Տեխնիկական օժանդակության...

72
Ծրագրի համարը` 45415 2014թ. նոյեմբեր Հայաստան. Քաղաքային զարգացումը երկրորդային քաղաքներում (Ֆինանսավորվում է Քաղաքային ֆինանսավորման գործընկերության գործիք քաղաքային բնապահպանության ենթակառուցվածքի հիմնադրամից) ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՏՈՐ II - ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ Պատրաստել է Ֆերնանդո դե Մարկոսը Երևան, Հայաստան. 07-11-2014 Ասիական զարգացման բանկ Ներքին փաստաթուղթ խորհրդատուների թիմի համար Տեխնիկական օժանդակության խորհրդատուի հաշվետվություն

Upload: others

Post on 26-May-2020

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Ծրագրի համարը` 45415 2014թ. նոյեմբեր

Հայաստան. Քաղաքային զարգացումը երկրորդային քաղաքներում (Ֆինանսավորվում է Քաղաքային ֆինանսավորման գործընկերության գործիք քաղաքային բնապահպանության ենթակառուցվածքի հիմնադրամից)

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՋԵՐՄՈՒԿ

ՀԱՏՈՐ II - ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Պատրաստել է Ֆերնանդո դե Մարկոսը

Երևան, Հայաստան. 07-11-2014

Ասիական զարգացման բանկ

Ներքին փաստաթուղթ խորհրդատուների թիմի համար

Տեխնիկական օժանդակության խորհրդատուի հաշվետվություն

Page 2: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 2

ԱՐՏԱՐԺՈՒՅԹ (2014թ. նոյեմբերի07-ի դրությամբ)

Արտարժույթի միավոր – Դրամ(AMD)

AMD1.00 = $0.002412 $1.00 = AMD 414.594

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ ԱԶԲ - Ասիական զարգացման բանկ ՀՏԶԾ - Հայաստանի տարածքային զարգացման ծրագիր ՀՄԱ - Հայաստանի մշտական առաքելություն ՔԶՆԾ - Քաղաքային զարգացման /ներդրումային ծրագիր ԾԴԿ - Ծախսերի դասակարգման կառուցվածք ԽԿՀ - Խորհրդատուների կառավարման համակարգ ԵԽ - Եվրոպայի խորհուրդ ԳՀ Գործելակերպի համայնք ԶԱԵ - ԱԶԲ զարգացող անդամ երկիր ՄԶՆ - Միջազգային զարգացման նախարարություն (ՄԹ) ՏԻԿՄ - Տեղական ինքնակառավարման մարմիններ ԷՆ - Էկոնոմիկայի նախարարություն ԹՀ - Փոխըմբռնման հուշագիր ՏԿՆ - Տարածքային կառավարման նախարարություն ՄԺԾԾ - Միջնաժամկետ ծախսերի ծրագիր ՔՇՆ - Քաղաքաշինության նախարարություն ՀԿ - Հասարակական կազմակերպություն ԱՎԾ - Ազգային վիճակագրության ծառայություն ՔԽՏՕ Քաղաքականության և խորհրդատվության տեխնիկական

օժանդակություն ՄՀԾ - Մասնավոր-հանրային ծրագրեր ԾՆՏՕ - Ծրագրի նախապատրաստման տեխնիկական

օժանդակություն ԵԱՀԿ - Եվրոպայի անվտանգության և համագործակցության

կազմակերպություն ՄԱԶԾ - Միավորված ազգերի զարգացման ծրագիր ՔԳԾ - Քաղաքային գործողությունների ծրագիր ՔԶՌ - Քաղաքաշինության ոլորտի զարգացման ռազմավարություն Ե - Եռամսյակ ՀՏԶ - Հայաստանի տարածքային զարգացում ՍՎՈՏ/SWOT - Ուժեղ, թույլ կողմեր հնարավորություններ և վտանգներ ՏԱ - Տեխնիկական աջակցություն ՏԱՍԻՍ/TACIS - Տեխնիկական աջակցություն ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի

համար

Page 3: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 3

Աշխատակազմ (ըստ տեխնիկական առաջադրանքի)

Ֆերնանդո դե Մարկո ԴՖՄ – Քաղաքային պլանավորման ավագ մասնագետ, թիմի ղեկավար(միջազգային)

Ռոբերտ Ռոմո ՌՌ – Քաղաքային ենթակառուցվածքների ավագ ինժեներ(միջազգային)

Ջեյմս Ջեսամին ՋՋ – Մշակութային ժառանգության և զբոսաշրջության հարցերի մասնագետ(միջազգային)

Մոնիկա Բատան Զամորա

ՄԲԶ – Տնտեսական զարգացման մասնագետ(միջազգային)

Ֆրանսուա Մուլեն ՖՄ – Քաղաքային ֆինանսների մասնագետ, տնտեսագետ (միջազգային)

Յորգ Ֆիշեր ՅՖ – Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի մասնագետ և քաղաքային պլանավորման մասնագետ (միջազգային)

Արմեն Քեշիշյան ԱՔ – Քաղաքային ենթակառուցվածքների և տրանսպորտի, տուրիզմի և ինստիտուցիոնալ օժանդակության հարցերի մասնագետ(ազգային)

Սամվել Բարեյան ՍԲ – Քաղաքային ֆինանսների և տնտեսության օժանդակության հարցերի խորհրդատու(ազգային)

Հայկ Երիցյան ՀԵ – Քաղաքային պլանավորման մասնագետ և ԳԻՍ օժանդակություն(ազգային)

Ցանկացած երկրի ծրագիր կամ ռազմավարություն մշակելիս, որևէ ծրագիր ֆինանսավորելիս կամ որևէ կոնկրետ տարածք կամ աշխարհագրական տեղանք նշելիս կամ հղում կատարելիս, Ասիական զարգացման բանկը չի անում որևէ դատողություններ որևէ տարածքի կամ տեղանքի իրավական կամ այլ կարգավիճակի վերաբերյալ:

Page 4: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 4

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Էջ

I. ՀԱՎԵԼՎԱԾ1.ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ 6

Ա. Աշխարհագրական իրավիճակը 6 Բ. Կլիմա 8 Գ. Երկրաբանություն 9

1. Երկրաբանական միջավայրը և ջերմային հոսքը 10 2. Երկրաջերմային ռեսուրսներ 11 3. Ջրաերկրաբանություն 12

Դ. Հող 12 4. Հողի պայմանների ընդհանուր բնութագրեր 12 5. Հողի էրոզիա 13

Ե. Հողերի օգտագործում 13 Ե. Բուսական և կենդանական աշխարհ 15

6. Բուսական աշխարհ 15 7. Կենդանական աշխարհ 16

Զ. Լանդշաֆտներ 16 Է. Բնական ռիսկերը և վտանգներ 17 Ը. Բնական ժառանգություն. Պաշտպանված տարածքներ 17 Թ. Պաշտպանվող հուշարձաններ 18

II. ՀԱՎԵԼՎԱԾ 2. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 20 Ա. Ներածություն 20

1. Նախապատմություն 20 2. Սահմանումներ 21

Բ. Ընթացիկ իրավիճակը 23 1. Տեսարժան վայրեր 23

ա. Սոցիալական և մշակութային ռեսուրսներ 24 բ. Ջերմուկի արվեստի թանգարանը 24 գ. Գնդեվանք 24 դ. Լեռնադահուկային սպորտ 25

2. Սպա հյուրանոցներ և առողջարաններ 26 ա. Ընդհանուր 26 բ. Ջերմուկ աշխարհ առողջարան 26 գ. Արմենիա առողջարան 27 դ. Օլիմպիա սպա և առողջարան 27 ե. Ջերմուկի Մոսկվա առողջարան 27 զ. Արարատ 27 է. Գլաձոր 27 ը. Թուլիս 28 թ. Նարեկ 28 ժ. Առանձնատներ և տնային կացարաններ (Bed and Breakfast) 28 ի. Ռեստորաններ 28

Գ. Զբոսաշրջության ենթակառուցվածք 29 3. Զբոսաշրջության տեղեկատվություն 29 4. Զբոսաշրջության ցուցանակներ և նշաններ 29

Page 5: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 5

5. Տրանսպորտային խնդիրներ 30 6. Ինստիտուցիոնալ շրջանակ 30 7. Զբոսաշրջության ոլորտի թույլ կողմերը 30 8. Հիմնական ուժեղ կողմերը 31 9. Հիմնական թույլ կողմերը 31 10. Հիմնական սպառնալիքներ 32

Դ. Զբոսաշրջության շուկայի գնահատում 33 11. Ազգային ռազմավարություն 33

ա. Այցելուներն ըստ ծագման երկրի և նպատակների 36 բ. Այցելուներն ըստ ուղղության և նպատակի 39 գ. Այցելուների ծախսերը 42 դ. Ներքին այցելուներ 44 ե. Այցելուների ժամանումների գնահատումներ 44

Ե. Տնտեսական զարգացում 45 12. Զբոսաշրջության դերը տնտեսության զարգացման գործընթացում 45 13. Տնտեսական ազդեցությունները 46 14. Զբոսաշրջության դերը ներդրումների ուղղվածության սահմանման գործընթացում 47 15. Բիլբաոյի էֆեկտը 48 16. Գլազգո՝ մշակութային քաղաք 49

Զ. Ջերմուկի զբոսաշրջության բիզնեսի ռազմավարության նախագիծ 50

III. ՀԱՎԵԼՎԱԾ 6. ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ, ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ, ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ 71

Ա. Աղյուսակների ցանկ 71 Բ. Գծապատկերների ցանկ 71 Գ. Քարտեզների ցանկ 71 Ե. Պատկերների ցանկ 72

Page 6: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 6

I. ՀԱՎԵԼՎԱԾ1.ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ա. Աշխարհագրական իրավիճակը

1. Ջերմուկը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Երևան քաղաքից 175 կմ հարավ-արևելք: Հարավ-արևմուտքում Վայոց ձորը սահմանակից է Նախիջևանի Անկախ Հանրապետությանը, հարավ-արևելքում` Սյունիքի մարզին, իսկ հյուսիսում` Գեղարքունիքի մարզին: Վայոց Ձորը Հայաստանի չափսերով յոթերորդ մեծ մարզն է (2.31քառակուսի կիլոմետր, ինչը կազմում է Հայաստանի ողջ տարածքի 7.79%): Քաղաքը զբաղեցնում է 5.4 քառակուսի կմ տարածք, բնակչությունը մոտավորապես կազմում է 7000 մարդ: 2. Վայոց Ձորն ունի անհավասար ռելիեֆ և վերջինիս տարածքի մոտավորապես 90%-ը լեռնաշղթաներ և բարձր լեռներ են: Քաղաքները հիմնականում գտնվում են ծովի մակերեսից 900–3522 մետր բարձրության վրա:(Քարտեզ 1):

3. Վարդենիս լեռը Վայոց Ձորի ամենաբարձր կետն է` 3522 մ բարձրությամբ: Ամենացածր կետը՝ Արփայի հովիտը գտնվում է մոտավորապես 900 մ բարձրության վրա:

Քարտեզ1. Վայոց ձոր մարզի տոպոգրաֆիա

4. Ջերմուկ քաղաքը գտնվում է ծովի մակերեսից 2080մ. բարձրություն ունեցող բարձրավանդակում, որը բաժանվում է Արփա գետով: Այս վայրում տոպոգրաֆիան տատանվում է 1200 մետր բարձրությունից մինչև 2500 մետր՝ Ջերմուկի շրջակա տարածքներում: Քաղաքը մասնավորապես գտնվում է Զանգեզուր լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածում (հրաբխային բարձրավանդակ) (Քարտեզ 2):

Page 7: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 7

Քարտեզ2. Ջերմուկի քաղաքապետարանի տոպոգրաֆիա

Քարտեզ3. Թեքություններ

Page 8: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 8

5. Ջերմուկը գտնվում է լեռների միջև և ունի խիստ բարդ ռելիեֆ: Ռելիեֆը իր թեքությունների արժեքներով շատ բազմազան տարածք է (Քարտեզ 3), որտեղ ամենաբարձր թեքություններ գտնվում են Արփա գետի մոտակայքում և քաղաքի արևմուտք-հյուսիսում: Մյուս կողմից, ամենացածր թեքությունները գտնվում են հիմնականում քաղաքային տարածքի հարավում: Ջերմուկի շրջակայքում, համեմատաբար փոքր տարածքում, տոպոգրաֆիկ իրավիճակը ձևավորում է բնակլիմայական պայմանների առանձնահատուկ բազմազանություն: Մասնավորապես, լավ արտահայտված են ցածր և միջին լեռնային գոտիները՝ 1400-2000մ. բարձրության վրա:

Բ. Կլիմա

6. Վայոց Ձորի կլիման, ընդհանուր առմամբ, չոր է, ցամաքային` ցուրտ և միջին խստության ձմեռներով և շոգ ու տաք ամառներով: Միկրոկլիման տարբերվում է ըստ տարածքների (դաշտավայրեր, միջին բարձրության լեռնային տափաստան և լեռնային անտառներ, անտառածածկ գոտիներ և բարձր լեռներ:

7. Դաշտավայրերն ունեն չոր կլիմա ջերմաստիճանի մեծ տատանումներով և մինչև 400մ.տեղումներով: Միջին բարձրության տարածքներում բնակլիմայական պայմանները բնորոշվում են երկարատև մեղմ ձմեռներով և մինչև 500-600մ. տեղումներով: Անտառածածկ գոտիները բնորոշվում են չոր և մեղմ ձմեռով և մոտ 700-800 մմ տարեկան տեղումներով: Ւ վերջո, բարձր լեռնային գոտիներում կլիման ցուրտ սեզոն` 800-900 մմ. տեղումներով:

8. Տեղական մասշտաբի կլիման (Ջերմուկ քաղաք) բնորոշվում է որպես տիպիկ լեռնային կլիմա` մեղմ ամառներով և երկարատև ձյունաշատ ձմեռներով (Քարտեզ 4): Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 4.5 ºC և տատանվում է -30ºC նվազագույն ջերմաստիճանից մինչև 32ºC բացարձակ առավելագույն ջերմաստիճան: Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 856մմ, իսկ ձյան միջին ծածկը` 212սմ, հողի սառեցման շերտի խորությունը կազմում է 128 սմ (Աղյուսակ 1): Օդի միջին հարաբերական խոնավությունը կազմում է 68%:

Page 9: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 9

Քարտեզ4. Կլիմայական գոտիներ

Աղյուսակ1. Ջերմուկի կլիման (Միջինացված տվյալներ)

Հ Փ Մ Ա Մ Հ Հ Օ Ս Հ Ն Դ Տ

Առավել. ջերմ.

°C -2 -1 4 9 15 19 21 22 19 14 6 0 10.5

Նվազ. ջերմ.

°C -9 -9 -4 1 6 10 13 14 10 6 -1 -6 2.6

Տեղումներ մմ 2.4 1.6 9.4 12.7 13.6 8.4 13.7 5.3 17.8 26.3 4.3 0.2 486

Գ. Երկրաբանություն

9. Ջերմուկի տարածքը մտնում է չորրորդական դարաշրջանի հրաբխի հոսքերի մեջ: Այս վայրը ծածկված է ժամանակակից ալուվյալ-դելուվյալ ծագման տարբեր ամրության առաջացումներով: Ինչպես արդեն ասվել է, Ջերմուկ քաղաքը պատկանում է լեռնային սարահարթերի ռելիեֆի տեսակին, որը բնորոշվում է ընդհատվող լեռնաշղթաներով, վահանաձև լեռնային զանգվածներով, խորը ձորերով:

Երկրաձևաբանության հիմնական տարրերը կոնաձև բլուրներն են որոշ ձագարաձև խոռոչներով և V-ձև գետահովիտներով: Ռելիեֆի մասնատվածության խորությունը 200-400 մետր է, հովտի հեղեղատի ցանցի խտությունը բարձր է, գետահովիտների հատակը կազմում է 50-100՝ 1կմ2 համար: Տարածքի մակերեսի թեքության անկյունը կազմում է ավելի քան 30º, տարածքը հարուստ է ձորերով: Թեքությունների ուղղությունը դեպի արևմուտք է:

Page 10: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 10

Տարածքի հողերը պատկանում են շագանակագույն տարալվացված անտառների տեսակին: Բուսահողի պարունակությունը հողի 0-20 շերտերում 4-6% է: Տարածքի հողերի էրոզիայի մակարդակը 45-70% է: Հողերը հիմնականում օգտագործվում են գյուղատնտեսության նպատակներով (պտղատու այգիներ, վարելահողեր):

1. Երկրաբանական միջավայրը և ջերմային հոսքը

10. Հայաստանը գտնվում է Փոքր Կովկասի լեռնաշղթայում, իսկ երկրաբանական միտումները երկրում զուգահեռ են լեռնաշղթայի հյուսիս-հարավային հատվածի ընդհանուր միտումներին:

11. Երկրաբանական հիմնական բնորոշվում է չորրորդական դարաշրջանի հրաբխային գործունեության գոտիով, որը հիմնականում արտահայտվում է Հայաստանի կենտրոնական հատվածում: Արդյունքում, շատ ակա են շատ հրաբխային կենտրոններ, իսկ հրաբխային երևույթները քիչ, թե շատ շարունակաբար տեղի են ունեցել ստորին պլիոցենային և վերին պլիոցենային դարաշրջանում:

12. Ջերմուկի համայնքը գտնվում է այդ գոտու երիտասարդ հրաբխային գործունեության առանձին չորսը գոտիներից մեկում: Այն հայտնի է որպես Վարդենիս լեռ:

13. Հայաստանը բաժանված է ջերմային երեք հոսքերի գոտիների, որոնք տարբերվում են ջերմային հոսքերով և ըստ ջերմաստիճանի գրադիենտի (ըստ Հեններբերգ և ուրիշների/ Henneberger et al. 2000թ.): Ջերմուկը գտնվում է 2-րդ գոտու տարածքում, որը կենտրոնական գոտի է (Քարտեզ 5): 2-րդ գոտին Հեններբերգի կողմից նկարագրվում է հետևյալ կերպ (2000). Գոտի II սերտորեն համընկնում է չորրորդական հրաբուխների գոտու հետ, որը ունի է ամենաբարձր ջերմային հոսքը (75-ից մինչև 90 մՎ/մ2 –ից ավելի) և բարձր ջերմաստիճանի գրադիենտներ (սովորաբար 50ºC/կմ-ից ավելի):

Page 11: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 11

Քարտեզ 5. Ջերմային հոսքի սահմանները ցածր ջերմային հոսքի գոտիների հետ

Աղբյուր՝ Հեննեբերգ և ուրիշներ (2000թ.)

2. Երկրաջերմային ռեսուրսներ

14. Տեղական մակարդակում Ջերմուկի աղբյուրների և ակնաղբյուրների (որոնք տեղակայված են Արփա գետի երկայնքով) մոտակայքում գտնվող հրաբխային սարահարթի հոսող ջրերի ջերմաստիճանը հասնում է մինչև 63ºC: Ջերմուկի համայնքն ունի ավելի քան 30 միջին խորության սաղր ակնաղբյուրներ (առավելագույնը 642մ), որոնք գտնվում են քաղաքի շրջակայքում: Այս ակնաղբյուրները ծառայում են, որպես երկար ժամանակում ձևավորված տուրիստական տարածքներ: Գործում են առնվազն 4 ակնաղբյուրներ, մյուսները նույնպես կարող են վերականգվել և աշխատել:

15. Ջերմուկի աղբյուրները և ակնաղբյուրները սնվում են չորրորդական հրաբուխների մոտակայքում գտնվող լայն տարածում ունեցող ճեղքված ժայռի ջրատար շերտից, որոնք ձևավորում են սարահարթը պառկած շատ ավելի հին հիմքային ապարներով: Տարածքը տեղակայված է հարավ-արևմուտքի միջլեռնային ավազանի բարձր սահմանի եկրայնքով:

Page 12: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 12

Ջերմային ջրերը հայտնվում են այնտեղ ավազանով անցնելուց հետո, որի հյուսիս-արևմտյան սահմանում կան երիտասարդ հրաբուխներ:1

3. Ջրաերկրաբանություն

16. Արփա գետը տարածքի ամենամեծ և հարուստ գետն է, որն ունի 128 կմ երկարություն և զբաղեցնում է չորրորդ տեղը այս տեղանքում: Ջրհավաք ավազանը 2080 կմ է2: Ավելին, Արփա գետի վրա գտնվող Կեչուտի ջրամբարը ամենամեծն է, որից սկիզբ է առնում Արփա-Սևան ջրանցքը: Արփա գետի ջրերը թափվում են Սևան հատուկ հիդրավլիկ կառույցով, Արփա-Սևան ջրանցքով՝ գետի մակարդակը պահպանելու համար;

17. Արփա գետի ավազանը ներառում է Ջերմուկի քաղաքային տարածքը: Ջրային ռեսուրսների տեսակետից գետի ցանցի խտության ցուցանիշը կազմում է 1.2 կմ/կմ2, իսկ հոսքի ցուցանիշը՝ 0.46: Սնող աղբյուրների բաշխումը հետևյալն է՝ 40% ձյունից, 18% անձրևից և 42% ստորգետնյա ջրերից:

Քարտեզ 6. Ջրաերկրաբանություն

Դ. Հող

4. Հողի պայմանների ընդհանուր բնութագրեր

18. Ջերմուկի շրջակայքի հողերը տարբեր են, ինչպես օրինակ, չոր անտառների և թփերի շագանակագույն լեռնաանտառային հողեր, չոր տափաստանների լեռնային

1Հեննեբերգ և ուրիշներ (2000թ.).

