СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի...

12
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS 1.1 (18) Общественные науки (теология, востоковедение, история) Social Sciences (Theology, Oriental Studies, History) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2017

Upload: others

Post on 30-Dec-2019

23 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

1.1 (18)

Общественные науки (теология, востоковедение, история)

Social Sciences (Theology, Oriental Studies, History)

ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2017

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

1.1 (18)

Հասարակական գիտություններ (աստվածաբանություն, արևելագիտություն,

պատմություն)

ԵՐԵՎԱՆ ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2017

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

բ.գ.թ., դոց. Ռ․ Մելքոնյան պ․գ․թ․, դոց․ Հ․ Քոչարյան բ․գ․թ․, դոց․ Վ․ Ոսկանյան պ.գ.թ., դոց. Մ․ Գաբրիելյան պ.գ.թ., դոց. Է․ Զոհրաբյան պ.գ.թ., դոց. Կ․ Գասպարյան պ.գ.թ., դոց. Ա․ Հովհաննիսյան պ.գ.թ. Ա․ Բալյան ա․գ․թ․ Ս․ Վարդանյան

к.ф.н., доц. Р. Мелконян к.и.н., доц. А. Кочарян к.ф.н., доц. В. Восканян к.и.н., доц. М. Габриелян к.и.н., доц. Э. Зограбян к.и.н., доц. К. Гаспарян к.и.н., доц. А. Ованисян к.и.н. А. Балян к.и.н. С. Варданян

Editorial Board

PhD, Associate Prof. R. Melkonyan PhD, Associate Prof. H. Kocharyan PhD, Associate Prof. V. Voskanyan PhD, Associate Prof. M. Gabrielyan PhD, Associate Prof. E. Zohrabyan PhD, Associate Prof. K. Gasparyan PhD, Associate Prof. A. Hovhannisyan PhD A. Balyan PhD M. Vardanyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94, Էլ. փոստ՝ [email protected] ԵՊՀ ՈՒԳԸ կայք՝ sss.ysu.am.

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված

152

Գուրգեն Մուրադյան ԵՊՀ, Պատմության ֆակուլտետ, Համաշխարհային

պատմության ամբիոն, Մագիստրանտ Գիտական ղեկավար` պ. գ. թ., դոցենտ Սմբատ Հովհաննիսյան

Էլ. փոստ՝ [email protected]

«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ» ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԿԵՂԾ ԳԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ի՞նչ է ժամանակը:

Երբ ինձ հարցնում են նրա մասին, ես գիտեմ, թե ինչի մասին է խոսքը,

բայց, եթե սկսեմ բացատրել, ես չգիտեմ էլ ինչ ասեմ... Օգոստինոս Երանելի

Մուտք Պատմության մեջ կարևորագույն հիմնախնդիրներից մեկը «պատմական

ժամանակ» հասկացությունն է: Մինչ իր տեսական մշակվածությանը հասնելը պատմական ժամանակը շփոթվում էր ժամանակագրության հետ, թեպետ պատմական իրականությունն իբրև հասկացման ելակետային իրողություն կարող ենք ամրագրել որպես ժամանակագրություն: Բանն այն է, որ իրադար-ձությունները պետք է միմյանցից տարանջատվեն:

Նախորդ դարի 80-ական թթ. սկսած՝ ռուս մաթեմատիկոս Անատոլի Ֆա-մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված բնագիտական ուղղվածություն ունեցող գիտնականները փորձում էին սկզբունքորեն վերա-նայել համաշխարհային պատմության անցքերը: Այդ գիտակարգը ստացավ «-Նոր ժամանակագրություն»1 անվանումը: Ի մասնավորի համեմատաբար կոշտ քննադատության են արժանանում տարածության և ժամանակի հղացքները: Ա. Ֆամենկոյի2 և Գ. Նասովսկու3 հետազոտություններում քարուքանդ է ար-

