդ հոդվածներն ամրագրում են հանրային մասնակցության իրավունքը հետևյալ

տեսակի որոշումների կայացման գործընթացին․

1․գործունեության կոնկրետ տեսակների վերաբերյալ որոշումներ՝ Կոնվենցիայի Հավելված 1-ի,

2․ծրագրերի, պլանների և քաղաքականությունների վերաբերյալ որոշումներ,

3․նորմատիվ-իրավական ակտերի մշակումֈ

Գործադրումը. Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանն են ուղղված

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը45, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության

գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը46, «Հանրային ծանուցման և քննարկումների

իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշումը47, «Հանրային

քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ

Կառավարության որոշումը48, ինչպես նաև դատավարական օրենսդրությունըֈ

Հիմնախնդիրներ. Աարհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացման

ճանապարհին արդի փուլում ՀՀ-ում հիմնական խնդիրներն են հանրային մասնակցության

ընթացակարգերը և շրջակա միջավայրի պահպանության գործերով հասարակական

44Ընդունվել է 25.06.1998թ., ստորագրվել է 25.06.1998թ., ուժի մեջ է մտել 30.10.2001թ., ՀՀԱԳՆՊՏ

2004.12.20/4(12): 45Ընդունվել է 23.09.2003թ., ուժի մեջ է մտել 15.11.2003թ., ՀՀՊՏ 2003.11.05/55(290) Հոդ. 1016: 46Ընդունվել է 21.06.2014թ., ուժի մեջ է մտել 09.08.2014թ., ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ. 636: 47Ընդունվել է 19.11.2014թ., ուժի մեջ է մտել 13.12.2014թ., ՀՀՊՏ 2014.12.03/66(1079) Հոդ. 1097: 48Ընդունվել է 25.03.2010թ., ուժի մեջ է մտել 01.01.2011թ., ՀՀՊՏ 2010.04.07/14(748) Հոդ. 372:

Page 70: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

կազամակերպությունների՝ հանրային շահերով դատարան դիմելու իրավունքի (դատավարական

իրավասուբյեկտություն) ամրագրումըֈ Այս հիմնախնդիրները և համապատասխան առաջարկներն

արտացոլված են նաև Կոնվենցիայի Կողմերի 5-րդ հանդիպման V/9a որոշմամբ49 (2014),որոնք

պետք է ուղղորդող նշանակություն ունենան օրենսդրության հետագա զարգացման համար:

Վերոգրյալ որոշմամբ արձանագրված են ազգային օրենսդրության անհամապատասխանության

հետևյալ ասպեկտները համապատասխան առաջարկներով․

1․ Անհրաժեշտ է հստակ ամրագրել շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և

փորձաքննության ենթակա գործունեության տեսակների սահմանային հզորությունները, որոնց

վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին պետք է ներգրավվի հանրությունը,

2․ Հանրությունը պետք է ծանուցվի որոշումների ընդունման հնարավորինս վաղ փուլում,

երբ բաց են բոլոր հնարավորություններըֈ

3․ Անհրաժեշտ է սահմանել ողջամիտ ժամկետներ, որպեսզի հանրությունը

հնարավորություն ունենա ծանոթանալու որոշումների կայացմանն առանչվող փաստաթղթերին և

ներկայացնի դիտողություններ և առաջարկներֈ

4․Անհրաժեշտ է հնարավորինս հստակ սահմանել հանրային քննարկումների

կազմակերպման համար պատասխանատու սուբյեկտների՝ լիազոր մարմնի, ՏԻՄ-երի և

նախաձեռնողների պարտականությունների շրջանակըֈ

5. Անհրաժեշտ է նաև ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում

ստեղծել փորձաքննական եզրակացությունների շտեմարան՝ հանրությանն իրազեկելու համարֈ

6․Անհրաժեշտ է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀօրենքով, ինչպես

նաև՝ վարչական դատավարական օրենսդրությամբ նախատեսել հասարակական

կազմակերպությունների՝ շրջակա միջավայրի վերաբերյալ գործերով հանրային շահերի

պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքֈ

Ի կատարումն նշված որոշման պահանջների՝ ընդունվեցին, «Շրջակա միջավայրի վրա

ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը50, «Հանրային ծանուցման և

քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշումը51,

որոնք փոխարինեցին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ

օրենքին52ֈ Այդուհանդերձ, չնայած որոշ առաջադիմական գաղափարների ներառման, անհրաժեշտ

ենթաօրենսդրական միջավայր և արդյունավետ կառուցակարգեր այդպես էլ չեն ձևավորվել և

վերոգրյալ խնդիրները շարունակում են մնալ բաց, բացառությամբ փորձաքննական

եզրակացությունների էլեկտրոնային շտեմարանի ստեղծմանֈ Նշված ինստիտուտի հետ կապված

մյուս հիմնախնդիրները հանգամանորեն ներկայացված են ՇՄԱԳՓ օրենքի կապակցությամբֈ

Ինչ վերաբերում է ՀԿ-ների դատավարական իրավասուբյեկտության ճանաչմանը, ապա

ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվում են գործող

օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

նախագծեր, որոնք դեռևս շրջանառության մեջ դրված չենֈ

49

http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/mop5/Documents/Post_session_docs/Decision_excerpts_in_English/Decisi

on_V_9a_on_compliance_by_Armenia.pdf 50Ընդունվել է 21.06.2014թ., ուժի մեջ է մտել 09.08.2014թ., ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ. 636: 51Ընդունվել է 19.11.2014թ., ուժի մեջ է մտել 13.12.2014թ., ՀՀՊՏ 2014.12.03/66(1079) Հոդ. 1097: 52Ընդունվել է 20.11.1995թ., ուժի մեջ է մտել 14.12.1995թ., ՀՀԱԺՏ 1995/9:

Page 71: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Աարհուսի կոնվենցիան առանցքային միջազգային-իրավական փաստաթուղթ է, որը սահմանում է

պետական մարմինների և հասարակության միջև տարբեր որոշումների ընդունման

կապակցությամբ «երկխոսության» անհրաժեշտ և բավարար պայմաններ: Կոնվենցիայի անդամ

պետությունները յուրաքանչյուր 3 տարին մեկ Կոնվենցիայի Կողմերի հանդիպմանն են

ներկայացնում Կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցներ, որոնցում հանգամանորեն

ներկայացվում են ընթացիկ զարգացումները, առկա խնդիրները և պլանավորված

փոփոխություններըֈ Ազգային զեկույցները հաստատվում են Կողմերի հանդիպման կողմիցֈ

ՀՀ կողմից 2014 թվականին ներկայացված 4-րդ Ազգային զեկույցում հանրային մասնակցության

մասով արձանագրված են հետևյալ խոչընդոտներըֈ

Գործունեության կոնկրետ տեսակների վերաբերյալ որոշումների կայացման գործընթաց

1. Աարհուսի Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ պետական ծառայողների իրազեկության

անբավարար մակարդակըֈ

2. Հասարակության մասնակացության ընթացակարգի իրավական կարգավորման որոշ

թերություններֈ

3. Առկա են նաև ֆինանսական խոչընդոտներ հասարակության լիարժեք

ներգրավածությունն ապահովելու համարֈ

4. Ճիշտ է, www.mnp.am կայքում տեղադրվում են նախատեսվող գործունեությունների ՇՄԱԳ

նախագծերի վերաբերյալ հասարակական լսումների հայտարարությունները, սակայն դրանք

երբեմն տեղադրվում են շատ ուշ` լսումներից մեկ-երկու օր առաջ, բացի այդ երբեմն կայքում չեն

տեղադրվում նախածերի էլեկտրոնային տարբերակները: Այսպիսով, շահագրգիռ հանրությունը

որոշ դեպքերում պատշաճ չի տեղեկացվում հասարակական լսումների հայտարարությունների,

ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերի նախագծերի մասին53:

Սրանից բացի, ներկայացվող լրացուցիչ տեղեկատվության շրջանակներում դրական է

գնահատվում Աարհուս կենտրոնների դերակատարությունը քաղաքացիական հասարակություն –

պետական մարմիններ երկխոսությանը նպաստելու հարցում, մասնավորապես՝ հանրային

քննարկումների կազմակերպման, տեղեկատվության տարածաման, իրազեկման իմաստովֈ

Ծրագրերի, պլանների և քաղաքականությունների վերաբերյալ որոշումների ընդունման

գործընթաց

Այս մասով Ազգային զեկույցում հիշատակված են հետևյալ խոչընդոտները․

1. Պետական պաշտոնյաների ոչ բավարար համոզվածությունը անկախ փորձագետների հետ

աշխատանքի մեջ (հաճախ պայմանավորված է չափից դուրս ծանրաբեռնվածությամբ և, ինչպես

նշված է վերևում, այս գործընթացը լիարժեք կարգավորող նորմատիվ իրավական ակտի

բացակայությամբ)ֈ

2. Որոշ ՈԿԿ-ներ որպես պայման առաջ են քաշում այս գործընթացում իրենց մասնակցության

համար վարձատրությունֈ

3. երբեմն նշված գործընթացներում ներգրավվում են համապատասխան մասնագիտական

փորձ չունեցող ՈԿԿ-ները`նախագծերի, քաղաքականության մշակման վաղ փուլերում, այդ

53

http://www.unece.org/env/pp/reports_trc_implementation_2014.html

Page 72: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

պատճառով նրանց մեկնաբանությունները և առաջարկները չեն կարող արդյունավետ կերպով

ազդել ընդունվող որոշումների որակի վրաֈ54:

Շրջակա միջավայրին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի մշակման գործընթացի

կապակցությամբ ներկայացված են հետևյալ խնդիրները

1. Անմիջական կիրառման ուժ ունեցող նորմատիվ դրույթներիև այլ ընդհանուր կիրառման

կանոնների պատրաստմանը հասարակության մասնակցության հստակ իրավական

կարգավորման անբավարար մակարդակըֈ

2. Հասարակության վաղ իրազեկման անբավարար մակարդակը կամ չիրազեկելըֈ

3. Նորմատիվ ակտերի նախագծերի պատրաստման ժամանակ հասարակության

դիտողություն ները հաշվի առնելու ընթացակարգը կանոնակարգված չէ, կամ հաճախ

հասարակության դիտողությունները չեն ընդունվումֈ Հասարակությունը չի տեղեկացվում իր

առաջարկները և մեկնաբանությունները հաշվի չառնելու պատճառների և հիմքերի մասին, ինչը

նվազեցնում է ՈԿԿ-ների՝ այս գործընթացին մասնակցելու ակտիվությունըֈ

Վերջին տարիների ընթացքում ՀՀ օրենսդրությունը, այդ թվում նաև՝ շրջակա միջավայրի

պահպանման ոլորտում, բավականին ինտենսիվ զարգանում էֈ Սակայն այդ գործընթացը տեղի է

ունենում հանրային մասնակցության ոչ արդյունավետ ցածր մակարդակի պայմաններումֈ Ելնելով

Աարհուսի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջներից`բնապահպանական օրենսդրական

ակտերը ներկայացվում են հասարակական քննարկումների, սակայն նախագծերի ընդունման

համար սահմանված չափազանց կարճ ժամկետները և հասարակական կարծիքի ազդեցության

ցածր մակարդակը դեռ մնում են որպես հիմնական խոչընդոտներ55 (aյս մասին լրացուցիչ

տեղեկատվությունը տես 2-րդ հավելվածում, ինչպես նաև՝ www.aarhus.am /փորձագետի

անկյունում):

7. «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման

մասին» ՄԱԿ-ի ԵՏՀ կոնվենցիա56

Հոդված 2․Ընդհանուր դրույթներ

1. Կողմերը անհատական կամ կոլեկտիվ կարգով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ և

արդյունավետ միջոցները պլանավորված գործունեության իրագործմամբ հնարավոր էական

վնասակար անդրսահմանային ազդեցության կանխման, ինչպես նաև դրա նվազեցման և

վերահսկման համար:

2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական, վարչական և այլ միջոցներ

սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման համար, ներառյալ 1-ին հավելվածում թվարկված`

զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ենթադրող պլանավորված գործունեության

այն տեսակների համար` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման այնպիսի

ընթացակարգի սահմանումը, որը կնախատեսի հանրության մասնակցությունը, ինչպես նաև 2-րդ

հավելվածով նախատեսված` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետ կապված

փաստաթղթերի պատրաստումը:

54Տես նույն տեղում։ 55Տես նույն տեղում։ 56Ընդունվել է 25.02.1991թ., ստորագրվել է 25.02.1991թ., ուժի մեջ է մտել 10.09.1997թ., ՀՀԱԳՆՊՏ

2004.12.20/4(12):

Page 73: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

3. Ծագման Կողմն ապահովում է, որ, սույն Կոնվենցիային համապատասխան, շրջակա միջավայրի