Page 13: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 13

կարմիր հող, լեռնային կարբոնացված և տիպային սև հող, ձյունածածկ գոտիների չմշակված հող և սուլֆինի լեռնամարգագետինների շագանակագույն հող: Դրանց տեղակայությունը տես Քարտեզ 6-ում:

5. Հողի էրոզիա

19. Արփա գետի ավազանների համար, մերկացումների մետրը հավասար է 12,000 տարվա, հետևաբար 1 մ հաստությամբ շերտի, որը մերկանում է 12,000 տարվա ընթացքում: Ամենաինտենսիվ մերկացումը գրանցվել է միջին գոտիում և ստորոտում, ինչպես նաև չորային հարթավայրերում՝ ինքնահոսի տեղահանման ինտենսիվ զարգացումներով: Ավելին, դիտարկվել է հողի էրոզիայի հետևյալ պատկերը. համեմատաբար փոքր էրոզիա նկատվել է այն շրջաններում, որտեղ հիմնականում զարգանում են սև, մարգագետինների տափաստանային և լեռնային տափաստանային հողեր (Քարտեզ 7):

Քարտեզ 7. Հողեր

Ե. Հողերի օգտագործում

20. Postel2Globcover3 ծրագրի հողերի օգտագործման դասակարգումը ներկայացված է ստորև բերված աղյուսակում և Քարտեզ 8-ում:

2POSTEL-ը թեմատիկ կենտրոն է, որը զբաղվում է հետազոտություններով և զարգացմամբ, ինչպես նաև տրամադրում է հողի և բուսականության նկարագրման ծառայություններ Երկրի դիտարկման արբանյակային տվյալների հիման վրա (Earth Observation satellite data) տեղական և համաշխարհային մասշտաբով: Վերջինիս օժանդակում են մի շարք ազգային հանրային կառույցներ:

Page 14: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 14

Աղյուսակ 2. Հողի օգտագործման դասակարգում

Արժեք Պիտակ 14 Անձրևաջրերով սնվող վարելահողեր 20 Մոզայիկ վարելահողեր (50-70%) / բուսականություն (արոտավայրեր /մացառուտներ

/անտառներ) (20-50%) 30 Մոզային բուսականություն (արոտավայր/ մացառուտ /անտառ) (50-70%) / վարելահող (20-

50%) 40 Փակից բաց (>15%) լայնատերև մշտադալար կամ կիսա-տերևաթափվող անտառ (>5մ) 50 Փակ (>40%) լայնատերև տերևաթափ անտառ (>5մ) 70 Փակ (>40%) փշատերև մշտադալար անտառ (>5մ) 90 Բաց (15-40%) փշատերև տերևաթափ կամ մշտադալար անտառ (>5m)

100 Փակից բաց (>15%) խառը լայնատերև և փշատերև անտառ (>5m) 110 Մոզայիկ անտառ կամ մացառուտ (50-70%) / արոտավայր (20-50%) 120 Մոզայիկ արոտավայր (50-70%) / անտառ կամ մացառուտ (20-50%) 130 Փակից բաց (>15%) (լայնատերև կամ փշատերև, մշտադալար կամ տերևաթափ)

մացառուտ (<5մ) 140 Փակից բաց (>15%) խոտի բուսականություն (արոտավայր, սավաննաներ կամ

քարակոսներ /մամուռներ) 150 Նոսր (<15%) բուսականություն 190 Արհեստական մակերեսներ կամ հարակից տարածքներ (քաղաքային տարածքներ >50%) 200 Մերկ տարածքներ 210 Ջրային մարմիններ 220 Մշտական ձյուն և սառույց

Աղբյուր՝ PostelGlobcover, http://postel.obs-mip.fr/?-Biogeophysical-Products,52- 4

3 GLOBCOVER / ESA նախաձեռնության նպատակն է մշակել գլոբալ ցամաքային քարտեզների մշակման

ծառայություն 2005-2006թթ. համար, օգտագործելով բարձր ռեզոլյուցիայի (300 մ) տվյալներ, որոնք ձեռք է բերվել ողջ 2005 թվականի ընթացքում MERIS սենսորի օգնությամբ, որը տեղադրված է եղել ENVISAT արբանյակի վրա:

4GLOBCOVER անդրադարձման մակերեսներ երկամսյա կազմի տարբերակ 2-ը 300մ ռեզոլյուցիայով հասանելի է բեռնման համար՝ 10 մոզայիկ ծածկույթներ 2005թ. մայիսից 2006թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում (տես ստորև բերված օրինակը):

Page 15: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 15

Քարտեզ 8. Հողերի օգտագործում

Ե. Բուսական և կենդանական աշխարհ

6. Բուսական աշխարհ

21. Տարածքի բուսական աշխարհը հիմնականում պատկանում է մարգագետինային ցախի տեսակին, որտեղ հիմնական բաղադրիչներն են FestucaversicolorTausch, F. ovina L., F. valesiacaGaudin, HordeumviolaceumBoissetHuet, Carexhumilis Leys, Trifoliumambiguum և այլ հատվածները: Մարգագետին-ցախի խմբերը հնարավոր է տեսնել դաշտային հատվածներում: Ծորենու, մասուրի, մոշենու և ալոճենու թփուտները տարածված են անտառի բուսականության ժայռոտ հատվածներում:

22. Հիմնական դեղաբույսերն են սուսամբարը (Origanumvulgare L.), դառը օշինդրը (Artemisia absinthium L.), մուսկատային եղղեսպակը (Salvia sciarea L.), կտտկենին (շամբուկ) (Sambucusnigra L.), էրեմուրուսը (EremurusspectabilisBieb.) և այլն:

23. Քարտզ 9-ը պատկերում է Ջերմուկի մերձակա տարածքի բուսականության տարբեր նկարագրություններ:

Page 16: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 16

Քարտեզ 9. Բուսականության սերիաներ

7. Կենդանական աշխարհ

24. Այս տարածքի կենդանական աշխարհը բազմազան է: Ողնաշարավոր կենդանիներից տարածված եմ եվրոպական այծամը, անտառային կատուն, գորշ արջերը, աղվեսները, կզաքիսը և գայլը: Բավական տարածված են սողունները:

25. Անտառը հարուստ է խածկտիկներով, սերինեսներով: Փետրավոր գիշատիչներից տարածված եմ բուերը, բվվեճը, սովորական կանյուկները:

26. Անողնաշավորները ներառում են մորեխներ, ծղրիդներ, մարախներ, մեղուներ, նեպուկ, որդեր, անձրևաորդեր, մոծակներ, մեծ կապույտ թիթեռներ, ճանճեր:

Զ. Լանդշաֆտներ

27. Ջերմուկի շրջակայքի լանդշաֆտները նկարագրվում են որպես լեռնային տափաստաններ և լեռնային ալպեր: Մասնավորապես, Ջերմուկի համայնքը տեղակայված է չորսը տարբեր լանդշաֆտներում: Դրանք են՝ բարձր լեռնային ենթաալպերը, ցածր և միջին բարձրության լեռնային տափաստանները, միջին բարձրության լեռնային մարգագետնային տափաստանները, միջին բարձրության լեռնային տափաստանները:

28. Տարբեր լանդշաֆտների տարածական բաշխումը պատկերված է Քարտեզ 10-ի վրա, որտեղ բարձր լեռնային սուբալպերը և միջին լեռնային մարգագետնային տափաստանները գերակշռում են: Երկու դեպքում էլ, կա հողի ծածկույթ, որը ներկայացված է մուգ շագանակագույն և տափաստանային մարգագետնի հողի տեսակով:

Page 17: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 17

Գոտին բաղկացած է աստագալուսից, քսերոֆիլուսից և մարգագետնային-տափաստանային ձևավորումներից:

Քարտեզ 10. Լանդշաֆտներ

Է. Բնական ռիսկերը և վտանգներ

29. Ջերմուկի համայնքը ազդեցություն է կրում տարբեր բնական ռիսկերից, ինչպես օրինակ տապից, երկրաշարժից, սողանքներից և այլ բնական վտանգներից:

30. Ջերմուկի հիմնական ռիսկն առնչվում է բարձր հաճախականություն ունեցող տապերին: Երկրաշարժերի ռիսկը Ջերմուկում հասնում է ավերիչ մակարդակի, որն ըստ Ռիխտերի սանդղակի հասնում է 7-րդ աստիճանի: Ինչ վերաբերում է սողանքների վտանգին, տարածքը դասակարգվում է ցածրից մինչև միջին հաճախականության: Բացի այդ այս տարածքում գոյություն ունի բնական աղետնտերի հավանականություն:

31. Տարածքին չեն սպառնում հատուկ վտանգներ:

Ը. Բնական ժառանգություն. Պաշտպանված տարածքներ

32. Ջերմուկի համայնքն ունի երկու պաշտպանվող տարածք: Դրանք են Ջերմուկի ջրաբանականը և Ջերմուկը: Երկուսն էլ համեմատաբար մոտ են Ջերմուկի քաղաքային տարածքին (Քարտեզ 11): Առաջինը ձևավորվել է 1981թ., իսկ երկրորդը՝ 1958թ.:

33. Ջերմուկի ջրաբանականը համապատասխանում է IV IUCN կատեգորիային և բաղկացած է 18,000 հա ջրային ավազանից: Ադմինիստրատորը Բնապահպանության նախարարությունն է, իսկ պաշտպանության թիրախներն են վայրի ոչխարները, վարի այծերը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, վարազը, արջերը և լեռնային

Page 18: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 18

անտառները: Այս տարածքում արգելոցի նպատակին հակասող բոլոր գործողություններն արգելված են այս տարածքում:

34. Մեկ այլ պետական արգելոցը կոչվում է Ջերմուկ և զբաղեցնում է Ջերմուկի կաղնու անտառի 3865 հա տարածքը, որը գտնվում է Արփա գետի վերին հոսքի մոտ: IUCN կատեգորիան այս տարածքի համար IV-ն է: Ադմինիստրատորը ևս Բնապահպանության նախարարությունն է իսկ պաշտպանության առարկաները վերը նկարագրված Ջերմուկ Ջրաբանականի նույն առարկաներն են: Սահմանափակումը կամ արգելքը նորից արգելոցի նպատակներին հակասող գործողություններն են:

35. Երկու պաշտպանվող տարածքներում աճում են ագրոկենսաբազմազանության շատ վայրի մրգերի և հատապտուղների տեսակներ, ինչպես օրինակ՝ տանձենին (pyrus), խնձորենին (Malus), սալորենին (prunus), նշենին (Amygladus), արոսենին (Sorbus), ալոճենին (Grataegus), հաղարջը (Ribes) և մոշենին (Rubus) և այլն:

Քարտեզ 11. Բնական ժառանգություն

36. Ջերմուկ քաղաքի քաղաքային տարածքում գոյություն ունեն 30 արգելոցներ, ինչպես պատկերված է Քարտեզ 11-ում: Հիմնականում արգելոցները հանդիսանում են աղբյուրների և առողջարանների գործունեության բնական ժառանգություն:

Թ. Պաշտպանվող հուշարձաններ

37. Վայոց Ձորի համայնքը պատմականորեն հանդիսացել է կարևոր հոգևոր և մշակութային կենտրոն Հայաստանում: Տարածքում կան ավելի քան 1000 գեղեցիկ հուշարձաններ, այդ թվում՝ ամրոցներ, բերդեր, եկեղեցիներ և վանքային համալիրներ,

Page 19: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Հավելված 1 19

հուշակոթողներ և խաչքարեր, հյուրանոցներ, կամուրջեր և ջրաղացներ, որոնք ցրված են ողջ տարածքով:

38. Եկեղեցիներ և վանքային համալիրներ. Եկեղեցիների և վանքային համալիրների բազմազանությունը վկայում է տարածքի հզոր հոգևոր ազդեցության մասին: Նորավանքը, Գնդեվանքը, Շաթինավանքը, Խաչիկ-Հակոբ վանքերը, Եղեգիսի Զորաց վանքը, Արատեսը, Ծաղկաքարը, Հերհերի Սուրբ Սիոն վանքը, Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մարտիրոս եկեղեցին և Գոմք խաչքարերը, որոնք գտնվում են եկեղեցիների և վանքերի շրջակայքում և լրացնում նրբաճաշակ ճարտարապետությունը, ինչպես նաև ավելի լավ տեսք տալիս կառույցներին: Գնիշիկը, Հերերը և Գոմքը հայտնի են խաչքարերի իրենց մեծ հատվածներով: Նորավանքի, Գլաձորի և Ծաղկաքարի խաչքարերը կանգուն են իրենց մեծ չափսերի և վարպետորեն կատարված փորագրությունների շնորհիվ:

39. Վայոց Ձորի պատմական հուշարձանների մեծ մասը կառուցվել են 8-14 դարերում:

40. Հայաստանի եկեղեցիները և վանքերը կառուցվել են բնակելի վայրերից հեռու, որտեղ պահպանվել են շրջակա բնական գեղեցկությունը: Պատմական հուշարձանները կառուցվել են այնպես, որ դրանք ներդաշնակ լինեն շրջակա միջավայրի հետ, և առաջարկեն ամենազարմանալի տեսարանները ողջ Հայաստանում:

41. Ամրոցներ և բերդեր. Ամրոցները և բերդերը կարևոր դեր են ունեցել Վայոց Ձորի պատմության մեջ: Ամենահայտնի ամրոցներից և բերդերից են Սմբատաբերդը, Հրաշքաբերդը, Պռոշաբերդը Սուլեմաբերդը և Վայոց Բերդը: Դրանցից Սմբատաբերդը ամենալավ պահպանված բերդն է: Որոշ ամրոցներ և բերդեր, ինչպես օրինակ՝ Ազատեքը կամ Խաչիկը մ. թ. ա. առաջին հազարամյակի են, դրանցից շատերն էլ կառուցվել են Պռոշյանների և Օրբելիների իշխանությունների ժամանակ 12-15 դարերին: Ամրոցները և բերդերը Վայոց Ձորի պատմության մասունքներն են:

Page 20: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 20

II. ՀԱՎԵԼՎԱԾ 2. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ա. Ներածություն

1. Նախապատմություն

42. Ջերմուկը Վայոց Ձորում գտնվող լեռնային առողջարան է, որը տեղակայված է 2500 մետր բարձրության սարահարթի վրա՝ Երևանից 120 կմ հարավ-արևելք: Ջերմուկը հայտնի է իր մեղմ կլիմայով: Ամառները այդքան շոգ չեն, ձմռանը Ջերմուկում չի լինում քամի, սակայն ձյունաշատ է: Օդի ջերմաստիճանը չի գերազանցում +32C-ը, իսկ ձմռանը հասնում է -35C: Քաղաքի անվանումը հայերեն ջերմուկ բառից է, որը նշանակում է տաք հանքային աղբյուր, ինչը սահմանում է այս առողջարանի գոյության իմաստը: Տարածքը բնակեցվել է 8-րդ դարից ի վեր, երբ կառուցվել է Ջերմուկի բերդը: Հետագայում գտնվել են ապացույցներ, որ բնակչությունը ձևավորվել է տաք աղբյուրների շրջակայքում 13-րդ դարում, երբ Սյունիքի արքայադուստրը համարելով, որ Ջերմուկի ջրերն ունեն բուժիչ հատկություն, կառուցել է ավազաններ՝ աղբյուրի ջրերը պահպանելու համար:

Պատկեր 1. Հայաստանի քարտեզը

43. Տաք աղբյուրների ներուժն առաջին անգամ գնահատվել է 1830թ. ռուս ինժեներ Ոսկոբոյնիկովի կողմից, որից հետո 1860թ. վերանորոգվել են պատմական ավազանները այն ժամանակ ռուսաստանի կառավարության կողմից և համարվել պատմական հուշարձան: 12 գլխավոր աղբյուր ունեցող տաք աղբյուրների ջրերի ջերմաստիճանը տատանվում է 34-54ºC միջև: Համեմատության համար, հարմարավետ լոգանքի ջրի ջերմաստիճանը տատանվում է 35-37 աստիճանի միջակայքում:

Page 21: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 21

44. Ջերմուկի ժամանակակից զարգացումը որպես սպա կենտրոն իրականացվել է վերջերս, 1940 թվականին, խորհրդային հասարակարգի ընթացքում, երբ բացվեց առաջին հանրային առողջարանային սպան և առողջարանը: Իրականցվել են զարգացման ծրագրեր Ջերմուկը խորհրդային բոլոր ազգերի համար ժամանակակից առողջարան դարձնելու ուղղությամբ: 1980թ. Ջերմուկի բնակչությունը հասնում է 10,000-ի: Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես նաև Հայաստանում 1990-ականների տնտեսական ճգնաժամի արդյունքում դարի, վերջում բնակչության մակարդակը կտրուկ նվազում է մինչև 7,000 մարդ: Ավելի ուշ, բոլորովին վերջերս ՀՀ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Ջերմուկ քաղաքը, որպես ժամանակակից զբոսաշրջության և առողջարանային կենտրոն վերազարգացնելու համար՝ վերջինիս հանքային աղբյուրների, մաքուր օդի, ջրվեժների և արհեստական լճերի, արահետների, շրջակա անտառների և հանքային ջրերի ջրավազանների շնորհիվ: Ջերմուկը նաև զարգացվում է որպես շախմատի հիմնական կենտրոն, որտեղ իրականցվում են շախմատի տարբեր միջազգային մրցույթներ: Բացի սպայի և առողջական նպատակներով զբոսաշրջության կենտրոնից, ձմեռային ամիսներին Ջերմուկը նաև գործում է որպես ձմեռային սպորտերի հանգստավայր: 45. Առողջարանն իր զարգացման պիկին հասել է խորհրդային ժամանակաշրջանում, իսկ 1990-ականներին զբոսաշրջիկների թիվը էապես նվազել է: Կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել Ջերմուկի զարգացմանը նպաստելու ուղղությամբ, իրականացվել են մի շարք նոր ծրագրեր, այդ թվում՝ դահկասահքի ճանապարհների կառուցումը և նոր հյուրանոցների կառուցումը (ինչպես օրինակ Հայաթ հյուրանոցը), ինչի արդյունքում էապես վերականգնվել է քաղաքը: Շարունակական ներդրումների արդյունքում կուժեղացվի Ջերմուկի դիրքը որպես զբոսաշրջության և տնտեսական գործունեության կենտրոն: 46. Թեև իրականացվում են ակտիվ բարեփոխումներ, ինչպես օրինակ՝ Հայաթ հյուրանոցի և լեռնադահուկային հանգստավայրի կառուցումը, այդ բարեփոխումների ընթացքում առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել շարունակական զարգացումները: Այդ խնդիրների թվում են (որոնց լուծմանն ուղղված է այս ծրագիրը) միասնական պլանավորման շրջանակի բացակայությունը, թույլ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքները և համակարգումը, սուղ համայնքային ֆինանսական ռեսուրսները և ենթաստանդարտ ենթակառուցվածքը: Սույն հաշվետվությունն ուսումնասիրում է զբոսաշրջության և մշակույթի զարգացման ներուժը, ինչպես նաև լուծում պահանջվող հիմնական խնդիրները: Ի վերջո, նախանշվել են նաև միջամտության մի շարք ոլորտներ այս ծրագրի համատեքստում Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման համար:

2. Սահմանումներ

Page 22: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 22

47. Սույն հաշվետվության նպատակով կիրառվող եզրույթները հիմնված են Միավորված Ազգերի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և Զբոսաջրջության գործունեության ստանդարտ միջազգային դասակարգման (SICTA) վրա և համապատասխանում են բոլոր տնտեսական գործունեության միջազգային ստանդարտ դասակարգմանը (ISIC): Այդ եզրույթներն են՝

• Տուրիզմ. Տուրիզմը սահմանվում է որպես սովորական միջավայրից դուրս վայրերում ճանապարհորդող և այդ վայրերում ապրող անձանց գործունեություն ոչ ավելի քան մեկ շարունակական տարի ժամկետով՝ ժամանցի, բիզնեսի և այլ նպատակներով, որոնք չեն առնչվում այցելած վայրում վճարվող գործունեության իրականացման հետ: Այս լայն հասկացության կիրառումը հնարավորություն է տալիս սահմանել երկրների միջև, ինչպես նաև երկրի ներսում զբոսաշրջության ուղղությունները: «Զբոսաշրջություն» եզրույթը վերաբերում է այցելուների բոլոր գործողություններին, այդ թվում՝ «զբոսաշրջիկները» (գիշերակացով այցելուները) և նույն օրվա այցելուները:

• Ժամանումներ. Ժամանումները չեն կարող հավասար լինել ճանապարհորդող անձանց թվին: Երբ անձը մի քանի անգամ այցելում է նույն երկիրը, գրանցվում է ժամանումների հավասար թիվը: Ինչպես նաև, երբ անձը այցելում է մի քանի երկրների մեկ ճանապարհորդության ժամանակ, վերջինիս ժամանումը յուրաքանչյուր երկրում գրանցվում է առանձին: Ժամանումները, որոնք կապված եմ ներքին զբոսաշրջության հետ, համապատասխանում են հղվող երկրի տնտեսական գոտու ներսում միջազգային այցելուների ժամանումների թվին, ինչպես նաև ներառում են և զբոսաշրջիկներին և նույն օրվա ոչ ռեզիդենտ այցելուներին:

• Գիշերակաց և կացության երկարությունը. Գիշերակացի մասին տեղեկատվությունը վերաբերում է ոչ ռեզիդենտ զբոսաշրջիկների հյուրանոցում կամ համանման կառույցում, կամ էլ բոլոր 2.4 ենթակառուցվածքի տեսակներում անցկացրած գիշերների թվին:

• Ծախսերը ծագման երկրում. Զբոսաշրջության ծախսերի մասին տվյալները ձեռք են բերվում յուրաքանչյուր երկրի վճարային հաշվեկշռի «եկամուտներ ճանապարհորդությունից» հոդվածից և համապատասխանում են տվյալ երկրի տնտեսական գործունեության «ոչ ռեզիդենտ այցելուների ծախսեր» հոդվածին (զբոսաշրջիկներ և նույնօրյա ացելուներ):

• Ներգնա զբոսաշրջություն. Գիշերակաց կարող է համարվել ռեզիդենտ

զբոսաշրջիկների հյուրանոցներում կամ նմանատիպ հաստատություններում, կամ զբոսաշրջության բոլոր տեսակի կացարաններում անցկացրած գիշերների թիվը:

Page 23: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 23

• Առողջական նպատակներով զբոսաշրջություն. Առողջության բարելավման և

ֆիզիկական, հոգեբանական և հոգևոր գործունեության միջոցով բարեկեցության խթանման նպատակներով ճանապարհորդություն: Առողջական նպատակներով ճանապարհորդողները պրոակտիվ են իրենց առողջության բարելավման կամ պահպանման և կյանքի որակը բարելավելու իմաստով, հաճախ կենտրոնանալով կանխարգելման վրա, մինչդեռ բժշկական նպատակներով զբոսաշրջության դեպքում, սովորաբար, ճանապարհորդում են առողջական խնդիրներին արագ արձագանքելու նպատակով ՝ ախտորոշված հիվանդության և վիճակի բուժման համար:

• Բժշկական նպատակներով զբոսաշրջությունը մարդկանց՝ այլ երկներ մեկնումն է այդ երկրում բուժում ստանալու նպատակով: Ըստ վերջին զարգացումների զարգացած երկրներից մարդիկ մեկնում են այլ երկրներ՝ բուժվելու ծախսերի նկատառումներից ելնելով:

Բ. Ընթացիկ իրավիճակը

48. Ջերմուկը և շրջակա միջավայրը Հայաստանում մայրաքաղաքից դուրս զբոսաշրջության առաջատար ուղղություններից մեկն է: Փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջությունը քաղաքի տնտեսական գործունեության առաջնային աղբյուրներից մեկն է, եթե ոչ միակ առաջատարը: Տեղակայված լինելով դրամատիկ և գրավիչ լեռների միջև, քաղաքը և շրջակա տարածքն ունեն մեծ թվով տեսարժան վայրեր, ինչպես նաև կացարանների մեծ և տարբեր հնարավորություններ: 49. Այս բաժնում մանրամասն ուսումնասիրվում են գոյություն ունեցող տեսարժան վայրերի բնույթը և շրջանակը, ինչպես նաև քաղաքի հասանելի հյուրանոցային ենթակառուցվածքը: Ուսումնասիրվել է զբոսաշրջության ենթակառուցվածքը և մասնավորապես տրանսպորտի և այլ հարակից ենթակառուցվածքները, ինչպես նաև բացահայտվել են զբոսաշրջության և մշակույթի ոլորտների զարգացման վրա ազդեցություն ունեցող հիմնական խնդիրները: Ի վերջո իրականացվել է ՍՎՈՏ (SWOT) վերլուծություն, պատրաստվել է զբոսաշրջության թույլ և ուժեղ կողմերի, հնարավորությունների և ռիսկերի մասին առաջարկություն:

1. Տեսարժան վայրեր

50. Ջերմուկը և շրջակա տարածքն ունեն տեսարժան վայրերի լայն բազմազանություն, այդ թվում՝ պատմական վայրեր, մշակության տեսարժան վայրեր, տեսարաններ, վայրի կենդանիներ և առողջարաններ:

Page 24: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 24

Պատկեր 2. Տեսարժան վայրեր, տարածքային համատեքստ

ա. Սոցիալական և մշակութային ռեսուրսներ

51. Ջերմուկում Գոյություն ունի մեկ միասնական մարզկենտրոն, որը կառավարվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից: Քաղաքն ունի կինոթատրոն, որը թերևս այլևս չի գործում: Բացի այդ, Ջերմուկում կա երեք գրադարան, որոնցից երկուսը գտնվում են գետի երկու ափերին, իսկ երրորդը Կեչուտում:

բ. Ջերմուկի արվեստի թանգարանը

52. Ջերմուկի արվեստի թանգարանը, որը գտնվում է գետի աջ ափին, Երևանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է: Թանգարանը եռահարկ մի շինություն է՝ մոտավորապես 500 քառակուսի մետր ցուցադրման սրահով, ինչպես նաև նկարների և արձանների փոքր հավաքածուի մի շինությամբ, որոնցից ոչ մեկը աչքի ընկնող չեն: Պատկերասրահն ունի երկու դահլիճ առաջին հարկում և երեք սրահ երկրորդ հարկում: Երրորդ հարկը չի օգտագործվում:

գ. Գնդեվանք

53. Այս վանքային համալիրը, որը հիմնադրվել է 936թ., գտնվում է Արփա գետի ձախ ափին, Գնդեվազ գյուղից 1կմ դեպի հարավ : Ողջ վանքը պարսպատված է և հասանելի է միայն Ջերմուկի հիմնական ճանապարհից, սակայն միայն 4X4 ավտոմեքենայով:

Page 25: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 25

դ. Լեռնադահուկային սպորտ

54. 2007թ. ի վեր, երբ բացվեց նոր ճոպանուղին, Ջերմուկը դարձավ ձմեռային սպորտի փոքր հանգստավայր, որն այցելուներին առաջարկում է դահուկային սպորտի, սնոուբորդինգի և սահնակներով սահքի հնարավորություններ լեռնային թեքություններով: Սահքավազքի բարձրությունը 2100-2450 մետր է, որը, ինչպես նշվել է, Հայաստանի լավագույն թեքություններից է սկսնակների համար: Դահուկասահքի ուղին, ընդհանուր առմամբ, 3 կիլոմետր է, որից 1.6 կմ դասակարգվում է որպես մանկական ուղի: ոպանուղու կայարանում գործում է ռեստորան, ինչպես նաև վարձակալությամբ տրվում են դահուկներ և այլ սարքավորումներ:

Պատկեր 3. Ջերմուկի դահուկային ուղիները

Պատկեր 1. Ջերմուկի ճոպանուղին

Page 26: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 26

2. Սպա հյուրանոցներ և առողջարաններ

ա. Ընդհանուր

55. Ներկայումս Ջերմուկում գործում են 7 սպա առողջարաններ, որոնք ապահովում են մոտ 1,400 տեղ: Տեղեկացվել է, որ խորհրդային տարիներին քաղաքում առողջարանների մահճակալների թիվը կազմել է 2,000: Զբաղված սեզոնին զբաղվածության գործակիցն այս առողջարանների համար կազմում է 100%, իսկ ոչ ակտիվ սեզոնին այդ գործակիցը կազմում է մինչև 20%: Գործող առողջարաններն են՝

• Արմենիա • Օլիմպիա • Ջերմուկ աշխարհ • Արարատ (Մոր և մական) • Գլաձոր • Թուլիս և • Նարեկ

56. Այժմ զարգացման և շինարարության փուլում եմ երկու նոր սպա հյուրանոցներ: Դրանք են Հայաթ Սպան և առողջարանը: Երկուս աշխատամքմերն էլ նախատեսվում է ավարտել 2014թ. վերջին: 57. Ջերմուկի առողջարանների հիմնական բուժիչ գործոնը հանքային ջուրն է, որը նախատեսված է և ներքին և արտաքին օգտագործման համար: Ջերմուկի հանքային ջրերն ունեն բարդ բաղադրության բանաձևեր, դրանք կարբոնացված, հիդրոկարբոնացված, սուլֆատ, խլորիդ և կալցիում-մագնեզիում պարունակող ջրեր են՝ 4.5 գ/լ հանքայնությամբ, ինչպես նաև ունեն գերազանց հատկություններ բուժման նպատակով օգտագործելու համար: Ըստ գլխավոր բժիշկի, Ջերմուկի հանքային ջրերը օգտակար են հատկապես մարսողական տրակտի խնդիրների, մկանաոսկրային համակարգի խնդիրների, լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի հիվանդությունների համար: Բացի այդ, այդ ջրերն օգտակար ազդեցություն են ունենում էնդոկրին և հորմոնալ շեղումների, նյարդային հիվանդությունների, շաքարախտի և գինեկոլոգիական, մաշկաբանական և պռոկտոլոգիական հիվանդությունների վրա: Ջերմուկի հիմնական առողջարաններն են՝

բ. Ջերմուկ աշխարհ առողջարան

58. Ջերմուկ աշխարհ առողջարանային համալիրը կառուցվել է 1975թ.: Առողջարանն առաջարկում է բուժման պրոցեդուրաների լայն շրջանակ և մասնագիտացած է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, նյութափոխանակության խախտմամբ ուղեկցվող հիվանդությունների, պերիֆերալ և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների, միզասեռական համակարգի հիվանդությունների, գինեկոլոգիական հիվանդությունների, հետվնասվածքային նևրոզների և շնչառական համակարգի հիվանդությունների բուժման մեջ:

Page 27: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 27

գ. Արմենիա առողջարան

59. Սպա հյուրանոցն ունի 60 սենյակ և հյուրերին առաջարկում է առողջարանային բուժման փաթեթներ, այդ թվում՝ ջերմային ջրերի ներքին և արտաքին օգտագործումը, սննդային խնամքը, կլիմայական, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները, ֆիթնեսի և դիետայի ռեժիմները: Առողջարանը նաև ունի կլինիկական և բիոբժշկական լաբորատորիաներ: Հյուրանոցները զինված և կահավորված են շատ բարձր ստանդարտի համապատասխան և սենյակներում ունեն ցնցուղ, զուգարան, սառնարան, հեռուստացույց արբանյակային ալիքներով, մինի-բար և Wi-Fi ինտերնետ կապ: 60. Այս հյուրանոցից հիմնականում օգտվում են բարձր եկամուտներ ունեցող հաճախորդներ կամ Հայաստանից կամ ԱՊՀ երկրներից (հիմնականում Ռուսաստանից), ովքեր մնում են 7-10 օր բուժման և հանգստի համար: Բացի այդ հյուրանոցն ընդունում է զբոսաշրջիկների խմբերը Եվրոպայից (Գերմանիա, Ֆրանսիա և այլն), ովքեր գալիս են Երևանի տուրիստական գործակալությունների առաջնորդությամբ և մնում են Արնենիա հյուրանոցում 1-3 օր:

դ. Օլիմպիա սպա և առողջարան

61. Այս բարձրակարգ սպան ունի ընդհանուր առմամբ 52 սենյակ, և Արմենիա առողջարանի նման սպասարկում է էլիտար հաճախորդներին, առաջարկելով առողջության բուժման ծառայությունների լայն շրջանակ:

ե. Ջերմուկի Մոսկվա առողջարան

62. Այս առողջարանը, որն ունի 60 սենյակ, առաջարկում է բուժման ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝ հանքային վաննաներ, ջրային մերսում, ստամոքսի լվացման, պարաֆինային թերապիայի և բուժիչ գիմնաստիկայի ծառայություններ: Առողջարանը մասնագիտացված է ստամոքսաղիքային, նեֆրետիկ և նյարդաբանական խնդիրների բուժման մեջ, ինչպես նաև տրամադրում է ընդհանուր բժշկական խորհրդակցություններ:

զ. Արարատ

63. Արարատը բավական դեպրեսիվ խորհրդային շրջանի կառույց է, որը վերջին տարիներին ընկել է բավական վատ վիճակի մեջ: Հյուրանոցն ունի հինգ հարկ և ընդհանուր առմամբ 150 մահճակալ, սակայն չունի ջեռուցում:

է. Գլաձոր

64. Երկու 11-հարկանի շինություններ մոտ 17 սենյակով (բացառությամբ առաջին հարկի), ընդհանուր առմամբ 340 սենյակով: 9-11 հարկերը համարվում են վերանորոգված, սակայն շենքի մյուս հատվածը շատ վատ վիճակում է: Գլաձորի

Page 28: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 28

առողջարանն ունի ընդարձակ և մաքուր ճաշարան, լավ կահավորված բուժման տարածք, սակայն բավական վատ վիճակում է:

ը. Թուլիս

65. Եռահարկ հյուրանոց՝ ընդհանուր առմամբ 80 սենյակներով, որոնք հիմնականում վատ վիճակում են:

թ. Նարեկ

66. Փոքր համալիր է, հինգ մեկ-հարկանի քոթեջներով և երկու 2-երկանի շենքերով: Բոլոր քոթեջները լավ պահանվում են (հեռուստացույց, տաք և սառը ջուր, գազ) և գտնվում են լավ վիճակում: Դրանցից յուրաքանչյուրն ունի երկու ննջասենյակ և մեկ ճաշասենյակ: Այս առողջարանը չունի բուժման ծրագրեր շենքի ներսում:

ժ. Առանձնատներ և տնային կացարաններ (Bed and Breakfast)

67. Գործում են նաև 6 առանձնատներ, որոնք ունեն ավելի վատ հնարավորություններ և առաջարկում են 110 մահճակալ: Դրանք են՝

• Վերոնա – 24 մահճակալ • Կասկադ – 16 մահճակալ • Անուշ – 30 նահճակալ • Կյանք – 12 մահճակալ • Եվմարի – 28 մահճակալ

ի. Ռեստորաններ

68. Ջերմուկում գործում են չորսը ռեստորաններ՝ ընդհանուր առմամբ 1,500 նստատեղով:

• Ֆորտե՝ բավական փոքր ռեստորան, գրավում է վերանորոգված շենքի կես հատվածը, որը գտնվում է Ջերմուկի աջ կողմի եզրին:

• Ջերմուկ՝ կենտրոնական տեղակայություն, վերանորոգված/նոր կառուցված, առանձին շինություն:

• Գնդեվանք՝ կենտրոնական տեղակայություն, հատուկ դիզայն, վերանորոգված /նոր կառուցված, առանձին շինություն/:

• Սյունիք՝ շինարարական վատ վիճակ, ժամանակին եղել է ամենահայտնի ռեստորաններից մեկը, անհրաժեշտ է վերանորոգել:

69. Կա ևս մեկ ռեստորան դահուկասահքի ուղու վերջին: Հաշվի առնելով նաև սպա հյուրանոցների կողմից առաջարկվող ուտելու վայրերը՝ նշված ռեստորանների հետ միասին առաջարկում են մոտավորապես 2000 նստատեղ ողջ քաղաքում: Կան նաև երկու

Page 29: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 29

բացօթյա սրճարաններ, որոնք գտնվում են քաղաքապետարանի և մեկ այլ աղբյուրի մոտակայքում:

Գ. Զբոսաշրջության ենթակառուցվածք

3. Զբոսաշրջության տեղեկատվություն

70. Ջերմուկը չունի Տուրիստական տեղեկատվական կենտրոն (ՏՏԿ), և նման կենտրոնի ստեղծումը սահմանվել է որպես գերակայություն տեղական ինքնակառավարման մարմնի կողմից: Քաղաքը չունի նաև մասնագիտացված տուրերի գործակալություններ կամ տեղեկատվական բրոշյուրներ և այլ նյութեր:

4. Զբոսաշրջության ցուցանակներ և նշաններ

71. Զբոսաշրջության նշանները կարևոր բաղադրիչ են այցելուների փորձի իմաստով և հաճախ հանդիսանում են այցելուների նախնական ծանոթության ուղեցույց որևէ ուղղության կամ պրոդուկտի համար: Սկսած օդանավակայանից կամ ցամաքային սահմաններից տուրիզմի ցուցանակները և նշանները հանդիսանում են շատ կարևոր տարր այցելուներին ողջունելու համար: Քաղաքի տարածքում, ինչպես նաև այցելած շրջանի այլ վայրերում ուղղություն ցույց տվող ցուցանակները և նշանները խնդիր են հանդիսանում: Տեղական ճանապարհների նշանները համահունչ չեն իրենց դիզայնով և տեսքով, հաճախ վատ են տեղադրված և մրցակցում են միազմալ գովազդային վահանակների հետ: Այս շփոթեցնող իրավիճակը հաճախ սրվում է, երբ գիշերները, վատ լուսավորության պարագայում նշանները լավ տեսանելի չեն, մինչև որ վարորդները գրեթե չեն բարձրանում դրանց վրա: 72. Ուղղություն ցույց տվող նշանները գլխավոր մայրուղու վրա, թեև ավելի համահունչ են իրենց դիզայնով և տեսքով, մի փոքր ավելի լավ վիճակում են ըստ մեր գնահատման: Ցուցանակներն ու նշանները հաճախ շփոթեցնող են և այցելուներին չեն ուղղորդում դեպի տեսարժան վայրեր ամենակարճ և տրամաբանական ուղով: 73. Պետք է քննարկել ցուցանակների և նշանների տեղադրման համապարփակ ծրագրի հնարավորությունն այս տարածքում, որը կներառի միջազգային ստանդարտներին համապատասխան ուղղորդող և տեղեկատվական ցուցանակների և նշանների տեղադրումը: Նշանների և տեղեկատվական համակարգերի քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է պետք հատկացնել նոր և արագ զարգացող տեխնոլոգիաներին և մանրամասն և իրական ժամանակում տեղեկատվության տրամադրման դրանց հնարավորություններին արբանյակային նավիգացիոն համակարգերի, սմարթ հեռախոսների ծրագրերի և QR կոդավորման վահանակների միջոցով: Նման նոր մեդիան արագ ձևավորում է իր դերը որպես արդյունավետ և համեմատաբար ցածր ծախսեր ենթադրող տարբերակ տեղեկատվության տրամադրման համար, մասնավորապես, քիչ հաճախականություն ունեցող վայրերում, որտեղ

Page 30: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 30

ավանդական ֆիզիկական նշանները կարող են ծախսային իմաստով արդյունավետ չլինել որպես հաղորդակցման միջավայր:

5. Տրանսպորտային խնդիրներ

74. Դեպի այս տարածք տանող ճանապարհների վիճակը կարծես թե բավարար է, բայց պետք է մանրամասն գնահատվի՝ իրականացնելով հետագա այցելուների ժամանման հետազոտություն և պատրաստելով վիճակագրության իմաստով ճշգրիտ պահանջարկի կանխատեսումներ: 75. Կայանումը, մասնավորապես կենտրոնական տարածքներում և քաղաքի շրջակա վայրերում, ինչպես նաև հիմնական սպա հյուրանոցներում, խնդիր է հատկապես ամառային զբաղված սեզոնին: Պետք է մանրամասն ուսումնասիրել մասնավոր փոխադրամիջոցների և զբոսաշրջության ավտոբուսների համար կայանման տարածքների անհրաժեշտ կառավարման ապահովումը, ինչպես նաև լուծել երթևեկության կառավարման ավելի մեծ կոնֆլիկտների լուծումը այդ տարածքներում:

6. Ինստիտուցիոնալ շրջանակ

76. Զբոսաշրջության ազգային կազմակերպության (ՏԱԿ) բացակայության պատճառով, ազգային մակարդակում Հայաստանում մեծապես խոչընդոտվել է ոլորտի զարգացմանն խթանման, կանոնակարգման և համակարգման գործընթացները: Սա իր կոնկրետ ազդեցությունն է ունեցել արդյունաբերության պլանավորման և մարկետինգի վրա, որը ճանաչվել է կառավարության կողմից որպես տնտեսական աճի ներուժ ունեցող գերակա ոլորտ: Այժմ ՀՀ կառավարությունը քննարկում է ՏԱ-ի ձևավորման մանրամասն առաջարկը: Ձևավորվելուց հետո ՏԱԿ-ն պետք է հավաքագրի զզբոսաշրջության վիճակագրություն, որն անհրաժեշտ է ազգային մակարդակում ոլորտի տրամաբանական պլանավորումը և վարչարարությունն ապահովելու համար: 77. Տեղական մակարդակում ընդհանուր առմամբ ցածր է զբոսաշրջության արդյունաբերության բնույթի, ինչպես նաև ոլորտի զարգացման գործընթացը կառավարելու համար անհրաժեշտ հմտությունների բացակայության մասին պատկերացումը: Պետք է իրականացվի մեծ աշխատանք, ոլորտի վիճակագրական բազան բավական աղքատիկ է, պահանջվում է նաև իրականացնել հարցում՝ գնահատելու այցելուների թիվը, տրանսպորտի ռեժիմը, այցելուների ծագման երկիրը և դրդապատճառները, ինչպես նաև անհրաժեշտ է ավարտել վերջնական բնակեցման գույքագրում:

7. Զբոսաշրջության ոլորտի թույլ կողմերը

78. Այս բաժնում ամփոփ ներկայացված են Ջերմուկի զբոսաշրջության առաջարկի ուժեղ կողմերը, ինչպես նաև նախանշվել են վերջինիս հիմնական թերությունները կամ թույլ կողմերը՝ SWOT վերլուծությամբ: Այս վերլուծությունը նաև սահմանում է այն

Page 31: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 31

հնարավորությունները, որոնք կարող են օգտագործել զբոսաշրջության ոլորտում, և ոլորտի հետագա զագացման հիմնական վտանգները:

8. Հիմնական ուժեղ կողմերը

79. Բնական ակտիվներ • Պատկերավոր լեռնային տեսարան • Թռչուններ և վարի կենդանական աշխարհ • Մաքուր լեռնային օդ և ջուր

80. Շուկայի ակտիվներ

• Հստակ ձևավորված առողջարանի ուղղություն • Հստակ պատմական և մշակութային ասոցիացիաներ • Առաջատար շուկայական իմիջ

81. Կառուցված ակտիվներ

• Գոյություն ունեցող հարմարությունների պաշար • Դահուկասահքի ճոպանուղի • Հիմնական հնարավորություններ • Բիզնեսի և MICE զարգացում (հանդիպումներ, դրդապատճառներ, կոնֆերանսներ

և ցուցահանդեսներ) սեգմենտներ՝ կրթության ոլորտի միջոցով • Լեռնային տարածքներում և լճերում էկո զբոսաշրջության պրոդուկտների մշակում • Պրոդուկտների դիվերսիֆիկացիա այնպիսի ոլորտներում, ինչպես օրինակ

արկածային տուրիզմը և նիշ շուկաները, ինչպես օրինակ՝ թռչունների դիտարկումը, ջրային սպորտը և ձկնորսություն

• Մանրածախ առաջարկի հզորացում

9. Հիմնական թույլ կողմերը

82. Օժանդակող ենթակառուցվածք • Շատ հյուրանոցների վատ որակ և դիզայն • Տեսարժան վայրերի մեծ մասի շրջակայքում ցուցանակների և նշանների վատ

համակարգ • Վատ ճանապարհներ և հանրային տրանսպորտի ծառայություններ,

մասնավորապես զբոսաշրջության վայրերում • Հետիոտների վատ հասանելիություն և փողոցների լանդշաֆտ քաղաքի

ծայրամասային շատ տարածքներում 83. Պլանավորում

• Տեղական ինքնակառավարման մարմինների պլանավորողների զբոսաշրջության ոլորտում փորձի պակաս

• Քաղաքի գլխավոր պլանի բացակայություն

Page 32: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 32

• Պատմական շենքերի և մշակութային ժառանգության վայրերի վատ

պաշտպանություն 84. Պրոդուկտ

• Պրոտուկտների նեղ բազմազանություն, գեղեցիկ տեսարանններից չափից ավելի մեծ կախվածություն

• Տուրիստական գործունեության և ենթակառուցվածքների սահմանափակ մակարդակ Ազգային պարկում

• Բնական ժառանգության պրոդուկտների վատ մեկնաբանում • Ցածր սեզոններին հիմնական միջոցառումների բացակայություն • Ձեռագործ ապրանքների և հուշանվերների աղքատ առաջարկ

85. Մարդկային ռեսուրսներ

• Զբոսաշրջության վատ հմտություններ, հատկապես հյուրանոցի կառավարման մակարդակում

• Զբոսաշրջության կառավարման և մարկետինգի հմտությունների բացակայություն պետական մարմիններում

• Որակյալ Զբոսաշրջության վերապատրաստման կարողությունների բացակայություն

86. Մարկետինգ

• Հիմնական շուկաներում կայացած թիրախավորված մարկետինգի բացակայություն

• Ազգային զբոսաշրջության կազմակերպության բացակայություն (ԱՏԿ)՝ մարկետինգի գործողությունները համակարգելու համար

• Նիշ շուկայի հզորության բացակայություն (կոնֆերանսներ, թռչնագիտություն և այլն)

• Հիմնական սփյուռքի սեգմենտից գերկախվածություն • Շատ թույլ բրենդային իմիջ հիմնական միջազգային շուկաներում • Թարմ էլեկտրոնային տեղեկատվության, պատվերի և վճարային էլեկտրոնային

համակարգերի բացակայություն • Այցելուներին տեղեկատվության տրամադրման բացակայություն • Բարձր գներ՝ ոչ մրցունակ միջազգային տոմսերի բարձր գներ

87. Համայնքի ներգրավվածություն

• Զբոսաշրջության օգուտների մասին սահմանափակ իրազեկություն համայնքներում

• ՓՄՁ-ների հիմնելու համար խոչընդոտող ֆինանսական ծախսեր

10. Հիմնական սպառնալիքներ

Page 33: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 33

88. Ջերմուկի զբոսաշրջության ոլորտի հիմնական վտանգներն են՝ 89. Բնական ակտիվներ

• Առողջարանի շրջակայքի բնական տարածքների դեգրադացիան չպլանավորված, չվերահսկվող և ոչ պատշաճ զարգացման արդյունքում կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ տեղանքի գրավչության վրա:

90. Օժանդակման ենթնակառուցվածք

• Հետագա զարգացումը և այցելուների աճող ժամանման մակարդակը կարող է ավելացնել արդեն թերֆինանսավորվող համայնքային ծառայությունների և ենթակառուցվածքի լարվածությունը, այդ թվում ՝ ճանապարհների հասանելիությունը, կայանման հնարավորությունները, աղբահանությունը, կոյուղու մշակումը և ջրամատակարարումը:

91. Մարդկային ռեսուրսներ • Զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացումը կմեծացնի սահմանափակ

տեղական աշխատուժի պահանջարկը • Վատ ՄԻԶ-ն իր ազդեցությունը կունենա ապրանքների և ծառայությունների

որակի վրա՝ նվազեցնելով տեղանքի գրավչությունը 92. Մարկետինգ

• Կարող են առաջ գալ մրցակցող ուղղություններ, ինչպես օրինակ՝ Ֆրանսիան, Հունգարիան, և խլել հաճախորդներին Ջերմուկից

93. Համայնքի զարգացում

• Վատ վերապատրաստված և ֆինանսավորվող համայնքային զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունը կարող է խոչընդոտել հետագա զարգացումը, ինչպես նաև այցելուների սպասելիքներին համապատասխանող ենթաստանդարտ ծրագրերի մուտքը շուկա:

Դ. Զբոսաշրջության շուկայի գնահատում

11. Ազգային ռազմավարություն

94. Զբոսաշրջության ոլորտի զարգացումը Հայաստանի կառավարության գերակա զարգացման ոլորտներից է, և ներկայումս իրականացվում են մի շարք ուսումնասիրություններ մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք օգնում են զարգացման գործընթացին: Արդար կլինի նշել, որ թեև ոլորտն ունի էական ներուժ, ներկայումս այն հիմնականում թերզարգացած է և պահանջում է ինստիտուցիոնալ բարեփոխումներ և ավելի մեծ ներդրումներ՝ վերջինիս ամբողջական ներուժը կյանքի կոչելու համար:

Page 34: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 34

95. Հայաստանի 2007– 2030թթ. զբոսաշրջության զարգացման ռազմավարությունը, որը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կառավարության կողմից, տուրիզմը սահմանել է որպես տնտեսության հենասյուն, ինչպես նաև նախանշել Զբոսաշրջության զարգացման հավակնոտ թիրախներ մասնավորապես՝

• Հայաստանը կընդունի 3 միլիոն միջազգային զբոսաշրջիկներ • Զբոսաշրջության նպատակով ժամանումների աճը կկայունանա տարեկան աճի

համախառն գործակցի (CAGR) 9%-ի չափով • Հայաստանը կմեծացնի Եվրոպայից ժամանումների տեսակարար կշիռը շուկայում • Միջազգային այցելուներն իրենց ներդրումը կունենան մոտավորապես 3 միլիարդ

ԱՄՆ դոլարի չափով, • Տուրիզմի ներդրումը կկազմի ներքին համախառն արդյունքի 12%՝ կազմելով

արտաքին արտահանման 23.8%, • 22,300 մարդ ուղղակիորեն կստանան աշխատանք զբոսաշրջության

արդյունաբերության ոլորտում՝ ընդհանուր աշխատուժի 2.0%, • Կառավարության՝ տուրիզմի խթանման ծախսերը կկազմեն 49 միլիոն ԱՄՆ դոլար, • Հայաստանը կդասվի Աշխարհի տնտեսական ֆորումի ճանապարհորդության և

տուրիզմի մրցունակության ինդեքսի առաջին 50 երկրների շարքում: 96. 2012թ. Հայաստանն ունեցել է 843,000 միջազգային այցելու: Թեև գրանցվել է որոշակի առաջընթաց, Հայաստանի տուրիզմի ոլորտում դեռևս առկա են մի շար էական մարտահրավերներ, և պետք է զարգանա որպես հիմնական միջազգային ուղղություն: ՁԶՇՄ (EDMC) ծրագրի կողմից պատրաստված հաշվետվությունը 2012թ. ուսումնասիրել է տուրիզմի ոլորտի զարգացումը երկրում, ինչպես նաև տուրիզմի նպատակով ժամանումների էվոլյուցիան և տվել է հետագա աճի կանխատեսումներ: Ըստ հաշվետվության միտումների գիծը, ինչպես ներկայացված է Պատկեր 4-ում, մի փոքր հետ է մնում կանխատեսված աճից: 97. Ինչպես երևում է գծապատկերում, տուրիզմի ներհոսքի վերաբերյալ 2008թ. արված բոլոր կանխատեսումները ճշտությամբ ապահովվել են:

Page 35: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 35

Պատկեր 4. Տուրիզմի ընդհանուր ներհոսքի կանխատեսված էվոլյուցիան (2010-2020թթ.) Աղբյուր՝ ՁԶՇՄ հաշվետվություն, ԱՎԾ և Հայաստանի տուրիզմի ոլորտի զարգացման 2009-2020թթ. ռազմավարություն: 98. 2007-08թթ. այս կանխատեսումները ցույց են տալիս, որ 2020թ.Հայաստանը կունենա 1.4-1.6 միլիոն միջազգային ժամանումներ: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում վերջին տարիներին պայմանները միայն բարելավվել են, կարելի է ենթադրել, որ նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումները ժամանումների առումով 2020թ. կապահովվեն (մոտ 1.5մ միջազգային այցելուներ): 99. Մեծ դժվարություններ են առաջ գալիս այս կանխատեսված հոսքերի կազմը կանխատեսելիս: Այսպես, այս թվերից ժամանցի նպատակով այցելուների տեսակարար կշիռը կունենա մեծ աճ, 2010թ. մոտ 15%-ից 2020թ. կաճի մինչև 40% (տարեկան մոտ 600,000 մարդ ժամանցի նպատակներով), մինչդեռ սփյուռքի այցելությունները կնվազեն 50%-ից մինչև 30-35%: Զբոսաշրջիկների սեգմենտացիայի կանխատեսումները մինչև 2020 ներկայացված է ստորև բերված Աղյուսակ 3-ում:

Աղյուսակ 3. Ժամանումների սեգմենտացիայի կանխատեսումներ 2010-2020թթ. համար

2010 2015 2020

Նվազ Առավ Նվազ Առավ Նվազ Առավ ԸՆՍԱՄԵՆԸ 600 700 900 1.100 1.400 1.600 Ժամանց 15% 20% 25% 30% 35% 40% Սփյուռք 50% 55% 40% 45% 30% 35% Բիզնես 20% 25% 20% 20% 20% 25% Սուբտոտալ 85% 100% 85% 95% 85% 100% Այլ 15% 0% 15% 5% 15% 0% Աղյուսակ՝ Հայաստանի տուրիզմի զարգացման 2009-2020թթ. ռազմավարություն 100. Զբոսաշրջիկների ժամանումների մասին կանխատեսումները պատրաստելիս, մենք հիմնվել ենք կցկտուր և հաճախ չհամապատասխանող վիճակագրական շրջանառության վրա՝ մուտքի կետերի վիզաների դիմումներից: Վերջին այցելուների

0200400600800

10001200140016001800

2010 2012* 2015 2020Min Max Reality

Page 36: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 36

ժամանումերի ընտրանքային հետազոտությունը, որը դեռ շարունակվում է, տրամադրում է ավել մանրամասն և վիճակագրության տեսակետից հիմնավորված տեղեկատվություն Հայաստանի տուրիզմի ներկայիս մոդելի վերաբերյալ:

ա. Այցելուներն ըստ ծագման երկրի և նպատակների

101. Ներկայիս տուրիզմի շուկայի մասին խորքային պատկերացում ունենալը շատ կարևոր է հետագա ռազմավարությունը մշակելու համար: Իրականացվել և իրականացվում են մի շարք ուսումնասիրություններ ընթացիկ իրավիճակի մասին համապարփակ և ճշգրիտ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով, այդ թվում՝ այցելուների դրդապատճառները, ծագման երկիրը, կացության տևողությունը և այլ կարևոր ցուցանիշներ: Այդ ուսումնասիրություններից ամենակարևորն իրականացվում է Ազգային վիճակագրության ծառայության կողմից, որին օժանդակում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, GIZ և ԱՄՆ ՄԶԳ-ի Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցակցության (EDMC) ծրագիրը: 102. 2013թ. ի վեր սահմանային անցակետերում, գնացքի կայարաններում և օդանավակայաններում սկսել են ուսումնասիրել բոլոր ժամանող և մեկնող ուղևորներին: Այս գործընթացը շարունակել է մինչև 2013 թվականի վերջ, իսկ մինչև 2014թ. մարտ նախատեսվել էր ներկայացնել հաշվետվություն: Հետազոտության առաջին երեք ամիսների արդյունքները ձեռք են բերվել, որոնք տրամադրում են ամբողջական և ճշգրիտ պատկերացում Հայաստանի տուրիզմի ոլորտի վերաբերյալ: Այս աշխատանքների ընտրանի գործակիցը կազմել է բոլոր միջազգային ժամանումների և մեկնումների 1.5%-ը: 4433 ժամանող և 4677 մեկնող ուղևորները մասնակցել են հետազոտությանը: Արտաքսման արդյունքում 2013թ. առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել ընդհանուր առմամբ մոտավորապես 295,000 մարդ: Դրանցից 247.9%, կամ 141,000 մարդ դասակարգվել են որպես զբոսաշրջիկներ: 103. Ներգնա զբոսաշրջիկների մեծ մասը ժամանել են Ռուսաստանից և Վրաստանից, կազմելով 56.02% և 21.83%, համապատասխանաբար: Ստորև բերված Աղյուսակ 4-ում ներկայացված են զբոսաշրջիկների ծագման երկիրը և այցելության նպատակը: Ուսումնասիրության հեղինակները մեծ ուշադրություն են դարձրել այն փաստին, որ բարեկամներին և ընկերներին այցելելու դեպքերը (VFR) համեմատաբար բարձր է միջազգային մակարդակի համեմատ և արտացոլում է հայ սփյուռքի կարևորություն որպես ուղղորդող շուկա: Ի տարբերություն սրա, ուղևորների՝ ժամանցի նպատակով այցն ունի ցածր մակարդակ:

Page 37: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 37

Աղյուսակ 4. Այցելուների ծագման երկիրը և այցելության նպատակը, %, 2013թ.

հունվար-մարտ ամիսներին

Բիզնես

Զբաղվա

ծություն

Կրթություն

Առողջա

պա

հակա

ն բուժում

Ժա

մանց և

ազա

տ ժա

մանա

կ

Մա

սնակցություն սպ

որտա

յին

շակութա

յին միջոցառումների

Այցելություն բա

րեկամներին և

ընկերներին

Պա

նդխտ

ություն

Այլ

Ընդհամենը միջին

Ռուսաստանի դաշնություն 2.37 1.32 0.44 1.10 3.14 0.66 47.71 0.11 6.67 63.53

Վրաստան 2.81 0.39 1.71 6.28 0.72 0.06 10.47 - 0.77 23.20 Իրանի իսլամական Հանրապետություն

0.06 - 0.06 - 0.55 0.06 1.82 0.06 - 2.59

Ուկրաինա 0.17 - 0.06 - 0.22 - 1.43 - 0.17 2.04 Ամերիկայի Միացյալ Նահանգներ

0.11 - 0.06 - 0.11 0.06 0.66 - 0.11 1.10

Հունաստան 0.06 - - - 0.06 - 0.33 - 0.17 0.61 Սիրիայի Արաբական Հանրապետություն

- - - - 0.06 - 0.33 0.11 0.06 0.55

Բելառուս - - - - 0.06 - 0.44 - - 0.50 Գերմանիա - - - - - - 0.50 - - 0.50 Բելգիա 0.11 - - 0.06 - - 0.28 - - 0.44 Ֆրանսիա - - - - - - 0.44 - - 0.44 Ղազախստան - - 0.06 - - - 0.28 - 0.11 0.44 Թուրքիա - 0.06 - - - - 0.33 - - 0.39 Նիդերլանդներ - - - - - - 0.33 - - 0.33 Իսպանիա - - - - - - 0.33 - - 0.33 Այլ երկրներ 0.61 - - - 0.11 0.11 1.93 - 0.28 3.03 Ընդամենը 6.28 1.76 2.37 7.44 5.01 0.94 67.60 0.28 8.32 100

104. Առաջին երեք ամիսների ընթացքում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ներգնա ճանապարհորդողների 64.6%-ը հայեր են, և որ Հայաստան այցելելու հիմնական նպատակը ընկերներին և բարեկամներին այցելեն է, և հետևաբար, համամասնության իմաստով, այցելուների մեծ մասը Ռուսաստանի և Վրաստանի ռեզիդենտներ են, կազմելով 63.53% և 23.2%, համապատասխանաբար: Աղյուսակ 5-ում ներկայացված են ազգությամբ հայ ճանապարհորդողների ծագման երկիրը, ինչպես նաև նրանց այցի նպատակները:

Page 38: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 38

Աղյոսակ 5. Ազգությամբ հայ ճանապարհորդողներ, %՝ ըստ ծագման երկրի և այցի

նպատակների

Բիզնես

Զբաղվա

ծություն

Կրթություն

Առողջա

պա

հակա

ն բուժում

Ժա

մանց և

ազա

տ ժա

մանա

կ

Մա

սնակցություն սպ

որտա

յին

շակութա

յին միջոցառումների

Այցելություն բա

րեկամներին և

ընկերներին

Պա

նդխտ

ություն

Այլ

Ընդհամենը միջին

Ռուսաստանի դաշնություն 2.37 1.32 0.44 1.10 3.14 0.66 47.71 0.11 6.67 63.53

Վրաստան 2.81 0.39 1.71 6.28 0.72 0.06 10.47 - 0.77 23.20 Իրանի իսլամական Հանրապետություն

0.06 - 0.06 - 0.55 0.06 1.82 0.06 - 2.59

Ուկրաինա 0.17 - 0.06 - 0.22 - 1.43 - 0.17 2.04 Ամերիկայի Միացյալ Նահանգներ

0.11 - 0.06 - 0.11 0.06 0.66 - 0.11 1.10

Հունաստան 0.06 - - - 0.06 - 0.33 - 0.17 0.61 Սիրիայի Արաբական Հանրապետություն

- - - - 0.06 - 0.33 0.11 0.06 0.55

Բելառուս - - - - 0.06 - 0.44 - - 0.50 Գերմանիա - - - - - - 0.50 - - 0.50 Բելգիա 0.11 - - 0.06 - - 0.28 - - 0.44 Ֆրանսիա - - - - - - 0.44 - - 0.44 Ղազախստան - - 0.06 - - - 0.28 - 0.11 0.44 Թուրքիա - 0.06 - - - - 0.33 - - 0.39 Նիդերլանդներ - - - - - - 0.33 - - 0.33 Իսպանիա - - - - - - 0.33 - - 0.33 Այլ երկրներ 0.61 - - - 0.11 0.11 1.93 - 0.28 3.03 Ընդամենը 6.28 1.76 2.37 7.44 5.01 0.94 67.60 0.28 8.32 100

105. Հետազոտության հետագա վերլուծությունը ուսումնասիրում է այցելուների սեռը և տարիքային խումբն՝ ըստ այցի նպատակի, ինչպես ներկայացված է Աղյուսակ 6-ում:

Աղյուսակ 6. Ներգնա ճանապարհորդողների կազմն ըստ սեռի և տարիքային խմբի և

այցելության նպատակի

Բիզնես

Զբաղվա

ծություն

Կրթություն

Առողջա

պա

հակա

ն բուժում

Ժա

մանց և

ազա

տ ժա

մանա

կ

Մա

սնակցություն

սպորտ

ային և

մշակութա

յին միջոցա

ռումներին

Այցելություն

բարեկա

մներին և ընկերներին

Պա

նդխտ

ություն

Այլ

Ընդհամենը միջին

Տղամարդ 79.2 94.6 46.4 22.6 67.9 75.0 60.0 66.7 54.9 62.0 Կին 20.8 5.4 53.6 77.4 32.1 25.0 40.0 33.3 45.1 38.0 Ընդամենը 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 ՙՄինչև 17 տարեկան 0.0 0.0 1.8 1.4 0.8 0.0 0.6 0.0 0.0 0.6

Page 39: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 39

18-35 տարեկան 34.4 23.1 86.0 17.6 56.5 57.1 32.9 42.9 33.3 35.6

36-63 տարեկան 62.6 72.4 12.3 79.1 40.7 42.9 63.5 57.1 64.2 61.1

64 տարեկան և բարձր

3.1 4.5 0.0 2.0 2.0 0.0 2.9 0.0 2.5 2.7

Ընդամենը 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0

106. Ներգնա ճանապարհորդողների այցելության միջին տևողությունը կազմում է 24.1 օր, ամեն երկրի տևողությունը կազմել է 78.4 օր, որն ունեցել է պանդխտության նպատակ և 36.1 օր՝ կրթության նպատակ: Հարկ է նշել, որ ժամանցի և ազատ ժամնակի անցկացման նպատակով Հայաստան այցելող ներգնա ճանապարհորդողները, Հայաստանում անցկացնում են 13.8 օր (Աղյուսակ 7):

Աղյուսակ 7. Ներգնա ճանապարհորդողների այցելությունների տևողությունն ըստ կացարանի և այցելության նպատակի

Բիզնես

Զբաղվա

ծություն

Կրթություն

Բ

ուժում

Ժա

մանց և

ազա

տ ժա

մանա

կ

Մա

սնակցություն

սպորտ

ային և

մշակութա

յին

Այցելություն

բարեկա

մներին և ընկերներին

Պա

նդխտ

ություն

Այլ

Ընդհամենը միջին

Հյուրանոց 7.5 7.0 3.6 1.5 5.8 8.0 9.8 - 7.2 7.2 Վարձակալվող բնակարան

20.9 100.3 91.5 180.0 22.8 33.0 47.2 205.0 - 48.4

B&B, հանրակացարան 2.0 4.0 103.5 - 5.6 - 4.0 - 13.0 18.6

Բարեկամի կամ ընկերոջ տանը 23.2 42.1 45.4 8.7 25.5 31.0 30.3 27.8 23.4 28.1

Առողջարաններ 1.0 - - 7.0 10.0 - 25.6 - - 17.0 Այլ կացարաններ 18.7 2.7 8.2 5.6 21.2 10.0 31.6 - 3.5 13.5 Գիշերների միջին թիվը մեկ զբոսաշրջիկ համար

13.2 19.0 36.1 9.5 13.8 21.7 29.6 78.4 21.8 24.1

107. Իրականացվել են այլ լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտում տուրիստական փաթեթով ճանապարհորդողների թիվը ցածր է և կազմում է 0.9%, և որ նման փաթեթներով Հայաստան ժամանող զբոսաշրջիկները հիմնականում Հայաստան են այցելում գարնան վերջին և ամռանը:

բ. Այցելուներն ըստ ուղղության և նպատակի

108. Ըստ սույն ուսումնասիրության արդյունքների ստորև բերված Աղյուսակ 8-ում ներկայացված են զբոսաշրջիկների այցելած մարզերը Հայաստանում եղած ժամանակ, իսկ Աղյուսակ 6.6-ը ներկայացնում է տվյալ մարզ նրանց այցելության նպատակը: Վայոց Ձորի տվյալները (որտեղ գտնվում է Ջերմուկը) նշված են կարմիր գույնով: Կարևոր է նշել, որ բացահայտվել է, որ օտար զբոսաշրջիկների 1.73%-ը այցելել են Վայոց Ձոր

Page 40: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 40

ուսումնասիրությունների իրականացման ժամանակահատվածում, մինչդեռ գրեթե կեսը այցելել են Երևանը:

Աղյուսակ 8. Ներգնա զբոսաշրջիկները ըստ մարզերի և ծագման երկրի

Երևա

ն

Արա

գածոտ

նի մա

րզ

Արմա

վիրի մա

րզ

Գեղա

րքունիքի մա

րզ

Կոտ

այքի մա

րզ

Լոռի մարզ

Շիրակի մա

րզ

Տավուշի մա

րզ

Վա

յոց Ձորի մա

րզ

Արա

րատ

ի մարզ

Սյունիքի մա

րզ

Ընդամենը

Ռուսաստանի դաշնություն 23.78 1.50 4.73 3.70 4.92 4.84 7.74 2.38 1.11 2.07 1.29 58.89

Վրաստան 11.28 0.13 0.26 0.03 0.49 1.03 2.04 0.21 0.10 0.10 0.03 15.71 Իրանի իսլամական Հանրապետություն 3.70 0.08 0.98 0.10 0.62 0.08 0.03 0.08 0.08 0.31 0.85 6.96

Ուկրաինա 1.35 0.05 0.16 0.16 0.26 0.03 0.10 0.13 0.13 0.13 0.10 2.61 Ամերիկայի Միացյալ Նահանգներ

0.65 0.05 0.18 0.13 0.28 0.13 0.03 0.13 0.08 0.08 0.05 1.84

Գերմանիա 0.93 - 0.18 0.13 0.39 - 0.05 - 0.03 0.03 - 1.81 Բելառուս 0.47 0.03 0.13 0.13 0.16 0.13 0.05 0.05 0.08 0.10 0.03 1.37 Սիրիայի Արաբական Հանրապետություն 0.26 0.05 0.13 0.05 0.08 0.05 0.08 0.05 - 0.03 - 0.78

Ղազախստան 0.44 0.03 0.05 - 0.03 - 0.05 0.05 - 0.03 0.03 0.72 Լեհաստան 0.34 0.05 0.05 0.03 0.10 0.03 0.03 0.03 - 0.03 0.03 0.70 Միացյալ Թագավորություն

0.31 0.03 0.08 0.05 0.08 0.03 0.03 0.05 0.03 0.03 - 0.70

Նիդերլանդներ 0.21 0.05 0.05 0.03 0.08 0.05 0.03 0.03 0.03 0.05 0.03 0.62 Ֆրանսիա 0.36 - - 0.05 - 0.03 0.05 0.03 - 0.03 - 0.54 Թուրքիա 0.41 - - - 0.05 - - - 0.03 - - 0.52 Միացյալ Արաբական Էմիրություններ

0.28 - 0.03 0.03 0.08 - - 0.03 - 0.03 0.03 0.49

Բելգիա 0.28 - 0.05 - 0.08 - 0.03 - - 0.03 - 0.47 Հունաստան 0.26 - - - 0.03 0.10 - - - 0.03 - 0.41 Ավստրիա 0.23 - 0.03 - - 0.05 0.05 - - - 0.03 0.39 Իսպանիա 0.23 - - - 0.03 0.05 - 0.05 - 0.03 - 0.39 Ֆինլանդիա 0.13 - 0.05 - 0.10 - 0.03 - - 0.03 - 0.36 Բութան 0.10 - 0.08 0.03 0.03 0.03 0.03 - - - - 0.28 Ճապոնիա 0.10 - 0.08 - 0.03 - - - 0.03 0.03 - 0.28 Ավստրալիա 0.03 0.03 0.03 0.03 0.03 0.03 0.03 0.03 0.03 0.03 - 0.26 Լիբանան 0.16 - 0.03 0.03 - - - 0.03 - - - 0.26 Լիտվա 0.10 - 0.05 0.03 0.03 - 0.03 - - - 0.03 0.26 Այլ երկրներ 1.29 - 0.16 0.08 0.21 0.10 0.10 0.03 - 0.18 0.03 2.38 Ընդամենը 47.68 2.07 7.55 4.79 8.15 6.78 10.58 3.36 1.73 3.36 2.54 100.0

Աղյուսակ 9. Ներգնա զբոսաշրջիկները ըստ մարզերի և այցելության նպատակի

Երևա

ն

Արա

գածոտ

նի մա

րզ

Արմա

վիրի մա

րզ

Գեղա

րքունիքի մա

րզ

Կոտ

այքի մա

րզ

Լոռի մարզ

Շիրակի մա

րզ

Տավուշի մա

րզ

Վա

յոց Ձորի մա

րզ

Արա

րատ

ի մարզ

Սյունիքի մա

րզ

Ընդամենը

Բիզնես 6.30 0.08 0.39 0.29 0.62 0.21 0.62 0.18 - 0.10 0.13 9.02

Զբաղվածություն 2.67 0.05 0.05 0.13 0.13 0.16 0.23 0.10 0.05 0.03 0.49 4.10

Կրթություն 1.40 0.03 0.03 0.08 0.08 0.08 0.08 0.03 0.03 - - 1.84

Բուժում 3.3 0.03 0.08 0.03 0.08 0.10 0.96 0.03 0.05 0.03 - 4.69

Page 41: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 41

2

Ժամանց և ազատ ժամանակ

5.96 0.26 1.76 0.65 2.18 0.31 0.62 0.54 0.26 0.57 0.41 13.84

Մասնակցություն սպորտային և մշակութային միջոցառումներին

0.65 - 0.13 0.03 0.08 0.03 0.03 - - 0.03 0.08 1.11

Այցելություն բարեկամներին և ընկերներին

25.05 1.37 4.77 3.32 4.61 5.03 6.64 2.31 1.19 2.44 1.24 58.72

Պանդխտություն 0.18 0.03 0.08 0.05 0.08 - - 0.03 0.03 0.05 0.05 0.57

Այլ 2.18 0.23 0.26 0.23 0.29 0.86 1.43 0.16 0.13 0.10 0.13 6.09

Ընդամենը միջին 47.71 2.07 7.54 4.80 8.14 6.77 10.60 3.37 1.74 3.34 2.54 100.0

109. Հետազոտությունների արդյունքները վերլուծելով, հնարավոր է գնահատել միջազգային ժամանումների թիվը Շիրակ, Տավուշ, Լոռի և Վայոց Ձոր մարզեր՝ հիմնվելով 843,000 ընդհանուր ժամանումների թվի վրա, ինչպես ցույց է տալիս Աղյուսակ 10-ը, որտեղ ներկայացված են յուրաքանչյուր մարզի գնահատված ժամանումների թիվը: Ժամանումների գնահատումը հետագայում լրամշակվել է և ներկայացվել Աղյուսակ 6.8-ում, որտեղ ուսումնասիրվել են նաև այցելությունների նպատակը, ինչպես նաև նախանշվել են գնահատված ժամանումներն ըստ սեգմենտների: Ինչպես բացահայտվել է, օտարերկրացիների՝ Վայոց Ձոր այցելությունների առաջնային նպատակը բարեկամներին և ընկերներին այցելություններ է (VFR): Այս սեգմենտը կազմել է բոլոր ժամանումների մոտ 67%-ը:

Աղյուսակ 10. Գնահատված միջազգային ժամանումներն ըստ մարզերի

Մարզ Թիրախ քաղաք Ընդամենը ժամանումների

%-ը Ներգնա այցելություններ

Շիրակ Գյումրի 10.58 89,000

Տավուշ Գյումրի 3.36 28,000

Լոռի Վանաձոր 6.78 57,000

Վայոց Ձոր Ջերմուկ 1.74 14,500

(ազգային) (100) (843,000)

Աղյուսակ 11. Գնահատված միջազգային ժամանումներն ըստ մարզերի և այցելության նպատակի

Այցի նպատակը

Լոռի մարզ Շիրակ մարզ Տավուշի մարզ Վայոց Ձորի մարզ

% Գնահատված այցելուներ

% Գնահատված այցելուներ

% Գնահատված այցելուներ % Գնահատված

այցելուներ Բիզնես 3 1,700 5.8 0.18 - Զբաղվածություն 2.4 1,300 2.2 0.10 3 500 Կրթություն 1 500 0.1 0.03 1.8 300 Բուժում 2.3 1,300 9 0.03 3.0 500 Ժամանց և ազատ ժամանակ

4.5 2,600 5.8 0.54 15 2,200

Մասնակցություն սպորտային և մշակութային

0.1 400 0.1 - -

Page 42: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 42

միջոցառումներին Այցելություն բարեկամներին և ընկերներին

74 42,100 64.5 2.31 69.4 9,600

Պանդխտություն - 0 - 0.03 1.8 300 Այլ 12.7 7,100 14 0.16 7.7 1100 Ընդամենը միջին 100 57,000 100 89,000 100 28,000 1.74 14,500