1 Անգլալեզու գրականության մեջ այս եզրույթը հաճախ կիրառվում է անգլիացի եգիպտագետ Դեվիդ Ռոլի համանուն այլընտրանքային տեսությունն անվանելու համար: Դ. Ռոլը հակված է տեղաշարժ կատարելու եգիպտական փարավոնների 19-25-րդ դինաստիաների կառավարման ժամանակաշրջանի անցքերի հետ: Նրա կարծիքով՝ դա հնարավորություն կտա Աստվածաշնչում ներկայացված անձանց և իրադարձությունները համապատասխանեցնելու Հին Արևելքի պատ-մությանը: Մանրամասն տե՛ս Rohl, D, A Test of Time: The Bible—from Myth to History. London, 1995; Рол Д., Генезис цивилизации. Откуда мы произошли …, М., Эксмо, 2005. 2 Անատոլի Տիֆոմեյովիչ Ֆամենկոն (ծնվ. 1945 թ.) ռուս մաթեմատիկոս է, ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է, 27 մենագրության և 10 դասագրքերի հեղինակ: 3 Գլեբ Վլադիմիրովիչ Նասովսկին (ծնվ. 1958 թ.) ռուս մաթեմատիկոս է, առավելապես հայտնի իբրև Ա. Ֆամենկոյին համահեղինակ «Նոր Ժամանակագրության» հետազոտություններում:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված

153

վում Հովսեփոս Սկալիգերի4 և Դիոնիսիուս Պետավիուսի5 ժամանակագրա-կան համակարգը, որը կիրառվում է մինչ օրս:

Մեր առջև խնդիր ենք դրել պարզաբանելու և մեկ անգամ ևս հաստատել «Նոր ժամանակագրության» կեղծ գիտականությունը՝ հատկապես քննելով պատմական ժամանակի կեղծման խնդիրը:

1. «Նոր Ժամանակագրության» արմատները Քսաներորդ հարյուրամյակի 20-30-ական թվականներին մաթեմատիկոս,

ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ Նիկոլայ Մոռոզովը6 լույս ըն-ծայեց իր յոթհատորյակը7, որում փորձ էր արվում բիբլիական տեքստերի աստ-ղագիտական մեկնաբանություններով և անտիկ տեքստերի աստղագիտական հաղորդումների բաղդատմամբ ապացուցելու համաշխարհային պատմության և ժամանակագրության կեղծված լինելը8:

Արդեն 1960-ականներին այդ մոռացված աշխատանքներին ծանաթացավ մաթեմատիկոս Մ. Մ. Պոստնիկովը և իր դասախոսություններում բազմիցս անդրադարձ կատարեց Ն. Մոռոզովի տեսակետներին:

Այդ դասախոսություններին ներկա էր երիտասարդ Ա. Ֆամենկոն, ում խնդրանքով էլ Մ. Պոստնիկովը 1974 թ. Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պե-տական համալսարանում 50 դասաժամից բաղկացած դասախոսությունների

4 Հովսեփոս Յուստուս Սկալիգերը (1540-1609 թթ.) ֆրանսիացի հումանիստ, լեզվաբան և պատմիչ է: Սովորել է Սորբոնի համալսարանում: Շրջագայել է Իտալիայում, Անգլիայում և Շոտ-լանդիայում: Որպես զինվոր կռվել է հուգենոտյան զինված խմբավորումների կազմում: Բարդու-ղիմեոսյան գիշերից հետո ապաստանել է Շվեյցարիայում և դառնում Ժնևի համալսարանի պրոֆեսոր: Հետագայում տեղափոխվել է Հոլանդիայի Լեյդեն քաղաքը և մինչև իր կյանքի վերջը բնակվել այնտեղ: Համարվում է արդի ժամանակագրության հիմնադիրներից մեկը: 5 Դիոնիսիուս Պետավիուսը (1583-1652 թթ.) ֆրանսիացի պատմիչ և բանաստեղծ է: 1605թ. ան-դամակցել է ճիզվիտական միաբանությանը: 1621 թ. Փարիզում դարձել է պոզիտիվ աստվածա-բանության պրոֆեսոր, իսկ 1639 թ.՝ կաթոլիկ եկեղեցու կարդինալ: Շարունակել է Հ. Սկալիգերի գործը և, իրավամբ, նմանապես համարվում է արդի ժամանա-կագրության հիմնադիրներից: 6 Նիկոլայ Ալեքսանդրովիչ Մոռոզովը (1854-1946 թթ.) ռուս նարոդնիկ հեղափոխական է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ անդամակցել է մասոնական օթյակներին: Հեղինակ է բազմաթիվ աշխատությունների՝ ֆիզիկայի, քիմիայի, պատմության, աստղագիտության, կենսաբանության և գիտակարգերի վիճելի բազմաթիվ խնդիրների վերաբերյալ: Ն. Մառոզովի հայացքները միա-նշանակ չեն ընդունվել ժամանակիցների կողմից՝ որոշ դեպքերում արժանանալով սուր քննադա-տության: 7 Морозов Н. А., Христос. История человечества в естественнонаучном освещении тт.1-7 — М.-Л.: Госиздат, 1924-1932, 2-е изд. -М., Крафт+, 1998. 8 «Նոր Ժամանակագրություն» եզրույթը առաջին անգամ կիրառեց պատմաբան Ն. Մ. Նիկոլսկին Ն. Մոռոզովի յոթհատորյակի գրախոսությունում (Никольский Н. М., Астрономический перево-рот в исторической науке. По поводу книги Н. А. Морозова «Христос», Л., 1924. // «Новый мир», 1925, № 1, с. 156-175; вместе с ответом Морозова переиздана: Морозов Н. А., Новый взгляд на историю Русского государства. (Том 8 труда «Христос»). — М., Крафт+Леан, 2000, с. 687-709):