վրա ազդեցության գնահատումը կատարվի մինչև 1-ին հավելվածում ընդգրկված` զգալի

վնասակար անդրսահմանային ազդեցություն ենթադրող պլանավորված գործունեության տեսակի

իրականացման կամ իրականացումը թույլատրող որոշման ընդունումը:

4. Ծագման Կողմը սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան ապահովում է

ազդեցության ենթարկված Կողմերի ծանուցումը 1-ին հավելվածում ընդգրկված` զգալի վնասակար

անդրսահմանային ազդեցություն ենթադրող պլանավորված գործունեության մասին:

5. Շահագրգիռ Կողմերը այդ Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ իրականացնում են

խորհրդակցություններ, որտեղ քննարկվում է 1-ին հավելվածում չընդգրկված պլանավորված

գործունեության տեսակներից որևէ մեկի կամ մի քանիսի կողմից զգալի անդրսահմանային

ազդեցություն գործելու հավանականությունը և թե արդյոք գործունեության այդ տեսակները պետք

է դիտարկվեն որպես 1-ին հավելվածում ընդգրկված: Ըստ այդ Կողմերի պայմանավորվածության,

գործունեության այդ տեսակները կարող են դիտարկվել, որպես 1-ին հավելվածում ընդգրկված

տեսակներ: Զգալի վնասակար ազդեցությունը բնորոշող չափանիշների սահմանման ընդհանուր

սկզբունքները ներկայացված են 3-րդ հավելվածում:

6. Ծագման Կողմը, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան այն տարածքներում,

որոնք, ամենայն հավանականությամբ, ազդեցության կենթարկվեն, հնարավորություն է ստեղծում

հանրության համար մասնակցելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման

ընթացակարգերի իրականացմանը և ապահովում է, որ ազդեցության ենթարկված Կողմի

հանրությանն ընձեռված այդ հնարավորությունը համահավասար լինի ծագման Կողմի

հանրությանն ընձեռվող հնարավորությանը:

7. Սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, շրջակա միջավայրի վրա ազդեցության

գնահատումները կատարվում են, որպես նվազագույն պահանջ, պլանավորված գործունեության

օբյեկտների մակարդակով: Հնարավորության դեպքում, Կողմերը նաև ձգտում են կիրառել շրջակա

միջավայրի վրա ազդեցության գնահատման սկզբունքները քաղաքականության, պլանների և

ծրագրերի մշակման ժամանակ:

8. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խախտում առանձին Կողմերի իրավունքը կիրառել ազգային

օրենսդրությունը, կանոնակարգերը, վարչական դրույթները կամ ընդունված իրավական

պրակտիկան, որոնք նախատեսում են այնպիսի տեղեկատվության գաղտնիության պահպանումը,

որի տրամադրումը կարող է խախտել արտադրական կամ առևտրային գաղտնիքը կամ վնաս

հասցնել ազգային անվտանգության շահերին:

9. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խախտում առանձին Կողմերի իրավունքը երկկողմ կամ

բազմակողմ համաձայնությամբ կիրառել ավելի խիստ միջոցներ, քան սույն Կոնվենցիայով

նախատեսվածները:

10. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում միջազգային իրավունքի

համապատասխան Կողմերի ստանձնած պարտավորությունները՝ գործունեության այնպիսի

տեսակների նկատմամբ, որոնք կարող են անդրսահմանային ազդեցություն գործել:

Գործադրումը. Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանն են ուղղած

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը և

«Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ

Կառավարության որոշումըֈ Ներկայումս Էսպո կոնվենցիայի քարտուղարության

Page 74: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

ֆինանսավորմամբ ընթացքի մեջ է ազգային օրենսդրության վերանայման ծրագիր, որի

արդյունքում կմշակվեն համարժեք փոփոխությունների առաջարկներ, նախատեսվում է նաև

պիլոտային ծրագրի իրականացումֈ

Հիմնախնդիրը. Սույն Կոնվենցիայով սահմանվող անդրսահմանային համատեքստում շրջակա

միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացակարգը ՀՀ օրենսդրության շրջանակներում,

ըստ էության հասցեական կարգավորում չի ստացելֈ Վերը նշված ծրագրի նպատակն է

կանոնակարգել նշված ինստիուտը, ներառյալ՝ հանրային մասնակցության ընթացակարգըֈ Այս

իմաստով, Աարհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի եզրահանգումները և

առաջարկները, կապված մասնակցության ընթացակարգի հետ, վերաբերում են նաև սույն

կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորություններինֈ

8. «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման

մասին» ՄԱԿ-ի ԵՏՀ կոնվենցիայի «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին»

արձանագրություն57

Հոդված 7․ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

1. Ռազմավարական էկոլոգիական գնահատում պահանջող պլանների և ծրագրերի համար

յուրաքանչյուր Կողմ ապահովում է շրջակա միջավայրի մասին հաշվետվության մշակումը:

2. Սույն Արձանագրության 6-րդ հոդվածի որոշմանը համապատասխան`շրջակա միջավայրի

մասին հաշվետվությունը բացահայտում, նկարագրում և գնահատում է պլանի կամ ծրագրի կամ

դրանց ողջամիտ այլընտրանքային տարբերակների իրականացմամբ հնարավոր

ազդեցությունները շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա: Հաշվետվությունը պետք է

պարունակի IV Հավելվածում առանձնանշված տեղեկությունները, որոնք կարող են խելամիտ

կերպով պահանջվել` հաշվի առնելով.

ա. առկա գիտելիքները և գնահատման մեթոդները,

բ. պլանի կամ ծրագրի բովանդակությունը և մանրամասնության աստիճանը և դրանց

վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացի փուլը,

գ. հանրության շահերը և

դ. որոշում կայացնող մարմնի տեղեկատվական կարիքները:

3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ շրջակա միջավայրի մասին հաշվետվությունները

լինեն սույն Արձանագրության պահանջները բավարարող որակով:

Հոդված 8․ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է պատշաճ, ժամանակին և արդյունավետ

հնարավորությունների ընձեռումը պլանների և ծրագրերի` ռազմավարական էկոլոգիական

գնահատմանը հանրության մասնակցության համար, երբ հնարավոր տարբերակները դեռ առկա

են:

2. Յուրաքանչյուր Կողմ, օգտագործելով էլեկտրոնային լրատվամիջոցները կամ համապատասխան

այլ միջոցներ, ապահովում է պլանի կամ ծրագրի և շրջակա միջավայրի մասին հաշվետվության

նախագծի ժամանակին հասանելիությունը հանրության համար:

57Ուժի մեջ է մտել 24.04.2011թ., ՀՀ ԱԳՆ ՊՏ 2011.12.26/13(21) Հոդ․3:

Page 75: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է 1-ին և 4-րդ կետերի նպատակների համար` շահագրգիռ

հանրության` ներառյալ համապատասխան հասարակական կազմակերպությունների

բացահայտումը:

4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ 3-րդ կետում նշված հանրությանը հնարավորություն

ընձեռվի սահմանված ընդունելի ժամանակահատվածում արտահայտելու իր կարծիքը պլանի կամ

ծրագրի նախագծի կամ շրջակա միջավայրի մասին հաշվետվության վերաբերյալ:

5. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ հստակ միջոցառումներ սահմանվեն շահագրգիռ

հանրությանը տեղեկացնելու և նրա հետ խորհրդակցելու համար, և դրանք հասանելի լինեն

հանրությանը: Այս նպատակով յուրաքանչյուր Կողմ, որքանով հարկն է, հաշվի է առնում V

Հավելվածում նշված տարրերը:

Հոդված 9․ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀ.ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

1. Յուրաքանչյուր Կողմ նշանակում է այն լիազորված մարմինները, որոնց հետ պետք է

խորհրդակցի, և որոնք շրջակա միջավայրի և առողջության պահպանությանն առնչվող իրենց

պարտավորությունների բերումով հավանականորեն առնչվում են որևէ պլանի կամ ծրագրի

իրականացման արդյունքում շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա ազդեցությունների

հետ:

2. Պլանի կամ ծրագրի նախագիծը և շրջակա միջավայրի մասին հաշվետվությունը տրամադրվում

են 1-ին կետում նշված մարմիններին:

3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ 1-ին կետում նշված մարմիններին պատշաճ,

ժամանակին և արդյունավետ կերպով հնարավորություն ընձեռվի հայտնելու իրենց կարծիքը

պլանի կամ ծրագրի նախագծի կամ շրջակա միջավայրի մասին հաշվետվության վերաբերյալ:

4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ հստակ միջոցառումներ սահմանվեն 1-ին կետում նշված

բնապահպանական և առողջապահական մարմիններին տեղեկացնելու և նրանց հետ

խորհրդակցելու համար:

Գործադրումը. Սույն Արձանագրության նպատակն է ապահովել շրջակա միջավայրի՝ ներառյալ

առողջության պահպանումը պատշաճ մակարդակով հետևյալ ուղղություններով․

1. շրջակա միջավայրն՝ ներառյալ առողջությանն առնչվող նկատառումները

լիակատար հաշվի առնել պլաններ և ծրագրեր մշակելիս,

2. շրջակա միջավայրին՝ ներառյալ առողջությանն առնչվող նկատառումներն

ընդգրկել քաղաքականություն և օրենսդրություն մշակելիս,

3. ստեղծել պարզ, թափանցիկ և արդյունավետ ընթացակարգեր ռազմավարական

էկոլոգիական գնահատման համար,

4. ապահովել ռազմավարական էկոլոգիական գնահատմանը հանրության

մասնակցությունը,

5. շրջակա միջավայրին՝ ներառյալ առողջությանն առնչվող խնդիրներն ընդգրկել

կայուն զարգացման համար նախատեսված հետագա միջոցառումներում և

գործիքներումֈ

Սույն Արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանն են ուղղած «Շրջակա

միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը և «Հանրային

ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության

Page 76: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

որոշումըֈ Ներկայումս Էսպո կոնվենցիայի քարտուղարության ֆինանսավորմամբ ընթացքի մեջ է

ազգային օրենսդրության վերնայման ծրագիր, որի արդյունքում կմշակվեն համապատասխան

փոփոխությունների առաջարկներֈ Ըստ նախնական մոտեցումների՝ պլանավորվում է

ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին առանձին օրենքի նախագծի մշակումֈ

Հիմնախնդիրը. Գործող իրավակարգավորման շրջանակներում պատշաճ կերպով հաշվի չեն

առնված պլանների, ծրարգրերի և քաղաքականությունների՝ շրջակա միջավայրի վրա

ազդեցության գնահատման և դրանով պայմանավորված հանրային մասնակցության

առանձնահատկություններըֈ Այդ մասին են նաև Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում հանրային

մասնակցության ընթացակարգի կապակցությամբ նկատառումներըֈ

9. Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանադրություն58

Սույն փաստաթուղթը կարևորում և հատուկ շեշտադրում է շրջակա միջավայրի պահպանությունը

երեխաների առողջ զարգացման տեսնակյունից, մասնավորապես՝ նախաբանում նշվում է

հետևյալը․ «Երեխաների առողջ զարգացումը վճռորոշ նշանակություն ունի. այդպիսի զարգացման

համար անհրաժեշտ է փոփոխվող շրջակա միջավայրի հետ ներդաշնակ գոյատևելու

կարողությունը»ֈ

Հոդված 2․Գործառույթներ

Սահմանված նպատակներին հասնելու համար Կազմակերպության կողմից իրականացվող

գործառույթները հետևյալն են. ․․․

թ/ նպաստել սննդի, բնակարանային պայմանների, սանիտարական իրավիճակի, հանգստի,

աշխատանքի, տնտեսական պայմանների, ինչպես նաև շրջակա միջավայրի հիգիենայի այլ

ասպեկտների բարելավմանը` անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ

մասնագիտացված հաստատությունների հետֈ

3.12. ՀՀ վավերացրած միջազգային բնապահպանական կոնվենցիաներով ստանձնած

պարտավորությունների կատարման գործընթացի համակարգում

Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ-ն կողմ է շուրջ 3 տասնյակ միջազգային

կոնվենցիաների և արձանագրությունների, որոնց շրջանակներում ստանձնած պարտավորություն

ների պատշաճ կատարումը ենթադրում է իրավական, գիտահետազոտական և կազմակերպչական

մեծ ծավալի հետևողական աշխատանքֈ Նշված աշխատանքները համակարգելու նպատակով ՀՀ-

ում ընդունված է որոշակի պարբերականությամբ ՀՀ ստանձնած միջազգային-իրավական

պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցառումների ցանկերի հաստատումը, որոնք

սահմանում են անհրաժեշտ գործողությունները, դրանց համար պատասխանատու պետական

մարմիններին, համապատասխան ժամկետներ և ֆինանսավորման աղբյուրներ ըստ

անհրաժեշտությանֈ

Ներկայումս բնապահպանական համաձայանգրերի ոլորտում գործում է ՀՀ Կառավարության

որոշումը «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվնեցիաներից բխող՝ Հայաստանի

Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու

58Ընդունվել է 22.07.1946թ., ստորագրվել է 22.07.1946թ., ուժի մեջ է մտել 04.05.1992թ., ՀՀԱԳՆՊՏ

2004.12.20/4(12):

Page 77: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

մասին», որը ինչպես նաև նախորդ ժամանակահատվածների համար ընդունված նմանատիպ

որոշումները առավելապես ծրագրային բնույթի են և գործադրման հստակ մեխանիզմ չունենֈ

Առանձին կոնվենցիաների շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման

համար որոշ դեպքերում ընդունվում են նաև հատուկ հասցեական փաստաթղթեր, ինչպիսիք են

օրինակ ՀՀ Կառավարության նիստի արձանագրությունից քաղվածքը «ՀՀ-ում անապատացման

դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու

մասին» և ՀՀ Կառավարության նիստի արձանագրությունից քաղվածքը«ՀՀ կենսաբանական

բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության եվ օգտագործման

բնագավառներում ռազմավարությանը եվ գործողությունների ազգային ծրագրին հավանություն

տալու մասին»ֈ

Ինչպես «Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների ազգային ծրագիրը

հաստատելու մասին» ՀՀ Կառավարության արձանագրային որոշումը, այնպես էլ դրա

շրջանակներում ընդունվող գործողությունների ծրագրերը թեև ներառում են հստակ

ժամանակացույց, սակայն մեծ մասամբ պլանավորված գործողությունները տարբեր

պատճառներով չեն իրականացվումֈ

Որոշ գործողություն ների նկարագրությունը չափազանց ընդհանուր է և դժվար է պատկերացնել

հստակ բաղադրիչներըֈ Որոշ գործողություններ չկատարվելով շարունակաբար տեղափոխվում են

հաջորդ ծրագրի ժամանակացույցֈ

Առավել արդյունավետ և հետևողական աշխատանքի, հաշվետվողականության համար օգտակար

կարող է լինել գործողության հիմնական բաղադրիչների նկարագրումը՝ որպես

ենթագործողություն ներֈ Բացի այդ, կարևոր նշանակություն կարող է ունենալ սահմանված

գործողությունների իրականացմանը նաև գիտահետազոտական կազմակերպությունների

ներգրավումըֈ

4. ՀՀ առողջապահության ազգային քաղաքականությունը

Կլիմայի Փոփոխության համատեքստում

Կլիմայի փոփոխության և ՀՀ առողջապահության ոլորտի ազգային քաղաքականության

վերլուծության արդյունքներով (որոնք ստացվել են հաշվի առնելով ՄԱԿ-ի Կլիմայի Փոփոխության

Շրջանակային Կոնվենցիայի պահանջները, Կլիմայի Փոփոխության վերաբերյալ ՀՀ ազգային

հաղորդագրությունները և կանխատեսումները, հանրային առողջապահության ՀՀ համակարգի

բազմաբնույթ խնդիրները, ինչպես նաև՝ ՀՀ էկո-իրավունքի պահանջները, հատկապես՝

նախաձեռնությունների էկոլոգիական անվտանգության ապահովման՝ կանխարգելիչ դրույթների

հիմնավորվածությունը, ինչպես նաև՝ այլ բազմաթիվ սկզբնաղբյուրներ) ամփոփ կերպով կազմվել է

3-րդ աղյուսակը՝ ԿՓ համատեքստում հանրային առողջության խնդիրների և առաջարկվող

լուծումների վերաբերյալ:

Page 78: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

Աղյուսակ 3. Հանրային առողջության խնդիրները և առաջարկվող լուծումները ԿՓ համատեքստում

Թվ.

Խնդիրներ

Առաջարկներ

Պատասխանատու կառույց

և/կամ կատարողներ

1.

1. ՀՀ տարածքում բնակլիմայական

գործոններով պայմանավորված՝

բնագոյացման գործընթացները թույլ են,

քայքայման գործընթացներն ակտիվ են

2. Գերհատումներ անտառներում, որոնք

նվազեցնում են անտառների Կլիմա-

կարգավորիչ ունակությունը

3. Անտառային հրդեհներ

1. Որոշումների կայացման հիմքերում կարևորել հողապահպանության,

ջրագոյացման պայմանների անվտանգությունը

2. Տնտեսական գործունեության կարգավորում՝ էկոլոգիական նորմերին

համապատասխան

3. Անտառահատումների դադարեցում, անտառի պահպանությանը

հակասող գործունեության արգելում, դադարեցում

4. Անտառկազմավորող ծառատեսակների տնկանյութի բազայի և

անտառ.տարածքների զարգացում

5. Օրենսդրական, տնտեսական կարգավորումներ՝ անտառների

պահպանությունը տնտեսապես ձեռնտու դարձնելու նպատակով

6. ՏԻՄ պատասխանատվության հստակեցում

7. Հակահրդեհային միջոցներ և միջոցառումներ

8. Խիստ հսկողություն անտառներում, ԲՀՊՏ-ներում և դրանց

պաշտպանիչ գոտիներում,

ՀՀ կառավարություն

ՀՀ բնապահպան նախար-ն

ՀՀ կառավարություն

գյուղատնտեսության նախ-ն

Հայանտառ ՊՈԱԿ

ՏԻՄ համակարգ

ԱԻՆ, ԲՆ,

անտառ.տնեսություններ,

ՀԿ-ներ, համայնքներ

2.

Բազմամյա, չհամակարգված տնտեսական

գործունեությունն ընթացել է

կենսառեսուրսների գերօգտագործման,

բնական միջավայրի աղտոտման

եղանակներով՝ հանգեցնելով բնական

հավասարակշռության խախտումների

1.Օրենսդրության բարեփոխում՝ ըստ ԿՓԱԱՔ վերլուծության 3-րդ բաժնի

2.Բազմատեսակ տնտեսագիտական վերլուծություններ՝

ա/ էկո-անվտանգության խնդիրների ազդեցության տնտեսական գնահատում,

1.ՀՀ կառավարություն+ԱԺ

2.Կլիմայի Արևելյան Հարթակ

3. ԿՓ-ից խոցելի էկո-համակարգեր, կլիմայի

չորայնացում, անապատացման

ակտիվացում, ցրտահարություններ,

երաշտ,,..., որոնք վատացնում են մարդու

սոցիալական դրությունը, առողջությունը

1. Իրավական կարգավորումներ ըստ ԿՓԱԱՔ իրավական խնդիրների

առաջարկների (3-րդ բաժին)

2. ԿՓ ազդեցության գնահատում՝ տնտեսության և էկո-համակարգերի վրա, ԿՓ-

դիմակայելու հարմարվողական. ծրագրերի մշակումներ և դրանց կիրառում

1.ԲՆ, կառավարություն, ԱԺ

2..Կառավարություն,

տնտեսության ոլորտներ

Page 79: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

4.

Էկոլոգիական բարդ իրավիճակ ՀՀ գրեթե

բոլոր բնակավայրերում, որը

համատեղվելով ԿՓ ազդեցությանը

բարձրացնում է բնակչության

խոցելիությունը

1. Մարդու առողջության և հանգստի պահանջները բավարարող կանաչ

տարածքների զարգացում, բնակավայրերում թեք լանջերի

կանաչապատում

2. Խմելու ջրի որակի մշտական հսկողություն

3. ՋԳ նվազեցում տրանսպորտային արտանետումներում,

տրանսպորտային երթևեկի կարգավորումներ,

4. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ընդլայնման

քաղաքականություն

1.Քաղաքաշինության նախ+ՏԻՄ

2.ԱՆ+ ԱՆ մարզային կառույցներ

3.ԲՆ, Ավտո-տեսչություն

4.ՀՀ կառավարություն,

Կլիմայի արևելյան հարթակ

5.

ԿՓ ռիսկերը բարձր են գյուղական

բնակչության առողջության նկատմամբ, ԿՓ

պատճառով բարձր է նաև

գյուղատնտեսական գործունեության

խոցելիությունը

Կլիմայի փոփոխությանը հարմարվողականության գործողությունների

պլանների մշակման և կիրառման ավելի լայն ընդգրկում

Կլիմայի Արևելյան Հարթակ

6.

ՀՀ էկո-փորձաքննության օրենսդրությունը

չի երաշխավորում նախաձեռնությունների

էկո-անվտանգությունը,

հանրության մասնակցության պահանջները

միջազգային պահանջներին չեն

համապատասխանում

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության

մասին ՀՀ օրենքի բարեփոխում՝ ընդգրկելով էկո-գնահատման ընթացակարգեր,

հանրության մասնակցության երաշխիքներ՝ Աարհուսի կոնվենցիայի 6,7,8

հոդվածներին համապատասխան, հանրային նախնական իրազեկման և

քննարկումների, խորհրդարանական լսումների, կարծիքների/առաջարկների

հաշվառման բազմափուլ ընթացակարգով

ԲՆ, Կառավարություն, ԱԺ

ՀԿ-ներ, փորձագետներ

Կլիմայի Արևելյան Հարթակ

7.

ԿՓ ռիսկերի վերաբերյալ գիտելիքների

պակասը և անվտանգության մշակույթի

ցածր մակարդակը բարձրացնում են

բնակչության խոցելիությունը

ԿՓ խնդիրների վերաբերյալ գիտելիքների, նոր տեխնոլոգիաների, միջազգային

լավագույն փորձի տարածում և օգտագործում բոլոր մակարդակներում՝

անվտանգության մշակույթ ձևավորելու նպատակով

ՏԻՄ մակարդակով իրազեկման միջոցառումներ ԿՓ ռիսկերի կարգավորման,

վերահսկման վերաբերյալ

ԲՆ, ԱԻՆ, ԱՆ, ԶԼՄ-ներ,

կրթության-գիտ.նախարություն,

ՏԻՄ, ՀԿ-ներ,

Կլիմայի Արևելյան Հարթակ

8. Դժբախտ դեպքերի ավելացում ԿՓ

ազդեցությամբ պայմանավորված ՀՎԵ-ների

հետևանքով

Կանխարգելիչ միջոցառումների խորհրդատվություն ԶԼՄ-ներով, ՏԻՄ

ցանցերով, համացանցում

ԱԻՆ և ԱՆ տեղական ծառայությունների հզորացում

ԱՆ, ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ

ԱԻՆ և ԱՆ մարզային կառույցներ

9. Վարակիչ հիվանդություններ բնակչության

շրջանում՝ԿՓ ազդեցությամբ

1. Կանխարգելիչ միջոցառումներ և համաճարակային իրավիճակի

վերահսկողություն,

Առողջապահության նախար-ն և

ԱՆ մարզային կառույցներ

Page 80: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

2. Հանրային առողջապահական ծառայությունների հզորացում

10.

ԿՓ ազդեցության հետևանքով սիրտ-

անոթային համակարգի

հիվանդությունների աճ բնակչության

շրջանում (ձմեռ-գարնանային ամիսներին)

1. Կանխարգելիչ բնույթի բուժական խորհրդատվություն՝ բնակչության

առողջության առաջնային պահպանման օղակներում,

2. Նույնը ԶԼՄ-ներով, համացանցում, …

3. Հոսպիտալացման արդյունավետության բարձրացում

4. Շտապ-օգնության ծառայության հզորացում

ԱՆ ամբուլատոր-պոլիկլինիկ.

օղակի, դիսպանսերների նեղ-

մասնագետներ,

Առողջապահության նախար-ն

11.

Հանրային առողջության անվտանգության

ապահովման մասին օրենք …. ՀՀ չունի

Ընդունել ՀՀ օրենք Հանրային առողջության անվտանգության ապահովման

մասին՝ հանրային նախնական իրազեկման և քննարկումների, խորհրդարա-

նական լսումերի, կարծիքների/առաջարկների հաշվառման բազմափուլ

ընթացակարգի արդյունքում

ԱՆ, ՀՀ կառավարություն,

ՀՀ Ազգային Ժողով

Կլիմայի Արևելյան հարթակ

12.

Հաշմանդամության աճ՝ սոցիալական

նշանակության հիվանդությունների

քրոնիզացման հաշվին

Փուլային վերականգնողական բուժման, բժշկա-սոցիալական ադապտացիայի,

հիվանդների կյանքի որակի բարձրացման համակարգային բարեփոխում

ՀՀ Առողջապահության նախար-ն

Կառավարություն,

13.

ԿՓ ազդեցությամբ պայմանավորված

առողջության հարցերում բժշկագիտության

հնարավորությունները արդյունավետ չեն

օգտագործվում

Բժշկա-կենսաբանական գիտության և գործնական բժշկության ներուժի

ինտեգրում

Երկակի նշանակության բարձր տեխնոլոգիական մասնագիտացված խոշոր

կենտրոնների ստեղծում

ԱՆ, Գիտությունների ազգային

ակադեմիա

Գործնական բժշկության օղակներ

14.