գ. Այցելուների ծախսերը

110. Համաձայն այցելուների ժամանման հետազոտության առաջին երեք ամիսների նախնական գնահատումների, ներգնա ճանապարհորդողները միջինում ծախսում են 1672.5 ԱՄՆ դոլար իրենց ողջ այցելության ընթացքում (այդ թվում՝ ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող գումարները, ինչպես օրինակ միջազգային տրասնպորտ, տուրիստական օպերատորների ծառայություններ և այլն): Հարկ է նշել, որ ծախսերի մեծ մասը հատկացվում է միջազգային տրանսպորտին: Այդ իմաստով ուշադրություն է հատկացվել 2013թ. Համաշխարհային Բանկի երկրի հաշվետվությանը (Հայաստան), որտեղ ներկայացված են Հայաստան գալու օդային ճանապարհի բարձր գները: Ծախսերի դասակարգումն ըստ այցելուների ծագման երկրի և ծախսի սեգմենտի ներկայացված է ստորև բերված Աղյուսակ 12-ում: Ծախսերի վերլուծությունը շարունակվում է նաև Աղյուսակ 13-ում, որտեղ ծախսերը ներկայացված են ԱՄՆ դոլարով՝ ըստ այցելության նպատակի և ծախսի սեգմենտի:

Աղյուսակ 12. Այցելուների ծախսերն ըստ ծագման երկրի և ծախսի սեգմենտի (ԱՄՆ դոլար)

Միջա

զգային

տրա

նսպորտ

Կա

ցարա

մն

Սննունդ

(ռեստորա

ն, բար)

Տեսարժա

ն վայրեր

Տեղակա

ն տ

րանսպ

որտ

Հուշանվերներ,

Տնային տ

նտեսությա

ն ա

պրա

նքներ

Այլ ծա

խսեր

Ընդամենը միջին

Ընդամենը 728.5 104.8 197.1 17.9 39.5 131.0 453.6 1672.5 Ռուսաստանի դաշնություն 1109.8 113.4 271.2 18.1 52.8 172.0 740.1 2477.5 Վրաստան 2217.7 18.6 14.9 0.0 0.8 1.3 3.7 2257.0 Իրանի իսլամական Հանրապետություն

273.0 118.8 142.3 26.7 52.2 102.6 52.3 767.9

Ուկրաինա 30.8 12.7 21.1 1.8 7.5 24.4 78.4 176.9 Ամերիկայի Միացյալ Նահանգներ

537.8 164.9 314.2 91.2 105.3 252.3 366.0 1831.7

Գերմանիա 1271.3 638.2 414.9 83.7 112.2 319.6 1354.8 4194.6 Բելառուս 544.4 550.0 986.1 77.8 106.7 347.2 976.7 3588.9 Սիրիայի Արաբական Հանրապետություն 663.6 329.8 281.0 19.3 51.6 114.6 299.0 1759.1

Ղազախստան 1117.9 422.0 363.1 0.0 10.0 230.7 453.8 2597.5 Լեհաստան 548.6 101.5 99.1 0.7 12.6 31.1 78.8 872.4 Միացյալ Թագավորություն 418.2 101.6 253.9 40.7 22.8 334.9 270.1 1442.3 Նիդերլանդներ 596.2 193.1 1020.5 214.3 30.9 303.9 231.4 2590.2 Ֆրանսիա 954.5 182.4 1007.6 83.7 16.3 153.4 453.8 2851.8 Թուրքիա 541.4 326.7 70.4 0.0 11.9 1363.2 950.1 3263.6 Միացյալ Արաբական 492.4 85.8 169.5 4.2 24.9 90.8 1169.1 2036.7

Page 43: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 43

Էմիրություններ Բելգիա 793.1 216.0 219.3 13.6 106.8 108.3 578.4 2035.6 Հունաստան 174.2 351.4 91.4 16.7 62.9 162.8 372.9 1232.3 Ավստրիա 284.7 2.8 166.8 46.2 139.6 105.8 743.0 1489.0 Իսպանիա 545.7 275.9 130.7 19.2 28.6 63.9 318.6 1382.8 Ֆինլանդիա 1695.8 415.8 1022.5 0.0 89.1 952.4 445.6 4621.2 Բութան 1267.2 929.1 49.2 61.9 29.2 313.4 0.0 2650.0 Ճապոնիա 316.3 255.2 262.5 87.5 145.6 437.5 31.3 1535.8 Ավստրալիա 418.2 453.1 106.2 0.0 15.0 16.8 20.5 1029.8 Լիբանան 1665.0 210.0 44.4 27.2 20.0 129.1 94.8 2190.5 Լիտվա 900.0 2400.0 5000.0 0.0 0.0 0.0 700.0 9000.0 Այլ երկրներ 792.7 97.1 741.4 0.0 12.5 106.5 245.7 1995.9 Ռուսաստանի դաշնություն 475.7 623.8 126.5 0.0 45.4 31.2 1333.3 2635.8 Վրաստան 683.9 66.8 3066.8 0.0 20.0 40.1 0.0 3877.7 Իրանի իսլամական Հանրապետություն

317.1 112.2 203.8 33.3 39.3 126.7 5.5 837.9

Ուկրաինա 155.6 78.8 175.7 94.6 3.5 206.9 241.6 956.7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ

900.0 166.7 466.7 0.0 0.0 158.0 0.0 1691.4

Գերմանիա 1999.0 333.2 0.0 0.0 0.0 2665.4 0.0 4997.5 Բելառուս 644.1 253.0 300.0 0.0 45.4 66.7 333.3 1642.5 Սիրիայի Արաբական Հանրապետություն 919.6 75.1 17.5 18.4 27.7 138.1 34.2 1230.7

Ղազախստան 3000.0 0.0 200.0 200.0 0.0 100.0 0.0 3500.0 Լեհաստան 350.0 100.0 0.0 0.0 2.2 125.0 62.5 639.7 Միացյալ Թագավորություն 1150.0 500.0 200.0 41.8 24.6 600.0 0.0 2516.3 Նիդերլանդներ 182.1 0.0 0.0 0.0 2.2 70.4 33.1 287.7 Ֆրանսիա 470.0 1000.0 150.0 100.0 100.0 200.0 0.0 2020.0 Թուրքիա 1040.0 0.0 0.0 0.0 3.6 500.0 300.0 1843.6 Միացյալ Արաբական Էմիրություններ

301.5 27.8 45.0 4.5 10.4 54.9 126.1 570.3

Աղյուսակ 13. Միջին ծախսերը (ԱՄՆ դոլար) ըստ այցելության նպատակի

Միջա

զգային

տրա

նսպորտ

Կա

сարա

մն

Սննունդ

(ռեստորա

ն, բար)

Տեսարժա

ն վայրեր

Տեղակա

ն տ

րանսպ

որտ

Հուշանվերներ,

Տնային տ

նտեսությա

ն ա

պրա

նքներ

Այլ ծա

խսեր

Ընդամենը միջին

Բիզնես 902.5 218.8 139.9 8.9 26.2 72.1 602.2 1970.6 Զբաղվածություն 174.3 32.9 62.3 2.8 11.3 43.9 90.7 418.2 Կրթություն 173.8 203.2 155.2 7.5 30.9 63.0 166.2 799.8 Բուժում 60.2 7.3 33.0 1.1 10.1 33.5 297.9 442.9 Ժամանց և ազատ ժամանակ

359.9 176.8 167.9 48.0 48.0 139.0 144.8 1084.4

Մասնակցություն սպորտային և մշակութային միջոցառումներին

533.1 50.0 563.4 5.1 64.8 76.0 633.2 1925.6

Այցելություն բարեկամներին և ընկերներին

963.8 83.0 252.1 19.0 47.1 165.5 528.5 2059.0

Պանդխտություն 663.4 400.0 389.4 134.4 171.1 248.5 820.0 2826.8 Այլ 409.4 98.0 98.2 3.9 29.0 116.1 539.3 1294.0 Ընդամենը 728.5 104.8 197.1 17.9 39.5 131.0 453.6 1672.5

Page 44: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 44

111. Սույն ուսումնասիրության նպատակով և ճշգրիտ վիճակագրական բազայի և ժամանակային շարքի բացակայության պայմաններում անհրաժեշտ էր անել որոշ ենթադրություններ՝ կապված թիրախ երկրորդային քաղաքների աճի կանխատեսումների հետ:

դ. Ներքին այցելուներ

112. Թեև իրականացվել են միջազգային ժամանումների սահմանափակ և միևնույն ժամանակ ոչ ամբողջական հետազոտություններ և վիճակագրական վերլուծություններ, ներքին զբոսաշրջության մասին տեղեկատվությունը չափազանց քիչ է: Տեղեկացվել է, որ ներքին զբոսաշրջության տուրերը 2011թ. կազմել են մոտավորապես 860,000, սակայն ընդհանրապես հնարավոր չի եղել հաստատել այս ցուցանիշը, թեև որպես գնահատում այն կարող է ընդհանուր առմամբ համամասնական լինել միջազգային ժամանումների մակարդակին և բնակչությանը: 113. Համաշխարհային տուրիզմի և ճանապարհորդության խորհուրդը (WTTC) իրենց Հայաստանի համար երկրի հաշվետվության մեջ, որը համախմբում է ներքին և միջազգային ժամանումների գնահատումը, համաձայն որի մինչև 2023թ. զբոսաշրջության աճը միջինում կկազմի 2.1% և 5.5%, համապատասխանաբար: Եթե սա ընդունենք որպես հիմք ներքին տուրիզմի աճի հաշվարկման համար, ապա այս ցուցանիշները, որոնք ունեն ավելի լայն տնտեսական զարգացումների համատեքստ, ներքին զբոսաշրջությունը տասը տարիների ընթացքում կաճի 23% -73%, ինչը կառաջացնի Ջերմուկի գույքի և ենթակառուցվածքի նկատմամբ լրացուցիչ պահանջ:

ե. Այցելուների ժամանումների գնահատումներ

114. Ներկայիս ծրագիրն ուսումնասիրում է աճի կանխատեսումները տասը տարիների համար (2013-2022թթ.): Ժամանակային հորիզոնը դիտարկելիս, առաջարկվել է 2013-2015թթ. ժամկետները դիտարկել որպես կարճաժամկետ, 2016-2018թթ.՝ միջնաժամկետ, իսկ 2019-2022թթ.՝ երկարաժամկետ: Համահունչության նպատակով Հայաստանի զբոսաշրջության ոլորտի 2009-2020թթ. զարգացման ռազմավարության համար իրականացվել են միջազգային ժամանումների աճի գնահատումներ, ինչը կարող է համապատասխանեցվել այս ծրագրի ժամկետներին:

115. Ըստ Աղյուսակ 14-ի միջնաժամկետ աճը կարող է տատանվել 50%-80% միջակայքում, մինչդեռ ավելի երկարաժամկետ աճը կարող է հասնել 130%-ից մինչև 170%: Սա լայն իմաստով նշանակում է, որ մինչև 2023թ.միջազգային զբոսաշրջության ժամանումները կլինեն ավելի քամ կրկնակի: Ներկայումս, բարեկամների և ընկերների այցելությունների սեգմենտը միջազգային շուկայում գերիշխում է, սակայն հաշվի առնելով, որ սա վերջնական ցուցանիշ է, պետք է ենթադրել, որ այս աճի մեծ մասը կբխի հյուրանոցների և ծառայությունների ավելի բարձր պահանջարկ ունեցող նոր շուկաներից:

Page 45: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 45

Այդ իսկ պատճառով, սա կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ Ջերմուկի հյուրանոցային առաջարկի վրա, ինչպես նաև ունենալ տնտեսական ազդեցություն:

Աղյուսակ 14. Միջազգային ժամանումների կանխատեսումներ

2010թ. 2015թ. 2020թ. Նվազ. Առավ. Նվազ. Առավ. Նվազ. Առավ.

ԸՆԴԱՄԵՆԸ 600 700 900 1.100 1.400 1.600

Ժամանց 15% 20% 25% 30% 35% 40%

Սփյուռք 50% 55% 40% 45% 30% 35%

Բիզնես 20% 25% 20% 20% 20% 25%

Սուբտոտալ 85% 100% 85% 95% 85% 100%

Այլ 15% 0% 15% 5% 15% 0%

Աղբյուր՝ Հայաստանի միջազգային տուրիզմի ոլորտի 2009-2020թթ. զարգացման ռազմավարություն

116. Հաշվի առնելով զբոսաշրջության թույլ վիճակագրական տվյալների բազան, հատկապես ներքին զբոսաշրջության համար, հնարավոր չէ ճշգրիտ կերպով կանխատեսել ժամանումների աճը պլանավորման առաջիկա տասը տարիների համար: Այդ պատճառով գնահատումներին պետք է վերաբերվել զգուշորեն և վերանայել, երբ հասանելի լինեն նոր ճշգրիտ տվյալներ: Միշտ դժվար է կանխատեսել տասը տարի հեռանկարը նման փոփոխական արդյունաբերության ոլորտում, ինչպես զբոսաշրջությունն է, և այս դեպքում այն չպետք է դիտարկել:

Ե. Տնտեսական զարգացում

12. Զբոսաշրջության դերը տնտեսության զարգացման գործընթացում

117. Զբոսաշրջության համաշխարհային արդյունավերությունը աշխարհի տնտեսության առաջատար ոլորտներից է և 2013թ. գնահատվել է 1.4 տրիլիոն ԱՄՆ դոլար, վերջին հինգ տարիների ընթացքում ավելացնելով տարեկան 2.5% եկամուտներ: Աշխարհում, այս ոլորտում ուղղակի զբաղվածների թիվը կազմել է 99 միլիոն մարդ, կամ աշխարհի ողջ զբաղվածության 3.4 տոկոսը: Մինչև 2021թ. համաշխարհային տուրիզմի և ճանապարհորդության խորհուրդը (WTTC) կանխատեսել է, որ ուղղակի զբաղվածության ցուցանիշները կհասնեն մոտ 120 միլիոն: Հաշվի առնելով անուղղակի և հարկադրված զբաղվածությունը, այս ցուցանիշը 2021թ. կարող է աճել մինչև 324 միլիոն: Ոլորտը կարևոր է ոչ միայն տնտեսության զարգացման իմաստով: Ամերիկայի Միացյալ Նահանգների եկամուտները տուրիզմի արդյունաբերությունից 2011թ.կազմել է 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար, կանխատեսվում է, որ կհասնի 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար մինչև 2021թ.: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ներդրումներն այս ոլորտում 2011թ. կազմել են 652 միլիարդ ԱՄԴ դոլար, ինչը ԱՄՆ ընդհանուր ներդրումների 4.5 տոկոսն է: Մինչև 2021թ. կանխատեսվող ներդրումները կհասնեն 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Page 46: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 46

118. Զբոսաշրջության ոլորտը նպաստում է զարգացման երեք գերակա ուղղությունների նպատակներին: Դրանք են՝ եկամուտների հավաքագրումը, զբաղվածությունը և արտարժույթից շահույթի ձևավորումը: Որպես այդպիսին, զբոսաշրջության ոլորտը կարող է կարևոր դեր խաղալ, որպես տնտեսության զարգացման շարժիչ ուժ: Այդպես է եղել մի շարք երկրներում: Զբոսաշրջության արդյունաբերության ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա կարող է կախված լինել յուրաքանչյուր ուղղության առանձնահատկություններից: Պետք է նաև գնահատել այն փաստը, որ զբոսաշրջությունը շատ բարդ գործունեությունը է, և որ վերջինիս ազդեցությունը տարածվում է մի շարք գործողությունների և արտադրության ոլորտի վրա, որոնցից յուրաքանչյուրը նպաստում են տնտեսական զարգացմանը: Այս ոլորտում հիմնական խնդիրն այն է, որ ըստ էության, զբոսաշրջության ոլորտի սահմաններում դժվար է վերագրել ներդրումների ծախսերը և օգուտները զբոսաշրջության զարգացմանը: Ազգային տնտեսության շատ վերլուծություններում չի իրականացվել ոլորտի ամբողջական վերլուծություն: Դրանք իրականացվել են պատահական ընտրանքով, առանց սահմանելու տնտեսական կապերը և հետևաբար նաև իրական ազդեցությունները:

119. Ազգային և տեղական տնտեսությունների հետ զբոսաշրջության փոխկապակցվածության պատճառով դժվար է վերլուծել և պլանավորել զբոսաշրջությունը համապարփակ տնտեսական զարգացման ռազմավարության շրջանակում: Սա վերաբերում է նաև Հայաստանին, որտեղ գոյություն չունեն հուսալի վիճակագրական տվյալներ, իսկ ոլորտի կայուն ազգային ռազմավարության բացակայությունը խոչընդոտում է այնպիսի մեխանիզմների նախանշմանը, որոնց օգնությամբ զբոսաշրջության ոլորտում ձևավորվում է աճը, ինչպես նաև զարգանալու ներուժը: Այս իրավիճակը ներկայումս հասցեագրվում է մի շարք պլանավորման ուսումնասիրություններով և նախաձեռնություններով, որոնք ուսումնասիրում են իրավական, ինստիտուցիոնալ, պլանավորման, իրականացման և մարկետինգի միջոցառումներն՝ ուղղված Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Միավորված ազգերի Համաշխարհային տուրիզմի կազմակերպության (UNWTO) Զբոսաշրջության արբանյակային հաշվի (TSA) առաջարկվող ներդրումը կարող է հնարավորություն տալ գնահատել զբոսաշրջության ազդեցությունը ընդհանուր տնտեսության վրա, ինչպես նաև նախանշել ոլորտի իրական և էական ազդեցությունները:

13. Տնտեսական ազդեցությունները

120. Ազգային մակարդակում զբոսաշրջության տնտեսական ազդեցությունները ընդհանուր առմամբ գնահատվել են Համաշխարհային ճանապարհորդության և զբոսաշրջության խորհրդի (WTTC)՝ Հայաստանում զբոսաշրջության տնտեսական ազդեցությունների մասին 2013թ. հաշվետվության մեջ: Զբոսաշրջության ուղղակի և անուղղակի ներդրումը ՀՆԱ-ում գնահատվել է ընդհանուր ՀՆԱ-ի 8.2%: Սա կազմում է 0.81 միլիարդ ԱՄՆ դոլար, որն ըստ կանխատեսումների կաճի տարեկան 2.5% տոկոսով

Page 47: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 47

մինչև 1.07 միլիարդ դոլար՝ 2023 թվականին: Ոլորտը նաև ապահովում է 22,000 ուղղակի աշխատատեղեր, որի արդյունքում աշխատատեղերի թիվը կաճի մինչև 87,000, եթե հաշվի առնենք նաև անուղղակի և հարկադրված գործազրկությունը: Այս ցուցանիշը կազմում է ընդհանուր գործազրկության 7.3%-ը: 121. Տեղական մակարդակում զբոսաշրջության տնտեսական ազդեցությունները կարող են լինել շատ բարձր, թեև չի իրականցվել որևէ վերլուծություն, և Ջերմուկում զբոսաշրջության տնտեսական ազդեցության ճշգրիտ գնահատման համար գոյություն չունեն բավարար տվյալներ: Ավելի արժանահավատ տվյալների օգնությամբ հնարվոր կլինի իրականացնել որոշ գնահատումներ, հիմնվելով հետևյալի վրա՝

• Այցելուների ծագման երկիրը և այցելության նպատակը • Այցելության միջին տևողության և ծախսերի հետազոտություններ • Քաղաքից ֆինանսական հոսքերի գնահատումներ, այսինքն՝ որքան է կազմում

ծախսերի (և աշխատատեղերի ստեղծման) հոսքը քաղաքից, օրինակ դեպի Երևան:

14. Զբոսաշրջության դերը ներդրումների ուղղվածության սահմանման գործընթացում

122. Զբոսաշրջության ոլորտի շոշափելի տնտեսական օգուտներից բացի գնահատվում է նաև այն փաստը, որ զբոսաշրջությունը, այդ թվում՝ ժամանցը, մշակույթը և ժառանգությունը կարող են իրենց հիմնարար ազդեցությունն ունենալ ավելի լայն ներդրողների հետ երկխոսության վրա: Ներդրումների աղբյուրների նախանշումը չափազանց մրցակցային գործընթաց է, ինչն էլ ավելի մեծացել է վերջին տարիների տնտեսական ճգնաժամի և ներդրումային գործողությունների կրճատման համատեքստում: Ողջ աշխարհում շատ մեծ թվով քաղաքներ մրցակցում են հնարավոր ներդրողներին գրավելու համար և ցանկանում են օգտվել հնարավոր առավելություններից, գործիքներից և խթաններից՝ նոր ներդրումների նպատակով հաջողությամբ մրցակցելու համար: Գյումրի և Վանաձոր քաղաքների դեպքում, որոնք փնտրում են ներդրողներ մարող արդյունաբերությունները վերականգնելու նպատակով տնտեսական վերակազմավորման գործընթաց նախաձեռնելու համար, քաղաքների վերաբրենդավորումը և դրանց իմիջի վերականգնումը հանդիսացել են ավելի լայն ռազմավարության տարրեր, ինչը սովորաբար ներառում է ներդրումների խթանիչների, կառույցների վերակազմավորման և օժանդակության, աշխատուժի վերապատրաստման և ենթակառուցվածքների բարելավման բաղադրիչներ: Շատ դեպքերում զբոսաշրջության, ժամանցի, մշակույթի և ժառանգության ոլորտների զարգացումը հիմնական գործիքներն են առաջարկները տարբերակելու և մարող քաղաքային կենտրոնները որպես ապրելու և ներդրումներ կատարելու համար գրավիչ վայրեր վերաբրենդավորելու համար: Երկու արդյունաբերական կենտրոններ օգտագործել են ժամանցը և տուրիզմը իրենց վերաբրենդավորելու և նեդրումային հոսքեր գրավելու նպատակով: Այդ կենտրոններն են Շոտլանդիայի Գլազգո և Իսպանիայի Բիլբաո քաղաքաները:

Page 48: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 48

15. Բիլբաոյի էֆեկտը

123. Բիլբաոյին հաջողվեց այս քաղաք բերել Գուգենհայմ հիմնադրամի եվրոպական թանգարանը: Առաջին թանգարանը բացվել է Նյու Յորքում: Դա մի օրիգինալ կառույց է, որը նախագծել է Ֆրանկ Լլոյդ Ռայթը, իսկ Բիլբաոյի թանգարանը, որի նախագծողը Ֆրանկ Գեհրին է, արդեն իսկ ճարտարապետական կոթող է: Բիլբաոյի տնտեսական վերակառուցման համար Գուգենհայմն այնպիսի արտակարգ հաջողություն է ունեցել, որ կոչվել է Բիլբաոյի էֆեկտ կամ Գուգենհայմի էֆեկտ: 124. Երբ քայքայված արդյունաբերության պայմաններում Իսպանիայի՝ Բասկերի երկրի այս քաղաքը 1990-ականներին որոշում կայացրեց 228,3 միլիոն դոլար ծախսել ժամանակակից արվեստի թանգարան կառուցելու համար, քննադատները Բիլբաոյի այդ որոշումը որակեցին իբրև պետական միջոցների վատնում բացառիկ անկարևոր նպատակի համար: Բիլբաոն այս թանգարանը կառուցել է ոչ թե հանուն մոնումենտալ կառույց ունենալու, այլ որպես մի շարք լուրջ խնդիրների լուծմանն ուղղված գործողություններից մեկը: Քաղաքում սարսափելի գործազրկություն էր տիրում՝ մինչև 25 տոկոս: Քաղաքը փորձ արեց լուծել այս խնդիրները՝ մշակելով համալիր ծրագիր, որտեղ տուրիզմը և մշակույթը առանցքային դեր ունեին, և Գուգենհայմի թանգարանին առաջնային դեր էր վերապահված:

Պատկեր 2. Գուգենհայմ թանգարանը Բիլբաոյում

125. 1998թ. բացվելուց ի վեր Գուգենհայմը փոփոխություններ է առաջացրել Բիլբաոյում և ներկայումս տարեկան հյուրընկալում է մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ , որոնց գրեթե կեսը օտար երկրներից են: Բացվելուց հետո առաջին վեց տարվա ընթացքում թանգարանի ուղղակի տնտեսական ազդեցությունը տեղական տնտեսության վրա կազմել է տարեկան

Page 49: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 49

147 միլիոն դոլար, 23 միլիոն դոլարի հարկ է մուծվել տեղական բյուջե, ստեղծվել է 4400 նոր աշխատատեղ, իսկ Բիլբաոն դարձել է աշխույժ քաղաք և կենտրոն:

16. Գլազգո՝ մշակութային քաղաք

126. Գլազգոն Շոտլանդիայի ամենամեծ քաղաքն է, Միացյալ Թագավորության երրորդ խոշոր քաղաքը՝ 1,75 միլիոն քաղաքային և մոտ 3 միլիոն մայրաքաղաքային տարածքի բնակչությամբ: 19-րդ դարում քաղաքը սկսեց զարգանալ և դարձավ աշխարհի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից մեկը, որտեղ արտադրվում է բրիտանական նավերի ավելի քան կեսը և աշխարհի բոլոր լոկոմոտիվների մեկ քառորդը: Բացի նավաշինությունից, մեքենաշինությունից, արդյունաբերական մեքենաշինությունից, կամրջաշինությունից, քիմիական, պայթուցիկների և ածխի ու նավթի արդյունաբերությունից Գլազգոյում զարգացած էր տեքստիլ, հագուստի, գորգերի, կաշվի վերամշակման, կահույքագործական, կավագործական, սննդի, ըմպելիքների և ծխախոտի արդյունաբերությունը, տպագրական և հրատարակչական գործը: Միաժամանակ զարգացած էին նաև բեռնափոխադրումները, բանկային ոլորտը, ապահովագրական և մասնագիտացած ծառայությունների ոլորտները: 127. Միջազգային մրցակցության ուժեղացման և ներդրումների պակասի արդյունքում տեղի ունեցավ արդյունաբերական և տնտեսական անկման և արդյունաբերական հետընթաց՝ առաջացնելով գործազրկության աճ և քաղաքային բնակչության թվաքանակի արագ անկում: 1960-ականներին բազմաթիվ նախաձեռնություններ եղան քաղաքի զարգացումն ապահովելու համար, մասնավորապես ենթակառուցվածքների բարելավման, առողջության և սոցիալական բնակարանաշինության ոլորտներում: Սակայն միայն 1980-ական թվականներին ձևավորվեց տնտեսության վերականգնման համալիր մոտեցում, մասնավորապես քաղաքում ներդրումներ բերելու ուղղությամբ: Այս գործընթացում առանցքային դեր ունեցավ Գլազգոն 1980թ. «Մշակույթի եվրոպական քաղաք» հռչակելը: Դա հիմք հանդիսացավ քաղաքային տնտեսության դիվերսիֆիկացման համար՝ ուղղվածություն վերցնելով դեպի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տուրիզմը, ժամանցը և մշակույթը: Այս գործընթացի արդյունքում քաղաքը դարձել է գրավիչ, բազմազան և դինամիկ կենտրոն: Վերականգնման այս գործընթացի շնորհիվ նոր և ժամանակակից արդյունաբերական ճյուղեր են հիմնվել քաղաքում: Չնայած այսօր քաղաքը հետ է մնում Միացյալ Թագավորության միջին ցուցանիշներով, սակայն Գլազգոյում զբաղվածության մակարդակն ավելի բարձր է, քան Բիրմինգեմում, Լիբերպուլում և Մանչեստերում:

Page 50: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 50

Պատկեր 3. Գլազգոյի Կոնֆերանսների ցուցահանդեսների համալիրը

128. Այսօր Միացյալ Թագավորություն այցելող օտարերկրյա զբոսաշրջիկ ների 28 տոկոսին գրավում է Գլազգոն, իսկ ներգնա տուրիզմի շրջանակում տարեկան 2.8 միլիոն մարդ է գիշերակացով այցելում Գլազգո: 2011թ. քաղաքի բոլոր այցելուները միասին Գլազգոյում ծախսել են 1.14 միլիոն դոլար՝ ուղղակիորեն աջակցելով 31 000 աշխատատեղերի ստեղծմանը, որն ամբողջ աշխատուժի 7.6 տոկոսն է: Քաղաքն այժմ զարգացել է որպես զբոսավայր: Քաղաքն ունի ավելի քան 10 000 հյուրանոցային համար, համաժողովների դահլիճներ, այդ թվում Շոտլանդիայի ցուցահանդեսների և համաժողովների կենտրոնը՝ աշխարհի խոշորագույն համերգասրահներից մեկը, որը գրավում է զբոսաշրջիկ ների և աշխուժացնում է մանրածախ առևտուրը և մշակութային տուրիզմը:

Զ. Ջերմուկի զբոսաշրջության բիզնեսի ռազմավարության նախագիծ

129. Ջերմուկում զբոսաշրջության ոլորտի ներկայիս դիրքն ուսումնասիրելիս մշակվել է Բիզնես ռազմավարության ուրվագիծը` ոլորտի ընթացիկ զարգացումն ուղղորդելու նպատակով: Հարկ է նշել, որ ուրվագիծը նախնական ընդհանուր նկարագիր է, որը շեշտադրում է ծրագրի ենթատեքստում ընկած տրանսպորտային տարրերի և գործողությունների հայտնաբերումը: Քաղաքի զբոսաշրջության ոլորտում ամբողջական և բիզնեսի զարգացման մշակված ռազմավարությունն առավել մանրամասն ուսումնասիրություն է պահաջում: Մասնավորապես, անհրաժեշտ է հնարավորինս լայն պատկեր ունենալ այցելուների ժամանումների և նպատակների մասին:

130. Սահմանվել են մի շարք առաջարկված գործողություններ, որոնց նպատակն է աջակցել Ջերմուկում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: Սահմանված միջամտություններն ընդգրկում են մի շարք նպատակներ և հիմնված են տեղական շահառուների հետ անցկացրած հարցազրույցների, միջազգային լավ

Page 51: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 51

գործելակերպի և SWOT- վերլուծություն վրա, որոնք ներկայացված են սույն զեկույցի Գլուխ 2-ում:

131. Նպատակներ ա. Բազմազան դարձնել ապրանքի առաջարկը՝ նոր այցելուներ գրավելու

նպատակով: Խորհուրդ է տրվում զարգացնել հարմարություններ նոր նեղ մասնագիտացված շուկաների համար: Լեռնագնացությունը, հեծանվային արշավները, թռչունների ուսումնասիրությունը, ձկնորսությունը և ջրային սպորտաձևերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում՝ որպես նեղ մասնագիտացված զբոսաշրջության տեսակներ և պետք է ուսումնասիրվեն: Զուգահեռ պետք է քայլեր ձեռնարկել առողջական և առողջարարական ապրանքների մեջ կոսմետիկ վիրահատությունն ու ատամնաբուժությունն ընդգրկել ուղղությամբ:

բ. Տարածքային գործողությունների և գրավիչ վայրեր Ջերմուկը շրջապատող տարածքը կազմված է լեռնային ծավալուն տեղանքից, որը պատված է ծառերով և ընդգրկում է «Հերհերի նոսր անտառներ» պետական արգելավայրը, «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը և դեպի հյուսիս Սևանա լճի ափերը: Ջերմուկը շրջապատող բաց լեռնային տեղանքն ընդգրկում է հսկայական տարածք, սակայն այն դեռ բացահայտված չէ զբոսաշրջային նպատակների համար և ունի սահմանափակ քանակությամբ ճանապարհներ/արահետներ և գործողություններ: Ուսումնասիրվելու են դեպի Սևանա լիճ ընկած նմանատիպ տարածքները, նոր արահետների/ճանապարհների կառուցման հնարավորությունը: Ի լրումն, «Ջերմուկ» ազգային պարկում առաջակվելու են նոր հատուկ նախատեսված գործողություններ, որոնք կընդգրկեն արկածային տեսակի սպորտաձևեր, ինչպիսիք են պարագլայդինգն ու ջրային սպորտաձևերը, ինչպես նաև բնության հետ կապված գործողություններ, այդ թվում՝ թռչունների ուսումնասիրությունն ու քարանձավային արշավները:

Զարգացնել առողջարանային զբոսաշրջության ոլորտը Գլոբալ Սպա և առողջարանային վեհաժողովի SRI International կազմակերպության կողմից 2013 թ. ներկայացված զեկույցի համաձայն «Առողջարանային զբոսաշրջությունը» այսօր գնահատվում է 438 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գլոբալ ոլորտ: Ներկայումս այս հատվածը ներկայացնում է աշխարհի զբոսաշրջության ծախսերի 14 տոկոսը: Առողջարանային ճանապարհորդության նկատմամբ ավելացող պահանջարկը նշանակում է, որ մինչև 2017թ. այն շուրջ 9 տոկոսով տարեկան աճ է գրանցելու, ինչը 50 տոկոսով ավելի արագ է, քան «սովորական» զբոսաշրջությունը: Հյուրանոցներն ու տուրիստական օպերատորները հաշվի են առնում այս փաստը, ինչպես նաև այն, որ առողջարանային զբոսաշրջիկները միջինում 130% ավելի շատ են ծախսում, քան սովորական զբոսաշրջիկները: Գլոբալ Սպա և առողջարանային վեհաժողովի հաշվետվության մեջ ընդգրկված առողջարանային զբոսաշրջության երկու տեսակների վերաբերյալ նկարագրերը խիստ տարբերվում են միմյանցից: Առաջինը՝ «աառաջնայինն է”, որն ընդգրկում է զուտ առողջապահական նպատակներով կազմակերպված ճանապարհորդությունները, և «երկրոդականը», որտեղ առողջությանն ուղղված գործողությունները կազմում են ճանապարհորդության մի մասը: Երկրորդական նպատակներով կազմակերպված ճանապահորդությունները կազմում են ընդհանուր առողջարանային զբոսաշրջության ճանապարհորդությունների և ծախսերի 85%-ը.

Page 52: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 52

գ. Երկարաձգել զբոսաշրջության սեզոնը

Ներկայումս Ջերմուկի և Հայաստանի մնացած շրջանների զբոսաշրջության սեզոնը շատ կարճ է տևում, ինչը դժվարացնում է կենսունակ բիզնես գործողությունների կայունության ապահովումն ամբողջ տարվա ընթացքում: Անհրաժեշտ է ջանքեր գործադրել և գրավիչ միջոցառումներ մշակել, որոնք ուղղված կլինեն զբոսաշրջության սեզոնի երկարացմանը նաև ոչ սեզոնային ամիսներին, ամառային պիկ ամիսների սկզբում և վերջում` ընդհանուր տարեկան այցելությունների հաճախականությունն ավելացնելու նպատակով: Ուշադրություն է պետք դարձնել միջոցառումների և փառատոնների վրա, որոնք մշակվելու են ոչ սեզոնային ամիսների ընթացքում, ինչպես նաև հատուկ ուշադրություն այնպիսի միջոցառումների, ժամանցի և գործողությունների կազմակերպման վրա, ինչպիսիք են ձմեռային սպորտաձևերը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ուսումնասիրել սեզոնից դուրս գնային առաջարկների փաթեթները:

դ. Բարելավել և զարգացնել քաղաքային ժամանցը Պետք է քայլեր ձեռնարկել այնպիսի շինությունների կառուցման ուղղությամբ, ինչպիսիք են թատրոնն ու ամֆիթատրոնը, թեև խրախուսվում է ժամանակակից ժամանցային կենտրոնների զարգացումը, ինչպիսիք են կինոթատրոնները, գիշերային ակումբները և խաղատները: Բացի այդ պետք է բարելավվեն և զարգացվեն քաղաքում առևտրային կետերը: Անհրաժեշտ է հաշվի առնել փոքր առևտրային խանութների և մշակութային ցուցահանդեսների հետ կապված հատուկ զբոսաշրջային խանութների սահմանափակ կառուցումը:

ե. Շրջակա միջավայրի պաշտպանություն կամ բարելավումը Մաքուր լեռնային միջավայրի տարածքները համարվում են տեղանքի հիմնական առավելությունը և պետք է պահպանվեն և բարելավվեն մանրամասն նախագծման և ուղեցույցների միջոցով: Աղբի վատ հավաքագրումը և տեղավորումը վնասում է շատ տարածքների, իսկ գետը՝ քաղաքի կիզակետը վերակենդանացման խիստ կարիք ունի:

զ. Զարգացնել և բարելավել բնակելի տարածքների գույքագրումը Ջերմուկն ունի բնակելի տարածքների տաբեր կարգի ծավալուն գույքացուցակներ: Մաս 3-ում սահմանված զարգացման ծավալուն նախագծերի համաձայն, տվյալ ոլորտն էական զարգացում է ապրելու մոտակա տաս տարիների ընթացքում: Արդյունքում Ջերմուկի բնակելի տարածքների հատվածն աճ կգրանցի, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նախագծել քաղաքի նոր ֆիզիկական հատակագիծը: Հատուկ ուշադրություն է դարձվելու բարձրակարգ բնակտարածքների ապահովմանն, օրինակ՝ քեմփինգների, որոնք իրենցից համեմատաբար ցածր գնային ներդրում են ներկայացում և ավելի կենսունակ են բարձր պահանջարկի փուլի ընթացքում:

է. Նոր աշխատանքային հնարավորությունների ստեղծում համայնքային զբոսաշրջության միջոցով

Գործազրկությունը և բնակչության շարունակական պակասումը Ջերմուկի հիմնական խնդիրներից մեկն է: Բնակչության թիվը պահպանելու և ավելացնելու նպատակով զբոսաշրջության զարգացման միջոցով նոր աշխատանքային հնարավորությունների ստեղծումը ոլորտի առաջնային գերակայություն է: Այս առումով պետք է ուսումնասիրվեն բնակելի հարմարությունների և արհեստների բնագավառում ընձեռող հնարավորությունները:

Page 53: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 53

ը. Բարելավել քաղաքային տեսարանների և քաղաքային նախագծման տարրերը

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել քաղաքային նախագծման միջոցով քաղաքի պատկերը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես ծայրամասերում: Տվյալ նպատակով մշակվել է երկու առաջարկ: Առաջինը՝ քաղաքային շուկաները կամ քաղաքային դարպասները պետք է տեղակայվեն Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ: Երկրորդ՝ քաղաքային տեսարանը պետք է բարելավվի արահետների, փողոցային կահավորման և լուսավորության, ինչպես նաև կանաչապատման միջոցով:

թ. Բարելավել զբոսաշրջությանն առնչվող տրանսպորտային ենթակառուցվաքծը

Տարածքում գործող հասարակական տրանսպորտի հարմարությունները վատ վիճակում են գտնվում, և պետք է բարելավել այն այցելուների մուտքն ու տեղաշարժը հարմարավետ դարձնելու նպատակով: Կենտրոնական կայարանը, որը գտննվում է Մաքսիմ Գորկու փողոցի վրա, պետք է բարելավվի, որպեսզի ապահովվի ժամանակակից տրանսպորտի տեղափոխումը տեղական և հեռավոր ծառայությունների դեպքում: Երկարաժամկետ կտրվածքով, անհրաժեշտ է ուսումնասիրել ուղևորների երկաթգծի ծառայությունների հետ այս ծառայությունն ինտեգրելու հնարավորությունը:

ժ. Բարելավել զբոսաշրջությանն առնչվող տեղեկատվությունն ու ծառայությունները

Ինչպես Հայաստանի քաղաքների մեծ մասում, այնպես էլ Ջերմուկում շատ վատ է աշխատում ուղեցուցային և տեղեկատվական ցուցանակների ծառայությունը: Հանգստյան գոտու հասանելիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել ցուցանակների ինտեգրված ծրագիր, որում ընդգրկված են փողոցային, տեսարժան վայրերի ցուցանակները:

ի. Բարելավել մարդկային ռեսուրսների զարգացումը

Վերապարաստված մենեջերներն ու անձնակազմը քաղաքի զբոսաշրջության զարգացումն ապահովող կարևոր նախապայմաններից են: Ներկայումս զբոսաշրջության ոլորտի ծառայության չափորոշիչները փոփոխական են և առաջարկում են ստորև բերված միջազգային նորմերը: Խոշոր հյուրանոցային ցանցերն ունեն ներքին վերապատրաստման ծրագրեր, սակայն Ջերմուկի նման փոքր օպերատորը չունի ոչ փորձ, և ոչ էլ ռեսուրսներ այդպիսի ծրագրեր իրականացնելու համար: Տարածաշրջանային զբոսաշրջության շրջանակներում իրականացվող ծառայություններն ու գործողությունները նույնպես համապատասխան վերապատրաստում են պահանջում: Խորհուրդ է տրվում ներդնել զբոսաշրջության տեղական վերապատրաստման կենտրոն՝ ստեղծված վիճակն ուղղելու համար:

լ. Համակարգել մարքեթինգի գործողություններն առաջարկված զբոսաշրջության ազգային կազմակերպության հետ

Այսօր Հայաստանում ստեղծված չէ զբոսաշրջության ազգային կազմակերպությունը, որը կզբաղվի երկրի զբոսաշրջության ոլորտի ինտեգրված մարքեթինգի և զարգացման հարցերով: ՀՀ Կառավարությունը ներկայումս ուսումնասիրում է զբոսաշրջության ազգային կազմակերպության ստեղծման վերաբերյալ առաջարկությունները: Կազմակերպությունը պետք է զբաղվի արտասահմանյան մարքեթինգի հարցերով, ինչպես նաև համակարգի ոլորտում ապրանքների զարգացմանն ուղղված աջակցությունը և բնակելի կառույցների գրանցումը: Ակնկալելով այս փոփոխությունը և երկրում

Page 54: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 54

կանխատեսվող մարքեթինգային գործունեության աճը՝ Ջերմուկի զբոսաշրջության հատվածը պետք է կազմակերպչական գործողությունները նախաձեռնի թե պետական, և թե հասարակական հատվածներում, որպեսզի կարողանա նվաճել վստահելի գործընկերոջ համբավը զբոսաշրջության ազգային կամզակերպության համար և նպաստի իր սեփական զարգացման շահերին:

խ. Բարելավել հանգստյան գոտու տրանսպորտային հանգույցը

Ապահովել, որպեսզի հանգստյան գոտու կայուն զարգացման համար ստեղծվեն տրանսպորտի բավարար կարողություններ, և անհրաժեշտության դեպքում, բարելավել, շրջակա տարածքների հետ տրասպորտային կապը՝ երկրի ներսում զբոսաշրջության զարգացումն ապահովելու համար: Ճանապարհային հասանելիության հետ մեկտեղ, անհրաժեշտ է հաշվի առնել հեռագնաց քայլարշավների և հեծանվային արշավների համար նախատեսված արահետները: Անհրաժեշտ է ուսումնասիրել Ջերմուկի օդանավակայանից օդային ծառայությունների տրամադրումը:

ծ. Բարելավել տեղական հասանելիությունը

Անհրաժեշտ է ուսումնասիրել գոյություն ունեցող հարմարությունների հասանելիության հնարավորությունները, հասանելիության կարողությունները, զվարճանքի նոր վայրերի և օժանդակ ենթակառուցվածքների զարգացումը: Անհրաժեշտ է ապահովել ճանապարհային և արահետային հասանելիությունը քաղաքային և գյուղական տարածքներ, ինչպես նաև քաղաքային տարածքներում առանձնացված հեծանվային ուղիներ և Ազգային պարկի տարածքներում նոր հեծանվային ուղիներ:

Է. Զբոսաշրջության հնարավոր ծրագրեր 1. Ընդհանուր նկարագիր

132.Հաշվի առնելով երկրի գրավիչ վայրերի բնությունը և դիրքը՝ Հայաստանի մանրամասն զբոսաշրջային հատակագծի մշակման հետ մեկտեղ, կնախագծվեն մի շարք առաջարկություններ ավանդական և ըստ հետաքրքրությունների ժամանող զբոսաշրջիկների համար: Այս համատեքստում, անհրաժեշտ է մի քանի փաթեթ մշակել հատուկ Ջերմուկի համար, որտեղ հաշվի կառնվեն սեզոնային խնդիրները, մշակվելու են այցելուների համար ամառային ու ձմեռային սեզոնների երթուղիները՝ սեզոնային կախվածությունից խուսափելու նպատակով:

2. Զբոսաշրջության կայուն զարգացումը

133. Զբոսաշրջության զարգացումն ուսումնասիրելիս կարևոր է գնահատել գործընթացի կայունությունը` տեղական տնտեսություններին և համայնքներին նպաստելու շրջանակներում: Անհրաժեշտ է խուսափել կարճաժամկետ «որոշումներից», որոնք կարող են կարճատև լինել կամ երկարատև բացասական ազդեցություն ունենալ: Չնայած, որ «կայուն զբոսաշրջություն» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք՝ կարևոր է հասկանալ ուսումնասիրված և կայուն զարգացման լրջությունը և խուսափել կարճաժամկետ «որոշումների» կեղծ ակնկալիքներից:

134. Ի տարբերություն ուսումնասիրված տարածքում առաջարկվող ապրանքների, պահանջարկի խստապահանջ վերլուծության վիճակագրական տվյալները շատ թույլ են, կամ նույնիսկ բացակայում են: Հաշվի առնելով առաջարկվող ներդրման չափը՝ խորհուրդ է տրվում անցկացնել շուկայի մանրամասն վերլուծություն: Խորհուրդ է տրվում նաև

Page 55: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 55

յուրաքանչյուր ոլորտի համար իրականացնել կարճաժամկետ գործողությունների պլան` նախնական սահմանելով երեքից հինգ տարվա համար գործողությունները: Բացի այդ անցկացնել իրականացման խիստ մոնիոթորինգ ` համապատասխան ներդրումային փուլերի համար տեղեկություններ հավաքելու նպատակով:

3. Էկո-զբոսաշրջություն 135. Թեև էկո-զբոսաշրջություն տերմինը շատ է օգտագործվում և ենթադրում է բացառապես բնության վրա հիմնված գործողություններ, այս հատվածի տեխնիկական սահմանումն ավելի լայն է: Էկո զբոսաշրջության միջազգային հասարակությունը սահմանում է այն իբրև «Դեպի բնական տարածքներ պատասխանատու ճանապարհորդություն, որը պահպանոմ է շրջակա միջավայրը և բարելավում է տեղացի բնակչների բարեկեցությունը»: 136. Իր բնույթով էկո զբոսաշրջությունը պահպանության, համայնքների և կայուն զբոսաշրջության մասին է: Դա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր իրականացնում և մասնակցում են էկո զբոսաշրջության գործողություններում պետք է հետևել հետևյալ սկզբունքներին`

• Նվազեցնեն ազդեցությունը, • Կառուցեն բնական միջավայրի և մշակույթի մասին իրազեկում և հարգանք, • Դրական փորձ այցելուների և հյուրընկալողների համար, • Ուղիղ ֆինանսական միջոցներ տրամադրել պահպանության համար, • Ապահովել ֆինանսական օգուտներ և կարողությունների զարգացում տեղացի

բնակիչների համար:

137. «Կայուն էկո զբոսաշրջության» տերմինը հաճախ ակնկալում է կայուն և համայնքի վրա հիմնված զբոսաշրջության գործողություններ, և «էկո զբոսաշրջությունը» ընդհանուր զբոսաշրջության շուկայի առանձնացած և կարևոր հատվածն է: Զբոսաշրջիկները, որոնք բացառապես մասնակցում են «էկո զբոսաշրջության» կամ էկո զբոսաշրջության գործողություններին, շուկայի շատ փոքր մասն են կազմում և կցվում են հատուկ մասնագիտական հետաքրքրություններով խմբերին, օրինակ՝ բուսաբանություն կամ թռչնաբանություն: Աճող հասարակական հետաքրքրությունը շրջակա միջավայրի կայունության, համայնքային զարգացման և բնական միջավայրի հարցերին հանդեպ ակնհայտ է, ինչպես նաև համապատասխան գործողությունները զբոսաշրջության երթուղիներում ներգրավելու միտումը: Այսպիսով, չնայավ այն հանգամանքին, որ «հիմնական էկո զբոսաշրջիկներ» անվանվող մարդկանց թիվը փոքր է, կան նաև ընդհանուր ժամանցային զբոսաշրջիկներ, որոնք ցանկանում են ընդգրկել էկո զբոսաշրջության տարրերը իրենց արձակուրդային ժամանակացույցում, օրինակ՝ սպորտաձևեր, մշակութային, առողջարանային և այլ ապրանքներ, ինչը կնպաստի Ջերմուկի այցելուների թվի աճին: 4. Զբոսաշրջության հետ կապված պոտենցիալ զարգացման ծրագրեր 138. Որպես հետագա իրականացման ծրագրի տարրեր գնահատման և հնարավոր ընտրության համար սահմանվել են մի շարք ուրվագծային զարգացման ծրագրեր, որոնք բխում են Ուրվագծային բիզնես ռազմավարությունից:

Page 56: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 56

5. Հնարավոր ծրագրեր

ա. Տարածքի մատչելիությունը ա. Երկաթուղու ծառայություն: Մանրամասնորեն ուսումնասիրել է Երևանից Ջերմուկ երկաթուղու ծառայությունների վերականգնման կենսունակությունը՝ լրիվ դրույքով և սեզոնային կտրվածքով:

բ. Պլանավորված միջտարածաշրջանային ավտոբուսի ծառայություններ: Զարգացնել և իրականացնել միջտարածաշրջանային ավտոբուսի ծառայությունները: գ. Վերականգնել Ավտոբուսի կենտրոնական կայանը ժամանակակից տրանսպորտային փոխադրման կետի, որտեղ կլինեն հանգստյան տարածքներ, սրճարաններ, ճանապարհորդության տեղեկատվական կենտրոն, տաքսու կայան և մեքենաների կայանատեղի: բ. Տեղական հասանելիություն ա. Կառուցել գետի ափերին տեղակայված հեծանվային ուղիներ և ապահովել հետիոտների համար Ազգային պարկ և շրջակա տարածքներ մուտքը քաղաքի միջով: բ. Մշակել և իրականացնել տեղական ավտոբուսային պլանավորված երթուղիներ՝ ապահովելու մուտքի հնարավորությունը դեպի Ազգային պարկի տարածք, պատմական և մշակութային տարածքներ, ինչպես նաև հյուրանոցային ցանցեր և հարմարություններ: գ. Վերանայել ավտոմեքենաների կայանատեղերի կետերը, սահմանել և ապահովել նոր կայանատեղեր՝ ներկայիս և ապագա պահանջարկը բավարարելու համար: դ. Գնահատել տեղական ճանապարհային կարողությունները դեպի ներկայիս և առաջարկված տարածքներ և ապահովել բավարար կարողությունների գոյությունը ապագա պահանջարկը բավարարելու համար: Անհրաժեշտության դեպքում բարելավել ճանապարհները:

գ. Երկարացնել զբոսաշրջության սեզոնը ա. Զարգացնել MICE (հանդիպումներ, նախաձեռնություններ, կոնֆերանսներ և ցուցահանդեսներ) շուկան Ջերմուկում փոքր կոնֆերանսների և ցուցահանդեսների կենտրոնի կառուցման միջոցով: բ. Զարգացնել ձմեռային բացօթյա գործողությունները Ազգային պարկում, լեռնային զբոսաշրջությունը և դահուկային սպորտաձևերը:

դ. Զբոսաշրջության հետագա զարգացումը ա. Հրատապ խնդիրներից է զբոսաշրջության ժամանումների մանրամասն հարցման անցկացումը՝ որոշելու ժամանումների հստակ ամսաթվերը, այդ թվում այցելուների ծագումը, տրանսպորտային տեսակը, այցելության նպատակը, կեցության տևողությունը, կեցության վայրը և ծախսերը: բ. Պատրաստել Ջերմուկում զբոսաշրջության ամբողջ երթուղին, այդ թվում ոչ-պաշտոնական հատվածում: գ. Ժամանումների ճշգրիտ կանխատեսումների հիման վրա, որոնք (ա) ստացվել են, և հղում կատարելով (բ) Ծրագրի բնակելի տարածքների և հարմարությունների պահաջարկին՝ պատրաստել քաղաքի զբոսաշրջության զարգացման պլանը:

Page 57: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 57

ե. Փողոցային տեսարան և քաղաքային նախագծում ա. Քաղաքի դարպասներ` Ջերմուկի երեք հիմնական մուտքերից յուրաքանչյուրի մոտ մշակել քաղաքի դարպասների տեղերը կամ կողմնորոշիչները: բ. Բարելավել Կենտրոնական տարածքի փողոցային տեսարանները և կանաչապատ տարածքները: Բարելավել քաղաքի պատկերը՝ մի շարք քաղաքային նախագծման միջամտությունների միջոցով: Անհրաժեշտ է նորացնել քաղաքի փողոցային տեսարանները՝ զբոսնելու համար նախատեսված ճանապարհների և մայթերի, փողոցների կահավորման և լուսավորման, ինչպես նաև ճամփեզրների և հիմնական հասարակական տարածքների կանաչապատմամբ: գ. Գետափնյա զբոսայգին՝ վերականգնել գետափնյա և շրջակա դատարկ տարածքները և կառուցել գծային գետափնյա զբոսայգու ճանապարհ, որը նախատեսված է հետիոտների և առանձնացված հեծանիվային ուղիների համար, որը կծավալվի Ջերմուկի միջով և կկապվի հետիոտների և հեծանիցների ավելի լայն ցանցին: զ. Տրանսպորտին առնչվող տեղեկություններ ա. Հանգստի գոտին և շրջակա տարածքի գրավիչ վայրերն ապահովել զբոսաշրջությանն առնչվող ճանապարհների մասին տեղեկատվական ցուցանակներով, ինչպես նաև մայրուղիների տրանսպորտային ենթակառուցվածքների, ինչպիսիք են նոր Հյուսիս-Հարավ մայրուղին, որը ֆինանսավորվել է ԱԶԲ-ի կողմից: Ծրագիրը պետք է իրականացվի միջազգային չափանիշների համաձայն: Անհրաժեշտ է ուսումնասիրել ցուցանակների հովանավորների հնարավորությունը: բ. Ուսումնասիրել և իրականացնել համացանցի և բջջային կապի վրա հիմնված նավիգացիայի և տեղեկատվական օգտագործման մշակումը Ջերմուկի համար: է. Մարդկային ռեսուրսների զարգացումը ա. Զարգացնել Ջերմուկում տեղական զբոսաշրջության ոլորտում վերապատրաստման դպրոցը՝ մարզի զբոսաշրջության ոլորտում մարդկային ռեսուրսների ապահովման նպատակով: Դպրոցում հատուկ շեշտադրում կդրվի մասնագիտական և արկածային սպորտաձևերին և համայնքային զբոսաշրջության վերապատրաստմանը: բ. Մշակել և իրականացնել զնոսաշրջությանն ուղղված հանրային իրազեկման ծրագիրը, որը կիրականացվի դպրոցական և համայնքային մակարդակներում: Ը. Ծրագրի գնահատման մատրիցայի նախագիծ 1. Գնահատման գործընթաց

139. Գնահատման մատրիցայի օգտագործումը մի շարք չափանիշների նկատմամբ մի շարք տարբերակների օբյեկտիվ գնահատման մեթոդ է: Գնահատումը կատարելուց առաջ այս չափանիշներին նախապատվություն է տրվում՝ առավել ուշադրություն դարձնելով ամենակարևոր կետերին: Եթե կան պարտադիր չափանիշներ, ապա դրանք օգտագործվում են գնահատման երկու մակարդակով: Պատրաստվել է պոտենցիալ զբոսաշրջության և մշակութային ծրագրի համար գնահատման մատրիցա, որը ներկայացվում է այս Գլխում: Հաշվի առնելով, որ ուսումնասիրվող ծրագրերը մեծապես

Page 58: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 58

տարբերվում են միմյանցից՝ գնահատման չափանիշը հիմնականում որակական է, և ոչ քանակական ծրագրի սկզբնական փուլում: 140. Գնահատման գործընթացում աջակցություն տրամադրելու նպատակով, չափանիշները համարվում են կամ պարտադիր կամ ցանկալի: Պարտադիր չափանիշները ծառայում են որպես նախնական գնահատման ֆիլտր կամ կիրառվում է գնահատման միասնական համակարգ: Այս Գլխում ներկայացված են զբոսաշրջությանն առնչող գնահատման մի շարք չափանիշներ, ինչպես նաև ծրագրի նպատակներին վերաբերող չափանիշներ:

2. Պարտադիր չափանիշ 141. Պարտադիր չափանիշներն այն պահանջներն են, որոնք պետք է անպայման բավարարվեն ընտրության ենթակա տարբերակի կամ պոտենցիալ ծրագրի համար: Այս չափանիշները կարող են դիտվել որպես «այո» կամ «ոչ» չափանիշ: Որպես այդպիսին, չափանիշների պարտադիր խմբում անհրաժեշտ չէ հետագա առաջնահերթություն կամ գնահատում: Գնահատման մատրիցայի նախագծում ներկայացված գնահատման գործընթացի համար ընտրված պարտադիր չափանիշներն առաջացել են երկու աղբյուրից՝ ծրագրային Տեխնիկական առաջադրանքից և Զբոսաշրջության բիզնեսի պլանի նախագծից:

3. Ցանկալի չափանիշ 142. Ցանկալի չափանիշներն այն պահանջներն են, որոնք պետք է որոշ չափով բավարարվեն և առաջացնեն զուտ օգուտի որոշակի տեսակ: Նման չափանիշը բավարարել ցանկալի է, սակայն, եթե ընդհանուր արդյունքը զուտ օգուտն է, որոշ չափանիշներ կարող են անտեսվել: 142. Առաջարկվում է կատարել ցանկալի չափանիշի գնահատում, ինչը կարտացոլի չափանիշի հարաբերական կարևորությունը գնահատման շրջանակում: Որքան չափանիշը կարևոր է, այդքան բարձր է գնահատումը: Պոտենցիալ ծրագրերի գնահատման համար առաջարկվում է կիրառել եռաստիճան գնահատման եղանակ՝ բարձր, միջին և ցածր: Յուրաքանչյուր աստիճան այլ թվային արժեք է ստանում, օրինակ՝ բարձր -5, միջին – 3 և ցածր – 1: Գնահատման մատրիցայի նախագծում նշված են ցանկալի չափանիշների համար առաջարկվող գնահատման եղանակները:

4. Գնահատման մատրիցայի նախագիծ 144. Ստորև ներկայացված է Գնահատման մատրիցայի նախագիծ, որը պետք է լրացվի ցանկացած առաջարկված ծրագրի համար՝ որպես գնահատման գործընթացի մաս: Ինչպես արդեն նշվել է, թիմի այլ անդամները կարող են ավելացնել մատրիցայի նախագիծը և ընդգրկել սահմանված պարտադիր և ցանկալի գնահատման չափանիշներն ըստ փորձառության համապատասխան ոլորտների, օրինակ՝ տրանսպորտի, ֆինանսների կամ էկոնոմիկայի: 145. Նախագծում ընդգրկված է ցանկալի չափանիշի բավարարման համար նախատեսված աստիճանի գնահատումը: Այն կարելի է փոփոխել, եթե չափանիշն ավելի բարձր է գնահատվում, քան համարվել է ծրագրի գնահատման ընթացքում:

Page 59: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 59

146. Յուրաքանչյուր ծրագրի համար անհրաժեշտ է լրացնել գնահատման թերթիկ, որը գնահատվելու է մեկ մասնագետի կամ թիմի անդամների կողմից երկաստիճան գնահատման եղանակով՝ համեմատության մեջ դրվելով այլ պոտենցիալ ծրագրերի հետ:

Աղյուսակ 15 . Գնահատման մատրիցայի նախագիծ

Ծրագրի նկարագիր Գնահատման չափանիշ Պարտա

դիր Ցանկալի

Առավելություն ունեցող

Միավոր

1 Արդյո՞ք ծրագիրը կբարելավի կամ կզարգացնի զբոսաշրջության վրա հիմնված ենթակառուցվածքը:

X

2 Արդյո՞ք ծրագիրը բարելավել է հանգստյան գոտու տրանսպորտային կապը: X

3 Արդյո՞ք ծրագիրը կբարելավի տեղական տարածքի և գրավիչ վայրերի միջև կապը: X

4 Արդյո՞ք ծրագիրը առաջացնելու է կարևոր աշխատանքային հնարավորություններ:

5

5 Արդյո՞ք ծրագիրը պաշտպանելու է կամ բարելավելու բնական միջավայրի պայմանները:

5

6 Արդյո՞ք ծրագիրը կայուն կլինի շուկայի պահանջարկով: X

5

7 Արդյո՞ք ծրագիրը բազմազան է դարձնում զբոսաշրջության ապրանքի առաջարկը:

3

8 Արդյո՞ք ծրագրին աջակցում է նպատակային մարքեթինգը:

3

9 Արդյո՞ք ծրագիրը ստեղծում է մասնավոր հատվածի ներդրումային հնարավորություններ:

5

10 Արդյո՞ք ծրագիրը բարելավում է փողոցային տեսարանը և քաղաքային նախագծումը;

3

911

Արդյո՞ք ծրագիրը նպաստում է զբոսաշրջության սեզոնի երկարացմանը:

3

12 Արդյո՞ք ծրագիրը բարելավում է զբոսաշրջությանն առնչվող տեղեկատվական համակարգերը կամ ծառայությունները:

3

13 Արդյո՞ք ծրագիրը հնարավորություններ է ստեղծում համայնքային զբոսաշրջության համար:

3

14 Արդյո՞ք ծրագիրը բարելավում է կամ աջակցում է զբոսաշրջության մարդկային ռեսուրսների զարգացմանը:

1

15

Արդյո՞ք ծրագիրը ստեղծում է էկո զբոսաշրջության զարգացման հնարավորություններ:

1

Page 60: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 60

I. Տեխնիկական առաջադրանք

1. Խորհրդատուի տեխնիկական առաջադրանք

Պայմանագիր 108199-S80953 Ծրագիր TA-8361 ARM: Մշակութային ժառանգության և զբոսաշրջության գծով մասնագետ – Երկրոդային քաղաքների զարգացում - Մշակութային ժառանգության և զբոսաշրջության հարցերի մասնագետ (45415-001): Փորձ մշակութային ժառանգության և զբոսաշրջության ոլորտում Աղբյուր միջազգային

ա. Առաջադրանքի նպատակը

147. Քաղաքի զարգացման/ներդրումային պլանները կենտրոնանալու են քաղաքային հատվածների հետ կապված հիմնական զարգացումների և քաղաքականության միտումների շուրջ, այդ թվում քաղաքային տրանսպորտի, ջրային մատակարարման և սանիտարական իրավիճակի, բնակելի շինությունների, տնտեսական զարգացման, լոգիստիկայի, զբոսաշրջության և լուսավորման վրա: Քաղաքի զարգացման պլանի տևողությունն է 10 տարի: 148. Ծառայությունների նպատակներն են (i) մշակել վերլուծական զեկույցներ` քաղաքի զարգացման նախագծեր և ներդրումային նախագծեր պատրաստելու ընթացքում դրանց վրա հղում կատարելու համար; (ii) տեղական շահառուների հետ մշակել 10 տարվա ռազմավարական տեսլական և քաղաքի զարգացման նախագծեր չորս քաղաքների համար՝ ուղղված տնտեսության և զբոսաշրջության զարգացմանը; (iii) հայթայթել անհրաժեշտ ներդրումներ ենթակառուցվածքը և ծառայությունները բարելավելու համար և հաստատման համար հաշվարկել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկար ունեցող ներդրումային նախագծեր; (iv) ուսումնասիրել մասնավոր հատվածի հնարավորությունները և սահմանել կարգավորումները, ինստիտուցիոնալ բարեփոխումը և կարողությունների զարգացումը՝ խթանելու համայնքային էկո զբոսաշրջությունը և տեղական արտադրությունը; (v) ցուցակագրել և առաջնահերթություն տալ հայտնաբերված ենթածրագրերին և համակարգել խորհրդատուների ապագա թիմը՝ առաջադրանքներ և ծրագրեր պատրաստելու հարցում (տեխնիկական. Տնտեսական և ֆինանսական գնահատում, ծախսերի նախահաշիվ, իրականացման ժամանակացույց և երաշխիքների ուսումնասիրություն); (vi) օգնել գովազդել հաղորդակցման նյութերը, խթանել և ներկայացնել յուրաքանչյուր քաղաքի զարգացման համար առաջարկված նախագծերի ներդրումային հնարավորությունները մասնավոր հատվածի միջամտությունների համար: 149. Այս ներդրումները կպատրաստվեն նախագծի ծախսերի նախահաշվով և իրականացման ժամանակացույցով: Քաղաքի տեսլականը գովազդելու նպատակով, կպատրաստվեն հաղորդակցման նյութեր և բուկլետներ՝ քաղաքի ինտերնետայի կայքը նախագծելու համար: Գովազդային արշավի շրջանակներում կկազմակերպվի քաղաքի տնտեսական զարգացման հնարավորություններին նվիրված ցուցահանդես:

Page 61: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 61

150. Աշխատանքների շրջանակ

• Մշակել տարբեր քաղաքներում մշակութային ժառանգության և զբոսաշրջության համար բիզնես ծրագիր՝ մասնավորապես, Ջերմուկի և Դիլիջանի համար:

• Գնահատել զբոսաշրջության շուկան:

• Վերանայել յուրաքանչյուր քաղաքում մշակութային ժառանգության և զբոսաշրջության վայրերի ցուցակը:

• Գնահատել զբոսաշրջության և տեղական տնտեսական զարգացման համար պոտենցիալ ունեցող քաղաքները՝ պատմական և տնտեսական չափանիշների և Աշխարհի Ժառանգության ցուցակում հնարավոր գրանցման հիման վրա:

• Հայտնաբերել հիմնադրամների և մասնավոր հատվածի հնարավորությունները, և սահմանել կարգավորումներ և ինստիտուցիոնալ ուղեցույցներ պահպանման, շինարարության կարգավորման, կարողությունների զարգացման և համայնքային էկո զբոսաշրջությունը խթանելու համար:

• Սահմանել քաղաքային և գյուղական փոխկապակցված ծառայությունները բարելավելու միջոցառումների համար պահանջներ, այդ թվում գյուղերում արհեստների զարգացման համար՝ առավելագույնի հասցնելով մասնավոր հատվածի մասնակցությունը և ՓՄՁ-ն:

• Մշակել բազմաթիվ չափանիշներ ունեցող ծրագրի, ընտրության մատրիցա և ավարտել մշակութային ժառանգության և զբոսաշրջության ոլորտում պոտենցիալ ներդրումային առաջարկների ցուցակը՝ քաղաքի զարգացման նախագծի համար:

151. Բաղադրիչ 1. Քաղաքի զարգացման/ներդրումային նախագծի պատրաստում: Այս բաղադրիչը իրականացվելու է Ասիական Զարգացման Բանկի խորհրդատվական կառավարման համակարգի միջոցով՝ հավաքագրված անհատ խորհրդատուների թիմի կողմից: Արդյունքները կներկայացվեն 6 ամսից: 152. Աշխատանքների շրջանակ – Առաջադրանք 1: Պլանավորման փուլում խորհրդատուն կգնահատի յուրաքանչյուր քաղաքի մրցակցային առավելությունը տարածքաշրջանային զարգացման համատեքստում: Այս վերլուծության հիման վրա խորհրդատուն կսահմանի ծրագրի պոտենցիալ բաղադրչները, ենթահատվածները և արդյունաբերական կլաստերները, կվերանայի քաղաքային հատակագծում ընդգրկված ընթացիկ ծրագրերի առաջարկները, եթե առկա են, և նոր արդյունաբերական լուծումներ կառաջարկի, այդ թվում պլանավորման գոյություն ունեցող փաստաթղթեր և ուսումնասիրություններ (քաղաքային հատակագիծ, հատվածի ճանապարհային քարտեզներ, քաղաքային ռազմավարական գնահատում, ազգային ռազմավարություններ, զարգացման զեկույցներ և գործողությունների պլաններ): Դա իր մեջ ներառելու է (i) բնական սահմանափակումների վերլուծությունը; բնակչության և աշխատանքների աշխարհագրական բաշխումը; քաղաքային առկա ենթակառուցվածքը (հասարակական կրթություն, առողջապահական կառույցներ, ավանդական և ժամանակակից տնտեսական գործունեություն, սնունդ և գյուղատնտեսական արդյունաբերություն); պատմական և զբոսաշրջության ենթակառուցվածքը; և տնտեսական միտումների նկարագիրը; (ii)

Page 62: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 62

քաղաքի պաշտոնյաների, կառավարիչների, Տարածքային կառավարման նախարարության, Քաղաքաշինության նախարարության, տուրիզմի, մշակույթի և շրջակա միջավայրի հարցերով նախարարությունների, պետական և մասնավոր այլ շահառուների հետ քաղաքի խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն ՝ միասնական զարգացման պլան առաջարկելու նպատակով; (iii) թվային քարտեզների վրա հավաքական տվյալների քարտեզագրում՝ աշխարհագրական տեղեկատվության համակարգի գործիքների օգտագործմամբ՝ ընդգծելով քաղաքային ենթակառուցվածքը, աշխատանքները, արդյունաբերությունը, պատմական քաղաքները, արհեստը և գյուղատնտեսությունը; և (iv) ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների և վտանգների (SWOT) վերլուծության պատրաստում, տեղական ճանապարհների, քաղաքային ենթակառուցվածքի պահանջարկի և կարիքների գնահատում: 153. Աշխատանքների շրջանակ – Առաջադրանք 2: SWOT վերլուծության հիման վրա խորհրդատուները կպատրաստեն յուրաքանչյուր քաղաքի զարգացման նախագծերը, որոնք կներկայացվեն տեղի իշխանություններին և շահառուներին: Առաջադրանքն ընդգրկում է (i) քաղաքային տարածքի տնտեսական ներուժի գնահատումը՝ գործողությունների, աշխատեղերի ստեղծման և ներդրումային հնարավորություների առումով; և Հայաստանի ընդհանուր տնտեսական և զբոսաշրջության հնարավորությունների համապատասխանության գնահատումը; (ii) քաղաքային ենթակառուցվածքի կարիքների և բացերի բացահայտումը քաղաքի և շրջակա տարածքների գրավչությունը խթանելու նպատակով, մասնավորապես տնտեսական և զբոսաշրջության զարգացման համար; (iii) կատարել ուսումնասիրություն նմանատիպ զարգացման խնդիրներ ունեցող Եվրոպայի և Ասիայի քաղաքների օրինակներ մեջբերելու նպատակով, որոնք կարող են օրինակելի լինել չորս քաղաքների համար; (iv) յուրաքանչյուր քաղաքի համար մշակել քաղաքային զարգացման նախագիծ, որն ուղղված կլինի տնտեսական և զբոսաշրջության զարգացմանը և կապված կլինի ազգային տնտեսական քաղաքականության և զբոսաշրջության պլանի հետ՝ ընդգրկելով չորս բաղադրիչ (քաղաքային ենթակառուցվածք, ծառայություններ, բարեփոխում և գործընկերություններ, վերապատրաստում և կարողությունների զարգացում); և (v) կազմակերպել հանրային խորհրդատվություններ նպատակների և հիմնական բաղադրիչների վերաբերյալ, ավարտի հասցնել քաղաքային զարգացման պլանը՝ հաշվի առնելով բոլոր շահառուների մեկնաբանությունները: 154. Աշխատանքների շրջանակ – Առաջադրանք 3: Քաղաքային զարգացման պլանը պատրաստելուց հետո, խորհրդատուները կսահմանեն հնարավոր ծրագրերի ցանկը, որը հիմնված կլինի քաղաքային գնահատման ընթացքում հայտնաբերված բացերի և կարիքների վրա: (i) Բազմաթիվ չափանիշների հիման վրա ծրագրի ընտրության արդյունքում բոլոր ծրագրերի գնահատում (ծախսեր, օգուտներ, իրականացման ժամանակացույց, եկամուտներ և աշխատատեղեր); (ii) 10 տարվա ներդրումային պլանի մշակում՝ ծախսերի մոտավոր նախահաշվով և իրականացման ժամանակացույցով; (iii) զարգացման ոլորտի գործընկերներին և մասնավոր հատվածին ծրագրի բաղադրիչների և ծրագրի բաշխման առաջարկի տրամադրում, և հնարավոր ֆինանսավորման տարբեր աղբյուրների գնահատում; և (iv) չորս երկրորդային քաղաքների համար առաջնային ծրագրերի ցանկ: Այս չափանիշը և դրա հիմնավորումը նախապես կքննարկվի Տարածքային կառավարման նախարարության, Քաղաքաշինության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և Ասիական Զարգացման Բանկի հետ:

Page 63: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 63

155. Բաղադրիչ 3. Երկրոդային քաղաքներում հիմնադրել ծրագրերի իրականացման գործակալություն: Այս բաղադրիչը կիրականացվի է ԽԿՀ-ի միջոցով ներգրավված անհատ խորհրդատուների թիմի կողմից: Արդյունքները կներկայացվեն առաջադրանքի մեկնարկից 6 ամիս անց: 156. Աշխատանքների շրջանակը: Բաղադրիչ 1-ի հետ զուգահեռ որպես թիմի անդամ, խորհրդատուն կգնահատի յուրաքանչյուր քաղաքի ֆինանսական իրավիճակը; կսահմանի ինստիտուցիոնալ և ֆինանսական ռեսուրսները և բացերը; և ներդրում կկատարի մեղմացնող միջոցառումների համար: Ֆինանսական մասնագետի հետ ծավալուն խորհրդատվություններից հետո և իր աջակցությամբ, փորձագետները կսահմանեն յուրաքանչյուր քաղաքի ֆինանսավորման սահմանները և սահմանափակումները: Դա կհստակեցնի քաղաքային զարգացման պլանի ֆինանսական շրջանակը, կսահմանի մասնավոր հատվածի համար հնարավորությունները և կառաջարկի ամենա համապատասխան ինստիտուցիոնալ կառուցվածքը ծրագրերի իրականացման համար: 157. Այս բաղադրիչը ներառում է (i) յուրաքանչյուր քաղաքի վերջին 5 տարվա ֆինանսական և բյուջետային իրավիճակը (բյուջե, եկամուտ, կապիտալ ծախսեր, գործառնական ծախսեր, պետական սուբսիդիաներ, տեղական հարկերի հավաքագրում, մունիցիպալ եկամուտներ); (ii) քաղաքականության և կարգավորիչ փոփոխություններ, և առաջարկներ, թե ինչպես հաջող ծրագրեր իրականացնել մասնակից քաղաքներում; և (iii) կազմակերպական կարգավորումների կառուցվածք մասնակից քաղաքներում քաղաքային ծրագրերի իրականացման ուղղությամբ, կազմակերպական կառուցվածքի նկարագիր, կազմակերպական մանդատի և գործառնական բյուջեի համար առաջարկներ, և կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև անհրաժեշտ համակարգման մեխանիզմների ստեղծում արդյունավետ ծրագրերի իրականացման նպատակով: 158. Բաղադրիչ 4. Երկրորդային քաղաքներում ծրագրերի գնահատում: Այս բաղադրիչն իրականացվելու է CMS-կողմից հավաքագրված անհատ խորհրդատուների թիմի կողմից և կցվելու է բաղադրիչ 1-ի թիմի ղեկավարին: Արդյունքները ներկայացվելու են հավաքագրումից հետո 6-8 ամիսների ընթացքում: 159. Աշխատանքների շրջանակը: Մանրամասն շրջանակը քննարկվելու է և կատարելագրոծվելու այն ժամանակ, երբ ծրագրերը հաստատվեն ՀՀ Կառավարության կողմից: Տեխնիկական առաջադրանքը կազմելիս Տարածքային կառավարման նախարարությունն Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ սերտ համագործակցելու է ընտրված ծրագրերի բովանդակային հարցում: 160. Մանրամասն առաջադրանքները և/կամ ակնկալվող արդյունքը: Բաղադրիչ 1: Քաղաքի զարգացման/ներդրումային պլաների մշակում: Առաջադրանք 1: Պլանավորման փուլում խորհրդատուն գնահատելու է յուրաքանչյուր քաղաքի մրցակցային առավելությունը բնական սահմանափակումների տարածաշրջանային զարգացման ենթատեքստում; բնակչության և աշխատատեղերի աշխարհագրական բաշխումը; գոյություն ունեցող քաղաքային ենթակառուցվածքը (հանրային կրթություն, առողջապահական կառույցներ, ավանդական և ժամանակակից տնտեսական

Page 64: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 64

գործողություններ, սնունդ և գյուղատնտեսական արդյունաբերություն); պատմություն և զբոսաշրջություն:

Page 65: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 65

161.

II. ՀԱՎԵԼՎԱԾ 3. Հաղորդակցման նյութեր

161. Որպես հիմնական փաստաթղթեր պատրաստվելու են հաղորդակցման նյութեր, որոնք թույլ են տալիս բոլոր ներգրավված կազմակերպություններին, հաստատություններին, շահառուներին ամբողջական պատկերացում ստանալ քաղաքային զարգացման պլանում ներառված ռազմավարական առաջարկությունների, նախապես ընտրված ծրագրերի և գործողությունների մասին: 162. Պատրաստվող հաղորդկացման նյութերում ընդգրկվելու են բրոշուրներ, մեկնաբանություններ, ցուցանակներ և այլ գրաֆիկական նյութեր ու տվյալներ (որոնք հիմնականում մշակվել են վերլուծական փուլի ընթացքում), որը թույլ կտա յուրաքանչյուր քաղաքի համար ստեղծել ինտերնետային կայք և գովազդել քաղաքի ռազմավարական տեսլականը: 163. Այս հաղորդակցման նյութերի վերջնական նպատակն է կազմակերպել ցուցահանդես և տեղեկություններ հաղորդել տեխնիկական փաստաթղթերում ներկայացված քաղաքային զարգացման պլանի նպատակների, սկզբունքների և հիմնական քայլերի մասին: 164. Պատրաստվելու է քաղաքային զարգացման պլանը և ներդրումային հնարավորությունները ներկայացնող 10 էջանոց բուկլետ: Ա. Աշխարհագրական տեղեկատվական համակարգ: Քարտեզագրում 165. Համապատասխան բոլոր տարածական տվյալները ներկայացվելու են գրաֆիկների տեսքով` Աշխարհագրական տեղեկատվական համակարգի/քարտեզագրման տեխնիկաների կողմից տվյալների տեղական բազա ստեղծելու նպատակով, որը կօգտագործվի որպես օգտակար քաղաքային պլանավորման գործիք: Քարտեզագրման թվային քարտեզների վրա հավաքական տվյալները աշխարհագրական տեղեկատվական համակարգի գործիքների օգնությամբ՝ շեշտը դնելով ենթակառուցվածքի, աշխատատեղերի, արդյունաբերության, պատմական վայրերի, արհեստի և գյուղատնտեսության վրա: Հավաքագրված տվյալների ճշգրտությունը կհաստատի Տիեզերական տարածության եվրոպական գործակալության կողմից տրամադրված արբանյակային պատկերաշարը: 1. Ընդհանուր տեղեկություններ – քարտեզներ և գրաֆիկներ

i. Վայոց Ձորի մարզի տեղագրությունը

ii. Ջերմուկի մարզպետարանի տեղագրությունը

iii. Թեքություններ

iv. Կլիմայական գոտիներ

v. Ջերմային հոսքի եզրագծեր՝ ջերմային հոսքերի գոտիներով

vi. Հիդրոերկրաբանություն

vii. Հողեր

viii. Հողատարածքի օգտագործում

Page 66: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 66

ix. Բուսականության շարքեր

x. Լանդշաֆտներ

xi. Բնական ժառանգություն

2. Մանրամասն ռազմավարական տեղեկություն – քարտեզներ և գրաֆիկներ

I. Քաղաքային ենթակառուցվածք

II. Ճանապարհների և փողոցների ցանց

III. Կոյուղու ցանց

IV. Էներգիա, փողոցային լուսավորություն

V. Թափոններ

VI. Հասարակական ծառայություններ, հասարակական տրանսպորտ

VII. Քաղաքային պլանավորում – հատակագիծ և զարգացման պլաններ

166. Բոլոր տվյալները պատրաստվելու են shp ձևաչափով և հասանելի են լինելու Opensource ծրագրերով: Բ. Ուսումնասիրության արդյունքում կներկայացվեն զարգացման համանման խնդիրներ ունեցող Եվրոպայի և Ասիայի քաղաքները: 1. Բիլբաոյի էֆեկտը 167. Բիլբաոն գրավել է Գուգենհայմի հիմնադրամի եվրոպական թանգարանի ուշադրությունը: Իսկական թանգարանը գտնվում է Նյու Յորքում: Դա Ֆրենկ Լլոյդ Ռայթի կողմից նախագծված պատմական կառույց է, իսկ Բիլբաոյի թանգարանը, որը նախագծված է Ֆրենկ Գեհրիի կողմից արդեն գտել է իր տեղը՝ որպես ճարտարապետական վարպետություն: Բիլբաո Գուգենհայմի տնտեսական վերականգնման կենտրոնական դիրքը հաստատել է իր արտասովոր հաջողությունը, որը ներկայումս հայտնի է որպես Բիլբաոյի էֆեկտի Գուգենհայմի էֆեկտը: 168. Երբ Բիլբաոն, Իսպանիայի բասկերի երկրի քայքայվող արդյունաբերական քաղաքը, 1990թ. որոշեց 228,3ԱՄՆ դոլար ծախսել ժամանակակից արհեստի թանգարանի վրա, քննադատներն առարկեցին անտեղի պետական գումար ծախսելու վերաբերյալ: Բիլբաոյի թանգարանը չի կառուցել զուտ պաշտամունքային կառույց ունենալու համար, այն կառուցվել է ի պատասխան մի շարք լուրջ խնդիրների: Քաղաքում չափազանց բարձր գործազրկության մակարդակ էր գրանցվել՝ մինչև 25 տոկոս, և փորձ է կատարվել լուծել այդ խնդիրները ամբողջական պլանի միջոցով, որում հիմնական դերը խաղում էին զբոսաշրջությունը և մշակույթը, և Գուգենհայմի թանգարանն առաջնային զարգացումն էր:

Page 67: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 67

Նկար 4. Գուգենհայմ Բիլբաո 169. 1998 –ին բացումից հետո Գուգենհայմը փոխակերպական էֆեկտ է ունեցել Բիլբաոյի վրա և ներկայումս քաղաք է այցելում տարեկան մեկ միլիոն զբոսաշրջիկ, որոնց շուրջ 50 տոկոսը միջազգային զբոսաշրջիկներ են: Սկզբնական շահագործումից վեց տարի անց քաղաքը գնահատել է, որ տարվա կտրվածքով տեղական տնետսության վրա իր ուղիղ տնտեսական ազդեցությունը կազմում էր 147 միլիոն ԱՄՆ դոլար՝ 23 միլիոն ԱՄՆ դոլար տեղական հարկային ներդրումների տեսքով և 4400 նոր աշխատեղերի ստեղծմամբ, ինչպես նաև Բիլբաոյի հաջող դիրքը՝ որպես կենսունակ և հետաքրքիր քաղաքային կենտրոն: 2. Մշակույթի քաղաք՝ Գլազգո 170. 1.75 միլիոն քաղաքային բնակչություն ունեցող և մոտ 3 միլիոն արվարձանային գոտու բնակչություն ունեցող Գլազգոն Շոտլանդիայի ամենամեծ քաղաքներից մեկն է և Մեծ Բրիտանիայի երրորդ ամենամեծ քաղաքը: Տասնիններորդ դարում քաղաքը զարգացում ապրելով իր միջնադարյան արմատներից` դարձել է աշխարհի հիմնական արդյունաբերական կենտրոններից, որը արտադրում է Բրիտանիայի առևտրական նավերի ավելի քան կեսը և աշխարհի բոլոր շոգեքարշերի քարրորդը: Գլազգոն գերազանցում է նավակառուցման, ճարտարաշինության, արդյունաբերական մեքենաշինության, կամուրջների շինարարության, քիմիկատների, պայթուցիկների, ածխային և նավթային արտադրությունների ոլորտներում, այն նաև զարգացել է որպես տեքստիլի, հագուստի, կահույքի, կավեղենի, սննդի, խմիչքի և ծխախոտի արտադրության կենտրոն, տպագրության և հրատարակչության քաղաք: Միևնույն ժամանակ զարգացել են բեռնափոխադրման, բանկային, ապահովագրական և մասնագիտական ծառայությունները: 171. Աճող օտարերկրյա մրցակցությունը և ներդրումների բացակայությունը բերել են արդյունաբերական և տնտեսական անկման, ինչն առաջացրել է գործազրկության բարձր մակարդակ և քաղաքի բնակչության կտրուկ նվազում: 1960 թ-ն քաղաքի բարելավմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունները մեկնարկել են մասնավորապես ենթակառուցվածքի, առողջապահության և սոցիալական կառույցների բարելավման ոլորտներում: Սակայն, միայն 1980-ական թվականներին տնտեսական վերակառուցման նկատմամբ ավելի ինտեգրված մոտեցում ցուցաբերելու շնորհիվ է ստացվել կայացել է քաղաքի վերաբրենդավորման գործընթացը՝ Գլազգոն որպես ներդրումային վայր:

Page 68: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 68

Նմանատիպ միջոցառումն էր 1990 թ. Գլազգոն «Մշակույթի եվրոպական քաղաք» անվանվելը, ինչը հարթակ է ծառայել զբոսաշրջության, զվարճանքի և մշակույթի միջոցով քաղաքի տնտեսության ծավալմանը, որը քաղաքը արդյունավետորեն վերափոխել է գրավիչ, բազմազան և դինամիկ կենտրոնի: Վերածնման այս գործընթացի շնորհիվ նոր և ժամանակակից արդյունաբերություններ են ներթափանցել քաղաք: Այսօր, չնայած Մեծ Բրիտանիայի միջին մակարդակից մի փոքր ցածր, Գլազգոն, այնուամենայնիվ, ավելի բարձր զբաղվածության մակարդակ է գրանցել, քան Բիրմինհեմը, Լիվերպուլը և Մանչեստերը:

Պատկեր 5 . Գլազգոյի կոնֆերանսների և ցուցահանդեսների համալիր 172. Ներկայումս քաղաքը հյուրընկալում է Մեծ Բրիտանիա այցելող միջազգային զբոսաշրջիկների 28 տոկոսը, իսկ տեղական զբոսաշրջիկները կազմում են տարեկան 2.8 միլիոն: 2011թ. քաղաք այցելող զբոսաշրջիկների տարեկան ծախսը կազմում է 1,14 միլիարդ ԱՄՆ դոլար: Դա նաև ապահովում է 31000 աշխատատեղ քաղաքում՝ ընդհանուր աշխատուժի 7,6 տոկոսը: Ներկայումս քաղաքն աճել է և զարգացել որպես զբոսաշրջության կենտրոն: Գլազգոն առաջարկում է ավելի քան 10 000 հյուրանոցային համար, կոնֆերանսներ անցկացնելու սրահներ, այդ թվում Շոտլանդական ցուցահանդեսների և կոնֆերանսների կենտրոնը, որը հանդիսանում է աշխարհի ամենամեծ մշակութային, առևտրային և զվարճանքների նմանատիպ կենտրոններից մեկը: 3. Ավիլայի զբոսաշրջության դիտարկման կենտրոն, Իսպանիա 173. Ծրագրի հիմնական նպատակն էր խթանել զբոսաշրջության որակի կառավարումը և քաղաքի զարգացումը որպես զբոսաշրջության կենտրոն: 174. 2002 թ. «Գերազանցության պլանի» շրջանակներում խրախուսվող այլ գործողությունների հետ մեկտեղ, Ավիլայում բացվել է Զբոսաշրջության դիտարկման կենտրոնը: Այս գործիքը ընկալվել է որպես քաղաքի զբոսաշրջության զարգացման գնահատման և մոնիթորինգի մեխանիզմ, որի նպատակն էր հավաքել և մշակել իրական ժամանակում ցանկացած տեղեկություններ, որոնք կարող են օգտակար լինել մշակույթի և զբոսաշրջության հատվածի համար պատասխանատու իշխանությունների և տեղական գործակալների համար: Կենտրոնը մեկնարկել է իր գործունեությունը Ավիլայի

Page 69: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 69

քաղաքապետարանի և Սալամանկայի համալսարանի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: 2003 թ. սկսած Ավիլայի և Մադրիդի համալսարանի միջև ստորագրվել է պայմանագիր, որի շրջանակներում իրականացվել է հավաքագրված տվյալների վերլուծություն: Հիմնական խնդիրներն էին զբոսաշրջության մասին տեղեկատվության տվյալների բազաների ստեղծումը և պահպանումը, տեղեկատվության կանոնավոր վերլուծությունը և նախորդ վերլուծության հետ համեմատությունը, զբոսաշրջիկներին գրավող միջոցառումների մասին հատուկ հարցումների մշակումը, Ավլիայի զբոսաշրջության կենտրոնի տեղեկագրի խմբագրությունը: Կենտրոնը կանոնավոր կերպով գործել է 4 տարի և հրատարակել է 10 տեղեկագիր: Այլ արդյունքների հետ մեկտեղ, այն գնահատել է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Պատերի հաջողությունը որպես զբոսաշրջիկներին գրավման աղբյուր, կամ 2004թ. զբոսաշրջիկների թվի ավելացման և “Las Edades del Hombre: Testigos” ցուցահանդեսի կազմակերպման միջև կապը, կամ “Ávila en tapas” սննդամթերքի տոնավաճառի ազդեցությունը քաղաքում իսպաներեն լեզվի դասընթացների պահանջարկի աճի վրա: Այս արդյունքները թույլ են տալիս մենեջերներին և տեղական գործակալներին ճշգրտումներ մտցնել և բարելավել իրենց ռազմավարությունները քաղաքում դրական ազդեցությունների խրախուսման և զբոսաշրջության բացասական ազդեցությունների նվազեցման ուղղությամբ: Վանաձորում չկա տեղական կազմակերպություն, որը կկարողանա կատարել այս գնահատումը, սակայն զբոսաշրջության միավորումների ակտիվացումը կարող է լուծել այս խնդիրը: a. Ազդեցությունների կարգեր: 175. Քաղաքային կառավարման վրա ազդեցություններ:

I. Մշակութային զբոսաշրջության ռազմավարություն II. Ղեկավարում III. Զբոսաշրջության ուղղությունների կառավարում IV. Շահառուների մասնակցություն

176. Կյանքի որակի վրա ազդեցություններ:

I. Կառուցել ժառանգական բազմազանություն II. Մշակութային գործելակերպեր և ներկայացուցչություններ

III. Քաղաքային տնտեսություններ IV. Սոցիալական կյանք, տեղական արժեքներ և ավանդույթներ V. Այլ նորարարական և հավակնոտ տրանսպորտային փորձ Եվրոպայում

VI. Նախագծերի ընտրանի

4. Այլ նորարար և հավակնոտ տրանսպորտային փորձերը Եվրոպայում: Ծրագրի հավաքածու

177. Կարևոր և բազմազան նորարական տրանսպորտային փորձեր են իրականացվել ամբողջ Եվրոպայում: Հավաքվել են որոշ օրինակներ և ստեղծվել սխեմաներ, որոնք կարելի է նկատի ունենալ քաղաքի ապագայի համար: Դա պատկերացում է ստեղծում ծրագրի և արդյունքների մասին: 178. Ստորև ներկայացված են որոշ մշակված ծրագրեր:

I. Տարբեր տրանսպորտային միջոցների հսկման համակարգ II. Տարբեր տրանսպորտային միջոցների համար նախատեսված հատուկ տոմսային

համակարգ III. Քաղաքային տրանսպորտային կառավարման համակարգեր

Page 70: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 70

IV. Այլ

179. Այլ տեղեկությունների ստուգման համար՝ http://ec.europa.eu/transport/themes/its/road/action_plan/doc/2013-urban-its-expert_group-best-practice-collection.pdf Գ. Կազմակերպել հանրային խորհրդատվություններ նպատակների և հիմնական բաղադրիչների ներկայացման համար և ավարտի հասցնել քաղաքային զարգացման ծրագիրը՝ բոլոր շահառուներից ստացված մեկնաբանությունների հիման վրա: 180. Նպատակները սահմանելու համար կազմակերպվել են հանդիպումներ և փոխանակումներ, որոնք կհամախմբվեն հաջորդ փուլում:

Page 71: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 71

III. ՀԱՎԵԼՎԱԾ 6. ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ, ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ, ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ

ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Ա. Աղյուսակների ցանկ

Աղյուսակ1. Ջերմուկի կլիման (Միջինացված տվյալներ) .................................................... 9 Աղյուսակ 2. Հողի օգտագործման դասակարգում ............................................................. 14 Աղյուսակ 3. Ժամանումների սեգմենտացիայի կանխատեսումներ 2010-2020թթ. համար ........................................................................................................................................... 35 Աղյուսակ 4. Այցելուների ծագման երկիրը և այցելության նպատակը, %, 2013թ. հունվար-մարտ ամիսներին .............................................................................................................. 37 Աղյոսակ 5. Ազգությամբ հայ ճանապարհորդողներ, %՝ ըստ ծագման երկրի և այցի նպատակների .................................................................................................................... 38 Աղյուսակ 6. Ներգնա ճանապարհորդողների կազմն ըստ սեռի և տարիքային խմբի և այցելության նպատակի ..................................................................................................... 38 Աղյուսակ 7. Ներգնա ճանապարհորդողների այցելությունների տևողությունն ըստ կացարանի և այցելության նպատակի ............................................................................... 39 Աղյուսակ 8. Ներգնա զբոսաշրջիկները ըստ մարզերի և ծագման երկրի .......................... 40 Աղյուսակ 9. Ներգնա զբոսաշրջիկները ըստ մարզերի և այցելության նպատակի ............ 40 Աղյուսակ 10. Գնահատված միջազգային ժամանումներն ըստ մարզերի ......................... 41 Աղյուսակ 11. Գնահատված միջազգային ժամանումներն ըստ մարզերի և այցելության նպատակի .......................................................................................................................... 41 Աղյուսակ 12. Այցելուների ծախսերն ըստ ծագման երկրի և ծախսի սեգմենտի (ԱՄՆ դոլար) ................................................................................................................................ 42 Աղյուսակ 13. Միջին ծախսերը (ԱՄՆ դոլար) ըստ այցելության նպատակի ..................... 43 Աղյուսակ 14. Միջազգային ժամանումների կանխատեսումներ ....................................... 45 Աղյուսակ 15 . Գնահատման մատրիցայի նախագիծ ........................................................ 59

Բ. Գծապատկերների ցանկ

Պատկեր 1. Հայաստանի քարտեզը .................................................................................... 20 Պատկեր 2. Տեսարժան վայրեր, տարածքային համատեքստ ............................................ 24 Պատկեր 3. Ջերմուկի դահուկային ուղիները .................................................................... 25 Պատկեր 4. Տուրիզմի ընդհանուր ներհոսքի կանխատեսված էվոլյուցիան (2010-2020թթ.) ........................................................................................................................................... 35

Գ. Քարտեզների ցանկ

Քարտեզ1. Վայոց ձոր մարզի տոպոգրաֆիա ....................................................................... 6 Քարտեզ2. Ջերմուկի քաղաքապետարանի տոպոգրաֆիա ................................................. 7 Քարտեզ3. Թեքություններ ................................................................................................... 7 Քարտեզ4. Կլիմայական գոտիներ ....................................................................................... 9 Քարտեզ 5. Ջերմային հոսքի սահմանները ցածր ջերմային հոսքի գոտիների հետ ........... 11 Քարտեզ 6. Ջրաերկրաբանություն .................................................................................... 12 Քարտեզ 7. Հողեր ............................................................................................................... 13 Քարտեզ 8. Հողերի օգտագործում ...................................................................................... 15 Քարտեզ 9. Բուսականության սերիաներ........................................................................... 16 Քարտեզ 10. Լանդշաֆտներ............................................................................................... 17

Page 72: Տեխնիկական օժանդակության խորհրդատուիmtad.am/u_files/file/erkrordayin qaxaqneri zargacman cragir/20141103... · Հավելված 1 5 5. Տրանսպորտային

Appendix 6 72

Քարտեզ 11. Բնական ժառանգություն ............................................................................... 18

Ե. Պատկերների ցանկ

Պատկեր 1. Ջերմուկի ճոպանուղին ................................................................................... 25 Պատկեր 2. Գուգենհայմ թանգարանը Բիլբաոյում ............................................................. 48 Պատկեր 3. Գլազգոյի Կոնֆերանսների ցուցահանդեսների համալիրը ............................ 50 Նկար 1. Գուգենհայմ Բիլբաո ............................................................................................. 67 Պատկեր 2 . Գլազգոյի կոնֆերանսների և ցուցահանդեսների համալիր ........................... 68