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված

154

շարք կազմակերպեց: Այս դասախոսությունների սեղմագրերը Ա. Ֆամենկոյի և Ա. Միշչենկոյի կողմից հետագայում դարձան ստվարածավալ բազմահատո-րյակներ: Ա. Ֆամենկոյի հաղորդմամբ 1970-ական թթ. ինքը ծանոթացել է Ռո-բերտ Նյուտոնի9 հետազոտություններին, որոնց հեղինակը կոշտ քննության էր առնում 2-րդ դարի աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսի10 հաղորդումնե-րը: Դրանից հետո նրա մոտ միտք հղացավ, որ Ռ. Նյուտոնի հաղորդումների ի-րավացիությունը հաստատելուն կարող է օգնել Ն. Մոռոզովի «մոռացված» տեսությունը:

1980-ական թվականներին մի շարք համատեղ աշխատություններից հե-տո՝ Ա. Ֆամենկոյի և Մ. Պոստնիկովի ուղիները բաժանվեցին: Հենց այս ժամա-նակ էլ արդեն ձևավորվել էր «Նոր Ժամանակագրության» խմբակը, որին ան-դամակցեցին մի շարք ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, անգամ պատմաբան-ներ, որոնց համար «Նոր Ժամանակագրության» գաղափարները բավականին գրավիչ էին11:

Փորձ է արվում մշակելու հետազոտությունների մի համակարգ, որը, խմ-բակի անդամների կարծիքով, հնարավորություն կտար Ն. Մոռոզովի տեսու-թյան կատարելագործմամբ հեղափոխություն իրականացնելու գիտական աշ-խարհում: 1980-ականներին մի շարք ամսագրերում տպագրվեցին նրանց հոդ-վածները՝ դառնալով բավականին բուռն քննարկումների առարկա:

Ա. Ֆամենկոյի և Գ. Նասովսկու աշխատություններում «Նոր ժամանակագ-րություն» եզրույթը անդրանիկ անգամ կիրառվեց 1995 թ.՝ նշմարելով դասա-կան ժամանակագրության սխալականությունը՝ իբր թե ժամանակակից բնա-գիտական մեթոդների հիման վրա:

Այս թվականը դարձավ շրջադարձային: Սկսյալ 1995 թ. մինչ օրս բազմա-թիվ գրքեր են լույս տեսել, որոնցում վերոնշյալ հեղինակները փորձում են ի մի բերել և ամբողջականերոն ձևակերպել իրենց նոր տեսությունը:

Արդեն 1998 թ. ՌԴ գիտությունների ակադեմիայի բյուրոյի նիստում որոշ-վեց «Նոր ժամանակագրությունը» համարել կեղծ գիտակարգ և պատմական փաստերի ահռելի ծավալների հասնող խեղաթյուրում: Դրանից հետո սկսեցին

9 Ռոբերտ Ռասսել Նյուտոնը (1918-1991թթ.) ամերիկացի ֆիզիկոս է և երկնային մեխանիկայի մասնագետ: Կյանքի մեծագույն մասը նվիրել է տիեզերքի ուսումնասիրությանը, մասնավորապես երկնային մարմինների շարժման տեսությանը: Հեղինակ է մի շարք աշխատությունների, որոնցից մեր թեմայի ուսումնասիրության համար կարևորվում է «Կլավդիոս Պտղոմեոսի հանցանքը» աշխատությունը (մանրամասն տե՛ս Ньютон Р. Р., Преступление Клавдия Птолемея. -М., Наука, 1985): 10 Խնդիրը հիմնականում կապված է անտիկ աշխարհում և միջնադարում դասական համարվող «Ալմագեստ» ստեղծագործության հետ, որում Պտղոմեոսը ներառել է ժամանակի հունական և մերձավորարևելյան ողջ գիտելիքները տիեզերքի և երկնային մարմինների մասին: Սակայն Պտղոմեոսը վրիպում է՝ մեր գալակտիկայի կենտրոնում տեղադրելով Երկիր մոլորակը ոչ թե Արևը: 11 Նրանցից հատկապես առանձնանում են Վ. Կալաշնիկովը և Գ. Նասովսկին:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված

155

լույս տեսնել մի շարք հոդվածաշարեր՝ նվիրված այս կեղծ գիտակարգի հերք-մանը12:

2004 թ. Ա. Ֆամենկոյին և Գ. Նասովսկուն շնորհվեց «Абзац» մրցանակա-բաշխության հակամրցանակը «Պատվավոր անգրագիտություն» անվանա-կարգում՝ ի պատիժ «Նոր Ժամանակագրության» հատորաշարում ռուսաց լեզ-վի հանդեպ իրականացված հանցագործությունների համար13:

Չնայած այս ամենին՝ մինչ օրս «Նոր ժամանակագրության» հեղինակները չեն դադարեցրել իրենց «բեղուն» գործունեությունը՝ դառնալով հանրային լայն քննարկումների առարկա:

2. Ա. Ֆամենկոյի և Գ. Նասովսկու գիտական հնարանքները Նախքան «Նոր Ժամանակագրության» հարցադրումների գիտականու-

թյանը անդրադառնալը հարկ ենք համարում նշել, որ Ա. Ֆամենկոն և Գ. Նա-սովսկին այդպես էլ չկարողացան կուռ ժամանակագրական համակարգ, որն ունակ կլիներ դիմակայելու «հակառակորդների հարվածներին»: Նրանց հա-մակարգը անդրանիկ հայացքից հիշեցնում է մի խճանկար, որի մասունքերի մի մասը կորսված են: Հերքելով նախկին ժամանակագրական համակարգերը՝ վե-րոնշյալ հեղինակները այդպես էլ չկարողացան ձևավորել իրենց նոր համա-կարգը:

Պատմական անցքերի ցանկացած շարադրանք անիմաստ է առանց ժա-մանակային հաշվումների, որոնցում իրադարձությունները գործում և անհե-տանում են: Ժամանակի կառույցի ուսումնասիրությունը մեր օրերում դարձել է պատմագիտության և հնագիտության կարևոր հարցադրումներից մեկը:

Որքան խորանում ենք պատմության խորքերը, այնքան մեզ համար բար-դանում է ժամանակային կուռ համակարգի կառուցումը14: Մինչդեռ Ա. Ֆամեն-կոյի և Գ. Նասովսկու համար Հին աշխարհի պատմությունը հորինված է և գր-ված հետագա դարերում: Մասնավորապես, նրանց կարծիքով, ներկայիս պատմության դասագրքերը սոսնձված են 4 համանման ժամանակագրություն-ներից, որոնք միասին ձևավորում են գլոբալ ժամանակագրային համակարգ: Նման համակարգ ստանալու համար անհրաժեշտ էր 10-16-րդ դարերի ժամա-նակագրությունը տեղաշարժել 330, 1050, 1800 տարիներով, այսինքն՝ մեկ

12 Ներկայումս Ա. Ֆամենկոյի խմբակը հրատարակել է շուրջ 90 մենագրություններ: Նրանց հակառակորդների հաղորդումները զետեղված են «Հակաֆամենկո» հոդվածաշարերում, որոնցից միայն յոթն է լույս տեսել (մասնավորապես տե՛ս Мифы «Новой Хронологии», М., 2001): 13 Антипремия «Абзац» (http://bookmix.ru/groups/viewtopic.phtml?id=745) 24.04.2016 14 Հին Աշխարհի ժամանակային կառույցների ուսումնասիրության տեսանկյունից մեծագույն ավանդը պատկանում է Է. Բիկերմանին, ով կարողացել է ամբողջովին լուսաբանել Հին Մերձա-վոր Արևելքի և Հին Հունաստանի ժամանակագրական համակարգերը (մանրամասն տե՛ս Бикер-ман Э., Хронология древнего мира: Ближний Восток и античность, М., 1975):