Առողջության նկատմամբ ԿՓ և

էկոլոգիական այլ ռիսկերի վերաբերյալ

տեղեկատվությունը բացակայում է կամ

մատչելի, հասանելի չէ

1. Մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր

գործոնների ազդեցության ուսումնասիրություններ, ԿՓ ազդեցության

գնահատման հետազոտություններ, ծրագրեր;

2. Էկո-անվտանգության կենտրոնի հիմնադրում և Climate-Securiti.am կայքի

գործարկում համացանցում

1.Գիտահետազոտ. կենտրոններ

ԱՆ կառույցներ

2. Կլիմայի արևելլյան հարթակ

15.

Բնակչության էկո-անվտանգությունն

ապահովված չէ՝ բազմաթիվ վնասակար

գործոններ ԿՓ ազդեցությանը համատեղ

բարձր ազդեցություն ունեն մարդու

առողջության վրա

1. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի հիմքերում առաջնա-

հերթ կարևորել բնակչության էկո-անվտանգության նորմերը

2. Կենսապահովման օբյեկտների անվտանգության մակարդակի

հետևողական բարձրացում

3. Էկո-խախտումների կարգավորման միջոցառումների կազմակերպում

ՀՀ քաղաքաշին. նախար-ն

Նախագծային ընկերություններ

Էկոլոգիական և տեխնիկական

անվտանգության պատասխանա-

տուներ, ՏԻՄ համակարգ, ՀԿ-ներ

Page 81: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

16. Բնակչության հիվանդացության

վերաբերյալ տվյալները լիարճեք չեն

ԱՎԾ և ԱՆ տեղեկատու համակարգերի բարեփոխում, հիվանդացության

վերաբերյալ տեղեկատու բազայի ընդլայնում և ճշգրտում

ԱՆ, ԱՎԾ տեղեկատու

ծառայություններ,

17. Սկզբունքային թերությունների պատճառով

ՀՀ օրենսդրությունը ԿՓ ռիսկերի կարգա-

վորման գործընթացներին չի նպաստում

ԿՓԱԱՔ իրավական խնդիրների հաշվառում, համակարգում և օրենսդրության

բարեփոխման գործընթացներ՝ ԿՓԱԱՔ վերլուծության 3-րդ բաժնում նշված

հիմնախնդիրների լուծման ուղղությամբ

ԱՆ, ԱԻՆ, ԲՆ, ՏԻՄ

Կլիմայի արևելյան հարթակ

18.

ԿՓ կանխատեսսումները և այդ մասին

հանրային իրազեկումն արդյունավետ չէ

1. Մոնիթորինգի, կանխատեսման, նախազգուշացման համակարգերի

արդյունավետության բարձրացում

2. Կլիմայական ռիսկերի գնահատման, կանխարգելման, հետևանքների

մեղմացման միջոցառումներ՝ ԿՓ խնդիրների կարգավորման մշտական

գործընթացներ

ԲՆ, ԱԻՆ, ԱՆ, ՏԻՄ

19. ԿՓ ռիսկերը զուգակցվելով հանրության

խոցելիությանը այլ էկոլոգիական ու

սոցիալ-տնտեսական խնդիրներից՝

նվազեցնում են բնակչության

դիմադրողականությունը

ԿՓ խնդիրների կարգավորման մշտական համաձայնեցված գործողություններ՝

արտաքին գործոնների ազդեցությամբ պայմանավորված մարդու առողջության

ռիսկերի կարգավորման մասին բնակչության մշտական իրազեկման

նպատակով:

Էկոլոգաիական ռիսկերի կագավորման քաղաքականություն տնտեսա-

իրավական գործունեության բոլոր մակարդակներում

ՀՀ ԱՆ, ԲՆ, ԱԻՆ և ՏԻՄ

ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ

Կլիմայի Արևելյան Հարթակ

20.

ԿՓ ազդեցության բազմակողմանի բնույթը

դժվարացնում է ԿՓ խնդիրներին համարժեք

արձագանքելու հարցը՝ միասնական

համակարգային մոտեցումները թույլ են

1. Ընդունել միասնական բազմաոլորտ քաղաքականություն՝ առաջնահերթ

ու թելադրող բնույթի, որը կապահովի առողջության պահանջները

բավարարող որակյալ միջավայրում ապրելու մարդու իրավունքը:

2. Ապահովել միասնական համակարգային մոտեցումները

3. Հստակեցնել և խստացնել որոշումներ կայացնողների

պատասխանատվությունը

ՀՀ կառավարություն+ԱԺ

Կլիմայի Արևելյան հարթակ

21.

ԿՓՇԿ-ով ատանձնած ՀՀ

պարտավորությունների կատարմանն

ուղղված տարբեր ծրագրերի որոշակի

բաղադրիչներ կրկնվում են

Առկա ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով

իրականացված, նախատեսվող ծրագրերի, գործողությունների բովանդակու-

թյան և արդյունքների վերլուծություն, ամփոփում, առաջնահերթությունների

սահմանում, համակարգում

ԿՓ տեղեկատու կենտրոն, ԿՓ ՀՀ

համակարգող, ԲՆ, ԱՆ, ԱԻՆ,

փորձագետներ, ՀԿ-ներ, ԿԱՀ

Page 82: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

82

Աղյուսակ 3-ի համաձայն՝ կլիմայական փոփոխություններով պայմանվորված մարդու առողջության

ռիսկերը կարգավորելու նպատակով ՀՀ-ում զգացվում է բազմաստիճան և բազմաոլորտ միասնական

քաղաքականության հրատապությունը:

Առողջապահության ազգային քաղաքականությունը ԿՓ համատեքստում (ԱԱՔ ԿՓ`NHPCC) պետք է՝

նախ և առաջ ապահովի բժշկա-կենսաբանական անվտանգությունը և մարդու նորմալ

կենսագործունեության պահանջները բավարարող որակյալ միջավայրում ապրելու

իրավունքը,

թելադրող ու առաջնահերթ լինի երկրի տնտեսա-իրավական գործունեության բոլոր

ոլորտներում:

ԱԱՔ ԿՓ սահմանված դրույթները պետք է հիմնավոր՝ միասնական համակարգային մոտեցումներ,

լուծումներ և ոլորտային հստակ, հասցեագրված պահանջներ պարունակեն ԿՓ ազդեցությամբ

պայմանավորված մարդու առողջության ռիսկերի կարգավորման նպատակով, սահմանելով նաև՝

որոշումներ կայացնողների հստակ պատասխանատվությունը, հանրային կառույցների և

մասնագետների ներգրավումը ԿՓ խնդիրների կարգավորման գործընթացներում:

ԱԱՔ ԿՓ պետք է ընդգրկի ՀՀ առողջապահության, արտակարգ իրավիճակների, բնապահպան,

գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական ռեսուրսների, էկոնոմիկայի նախարարությունները,

տարածքային կառավարման և ՏԻՄ համակարգը (INDC պատասխանատուներ), ինչպես նաև՝

արդյունահանման և նյութական արտադրության ոլորտները, քաղաքաշինության, կրթության

նախարարությունները:

ԱԱՔ ԿՓ պետք է իրավական հիմքեր ապահովի և գործնական, հստակ ու հասցեագրված պահանջներ

ներկայացնի հետևյալ ուղղություններով՝

1. Մարդու առողջության նկատմամբ կլիմայական ռիսկերի որոշման, կանխարգելման ու

նվազեցման պահանջներ, ուսումնասիրություններ, միջոցառումներ;

2. Նախաձեռնությունների էկո-անվտանգության ապահովման, համաճարակային,

ռադիոակտիվ, ջերմային ալիքների և այլ կլիմայական ռիսկերի կանխարգելման, մեղմացման հստակ

պահանջներ հանրային առողջության անվտանգության ապահովման ՀՀ օրենսդրությունում;

3. Նախաձեռնությունների հնարավոր ազդեցության գնահատման և անդարձելի ռիսկերի

կանխարգելման, բարձր, զգալի ռիսկերի կարգավորման որակ-քանակային հստակ պահանջներ էկո-

փորձաքննության ՀՀ օրենսդրությունում, ՀՀ հողային օրենսգրքում, ՀՀ անտառային օրենսգրքում,

Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում, քաղաքաշինության օրենսդրությունում, Տեխնիկական

անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքում, …

4. Էկոլոգիական որոշումների կայացման գործընթացներում հանրության իրազեկման և

մասնակցության ՀՀ օրենսդրության բարեփոխում՝ Աարհուսի կոնվենցիայի 6, 7, 8 հոդվածներին

համապատասխան;

5. ԱՎԾ և ԱՆ, ԲՆ, ԱԻՆ տեղեկատու համակարգերի բարեփոխում, բնակչության

հիվանդացության վերաբերյալ տեղեկատու բազայի ընդլայնում և ճշգրտում;

Page 83: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

83

6. ՀՀ առողջապահության ոլորտի խնդիրների հայեցակարգային, օրենսդրական, գիտական,

կազմակերպական, վարչական հիմնավոր կարգավորումներ, այդ թվում՝

7. Առողջապահության ոլորտի կանխարգելիչ կարողությունների հզորացում, այդ թվում՝

ա/Մարդու օրգանիզմի վրա ռիսկի արտաքին գործոնների ազդեցության ուսումնասիրման ու

վերահսկման հատուկ ծառայություն, որի կազմում՝ ԿՓ ռիսկերի ուսումնասիրման կառույց;

բ/ Մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների

ուսումնասիրություններ, ԿՓ ազդեցության գնահատման հետազոտություններ, ծրագրեր;

7. Առողջապահության, կրթության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների

գերատեսչությունների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների և ՏԻՄ համակարգի համաձայնեցված գործողություններ՝

կլիմայական փոփոխությունների կանխատեսումների և ԿՓ ազդեցությամբ պայմանավորված մարդու

առողջության ռիսկերի կարգավորման վերաբերյալ բնակչության մշտական իրազեկման նպատակով:

8. ԱԱՔ ԿՓ-ով հարկ է նախատեսել նաև ֆունկցիոնալ և տարածքային ենթահամակարգեր, ……

ԱԱՔ ԿՓ հիմնական դերակատարների շրջանակը պլանավորված նորմերի, սահմանված

պահանջների, միջոցառումների համաձայն.

1. ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության, գյուղատնտեսության ու բնապահպանության,

տնտեսական մշտական հանձնաժողովներ;

2. ՀՀ առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, անտառ-տնտեսության,

արտակարգ իրավիճակների, էներգետիկայի և բնական ռեսուրսների, էկոնոմիկայի,

քաղաքաշինության և այլ գերատեսչություններ;

3. Տարածքային կառավարման մարմիններ, ՏԻՄ համակարգ;

4. Կլիմայի Արևելյան Հարթակ, ԿՓ տեղեկատու կենտրոն և ԿՓ ՀՀ համակարգող;

5. Հանրային կառույցներ, մասնագիտական խմբեր, գիտական կենտրոններ, փորձագետներ;

6. Զանգվածային լրատվության միջոցներ;

7. ԿՓՇԿ քարտուղարություն, միջազգային դոնոր կազմակերպություններ, հիմնադրամներ, …

որոնցից յուրաքանչյուրի պատասխանատվությունը կորոշվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր

իրավասությունների շրջանակում: Հարկ է ԱԱՔԿՓ-ով հստակեցնել քաղաքականության ընդգրկման

շրջանակները, դերակատարների պատասխանատվությունը, գործառույթները՝ ապահովելով նաև

հավասարակշռված իրավազորություն: Հարկ է այդ նպատակով բարեփոխել ՀՀ օրենսդրությունը:

ԱԱՔԿՓ շրջանակներն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ, սահմանված նորմերն ու պահանջները և

նախատեսված միջոցառումները նույնպես բազմաբնույթ են ու բազմաոլորտ: Հետևաբար

ղեկավարումը մեկ կենտրոնից իրատեսական չէ: Հարկ է կազմավորել վերը նշված դերակատարների

իրավասու ներկայացուցիչներից կազմված գործադիր կառույց (3 համանախագահ՝ արտակարգ

իրավիճակների փոխնախարար, առողջապահության փոխնախարար և ԿԱՀ ներկայացուցիչ)՝

քաղաքականության իրագործման և մշտական հսկողության օղակներով, տարածքային

ենթակառույցներով: Այդ գործադիր կառույցը պետք է գործի ճգնաժամային կառավարման կենտրոնի

աշխատակարգով բայց՝ առանց ճգնաժամերի, նախօրոք կանխելով հնարավոր ճգնաժամերը:

Page 84: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

84

5. Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ Ն Ե Ր

Հավելված 1. ՄԱԿ շրջանակային կոնվենցիան Կլիմայի Փոփոխության մասին (ԿՓՇԿ) - համառոտ

ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան Կլիմայի Փոփոխության մասին համարվում է պարտադիր ուժ ունեցող

առաջին միջազգային փաստաթուղթը՝ անմիջականորեն կլիմայի փոփոխության վերաբերյալ: Կոնվենցիան

ընդունվել է 1992 թ. մայիսի 9-ին՝ ՄԱԿ-ի կողմից հովանավորվող ԿՓՇԿ միջազգային կոմիտեի 15 ամիսների

լարված բանակցությունների արդյունքում: Դրանից մեկ ամիս անց ԿՓՇԿ բացվել է ստորագրման համար Ռիոյի

գագաթաժողովում, որտեղ այն ստորագրեցին 154 պետությունների և ԵՏՄ /այժմ՝ ԵՄ/ ներկայացուցիչներ: ԿՓՇԿ

փակվել է 165 պետությունների ստորագրությունով: ԿՓՇԿ ուժի մեջ է մտել 50-րդ վավերացումից 90 օր հետո՝

1994 թ. մարտի 21-ին:

ԿՓՇԿ վերջնական նպատակը մթնոլորտում ջերմոցային գազերի խտության կայունացումն է այն մակարդակով,

որի դեպքում վտանգավոր անթրոպոգեն ազդեցությունը կլիմայական համակարգի վրա հնարավոր չի լինի

/հոդված 2./: Կոնվենցիան նախատեսում է պարտավորությունների շարք, որոնց համապատասխանությունը

նպատակին պարբերաբար կվերանայվի՝ նոր գիտական հայտնագործությունների և ԿՓ ազգային ծրագրերի

արդյունավետության համաձայն:

Քանի որ Կոնվենցիան համարվում է շրջանակային՝ այն պարունակում է սկզբունքներ և ընդհանուր

պարտավորություններ, այն դեպքում երբ ապագայի միջազգային-իրավական փաստաթղթերը կպարունակեն

ավելի որոշակի պարտավորություններ: Համաձայնագրում պարունակող հիմնական որոշիչ սկզբունքներն են՝

Նախազգուշացումը

Պետությունների ընդհանուր բայց տարբերակված պատասխանատվությունը, որը ենթադրում է

արդյունաբերական զարգացած երկրների առաջատար դերը ԿՓ պայքարում

Ինչպես նաև կայուն զարգացման նշանակությունը /հոդված 2./:

Պարտավորությունները, որոնք ընդհանուր են և զարգացած և զարգացող երկրների համար հետևյալն են.

Աջակցության տրամադրում ջերմոցային գազերի կլանիչների արդյունավետ օգտագործմանն ու

պահպանությանը

ԿՓ հետ կապված պատկերացումների հաշվառումը համապատասխան սոցիալական, տնտեսական,

էկոլոգիական քաղաքականության իրագործման դեպքերում

Համագործակցություն գիտա-տեխնիկական հարցերով և կրթության ոլորտում

Աջակցություն գիտական հետազոտություններին և տեղեկատվության փոխանակմանը /հոդված4,կետ1./

ԿՓՇԿ պարունակում է նաև որոշակի պարտավորություններ տարբեր կատեգորիայի երկրների համար:

Տարբերակումը կատարվում է ԵՏՄ անդամների /ԿՓՇԿ 2-րդ հավելվածում թվարկվել են այն երկրներ, որտեղ

կատարվում է շուկայական տնտեսությանն անցնելու գործընթաց /արևելյան Եվրոպայի այն երկրները, որոնք

ԵՏՄ երկրների շարքում թվարկված են 1-ին հավելվածում/ և զարգացող երկրների միջև: Կոնվենցիան ԵՏՄ

երկրներից պահանջում է առավել ռադիկալ միջոցների գործադրում, այն դեպքում, երբ շուկայական

տնտեսությանն անցում իրականացնող երկրներին ճկունության որոշակի աստիճան է տրամադրվել:

Կոնվենցիան ընդունում է, որ զարգացող երկրների համապատասխանության աստիճանը կախված կլինի

զարգացած երկրների ֆինանսական և տեխնիկական օգնությունից: Բացի դրանից՝ հատուկ ուշադրություն է

հատկացված ավելի թույլ զարգացող երկրների կարիքներին, ինչպես նաև՝ այն երկրներին, որոնք

Page 85: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

85

աշխարհագրական յուրահատկությունների ուժով առավել խոցելի են կլիմայի փոփոխությունից /հոդված 4. 2-7

կետեր/: Այս մոտեցումը համապատասխանում է զարգացման տարբեր մակարդակով պետությունների

ընդհանուր բայց տարբերակված պատասխանատվության համընդհանուր ընդունված սկզբունքին:

Զարգացած և շուկայական տնտեսությանն անցնող զարգացող երկրները պետք է առաջնորդեն ԿՓ վերաբերյալ

միջոցների գործադրման հարցում: Նրանք պետք է ածխաթթու գազի և մյուս ջերմոցային գազերի

արտանետումների սահմանափակմանն ուղղված միջոցներ գործադրեն 2000 թ. արտանետումները 1990 թ.

մակարդակին վերադարձնելու համար: Համենայն դեպս հարկ է հաշվի առնել այդ երկրների տարբեր

տնտեսական հանգամանքները՝ մի քանի երկրներ կարող են միավորվել՝ սահմանելով մեկ համատեղ նպատակ

/հոդված 4. 2-րդ կետ/:

Տնտեսապես զարգացած երկրները պետք է նպաստեն տեխնոլոգիայի փոխանցմանը և զարգացող երկրներին

ֆինանսական ռեսուրսներ տրամադրեն որպես ԿՓՇԿ պահանջները կատարելու օգնություն: ԿՓՇԿ

պարտավորեցնում է զարգացած երկրներին ֆինանսավորել ջերմոցայինն գազերի արտանետումների և

համաձայնագրի կատարման վերաբերյալ զարգացող երկրների զեկույցի նախապատրաստման համար

կատարվող ծախսերը: Այդ ֆինանսական օգնությունը պետք է լինի <նոր և լրացուցիչ>, ոչ թե արդեն գոյություն

ունեցող օգնության ֆոնդերի վերաբաշխում: Բացի դրանից Զարգացած երկրները պետք է ապահովեն ԿՓՇԿ

շրջանակներում այլ նախագծերի ֆինանսական ռեսուրսները, որոնք համաձայնեցված են ինչպես զարգացող

երկրի, այնպես էլ՝ ԿՓՇԿ ֆինանսական մեխանիզմով: Ֆինանսավորման այդ մեխանիզմով սկզբում կառավարել

է Գլոբալ էկոլոգիական Ֆոնդը, բայց այնուհետև ԿՓՇԿ մասնակիցները կարող են համաձայնել կառավարման

ֆունկցիաներն այլ միջազգային կազմակերպության փոխանցելու վերաբերյալ: ԿՓՇԿ-ում նշված չեն

տեխնոլոգիաների փոխանցման պայմանները, օրինակ՝ դրանց կոմերցիոն կամ ոչ-կոմերցիոն հիմքը:

ԿՓՇԿ ստեղծել է պարտավորությունների կատարմանը և դրանց կատարման հսկողությանն օժանդակող

հաստատություններ: ԿՓՇԿ բարձրագույն մարմինը Կողմերի Կոնֆերանսն է, որտեղ ներկայացված են բոլոր

Կողմերը /ԿՓՇԿ վավերացրած պետությունները/: Կողմերի Կոնֆերանսի առաջին նիստը կայացել է 1995 թ.

մարտին, այնուհետև՝ կանոնավոր ամեն տարի: Կողմերի Կոնֆերանսը նպաստում է ԿՓՇԿ իրականացմանը,

դիտարկում է ԿՓՇԿ իրագործման գործընթացը, և անհրաժեշտության դեպքում ընդունում է փոփոխություններ,

հավելվածներ և արձանագրություններ /հոդվածներ 7, 15/: ԿՓՇԿ քարտուղարությունը վարչական

աջակցություն է ցուցաբերում և ապահովում է Կողմերի տեղեկատվությունը /հոդված 8./:ԿՓՇԿ

բանակցությունների միջազգային կոմիտեն ապահովում է այդ ծառայությունները ժամանակավոր /հոդված 21./:

Կողմերին Կոնֆերանսին օգնում են 2 օժանդակ մարմին, որոնցից մեկը՝ խորհրդատվություն գիտական ու

տեխնիկական ասպեկտներով խորհրդատվության համար (SBSTA), մյուսը՝ իրականացման (SBI) /հոդվածներ 9,

10/: Համապատասխան որոշման ընդունման դեպքում Կողմերի Կոնֆերանսը կարող է ստեղծել լրացուցիչ

մարմիններ:

ԿՓՇԿ կայացումը միջազգային հանրության ԿՓ արձագանքելու կարևոր փուլն է համարվում: Դեռևս շատ

անելիքներ կան՝ շատ պետությունները պետք է վավերացնեն ԿՓՇԿ և ձևավորեն ազգային օրենսդրությունը,

քաղաքականությունը, որոնց միջոցով նրանք կարող են կատարել իրենց պարտականությունները: Մինչև ԿՓՇԿ

Կողմերի Կոնֆերանսի առաջին սեսսիան միջազգային կոմիտեն անցկացնում է խորհրդակցություններ և

զբաղվում է չլուծված հարցերով: Մոտակա տարիներին և հետագա տասնամյակում Կողմերի Կոնֆերանսին

հսկայական աշխատանք է սպասվում ԿՓՇԿ հաջողությամբ կենսագործման համար:

Կլիմայի Փոփոխության ազդեցության կանխատեսումներ 2000 թ.

Page 86: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

86

ԿՓ-ը աննախադեպ մարտահրավեր է մարդկությանը:… համամոլորակայն ընդգրկումը, ունիկալ

բնույթը նաև աննախադեպ քաղաքական համաձայնեցվածություն և վճռականություն են պահանջում այդ

քաղաքականությունը կենսագործելու համար: ԿՓ կանխատեսվող հետևանքները կարող են հանգեցնել

քաղաքական և տնտեսական անկայունության, որն ավելի կբարդացնի երկրների արձագանքն այդ

հետևանքներին: Քաղաքական ու տնտեսական լարվածության աճը միաժամանակ կարող է շեղել

ուշադրությունը ԿՓ հիմնական պատճառներին անդրադառնալու անհրաժե՛շտությունից:

ԿՓ հանգեցնում է Շահողների և Պարտվողների առաջացմանը: Շահումը կարող է հարաբերական լինել՝

մմեկը կարող է ավելի քիչ պարտվել, քան մյուսները, բայց կարող է նաև բացարձակ լինել: Բարձր

լայնություններում տեղաբաշխված երկրները կարող են փաստացի օգուտ ստանալ կլիմայի ջերմացումից, նույն

ժամանակ միջարևադարձային գոտու կոնվերգենցիային համապատասխանող տեղումների շարժումը

հյուսիսային գոտիների ուղղությամբ կարող է օգտակար լինել ծայրահեղ դեպքում առանձին երկրների համար:

Հաղթողներ և Պարտվողներ կարող են լինել ամբողջական մայրցամաքները, երկրները կամ սոցիալական

խմբերը: Որոշ Պարտվողներ կարող են պաշտպանության արդյունավետ միջոցներ տնօրինել, մյուսներն այդ

հնարավորությունը չեն ունենա: Արդյունքում Հաղթողների և պարտվողների միջև ծագած պառակտումը կարող

է ավելի դժվարացնել համաձայնեցումը ԿՓ վերաբերյալ:

Բազմաթիվ անկայունացնող բնույթի սոցիալ-քաղաքական տենդենցներ կարող են ուժեղանալ և

արագանալ: Բնակչության անսահման գերաճի և այլ էկոլոգիական խնդիրների համադրությամբ՝

նախատեսվում է, որ ԿՓ ազդեցությամբ կսրվեն քաղցի և աղքատության հիմնախնդիրները: Դա իր հերթին

կարագացնի միգրացիան գյուղական շրջաններից դեպի քաղաքային կենտրոններ, ինչպես նաև՝ թույլ

զարգացած երկրներից դեպի ավելի զարգացած երկրներ: Այդ խնդիրների լուծման հրատապությունը կվտանգի

հետագա միջոցների գործադրումը ԿՓ պատճառների և հետևանքների դեմ պայքարում:

Կուժեղանա բախումի քաղաքական բնույթը: Եթե ԿՓ պայմանավորված տնտեսական և սոցիալական

ծախսերի բեռը դառնա անտանելի, շատ հավանական է կոնֆլիկտի ուժեղացումը՝ Հյուսիսի զարգացած

երկրների և Հարավի թույլ զարգացած երկրների միջև: Վեճերը սահմանափակ կամ կրճատված այնպիսի

ռեսուրսների շուրջ, ինչպիսին ջուրն է և ոռոգելի հողերը, ավելի հաճախակի կդառնան ինչպես՝ առանձին

երկրների միջև, այնպես էլ՝ երկրների ներսում: Ինչպես նախորդ դեպքերում՝ այդ բախումների լուծումը

միջոցներ և ուժեր կպահանջի, որոնք ավելի կարևոր են ԿՓ անմիջական խնդիրների լուծման համար:

Կուժեղանա լարվածությունը հանրույթում: Սոիցիալական կառույցները ստիպված կլինեն արագ

հարմարվել փոփոխությունների աճող տեմպերին, հատկապես՝ առողջապահության ոլորտում: Եթե

հարմարվողական ջանքերը բավարար չլինեն, հավանական է սոցիալական լարվածության, բողոքի

շարժումների և քաղաքական անկայունության աճը: Անկայուն հանրույթում ԿՓ առաջացրած լարվածությունը

կարող է հանգեցնել կամ ամբողջական սոցիալական տրոհման, կամ սոցիալական հսկողության և

ոստիկանական միջոցների ուժեղացմանը:

ԿՓ հնարավոր են բացասական հետևանքներ մարդու հոգեբանության վրա: Սովորաբար ԿՓ

կանխատեսումները կազմվում են գալիք 100 տարվա վերաբերյալ, նշանակալի հետևանքները կարող են ի հայտ

գալ նշանակալի ավելի վաղ: Եթե այդ հետևանքները կհանգեցնեն շրջակա մրջավայրի ֆիզիկական ու

սոցիալական արագ փոփոխություններին, ապա դրանք կարող են մարդկանց մշակույթի արմատներից

կտրվելու պատճառ դառնալ: Այս կամ այն մշակույթին պատականելության զգացումի թուլացումը սոցիալական

ու ֆիզիկական դեզօրիենտացիայի և անվտանգության բացակայության պայմաններում մարդիկ կարող են

սարսափ ու վտանգ զգալ: ԿՓ դեմ պայքարի արդյունավետ միջոցների բացակայության դեպքում մարդիկ կարող

են կկորցնել հավատը իրենց առաջնորդների նկատմամբ:

ԿՓ հնարավոր սոցիալական և քաղաքական հետևանքները վկայում են անհապաղ միջոցներ

գործադրելու օգտին: ԿՓ ֆիզիկական, տնտեսական, սոցիալ-քաղաքական համատեղ հետևանքների

հաղթահարումը կարող է մարդկության հնարավորություններից բարձր լինել: Այդ պատճառով որոշումների

Page 87: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

87

ընդունման համար պատասխանատու անձինք պետք անհապաղ ձեռնարկեն ԿՓ համամոլորակայն

ռազմավարության իրագործումը, քանի դեռ դա հնարավոր է և ջանքերն իզոր չեն լինի:

Հավելված 2. Հանրության մասնակցությունը որոշումների կայացման գորընթացներում

Հանրության մասնակցության շնորհիվ որոշումների կայացման գործընթացներում հաշվի են առնվում առանձին

մարդկանց, բնակչության խմբերի հայացքները, դիրքորոշումը, կարծիքները:

Հանրության մասնակցությունը ժողովրդավարական սկզբունք է, որին հետևելով՝

Մարդիկ հնարավորություն են ստանում մասնակցել իրենց կենսագործունեության վրա ազդող

հիմնախնդիրների լուծմանը,

որոշում կայացնողները հանրային աջակցություն են ստանում որոշումների նախապատրաստման,

նաև՝ դրանց իրագործման ընթացքոմ:

Հանրության մասնակցության միջոցով քաղաքացիները հնարավորություն են ստանում ներգործել

էկոլոգիական ազզդեցություն ունեցող որոշումների վրա՝ տեղեկանալով այն խնդիրների մասին, որոնք կարող

են ազդել իրենց առողջության, կենսամակարդակի վրա: Սոցիալական պատասխանատվության շնորհիվ

ընդունված որոշումները համապատասխանում են տեղական պայմանների յուրահատկությանը:

Հանրության մասնակցության միջոցով պետական կառույցները հնարավորություն են ստանում իրենց

աշխատանքիի ընթացքում հաշվի առնել զանազան՝ տնտեսական, իրավական, գիտական, սոցիալական

գործոններ, ուսումնասիրել ստացված կարծիքները, հիմնավորումները և համապատասխան եզրահանգումներ

կատարել:

Հանրության ներգրավումը նախագծերի նախապատրաստման, մասնագիտական քննարկումների և

իրագործման ժամանակ, նպաստում է պետական կառույցների հեղինակության աճին ու հավատին: Հարկ է

նշել, որ նախկին ԽՍՀՄ տարածքի բազմաթիվ երկրներում պետական քաղաքականության

առաջնահերթություններ են տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրները, որի պատճառով էկոլոգիական

գերատեսչություններին հաճախ անտեսում են: Սակայն ՀՄ սկզբունքներին հետևելով այս կառույցները կարող

են ամրապնդել իրենց դիրքերը:

Վավերացնելով Էսպո-Կոնվենցիան, ՌԷԳ Արձանագրությունը և Աարհուսի Կոնվենցիան, Կողմերը որոշակի

պարտավորություններ են ստանձնում Էկոլոգիական ազդեցություն ենթադրող նախագծերի վերաբերյալ

որոշումների կայացման գործընթացներում հանրության մասնակցության վերաբերյալ: Նշված

համաձայնագրերի ընդհանուր դրույթները հանրության մասնակցության վերաբերյալ՝

1. հետաքրքրվող հանրության իրազեկում որոշակի նախագծի մասին,

2. քննարկում նախագծի հնարավոր ազդեցության վերաբերյալ,

3. կարծիքների, առաջարկների ներկայացում հանրային խմբերից,

4. կարծիքների, առաջարկների քննարկում, հիմնավոր մերժումների ներկայացում հեղինակներին,

5. կարծիքների, առաջարկների հաշվառման տեղեկագրի և վերջնական որոշման նախագծի քննարկում:

Հանրության մասնակցության արդյունավետության նպատակով նշված միջոցառումները հարկ է իրագործել

տրամաբանորեն ողջամիտ ժամկետներում՝ մինչ նախագծի վերաբերյալ որոշում ընդունելը:

Պլանները, ծրագրերը հիմնականում ուղղված են ընդհանուր զարգացմանը, որոշակի ընդհանուր խնդիրների

լուծմանը: Հետևաբար դրանք հաջողվում են, այսինքն սպասվող արդյունքները շոշափելի և հասանելի են՝

Page 88: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

88

հանրային աջակցության շնորհիվ: Եթե հանրային աջակցությունը բացակայում է, ուրեմն պետք է սպասել

հանրային հակազդեցության (հնարավոր է՝ իրազեկումը վատ է կատարվում, կամ տվյալ նախագծի

պահանջարկ չկա):

ՌԷԳ դեպքում հանրային կարծիքի հաշվառման պահանջներ են պարունակում Աարհուսի կոնվենցիայի 7-րդ

հոդվածը՝ հղում կատարելով Աարհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3,4,8 պահանջներին: Նույն կոնվենցիայի 8-

րդ հոդվածով սահմանված են պահանջներ նորմատիվ ակտերի նախապատրաստման ընթացքում հանրության

մասնակցության վերաբերյալ:

Փաստորեն հետաքրքրվող հանրությունը հնարավորություն ունի մասնակցել և ներգործել իր

կենսագործունեության վրա հնարավոր ազդեցություն գործող հեռանկարային, լայն ընդգրկուն պլանների,

ծրագրերի ձևավորման գործընթացներում:

Փաստորեն միջազգային համաձայնագրերը վավերացրած Կողմ երկրներում, այդ թվում նաև ՀՀ՝ մարդը

հնարավորություն ունի մասնակցել առողջ շրջակա միջավայրում ապրելու իր էկոլոգիական իրավունքի

իրացմանը՝ մասնակցելով որոշումների կայացման գործընթացներին՝ դեռևս նախնական նախագծման

փուլերից: Ինչպես նաև՝ ամբողջ ընթացքում, որի շնորհիվ հանրային աջակցությունն ավելի կառուցողական է՝

ավելի օգնող, իսկ իրագործման ընթացքի վերահսկողությունը՝ նպատակային: Նման գործելակեերպով

հանրային խմբերը կարողանում են պատասխանատու-արձագանքող պահել պետական, գործարար

կառույցներին:

Պլանների, ծրագրերի ՌԷԳ փորձը ՀՀ-ում ցույց է տալիս, որ հանրային մասնակցության արդյունավետ

տարբերակ է նախագծման աշխատանքային խմբում հանրային կառույցների ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ներգրավումը:

Այս դեպքում կարելի է համարել, որ ընդգրկված են իսկապես անկախ փորձագետներ և օգտվել նրանց

մասնագիտական կարողություններից, հարուստ փորձից ու հիմնավորումներից: Դրա շնորհիվ նախագծերը

կլրամշակվեն գործնական առաջարկներով՝ արդյունքում ստանալով հիմնավորված, հանրային կարիքներին

համահունչ, հետևաբար նաև՝ հանրային աջակցություն հայցող ծրագրեր: Այս դեպքում ծրագրերն աշխատում են

հօգոտ իրական զարգացման, քանի որ նախաձեռնողներն այդ ձգտումն են ունեցել՝ ի սկզբանե:

Որևէ գործունեություն նախաձեռնող (նախատեսվող գործունեություն իրականացնող) գործարարին

հանրության մասնակցությունն օգնում է՝

լրացուցիչ տեղեկատվություն ստանալ նախագծի ազդեցության վերաբերյալ և նախօրոք կարգավորել

այն

նախագծի հնարավոր թերությունները որոշել նաև հաշվի առնելով տեղական պայմանների

յուրահատկությունները, բնակչության կարծիքը և

հնարավորության սահմաններում նախատեսել իր նախաձեռնությամբ հնարավոր բնակչության որոշ

խնդիրների բավարարման միջոցներ

նվազեցնել հակասությունների, անցանկալի գործողությունների հավանականությունը և պետական, և

հանրային կառույցների, և բնակչության կողմից

խուսափել գործունեության վերակազմակերպման ծախսերից,

հուսալի հարաբերություններ հաստատել տեղական ղեկավարների, լրատվամիջոցների հետ

խափանել մրցակիցների անցանկալի գործողությունների բացասական հետևանքները, ….

Նշված դրական ներգործություններն իրականում հնարավոր են, եթե հետաքրքրվող հանրությունը,

նախաձեռնողն ու պետ.պաշտոնյան իսկապես էկո-անվտանգության ապահովման ձգտում ունեն {29.}:

Page 89: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

89

ՀՀ-ում հակառակ պատկերն է արձանագրվում:

Հանրության մասնակցության պահանջների կոպիտ խախտումներ են արձանագրվում հատկապես

էկոլոգիական նշանակություն ունեցող որոշումների կայացման գործընթացներում: Մինչդեռ՝ էկոլոգիական

նորմերը թելադրված ու պարտադրված են Ի ՎԵՐՈւՍՏ՝ ազգային անվտանգության և երկրի տնտեսական

կայունության առաջնահերթ, հրատապ կարևորությամբ:

2014-ի հունիսի 1-ից մինչև 2016 թ. հունվարի 22-ը ներառյալ՝ www.aarhus.am/փորձագետի անկյունում ՀԿ-ներն

ու փորձագետները ավելի քան 37 նամակներ, հոդվածներ ու վերլուծություններ են տեղադրել Թեժ-լեռի հանք-

արդյունահանման, Ամուլ-սարի հանք-արդյունահանման նախագծերի, Թուխմանուկի պոչամբարի, Թեղուտի

հանք-արդյունահանման, Հրազդանի երկաթաքարի հանքի շահագործման, Սևանի ջրահավաք ավազանում

երկրաբանական հետախուզության և բարձր ազդեցությամբ բնորոշվող այլ գործունեությունների էկո-

անվտանգության թերությունների վերաբերյալ, որոնք անտեսվել են պատասխանատու պաշտոնյաների կողմից՝

անտեսելով հանրային կարծիքը, նաև՝ ազգային շահն ու միջազգային պահանջները, բայց պատճառաբանելով

երկրի օրենսդրության թերությունները:

Բայց եթե ազգային օրենսդրությունը որևէ մասով թերանում է, ապա ուղղակի գործում են երկրի վավերացրած

միջազգային պայմանագրերը՝ մինչ 2015 թ. գործող ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի ուժով: Իսկ ՀՀ

վավերացրել է Էսպո-Կոնվենցիան, ՌԷԳ Արձանագրությունը և Աարհուսի կոնվենցիան: Հետևաբար ՀՀ

պետական կառույցներն էլ, նախաձեռնող գործարարներն էլ պարտավոր են կատարել նշված կոնվենցիաների

պահանջները՝ ինչպես էկոլոգիական խախտումների կանխարգելման, այնպես էլ՝ հանրության մասնակցության

վերաբերյալ: Սակայն մեր փորձերը ՀԿ-պետ.կառույց երկխոսության վերաբերյալ խիստ բացասական են, որի