Page 8: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված

156

տարվա անցքերը շարադրել չորս տարբեր ձևաչափերով, ինչի արդյունքում մի շարք պատմական կերպարներ նույնացվում են. Իվան Դ Ահեղ ցարը՝ Դիոկղե-տիանոս և Կոնստանտինոս Մեծ կայսրերի, Չինգիզխանը՝ իշխան Ռյուրիկի, Ի-վան Կալիտան՝ Յարոսլավ Իմաստունի և Բաթու խանի, Հիսուս Քրիստոսը՝ Ա-նդրեյ Աստվածասերի հետ15: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել16:

Չհավատալով պատմական գիտությանը հայտնի բոլոր տեսակի աղբյուր-ների արժանահավատությանը՝ Ա. Ֆամենկոն և Գ. Նասովսկին հիմնվում են բավականին հակասական տեղեկություններ պարունակող աստղագիտական թվագրումների վրա: Սակայն իրենք ընկնում են իրենց պատրաստած ծուղա-կը: Ներկայացնենք մի հատված Ա. Ֆամենկոյի աշխատությունից. "Несмотря на всю спорность характеристик этого затмения, неоднократно обсуждав-шихся в литературе, можно попытаться его датировать."17

Հարց է ծագում ինչպես կարելի է թվագրել մի երևույթ, որի իսկության վե-րաբերյալ մենք ամբողջովին վստահ չենք:

Հին ժամանակներում կոնկրետ ժամանակագրական սանդղակ գոյություն չուներ: Պատմությունը չափում էին ըստ արքաների կառավարման տարիների կամ որևէ հույժ կարևոր իրադարձությունից հետո ընկած պատմությունների: Գերակշռող էր լոկալ (տեղային) ժամանակաչափը, որն անընդհատ կարիք ու-ներ համահարաբերակցվելու գլոբալ ժամանակի հետ, բայց գլոբալ ժամանա-կագրություն երկար ժամանակ չէր կազմվում: Կրոնական հողի վրա այդ մաս-նատվածությունն ավելի տարածվեց, ճեղքումը մեծացավ, գլոբալը մնում էր ու-տոպիա18: Այս ամենը հաշվի չառնելով՝ «Նոր ժամանակագրության» հեղինակ-ները իրենց ժամանակագրական համակարգը կառուցում են Աստվածաշնչյան պատումների հիման վրա19: Սակայն բանը հասնում է նրան, որ Հիսուս Քրիս-տոսը ծնունդը տեղի է ունենում Ք. հ. 1086 թ.:

15 Մանրամասն տե՛ս Носовский Г. В., Фоменко А. Т., Новая хронология и концепция древней истории Руси, Англии и Рима (Факты. Статистика. Гипотезы). Том 1-2, -М., 1995. 16 Մեզ համար ուշագրավն այն է, որ Ա. Ֆամենկոն նման զուգադիպություններ փորձում է գտնել հայ կաթողիկոսների և հռոմեացի կայսրերի կառավարման թվականների հետ, ինչը հիմնավորում է նրանց իշխանության տարեթվերի համընկնումով (Фоменко А. Т., Новая хронология Греции, античность в средневековье, М., 1996, том 2, Приложение 5): 17 Фоменко А. Т., Новая хронология Греции. Античность в средневековье. Том 1, М, 1996, с. 73-75. 18 1700-ական թթ. Ավգուստ Լյուդվիգ Շլյոցերն առաջարկում է պատմության տարբաժանման հետաքրքիր մի ժամանակասանդղակ, որը գործում է մինչև օրս: Խոսքը Ք.ա և Ք.հ. ձևակերպման մասին է: 19 1984թ. ապրիլին Երուսաղեմում կայացավ Սուրբգրային հնագիտության առաջին միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին հազար երկու հարյուրից ավելի մարդ, այդ թվում՝ 500-ից ավել ականավոր հնագետներ աշխարհի 60 երկրներից: Սույն գիտաժողովի մասնակիցները պնդեցին, որ Աստվածաշունչը և հնագիտությունը համահունչ են միմյանց, ինչպես նաև գիտական հնագի-տության տվյալները միշտ մոտ են Աստվածաշնչի տեղեկություններին (մանրամասն տե՛ս Վասի-լիադիս Ն., Աստվածաշունչ և հնագիտություն, Ե., 2014, էջ 15):

Page 9: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված

157

Ու. Չաշչիխինը, քննելով Ա. Ֆամենկոյի այս հաղորդումը, կարծիք է հայտ-նում, որ.