պատճառներն են

1. Պետական պաշտոնյաների անբարեխիղճ, անպատասխանատու վերաբերմունքը,

2. ՀՀ օրենսդրության թերությունները,

3. ՀԿ-ների իրազեկվածության ցածր մակարդակը՝ որոշումների կայացմանը մասնակցելու իրենց

իրավասությունների մասին:

Հանրության կարծիքը բոլոր մակարդակներում անտեսելու <հրաշալի> օրինակ է ՇՄԱԳՓ օրենքի նախագիծն

<ընդունելի> դարձնելու գործընթացը:

Էկո-փորձաքննության օրենսդրության բարեփոխման նպատակով ՀՀ կառավարությանը եզրակացություն և

խորհրդատվություն է ներկայացրել Էսպո-կոնվենցիայի իրագործման Կոմիտեն՝ քննարկելով Կողմերի 4-րդ

խորհրդակցությունում (Բուխարեստ, 2008 թ. մայիսի 19-21): Համաշխարհային Բանկն իր հերթին պարբերաբար

առաջարկում է բարեփոխել ՀՀ օրենսդրությունը, այդ թվում նաև՝ էկո-գնահատման մասով: Միջազգային

գործընկերների արդարացի պահանջները կատարելու և էկո-փորձաքննության օրենսդրությունը բարեփոխելու

նպատակով կառավարությունը քննարկման է ներկայացրել՝

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ գործող օրենքում փոփոխություններ և

լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը (ԱԺ լսումներ 2011թ.դեկտեմբերի 2-ին)

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի նախագիծը

(2013 թ. ընդգրկվել է ԱԺ օրակարգ, առանց քննարկումների եռաստիճան քվեարկություն է կատարվել 2014

թ. հունիսի 21-ին, ՀՀ նախագահն այն վավերացրել է 2014 թ. հուլիսի 23-ին՝ անտեսելով բազմաթիվ

բողոքներ),

Սակայն երկու նախագծերն էլ միջազգային պարտավորություններն ապահովել են մասնակիորեն՝ չվերացնելով

և նույնիսկ կրկնելով գործող օրենքի թերությունները: Հետևաբար մասնագետներն ու հանրային խմբերը

Page 90: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

90

բացասական կարծիքներ ու հիմնավոր առաջարկներ են ներկայացրել նշված նախագծերի վերաբերյալ: Հարկ

ենք համարում ներկայացնել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին

ՀՀ օրենքի անցած ճանապարհը և մեր ներկայացրած առաջարկների <հաշվառումը>.

2013 թ. մայիսի 31-ին բնապահպան նախարարությունում փակ դռներով <հանրային լսումներ> կազմակերպեցին

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի նախագծի

վերաբերյալ (այսուհետ՝ ՇՄԱԳՓ օրենքի նախագիծ)՝ խախտելով ՀՀ գործող Սահմանադրության 3, 27, 33.2, 43

հոդվածներով սահմանված նորմերը, Աարհուսի կոնվենցիայի 7-րդ, 6-րդ (3,4,8 մասերով) և 8-րդ հոդվածները:

Հարկ է նշել, որ 2013 թ. մայիսի 16-ին www.mnp.am կայքում տեղադրված ՇՄԱԳՓ օրենքի նախագիծը զուրկ էր

էկո-անվտանգության երաշխիքներից, էկո-գնահատման ընթացակարգերը սահմանված չէին, բացակայում էին

ռիսկերի սահմանումների, էկո-մոնիթորինգի վերաբերյալ պահանջները, իսկ հանրության մասնակցության

պահանջներն առավել նվազեցված էին, քան գործող օրենքում էր, քան՝ սահմանված է միջազգային

պարտավորություններով: Ուստի Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի Ե-13-046 նամակով բնապահպան

նախարար Ա.Հարությունյանին առաջարկեցինք վերացնել ՇՄԱԳՓ օրենքի նախագծի նշված թերությունները՝

ներկայացնելով նաև համապատասխան առաջարկներ: Նույն առաջարկներն ավելի մանրամասն

հիմնավորեցինք ՀՀ բնապահպանության փոխնախարար Ս.Պապյանի առաջարկով՝ 2013թ. հուլիսի 3-ին ՇՄԱԳՓ

օրենքի նախագծի աշխատանքային խմբի խորհրդակցությունում: Բայց անտեսելով և թերությունները, և դրանց

վերացմանն ուղղված առաջարկները՝ ՇՄԱԳՓ օրենքի նախագիծը 2013 թ. օգոստոսին ներկայացվել է ՀՀ

Ազգային Ժողով, իսկ սեպտեմբերի 30-ին ընդգրկվել է ՀՀ ԱԺ օրակարգում և համբերատար սպասել քննարկման

իր հերթին՝ ութ ամիս շարունակ:

Հարկ է նշել, որ ութ ամիսը հսկայական ժամանակ էր մասնագետներից ու տարբեր կառույցներից կարծիքներ,

դիտողություններ ստանալու և ՇՄԱԳՓ օրենքի նախագիծը հիմնավոր լրամշակելու համար: Այդ ութ ամսվա

ընթացքում բազմաթիվ առաջարկներ ու հիմնավորումներ ենք ներկայացրել ԱԺ գյուղատնտեսության և

բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահին՝ ՇՄԱԳՓ օրենքի նախագծի վերը նշված

թերությունները վերացնելու նպատակով (նամակներ Ե-13-047 և Ե-048/13): Մեր առաջարկներն անտեսել են

նաև ՀՀ ԱԺ հանձնաժողովում, թեև ողջամիտ ժամկետներում որևէ մերժման որևէ հիմնավորում չեն

ներկայացրել: Կարևորելով ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի դերը <իշխանության վարած

քաղաքականության վրա հանրությանն ազդելու հնարավորություն տալու և իշխանության գործողությունները

հանրային պահանջներին համընթաց ուղղորդելու նպատակով>, Ե-049/2014 նամակով դիմել ենք նաև ՀՀ

նախագահին կից հանրային խորհրդի նախագահ՝ Վ.Մանուկյանին: Սակայն ՇՄԱԳՓ օրենքի նախագծի

վերաբերյալ հանրային խորհրդի որևէ նախաձեռնության մասին որևէ տեղեկություն չկա:

Հարկ է նշել նաև, որ էկո-փորձաքննության ՀՀ օրենսդրությունն <աշխատել է> տասնութ տարի շարունակ՝ ի

հայտ բերելով և թերություններ, և առավելություններ: Եվ եթե որպես բարեփոխում ինչ որ բան է արվում այս

օրենսդրության հետ, հարկ է նախ և առաջ հաշվի առնել՝

երկրի բնական միջավայրի գոնե համառոտ նկարագիրը,

գործող օրենսդրության գործադրման և դրական, և բացասական փորձը,

ինչպես նաև` երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները:

Սակայն 2013 թ. սեպտեմբերի 30-ից ՀՀ ԱԺ օրակարգում ընդգրկված ՇՄԱԳՓ նախագծի դեպքում վերը նշված

պահանջներն անտեսվել են: Ուստի ևս մեկ անգամ Ե-053/05.6.14 նամակով 2014 թ. հունիսի 5-ին ՀՀ

բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանին ներկայացրել ենք ՀՀ բնական միջավայրի համառոտ

նկարագիրը, գործող օրենսդրության և ՇՄԱԳՓ օրենքի նախագծի համառոտ համեմատական վերլուծությունը,

Page 91: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

91

նկատի ունենալով ՀՀ վավերացրած ՇՄԱԳ Կոնվենցիայի, ՌԷԳ Արձանագրության և Աարհուսի Կոնվենցիայի

պահանջները: Այդպիսով մենք հիմնավորել ենք ԱԺ օրակարգում ընդգրկված ՇՄԱԳՓ օրենքի նախագծի

անորակությունը, որը շտկելու համար նաև առաջարկել ենք՝

1. ջանքեր գործադրել ՇՄԱԳՓ օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ օրակարգից հետ կանչելու նպատակով,

2. կազմել իսկապես աշխատանքային խումբ՝ ընդգրկելով էկո-փորձաքննության ոլորտի փորձառու և

անկախ մասնագետներ,

3. ովքեր տարիների փորձով հիմնավորված առաջարկներով կլրամշակեն ու կկարգավորեն ՇՄԱԳՓ

օրենքի նախագիծը, որն իսկապես կնպաստի բնապահպանությանը՝ առանց արգելակելու տնտեսական

զարգացումը, որից հետո

4. կազմակերպել իսկապես հանրային լսումներ՝ հետաքրքրվող հանրությանն ընձեռելով ողջամիտ

ժամկետներում առաջարկներ, դիտողություններ ու կարծիքներ ներկայացնելու հնարավորություն, իսկ

նախագծի հեղինակներին պարտադրելով ժամանակին առաջարկների մերժումների հիմնավորումներ

ներկայացնել հեղինակներին,

5. արդյունքում ՀՀ ԱԺ քննարկմանը ներկայացնել էկոլոգիական անվտանգության իրական

երաշխիքներով ու հավասարակշռված իրավական հարաբերություններով բարեփոխումն իսկապես

ապահովող և հանրային դրական վերաբերմունքով ուղեկցվող օրինագիծ

(նամակն ամբողջությամբ՝ http://aarhus.am/Expert_PDF/Srbuhi_EIA+E%20law-project.pdf:):

Բայց այս ամենի փոխարեն բնապահպանության նախարարը հակառակ քայլեր է նախաձեռնել՝ 2014թ. հունիսի

19-ին որպես լրամշակում ՀՀ կառավարություն ներկայացնելով ՇՄԱԳՓ օրենքի նախագծի նույն անորակ, բայց

խմբագրված տարբերակը (http://www.mnp.am/?p=217 -Նախագիծ ), որտեղ առկա են նույն թերությունները, քանի

որ այս դեպքում նույնպես անտեսվել են վերը նշված պահանջները, կրկին անտեսելով նաև ՀՀ

Սահմանադրության 3, 27, 33.2, 43 հոդվածներով սահմանված նորմերը և Օրհուսի կոնվենցիայի 7, 6 (3,4,8

մասերով) և 8 հոդվածները:

Փաստորեն ութ ամսվա անգործությունից հետո, ստվերային քայլերով՝ 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ ԱԺ

պատգամավորներն արագորեն քվեարկել են ոչ էկո-խախտումների կանխարգելման, ոչ նախագծերի էկո-

անվտանգության, ոչ էլ՝ զարգացման օգտին, այլ՝ բնական ռեսուրսների հյուծմանը հանգեցնող՝ բնության

շահագործմանը նպաստող նախագծի օգտին, որտեղ նախկին օրենքի նման բացակայում են էկո-գնահատման

ընթացակարգերը, իսկ հանրության մասնակցության պահանջները նվազեցված են

(http://aarhus.am/Expert_PDF/Verlutsutyun_SHMAG.pdf ): Սպասելի է, որ ՇՄԱԳՓ օրենքի գործադրման

յուրաքանչյուր քայլ առաջացնելու է միջազգային ու սահմանդրական նորմերի խախտումներ, այդ թվում

հակասելով ՝ ՀՀ Սահմանդրության 10-րդ հոդվածով սահմանված <պետությունն ապահովում է շրջակա

միջավայրի պահպանությունը ևվերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը> պահանջին:

ՀՀ ԱԺ քվեարկությունից հետո միայն՝ 2014 թ. հունիսի 25-ին ստացել ենք բնապահպանության նախարարության

աշխատակազմի ղեկավարի ստորագրած (Գ.Սարոյանի նախապատրաստած) նամակը՝ որպես պատասխան

մեր 2014 թ. հունիսի 5-ի Ե-053/05.6.14 նամակին: Սակայն ստիպված ենք արձանագրել, որ պարզ և

տրամաբանական որևէ կապ այս երկու գրությունների միջև չկա: Այդ պատճառով կրկին Ե-054/09.7.14 նամակով

դիմեցինք ՀՀ բնապահպան նախարար Ա.Գրիգորյանին՝ սպիտակ թղթի վրա հայերեն հասկանալի և պարզ

բառերով ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության խախտումների անընդունելի բնույթը: Այս անգամ էլ

մեր գրության պատասխանը ստացվեց ..... 2014 թ. հուլիսի 24-ին՝ ՇՄԱԳՓ օրենքը ՀՀ նախագահի կողմից

հուլիսի 23-ին վավերացնելուց անմիջապես հետո: Այս անգամ էլ բնապահպան նախարարության

աշխատակազմի ղեկավարը ստորագրել էր Ա.Վարդանյանի նախապատրաստած թուղթը:

Page 92: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

92

Ակնհայտ է, որ մինչ որոշում կայացնելը միջազգային համաձայնագրերով պահանջվող ՈՂՋԱՄԻՏ

ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ՀԻՄՆԱՎՈՐ ՀԵՐՔՈւՄՆԵՐ ներկայացնելու պահանջը ՀՀ բնապահպանության

նախարարության աշխատակազմը հետևողականորեն գործադրում է հակառակ իմաստով՝ որոշում

կայացնելուց անմիջապես՝ մեկ վայրկյան, երեք ակնթարթ կամ կես օր հետո՝ ներկայացնելով որքան հնարավոր

է անկապ <հերքումներ>: Ուստի տրամաբանական հարցեր են առաջանում՝

1. Ինչի համար են հանրության ներկայացուցիչները ջանքեր վատնել ՇՄԱԳՓ օրենքի նախագծի

բարելավման ուղղությամբ, եթե օրենքը չի բարեփոխվել ?, իսկ բնության շահագործումը երկրում

ընթանում է ահագնացող տեմպերով:

2. Ինչ նպատակով է ՀՀ-ը միանում ու վավերացնում միջազգային համաձայնագրերը, եթե պետական

մակարդակով անտեսվում են այդ համաձայնագրերի պահանջները ? իսկ բնության շահագործումը ՀՀ-

ում ընթանում է ավելի ահագնացող տեմպերով:

www.aarhus.am/փորձագետի անկյուն, Հանրության մասնակցության էկոլոգիան ՀՀ-ում, 15.12.2014 թ.