1. Կա՛մ ակադեմիկոս ֆամենկոն զուրկ է գիտական մեթոդից, 2. կա՛մ ակադեմիկոս Ֆամենկոն զբաղված է զրպարտությամբ, 3. կա՛մ էլ ակադեմիկոս Ֆամենկոն զուրկ է տարրական աստղագիտա-

կան փաստերի իմացությունից20: Ա. Ֆամենկոյի հետազոտության թիրախ դարձած Կլավդիոս Պտղոմեոսի

«Ալմագեստի» մի հիշատակությունն ամբողջովին քայքայում է «Նոր ժամանա-կագրության» ժամանակային կառույցը: Բանն այն է, որ Կլավդիոս Պտղոմեոսը անտիկ հեղինակներ Մարկոս Տուլիոս Կիկերոնի և Լուկիոս Անեուս Սենեկայի նման Սիրիուս աստղին նկարագրում է իբրև վառ կարմիր աստղ: Իսկ 11-րդ դարի արաբական գրականության մեջ Սիրիուսը նկարագրվում է իբրև սպի-տակ աստղ (այդպիսին է Սիրիուսը նաև 21-րդ դարում:): Դրա պատճառը այն է, որ Սիրիուսը ժամանակի ընթացքում վառվելով, կարմիր հսկայից վերածվել է սպիտակ թզուկի21: Այս երկու տարբեր հաղորդումները գալիս են ապացուցե-լու, որ անտիկ աշխարհը եղել է միջնադարից բավականին դարեր առաջ և հեր-քում է Ա. Ֆամենկոյի այն դրույթը, որ միջնադարը և անտիկ աշխարհը նույնա-կան են:

Քննությանը չեն դիմանում նաև Ա. Ֆամենկոյի մյուս փաստարկները նույն-պես: Օրինակ՝ ինչպես կարելի է մի շարք տարբեր երկրների արքաների համա-րել նույն անձնավորությունը՝ ելնելով միայն այն հանգամանքից, որ նրանք միևնույն կառավարման տարիներն ունեն22:

Ի վերջո հարց է ծագում թե, որն է Ա. Ֆամենկոյի նպատակը: Իրենց գրեթե բոլոր մենագրություններում «Նոր ժամանակագրության» հեղինակները պատ-մագիտությունը համարում են կեղծ և պատվիրված գիտություն: Նրանց կար-ծիքով՝ ներկայիս ժամանակագրական համակարգը ստեղծվել է եվրոպացինե-րի ռուսական գերիշխանությունից ազատվելու համար23:

20 Чащихин У., Научные возражения против новой хронологии А.Т.Фоменко - критика новой хронологии Фоменко-Носовского (http://www.cnt.ru/users/chas/fomenko.htm) 24.05.2016 21 Ефремов Ю. Н., "Альмагест" и фальсификаторы истории // Земля и Вселенная, 1997, N 3, с. 95-101. 22 Սակայն միայն այս կռվանը բավարար չէ պատմական անձանց նույնացնելու համար: Նախ հրեական, հունական, հռոմեական և այլ ժամանակագրությունների արքաների անունները ընդ-հանրապես չեն համընկնում և առավել ևս շատ հաճախ կարելի է հանդիպել այնպիսի իրավի-ճակի, երբ մի արքայի կառավարման տարիները երկու տարբեր աղբյուրներում տարբեր են: Ա. Ֆամենկոն, խուսափելով նման խնդիրները քննարկելուց, հակված է արհեստական համընկնում-ներ ստեղծելուն: 23 Ավելին, Ա. Ֆամենկոյի պնդմամբ, Մոսկվան երրորդ Հռոմն է, և հայեցակարգը դառնում է պատմական ճշմարտություն, քանի որ, ըստ նրա, առաջին Հռոմը դառնում է Եգիպտոսը, երկրորդ Հռոմը համընկնում է ներկայիս Հռոմ քաղաքի հետ, իսկ երրորդ Հռոմը դառնում է հենց Մոսկվան:

Page 10: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված

158

Աչալուրջ հետազոտողի աչքից չի վրիպի, որ այս կեղծ գիտակարգը դասա-կան սլավոնաֆիլության օրինակ է և գիտական ասպարեզում կյանքի կոչվելու իրավունք չունի:

Ամփոփում Ա. Ֆամենկոյի և Գ. Նասովսկու հետազոտությունները շատ արագ սուր

քննադատության արժանացան: Նրանց «Նոր ժամանակագրությունը» համար-վեց ոչ գիտական, սակայն մինչ օրս Ա. Ֆամենկոյի և Գ. Նասովսկու գործունե-ությունը չի դադարել:

Նրանք պնդում են, որ մարդկային պատմությունը ճշգրիտ և հայտնի է մի-այն սկսյալ 18-րդ դարից և դրան նախորդող իրադարձությունները քաղաքա-կան նպատակներով փոփոխված և կեղծված են: Մասնավորապես պատմու-թյունը պետք է սկսվի 10-րդ դարից, իսկ Հիսուս Քրիստոսը, օրինակ, ծնվել է 12-րդ դարում:

Բնագիտական ուղղվածություն ունեցող գիտնականները քննադատաբար են վերաբերում հայտնի անտիկ աղբյուրների հաղորդումներին՝ դրանք համա-րելով հորինված և գեղարվեստական:

Մեր կարծիքով՝ Ա. Ֆամենկոյի և Գ. Նասովսկու հիմնական սխալներից մեկն հենց պատմության հարակից գիտակարգերի համադրելիության բացա-կայությունն է: Սակայն դա չի խանգարում նրանց հայացքների տարածմանը լայն շրջանակներում:

Հայերիս համար զավեշտալին և վտանգավորը Հայաստանի մասին տեղե-կությունների բացակայությունն է այս կեղծ գիտակարգում: Բազմիցս նշվում է Օսմանյան կայսրության մասին, սակայն այդ կայսրությունը համարվում է մի-ասնական կայսրությունից անջատված քաղաքական միավոր, ինչն էլ կարող է կռվան հանդիսանալ ՀՀ արևելյան և արևմտյան հարևանների համար: Ցա-վոք, հայկական գիտական միջավայրում մինչ օրս այս կեղծ գիտակարգը ու-սումնասիրության չի արժանացել, և նրան արժանի հակահարված չի տրվել:

Օգտագործված գրականության ցանկ

1. Վասիլիադիս Ն., Աստվածաշունչ և հնագիտություն, Երևան, 2014: 2. Антипремия «Абзац» (http://bookmix.ru/groups/viewtopic.phtml?id=745) հասանելի է՝ 24.04.2016

3. Бикерман Э., Хронология древнего мира: Ближний Восток и античность, Москва, 1975.

4. Ефремов Ю. Н., "Альмагест" и фальсификаторы истории // Земля и Вселенная, 1997, N 3.

5. Мифы «Новой Хронологии», под. Ред. В Л. Янина, Москва, 2001.

Page 11: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված

159

6. Морозов Н. А., Христос. История человечества в естественнонаучном освещении тт.1-7, Москва-Ленинград: Госиздат, 1924-1932; 2-е изд. –Москва, Крафт+, 1998.

7. Никольский Н. М., Астрономический переворот в исторической науке. По поводу книги Н. А. Морозова «Христос», Ленинград, 1924. // «Новый мир», 1925, № 1, с. 156-175; вместе с ответом Морозова переиздана: Морозов Н. А. Новый взгляд на историю Русского государства. (Том 8 труда «Христос»), Москва, Крафт+Леан, 2000, с. 687-709.

8. Носовский Г. В., Фоменко А. Т., «Реконструкция. (Реконструкция всеобщей истории. Ханы Новгородцы — Габсбурги. Наследие Великой империи в истории и культуре Евразии и Америки). В 3-х томах», Москва, РИМИС, 2005.

9. Носовский Г. В., Фоменко А. Т., «Новая хронология и концепция древней исто-рии Руси, Англии и Рима.(Факты. Статистика. Гипотезы), Том 1-2», -Москва, 1995.

10. Ньютон Р. Р., Преступление Клавдия Птолемея, Москва, Наука, 1985. 11. Рол Д., Генезис цивилизации. Откуда мы произошли …, Москва, Эксмо, 2005. 12. Фоменко А. Т., Новая хронология Греции. Античность в средневековье, Том 1, Москва, 1996,

13. Чащихин У., Научные возражения против новой хронологии А. Т. Фоменко - критика новой хронологии Фоменко-Носовского (http://www.cnt.ru/users/chas/ fomenko.htm) հասանելի է՝ 24.05.2016.

14. Colavito J., «Who Lost the Middle Ages?», (http://jcolavito.tripod.com/lostcivilizations/ id13.html) հասանելի է՝ 24.05.2016.