ՀԿ-պետ.կառույց համագործակցության մասին է նաև նույն կայքում տեղադրված ՍԷԱ ՀԿ առաջարկները

Շրջակա Միջավարի վրա Ազդեցության Գնահատման և Փորձաքննության մասին ՀՀ օրենքի նախագծի

վերաբերյալ, 05.06.2014 թ; ՀՀ էկո-իրավունքի բարեփոխման քայլեր, 09.07.2014 թ; Բաց նամակ ՀՀ էկո-

իրավունքի բարեփոխման վերաբերյալ - www.hraparak.am , 18.07.2014 թ; Հարմարավետ չքավորություն

,27.01.2015 թ; Պատասխանատվության շրջանակներ, 15.02.2015 թ; Դյուցազուն լեռների լանջերին, 30.03.2015

.ՍԷԱ ՀԿ-ից բացի Էկո-փորձաքննության ոլորտի բարեփոխման առաաջարկներ են ներկայացրել նաև այլ ՀԿ-

ներ: Բայց ՇՄԱԳՓ ընդունված օրենքի տեքստից պարզ է, որ առաջարկների գերակշիռ մասն անտեսվել է:

Հավելված 3. Միջազգային փորձ

ԿՓ համատեքստում առողջապահության գլոբալ խնդիրները և միջազգային լավագույն փորձը ներկայացված են

2016 թ. ԱՀԿ <Շրջակա միջավայրի առողջացման միջոցով հիվանդությունների կանխարգելում,

հիվանդությունների բեռի վրա շրջակա միջավայրի ռիսկի գործոնների ազդեցության համաշխարհային

գնահատում> զեկույցում:

ԿՓԱԱՔ վերլուծության նպատակով օգտագործվել է նաև www.nature-ic.am կայքում տեղադրված

տեղեկատվությունը՝ ԿՓ առողջապահական խնդիրների միջազգային փորձի վերաբերյալ: Սույն հավելվածով

ներկայացվում է նաև www.doctors.am և այլ կայքերի տեղեկատվությունը.

Կլիմայի փոփոխությունն ազդում է մարդու հոգեկանի վրա, ասվում է Սիդնեյի Կլիմայի ինստիտուտի

զեկույցում:

«Թեև ցիկլոնները, անտառային հրդեհները, ջրհեղեղներն ու երաշտները Ավստրալիայի կյանքի մաս են

կազմում, կասկած չկա, որ կլիման փոխվում է: Այժմ պայմանները և իրավիճակը համապատասխանում են

գիտական հստակ կանխատեսումներին. եղանակային պայմանները տաքացման հաշվով ավելի ծայրահեղ են

դառնում, ինչն էապես ազդում է մարդու հոգեական առողջության վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Զեկույցում նշվում է, որ սոցիալական համախմբվածության պակասը, որը պայմանավորված է աշխատանքի

կորստով ու տնտեսական կայունության բացակայությամբ, Ավստրալիայում տեւական երաշտի հետեւանք է:

Այն հանգեցրեց գյուղական միջավայրում ինքնասպանություների թվի 8 տոկոս աճի:

Հոգեկանի եւ ուղեղի հետազոտության ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Յան Հիկիի խոսքով՝ երկար

ժամանակ գիտնականներն անտեսում էին կլիմայական փոփոխությունների ազդեցությունը սոցիալական

համախմբվածության վրա, թեեւ դա հիմնարար դեր է խաղում մարդու հոգեկան առողջության համար, ու

Page 93: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

93

վերականգնել այն շատ բարդ է: Նա ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունն ու հատկապես բնության մեջ

ծայրահեղ դրսեւորումները հետագայում կդառնան մարդկության հոգեկան առողջության վրա ազդող

հիմնական գործոն:

Նյութը՝ News.am կայքի

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն – Կլիմայի փոփոխությունը պետք է

շտապ դադարեցնել

Առողջապահության և կլիմայի հարցերով առաջին համաշխարհային համաժողովի շրջանակներում

Առողջապահության համաշխարհային կազմակերությունը հանդես է եկել կլիմայի փոփոխության առնչությամբ

պաշտոնական նախազգուշացմամբ: Հարցը նրանում է, որ եթե փոփոխությունները չդադարեցվեն, ապա մոտ

ապագայում Երկրի բնակչությունը կզգա, թե ինչպես է առողջությունը վատթարանում:

Բժիշկները կոչ են անում աշխարհի իշխանություններին միջոցներ ձեռնարկել ջերմոցային գազերի

արտանետումների սահմանափակման ուղղությամբ: Նույնիսկ եթե գլոբալ տաքացումը ցուրտ երկրներին օգուտ

բերի (կզարգանա գյուղատնտեսությունը, կնվազի ձմեռային մահացությունը), համաշխարհային մակարդակով

առողջապահական ցուցանիշները կնվազեն:

ԱՀԿ-ի հանրային առողջապահության, բնապահպանական ու սոցիալական հարցերով դեպարտամենտի

տնօրեն Մարիա Նեյրան, մասնավորապես, նշել է, որ ամեն տարի օդի աղտոտվածության պատճառով մոտ 7

միլիոն մարդ է մահանում: Մինչդեռ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու այդյունքում կարելի է հասնել

ցուցանիշի նշանակալի նվազեցման:

Մասնավորապես, նվազեցնելով արտանետումները՝ հնարավոր կլինի կրճատել սիրտ-անոթային և շնչառական

հիվանդությունները: Ընդ որում, պետք է հիշել, որ վարակիչ հիվանդությունները, ինչպիսիք են՝ խոլերան,

մալարիան և Դենգեյի տենդը, շատ զգայուն են եղանակային փոփոխությունների հանդեպ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ կլիմայական փոփոխություններն ամեն տարի հիվանդությունների նոր փոփոխմամբ

պայմանավորված մահվան տասնյակ հազարավոր նոր դեպքերի պատճառ են դառնում, որոնք առաջանում են

արտառոց շոգի և ջրհեղեղների արդյունքում:

Նյութը՝ Meddaily.ru

http://www.doctors.am/hy/smallpox-virus

Գլոբալ տաքացումը կարող է նպաստել ծաղիկ հիվանդության վիրուսի վերադարձին, որը հաղթահարվել էր

դեռևս 1979 թվականին՝ պատվաստանյութի շնորհիվ: Այդ մասին հայտարարել են ֆրանսիացի գիտնականները:

Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի աշխատակիցներն իրենց զեկույցում հայտնում են, որ

Կալիմի, Յակուտիայի և Չուկոտկայի հավերժական սառույցի մեջ հայտնաբերվել է 30000-ամյա վիրուս: Եթե

հավերժական սառույցը հալվի, հիվանդությունը կարող է կրկին տարածվել ամբողջ աշխարհով մեկ:

Գիտնականները հիշեցրել են, որ ժամանակին ծաղիկ հիվանդությունը եղել է անբուժելի և վտանգավոր, որի

հետևանքով դատարկվել են երկրի ամբողջական շրջաններ: Այն բանից հետո, երբ հիվանդության տարածումը

կանգնեցվեց, աշխարհի շատ երկրներ դադարեցին կատարել ծաղիկի դեմ պատվաստումներ:

Նյութը՝ likar.info

6. ՍԿԶԲՆԱՂԲՅՈւՐՆԵՐ

1. Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրություն ըստ Կլիմայի

փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի – 2015 թ., ՀՀ բնապահպանության

նախարարություն

2. Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Չորրորդ Ազգային Զեկույց – 2009 թ. ՀՀ

բնապահպանության նախարարություն

Page 94: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

94

3. Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային կոնվենցիա – իրավական ուժ է ստացել

1994 թ. մարտի 21-ին

4. Աղետների ռիսկերի նվազեցման ՀՀ ազգային ռազմավարություն – 2012 թ. մարտի 7-ի ՀՀ

կառավրության թիվ 281-Ն որոշման 1 և 2 հավելվածներ

5. Հանրային առողջության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի նախագիծ – 2016 թ.

http://www.moh.am/?section=static_pages/index&id=236&subID=381

6. ՀՀ վիճակագրության 2015 թ. տարեգիրք – ԱՎԾ, 2016 թ.

7. ՀՀ էկոլոգիական իրավունքը և կանխարգելիչ օրենսդրությունը 2016 թ.ապրիլի 1-ի դրությամբ

8. ՀՀ ԱԺ կայք www.parliament.am

9. Հայաստանի Հանրապետություն` Կլիմայի փոփոխությունը և գյուղատնտեսությունը – Երկրի

մասին Զեկույց, 2012 թ. հունիս,

10. Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում Հայաստան – 2014 թ. ՀԿԽԸ,

Կլիմայի արևելյան հարթակ Ծրագիր, Ա.Գաբրիելյան

11. Առողջություն և առողջապահություն 2015 - ՀՀ Առողջապահության նախարարություն, ԱՏՎԿ,

www.moh.am

12. Анализ ситуации в системе здравоохранения Республики Армении – Б.Н. Арутюнян,

MEDINFORM news agency journal N4.

13. Կլիմայի փոփոխության ՀՀ տեղեկատու կենտրոնի կայք - Climate Change Information Center of

Armenia www.nature-ic.am

14. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը 2007-2011 թ.թ. – ՀՀ ԱՎԾ կայք www.armstat.am

15. ՀՀ բնապահպանության նախարարության կայք www.mnp.am

16. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայք www.mes.am

17. Աղետների ռիսկի նվազեցում – Աղետների ռիսկի կառավարումը տեղական մակարդակով

Disaster Risk Reduction_am

18. Դիմակայելու նպատակով Towards-Resiliens_Am

19. Outlook on Climate Change Adaptation in the South Caucasus Mountains –UNEP, GRID-Arendal,

Sustainable Caucasus, Caucasus-screen

20. Irates.am /Բախելով երկնքի դռները – Ս.Հարությունյան, 25.12. 2015 թ.

21. Վերլուծություն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ

Օրենքում և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին» օրենքի

նախագծում ՇՄԱԳ գործընթացին հասարակական մասնակցության վերաբերյալ դրույթների –

07.07.2014 թ. http://aarhus.am/Expert_PDF/Verlutsutyun_SHMAG.pdf

22. ՀՀ էկոլոգիական իրավունք – ՀՀ Սահմանադրություն, միջազգային համաձայնագրեր,

բնապահպանական, բնառեսուրսային, առողջապահական, երաշխիքային օրենսդրություն

23. Կլիմայի գլոբալ փոփոխությունը և մարդու առողջությունը – ԿՓ Տեղեկագիր-Հայաստան, թիվ

3, 2009. ՀՀ ԿՓ Տեղեկատու կենտրոն

24. Ուրբանիզացիան, բնակչությունը, սպառումը և Կլիմայի Փոփոխությունը – ԿՓ Տեղեկագիր-

Հայաստան, թիվ 5, 2010, ՀՀ ԿՓ Տեղեկատու կենտրոն

25. ՀՀ նախագահի կայք http://www.president.am/hy/press-release/item/2015/11/30/President-Serzh-

Sargsyan-speech-about-climate-changes-in-Paris/

Page 95: Փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային …Sep 07, 2014  · Առողջապահության համակարգի ընդհանուր բարեփոխման

95

26. Preventing disease through healthy environments: Global assessment of the burden of disease from

environmental risks – World Health Organization, 2016

http://apps.who.int/iris/bitstream/10665/204585/1/9789241565196_eng.pdf?ua=1

27. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի 2016 թ. մայիսի 31-ի թիվ

ԱԿ/5751-16 և հուլիսի 13-ի թիվ ԱԿ/7704-16 նամակներ