15. Rohl D., A Test of Time: The Bible—from Myth to History, London, 1995.

Գուրգեն Մուրադյան

«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ» ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԿԵՂԾ ԳԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հանգուցաբառեր` «Նոր ժամանակագրություն», պատմական ժամանակ, կեղծ գիտակարգ, այլընտրանքային պատմություն, Ալմագեստ

Ամփոփում

Հոդվածի հեղինակը մանրակրկիտ վերլուծության է ենթարկում նախորդ հարյուրամ-յակի ավարտին ձևավորված և մինչ օրս գործող Ա. Ֆամենկոյի «Նոր Ժամանակագրու-թյուն» խմբակի գործունեությունը:

Խմբակի բամահատորյա հրատարակությունների ուսումնասիրությունը հնարավո-րություն է տալիս պարզելու այս նոր «գիտակարգի» սխալականությունը, իսկ նկատված մի շարք պարզագույն վրիպումների արձանագրումը, որոնցով առաջնորդվում են խմբակի ան-դամները, ամբողջովին քարուքանդ է անում Ա. Ֆամենկոյի և Գ. Նասովսկու ժամանակային կառույցը: Ակնհայտ է դառնում, որ պատմության տիրույթում ոչ մի ժամանակագրային տեղաշարժերի կարիք էլ չկա:

Гурген Мурадян

ОШИБОЧНОСТЬ ТЕОРИИ ВРЕМЕНИ «НОВАЯ ХРОНОЛОГИЯ»

Ключевые слова: историческое время, псевдонаука, Алмагест, альтернативная хронология

Аннотация

В статье рассматривается проблема пространства и времени в псевдонаучной теории радикального пересмотра всемирной истории, созданной А. Фаменко и Г. Насовским и

Page 12: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ18)_2017, pp. 152-160.pdf · մենկոյի կողմից ստեղծվեց մի խմբակ, որի շուրջ համախմբված

160

получившей название «Новая хронология». Противоречия в «Новой хронологии» известным историческим фактам её авторы объясняют глобальной фальсификацией исторических документов. Однако необходимо отметить, что «Новая хронология» противоречит фунда-ментальному требованию ко всякой теории и гипотезе, претендующей на научность: такая теория или гипотеза не должна противоречить данным других областей науки. Кроме того, мы указали на внутренние противоречия теории «Новая хронология». Вопреки утвержде-ниям авторов «Новой хронологии», современная наука признает труды Скалигера, Пета-виуса и других лишь в той степени, в какой они использовали методы, принимаемые и современной наукой, и получили с их помощью научно-корректные результаты.

Практически во всех трудах теории «Новая хронология» приводятся графики-елочки и графики-лесенки, иллюстрирующие «похожесть» так называемых параллельных ди-настий. Основным доказательством в таких графиках является длительность нахождения у власти правителей-дубликатов. Однако при внимательном анализе нами было установлено, что все эти «елочки» и «лесенки» лишь на первый взгляд схожи. В действительности же «параллельные» династии не настолько уж и параллельны.

Gurgen Muradyan

FALLACY OF THE THEORY OF TIME OF “THE NEW CHRONOLOGY”

Key words: “The New Chronology”, theory of time, pseudoscience, Almagest, alternative chronology

Summary

The author discusses the problem of time in the “The New Chronology”. The New Chronology is a fringe theory (regarded by the academic community as pseudohistory), which argues that the conventional chronology of Middle Eastern and European history is fundamentally flawed, and that events attributed to the civilizations of the Roman Empire, Ancient Greece and Ancient Egypt actually occurred during the Middle Ages, more than a thousand years later. The New Chronology is most commonly associated with the Russian mathematician Anatoly Fomenko (born 1945) although the published works on the subject are actually the result of collaboration between Fomenko and several other mathematicians.

Fomenko’s historical ideas have been universally rejected by mainstream scholars, who brand them as pseudoscience. Critics point out that Fomenko’s discussion of astronomical phenomena tends to be selective, choosing isolated examples that support the New Chronology and ignoring the large bodies of data that provide statistically supported evidence for the conventional dating. For his dating of the Almagest star catalog, Fomenko arbitrarily selected eight stars from more than 1000 stars in the catalog, one of which (Arcturus) has a large systematic error. This star has a dominant effect on Fomenko’s dating. The statistical analysis using the same method for all ‘fast’ stars points to the antiquity of the Almagest star catalog.